Posted in Uncategorized

ՏԵՔՍՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առաջադրանք 

  • Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
  • Բոլոր նախադասություններում գտիր ենթական, ստորոգյալը և գոյականի լրացումները։

Հասարակական ժողովասրահի սպասավորները (ենթական), Սմբատին տեսնելով (ստորոգյալ), միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով՝ Սմբատն (ենթակա) անցավ (ստորոգյալ) մարմարե սյուների արանքով և մտավ (ստորոգյալ) մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր (ստորոգյալ) թղթախաղով մի այլ խումբ  զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին (ստորոգյալ) պատմում,  միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին (ենթակա), մրգավաճառները (ենթակա)՝ հագուստը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի՝ աչք շլացնով փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին (ստորոգյալ) նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները (ենթակա)։ Սմբատն (ենթակա) արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց (ստորոգյալ) դեպի այդ մարդիկ, որոնք, իրեն տեսնելով, պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։

Posted in Uncategorized

ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Պոեմը Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, լուրջ գեղարվեստական նվաճում, որ անմիջապես հայտնի է դարձնում նրա անունը։ Ունի կենսագրական հիմք. կամավորական ջոկատների կազմում պատերազմին մասնակցած 18-ամյա բանաստեղծի «անձնական» տպավորություններն են։ Պոեմի վերնագիրը պատահականորեն չի ընտրված։ Դանթեն 13-14-րդ դարերի իտալացի բանաստեղծ է։ Նա իր «Աստվածային կատակերգություն» պոեմի առաջին մասում նկարագրել է դժոխքը, ուր մեղավոր հոգիները ենթարկվում են բազմազան ու աներևակայելի տանջանքների։ Պատերազմի ճանապարհներին պատանի բանաստեղծի տեսած ու ապրած իրական սարսափները նրան հիշեցրել են Դանթեի «Դժոխքում» նկարագրվածը։ Այստեղ է ծնվել պոեմի խորագիրը, որ նաև Չարենցի գաղափարական ընդհանրացումն է պատերազմ կոչվող երևույթի վերաբերյալ։

Պոեմի սյուժեն հորինովի չէ. բանաստեղծը նկարագրել է այն, ինչ տեսել է մինչև բուն ռազմաճակատ անցած ճանապարհին՝ Կարսից մինչև Վան։ Դեպքերն ու իրադարձությունները զարգացող սյուժետային կապ չունեն իրար հետ. դրանք դեռևս հեռու թվացող պատերազմի հետքերն են, որոնց ստեպ-ստեպ հանդիպում են երիտասարդ կամավորները իրենց երթի ընթացքում։ Առաջինը «ճամփի մոտ ընկած» մի դիակ է, որը «փտել է արդեն անձրևների տակ», հետո՝ «կրկին մի քանի դիակ» և «արնոտ վերմակի տակ՝ չորացած փշրանքներ արնաներկ հացի», ոսկրացած ձեռքեր, «սրունքներ մերկ»՝ առանց մարմնի, լեռան կատարին մեռնող մի կին, որ մատների մեջ սեղմել է հացի փշրանքներ՝ «որպես գանձ անգին», խաղողի թփերի տակ՝ խեղդված ծերունու դիակ, մարմնի նեխած կտորտանք՝ ջրհորում լողացող, հրկիզված արտեր, այրված գյուղեր, մեռած քաղաք և այսպես շարունակ։ Սա պատերազմի դեմքն է, որ ներկայացնում է բանաստեղծը ողջ մերկությամբ՝ միտումնավոր խտացնելով «հակագեղագիտական» տպավորություն։ «Դանթեական առասպել»-ի կառուցվածքը ձևային աղերսներ ունի իտալացի բանաստեղծի հանրահայտ ստեղծագործությանը։ Պոեմի ութ գլուխները հիշեցնում են «Դժոխքի» պարունակները, որոնցից յուրաքանչյուրում զետեղված են հոգիները՝ ըստ կյանքում գործած «մեղքերի» և համապատասխան պատիժների։ Տարբերությունն այն է, որ հայ բանաստեղծի ներկայացրածը իրական դժոխք է, իսկ այնտեղ ցաքուցրիվ ընկած զոհերը անմեղ մարդիկ են, որոնցից ամեն մեկի ճակատագիրը յուրովի վերապրում է նա։Ինչպես Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Չարենցի պոեմը ևս գրված է տերցիններով, այսինքն՝ եռատող տներով, որոնք, զույգ-զույգ միանալով, կազմում են վեցատող։ Պոեմը նաև զինվորի օրագիր է, որտեղ օր առ օր գրի են առնված ոչ միայն արտաքին իրականությունից ստացած տպավորությունները, այլև դրանց տխուր անդրադարձը մարդկային ներաշխարհում։

Պոեմի կենտրոնական դեմքը զինվոր բանաստեղծն ինքն է, որ մեկ հանդես է գալիս եսի անհատական տեսանկյունից, մեկ արտահայտում է մենքի հավաքական հոգեբանությունը։ Մյուս հերոսների մասին պատմում է հեղինակն ինքը։ Նրանք անուն չունեն, քանի որ ներկայացնում են պատերազմի խառնարանն ընկած հայ զինվորի հավաքական տիպը։ Պոեմն սկսվում է երիտասարդ կամավորների տոնական տրամադրությամբ։ Տոնական այս տրամադրությունը տևում է երեք օր։ Պոեմի նախավերջին գլխում նկարագրվում է բուն կռիվը։ Պոեմի վերջում հնչում է պարզ ու որոշակի պատասխանը. «Մենք՝ զոհ, մենք՝ դահիճ՝ ուրիշ ձեռքերում»։ Հիասթափությունն ու հուսախաբությունը հասնում են գագաթնակետին։Դաժան իրականությունը