Յուրաքանչյուր մարդ, ով սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում համարվում է Սեբաստացի։ Յուրաքանչյուր սեբաստացի ունի ազատ ընտրության հնարավորություն, ազատ խոսքի իրավունք։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այլ դպրոցների հետ համեմատած ունի առավելություն նրանում, որ այսեղ բացի դասագրքով տրված նյութից կատարում ենք նաև բազմաթիվ հետազոտական և այլ նախագծեր, որոնց միջոցով մեր սովորածը ավելի է ամրապնդվում և տվյալ թեմայի շուրջ ավելի շատ տեղեկություններ ենք իմանում։ Դա նաև օգուտ է ապագայի համար, երբ տարիներ անց շոշափվի ինչ-որ թեմա, որի մասին մենք իրականացրել ենք մեծ հետազոտություն, այդ ժամանակ կիմանանք ավելի շատ տեղեկություն։ Իր շրջապատում յուրաքանչյուր Սեբաստացի կլինի ավելի գրագետ և տեղեկացված։
Ես արդեն երկու տարի է ինչ Սեբաստացի եմ և սիրում եմ իմ կրթահամալիրը, իմ Սեբաստացի ընկերներին և ուսուցիչներին։
Category: Uncategorized
ՆԱԽԱԳԻԾ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ։ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ։ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԵՒ ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺ։
Դաս 10․Հոսանքի ուժ: Ամպերաչափ:
Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I տառով:Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:
I=q/t, Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.):
Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը. q=I⋅t։
Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում 1Ա է:

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի միջոցով:
Ամպերաչափի պայմանական նշանն է`

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:
Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝
1․ Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի չափման սահմանը:

Ամպերաչափի չափման սահմանը մինչև 100A է։
2․ Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 18000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 40 Կլ լիցք:
I = 18000A
q = 40Kl
I = q/t -> t = q/I
t = q/t = 40/18000 = 0.002v
3․ Որոշեք էլեկտրական սարքում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 400 Կլ լիցք:
t = 5r
q = 400Kl
I = q/t = 400/5 = 80A
4․ Որքա՞ն ժամանակում շիկացման թելիկով կտեղափոխվի 48 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 1.5 Ա է:
I = 1.5A
q = 48Kl
t = q/I = 48/1.5 = 32v
5․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան:

Նկարում կա մարտկոց, ամպերաչափ և սպառիչ։
6․ 40 վայրկյանում քանի՞ էլեկտրոն կանցնի վոլֆրամե հաղորդալարի լայնական հատույթով, եթե նրանում հոսանքի ուժը 4.8 Ա է:
t = 40v
I = 4.8A
q = It = 192 Kl
9-13 ноября (Урок 2)
- Какая сцена из этой повести произвела на вас наиболее сильное впечатление?
Мне больше всех понравился первая и вторая встреча Сильвио и графа, потому что в этих сенцах можно увидеть отнашения человека к жизню, до и после влюбленности.
2. Как Сильвио относился к новому офицеру, появившемуся в полку?
Не хорошо, потому что он был молодым, красивым, умным и вся внимания было на него.
3. Почему Сильвио после прочтения письма покидает полк?
Он покидал полк, потому что его написали, что тот граф скоро поженится.
4. Что увидел автор на необычайной картине в доме графа?
Автор увидел картину в катором было расстрелянные пули один за другой.
5. Опишите подробно, как произошла 2-я встреча графа и Сильвио.
Вторая встреча Сильвио и графа было не похожа на первую встречу, потому что в этот раз графу не было все равно, его жизнь была дорога не только для него, и для жены графа. Сильвио дал графу шанс стрелять в себя. Граф срелял, но попал на картину, стал очередь Сильвио, конечно он не стрелял на графа, а на последок почти не целясь он стрелял на пуля стоящие на картине.
6. Что сказал Сильвио молодой графине: “ Он всегда шутит,однажды…”?
“Он всегда шутит, однажды он шутя дал мне по шечку, потом шутя встрелял на меня, шутя дал промах, а сейчас мой ход пошутуть”.
7. Напишите 6 слов, какими можно охарактеризовать Сильвио.
Понимающим, умным, сильным, честолюбивым, мудрым и ответственным.
8. Кто для вас здесь положительный герой, а кто-отрицательный. Почему?
Положительный герой для меня это Сильвио, но граф для меня тоже положительный герой. Потому что они двое были умным, сильным и честолюбивым.
Домашнее задание: напишите маленькое сочинение-размышление» Что для вас » Честь»? Вопросы чести тогда и сейчас
Честь для меня внутреннее нравственное достоинство человека, доблесть, честность, благородство души и чистая совесть. Честь всегда была для меня очень важна, так как не все люди способны должным образом удержать свою честь. Честный человек всегда обладает своей индивидуальностью и не попадает под влияние окружающих․
Упражнение 1.
1. Он сидел за столом и дремал. 2. Она разговаривала со мной и печатала на компьютере. 3 . Она разговаривала со мной и печатала на компьютере текст. 4. Пока она разговаривала со мной, она напечатала на компьютере какой-то текст. 5. Извини, я вчера погорячился и обидел тебя! 6. Ты не знаешь, где моя тетрадь? Я её положил сюда. 7. Спасибо, что ты меня разбудил, уже давно пора вставать! 8. Он вчера нас здорово развеселил! 9. Вчера ты очень рассердилась на меня? 10. Ты со мной поздоровался? 11. Он упал в снег и лежит. 12. Он уронил ручку на пол и не заметил. 13. Вечером он сосчитал деньги. 14. Свеча горела на столе.
Упражнение 2. Выберите правильный вариант.
1. Вчера вечером он повторил падежи. 2. Он не отклонился от темы выступления. 3. Она встретила меня в аэропорту. 4. Её слова меня просто изумили. 5. Он присматривался к новому сотруднику. 6. Он легко приспособился к новым условиям. 7. Зачем он унижался перед ней? 8. Вы подтвердили участие в конференции? 9. Этого я тебе не разрешал. 10. Отец приучал сына к порядку. 11 . Он обдумывал план действий. 12. Он признался ей в любви. 13. Вчера мы договорились об этом.
Դաս 10
Կոնֆուցիոսի մտքերի վերլուծություն
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.
ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.
Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
Հնում, երբ դեռ չկար համացանցը, իսկ հեռուստատեսությունը նոր էր լույս տեսնում, մարդիկ չէին մտածում հայտնի կամ ճանաչված լինելու մասին, այն ժամանակ մարդիկ փորձում էին պարզապես կատարյալ լինեին իրենց շրջապատում, որպիսի բոլորը ցանկանակ նրանց հետշփվել։Այժմ երբ աշխարհում կան շատ ճանաչված մարդիկ բոլորը ցանկանում են նմանվել իրենց և ունենան մեծ լսրան։
Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
Մարդիկ, ովքեր արդեն գտելեն իրենց և իրենց եսը, ուրիշներից կախվածություն չունեն շփվում են ազատ, որովհետև գիտեն, որ իր ենք գիտեն այն ինչ պետք է և երբեք գլուխները չեն կախի նրանց հետ շբվելուց։Իսկ մարդիկ ով քեր փոքրեն, դե իհարկե այստեղ փոքր բառը փոխաբերական իմ աստով է գործածվում, այն նշանակում է, որ մարդիկ դեռ չեն գտել իրենց սեփական եսը, չեն կողմնորոշվել իրենց նախասիրություններում, միշտ քայլում են արդեն «մեծ» մարդկանց հետևից, որպիսի նրանցից բան սովորեն և կարողանան առաջ գնալ։Բայց նրանք հեշտ չեն ապրում «մեծ» մարդկանցհետ, որովհետև կամ ամաչում են, կամ մտածում, որ իրենց գիտելիքները այնքան շատ չեն և դա կարող է ամաչելու առիթ տալ։
Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
Այն մարդիկ, ովքեր գիտեն լսել և չհակաճառել նրանք ամենևին էլ հիմար չեն, որովհետևնրանքհամաձայնվումենիրենցզրուցակցիհետևնրանցկարծիքըհաշվիենառնում, ինչքանէլիրենցկարծիքըտարբերվինրանքլռումեն, դահագանքինշանէ։
բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:
Կոնֆուցիոս: Զրույցներ և ասույթներ
Կոնֆուցիոսն ասում է.
Երիտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:
Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :
Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:
Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:
Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:
Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:
Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:
Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:
Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:
Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:
Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:
Մարդը ինքը կարող է ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:
Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:
Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:
Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:
Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձրեն, ով քեր ցածրեն միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :
Այստեղմարդունչափումենիրենցգիտելիքներով, մտածելակերպովևմակարդակով։Եթեմարդունիցածրմակարդակևամենլուրջթեմանակարողէծաղրիառարկասարքելպետքչէնրահետխոսել։Պետքէխոսելայնպիսիմարդկանցհետ, ովքերկվերաբեվենզրույցինայնպես, ինչպսդուենթադրումես, որինկադունրանիցխորհուրդկհարցնես, որովհետևնեղիրավիճակումես, եթենալինիվեհմարդ, ապանակմտածիևհամապատասխանխորհուրդկտա, իսկեթելինիմիջինիցցածրմարդ, ապանամիգուցեծաղրինրահամար, որնանքնուրույնչիկարողանումորոշումկայացնել։
Դաստիարակության գործում չի կարելի տարբերությունդն ել մարդկանց մեջ:
Այսմիտքըշատճիշտէարտահայտված, որովհետևմարդկանցմիմասկա, ովքերմտածումեն, որմիայներեխաներինպետքէդաստիրակել, մտածումեն, որբոլորչափահասներնարդենդասիրակվածեն, սակայնշատուշատչափահասներչունենայնդաստիրակությունը, որիունիօրինակտաստարեկաներեխան։Այսպիսովդաստիրակվելուհամարորևէտարիքչկա, բոլորըմինջևկյանքիվերջպետքէդասիարակվեն։
«Մխիթարյաններ և Սեբաստացիներ»
1.Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս, ինչո՞ւ է պատրաստել այս բառարանը, ի՞նչ բովանդակությամբ:
Մխիթար Աբբահայրը Վենետիկի Սբ. Ղազար կղզում իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկատորյակը ստեղծելիս` չունենալով հայոց լեզվի բառարանագրության ոչ մի նշանակալից նախադեպ, հայերենի ոչ մի այբբենական բառացանկ: Պատմությանը հայտնի էր միայն Արիստակես Գրչի վեցդարյա վաղեմության ուղղագրական փոքրածավալ ձեռագիր բառարանը, որը չէր կարող որևէ կերպ Մխիթարին ուղեցույց լինել: Նրա հավակնությունները շատ մեծ էին: Նա ուզում էր իր ժամանակի եվրոպական չափանիշներին համապատասխան բառարան ստեղծել:
2.Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա., դրանք << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը` քարոզելու Հիսուսի ավետարանը:
3. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)
Սահակ Ճեմճեմյանն իր գրքում ջանում է որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել Մխիթար Սեբաստացու բառարանաստեղծական աշխատանքի եղանակը: Նա գրում է, որ Միաբանության Մայրավանքի դիվանում պահվում է բառարանի սևագիր օրինակների մի ծրար, որի պարունակությունը թույլ է տալիս բաժանելու աշխատանքի ուղղությունը երեք խմբերի.
ա) Մխիթար Աբբահոր ինքնագիր օրինակը. աշխատանքային այս սաղմնային փուլում նա հիմնականում տվել է Աստվածաշնչում հանդիպող հասարակ անունների` գոյականների բացատրությունները` աստվածաշնչյան վկայություններով և հետևաբար` տալով միայն բառերի այն իմաստները, որոնցով դրանք գործածված են Աստվածաշնչում:
բ) Բառգիրք նախնեաց մատենագրութեան. աշխատանքային այս փուլում Մխիթարը հավաքել է Խորենացու, Նարեկացու, Լաբրոնացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Արծրունու, Ոսկեբերանի, Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, գրողների և մատենագիրների գործերում հանդիպող բառերը: Այս փուլի ընթացքում չեն կրկնվել առաջին փուլում հավաքված բառերը:
գ) Բառգիրք Սուրբ Գրքի. այստեղ հավաքված են միայն Աստվածաշնչի բառերը, որոնք ունեն ավելի ճոխացված մեջբերումներ և բացատրություններ:
Սահակ Ճեմճեմյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, Հայկազյան բառարանի հիմնական աղբյուրը յոթ լեզվով գրված Ս. Գիրքն է եղել, որի մեջ եղած բառերի քննությունը և հայերեն օրինակների հետ համեմատությունը ավելի արժանահավատ է դարձրել բառերի բացատրությունները:
Մխիթարի համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Ուսումնասիրելով տարբեր լեզուներից հայերենի փոխառությունները` Մխիթար Սեբաստացին ջանացել է տալ այդ նոր բառերի ստուգաբանական, գիտական բացատրությունները:
Իր Հայկազյան բառարանում Մխիթարը զետեղեց նաև տարբեր քարտեզներ, որոնք բառարանը ավելի հանրագիտարանային դարձրեցին:
Նոյեմբերի 9-13
1. Բաթումի պայմանագիրը
Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ.
Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։
2. Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը
Իշխանության մարմինների ստեղծումը
Պետական շինարարության կարևորագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևավորումը: Կազմվեց անդրանիկ կառավարությունը։ 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային խորհրդի անդամները, փոխադրվեցին մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Արամ Մանուկյանը հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` Ավետիս Ահարոնյանը։ ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները, հետագայում սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։
Ազգային բանակի ստեղծումը
1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։
Դիվանագիտական կապերի հաստատում
ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական
հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը մեկ-երկու տարվա ընթացքում դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։
Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները
Պետական դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր (հայ ժողովրդի թափած արյունը), կապույտ (Հայաստանի ջինջ երկինքը) և ծիրանի (աշխատանքը) գույներով։ Պետական օրհներգ ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին
մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք
ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության
կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի ստեղծումը: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չեկերը, հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։
3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը
Ըստ իս Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, որպիսի կնքվի Բաթումիի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը Թուրքիայի համար ձեռնտու էր։ Սակայն չհստատեց դիվանագիտական կապեր, որովհետև դա արդեն իրենց համար ձեռնտու չէր։
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
Երեխայի իրավունքները
Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած: Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:
Երեխայի իրավունքների 10 հիմնական սկզբունքները
- Երեխային պետք է ապահովվի հատուկ պաշտպանություն, ինչպես նաև տրամադրվեն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում:
- Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա իր անվան և ազգության իրավունք:
- Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք:
- Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք:
- Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: Փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից:
- Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում:
- Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ:
- Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, չարաշահման և շահագործման բոլոր ձևերից:
- Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար, նաև խոչընդոտում է նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:
- Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական կամ խտրականության ցանկացած այլ ձև:
ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF – United Nations Children’s Fund)
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործում է սկսած 1994 թվականից: Արդեն 25 տարի է ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:
Խնդիր
Ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով մեծ է ուռուցիկ (n+2)-անկյան ներքին անկյունների գումարից: Գտեք n-ը:
Ուռուցիկ n անկյան ներքին անկյունների հավասար է 180o (n-2): 2n և (n+2) անկյան բազմանկյունների անկյունների գումարը կլինի՝ 180o (2n-2) և 180o(n+2+2) = 180on
Քանի որ ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով գերազանցում է ուռուցիկ n+2 անկյան ներքին անկյունների գումարին՝ 180o(2n-2) = 180on . (1+50/100)
Լուծելով հավասարումը կստանանք՝ n=4
Տեքստային աշխատանք
1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։
2․Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկբառերի հոմանիշները։
Հանրահայտ- աշխարհահռչակ
Թռչուն- հավք
Զարդարված- պճնված
Առավոտ- վաղորդայն
Սյուք- հով
Ունկ- ականջ
3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։
Սիրավառ, կարմրափթիթ, բանաստեղծ
3․Գտիր մեկ ածանցավոր բառ։
Հեռավոր, պճնված, անվախճան
4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։
Երջանկություն, տխրության, գարնան
5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։
Գարունէ․
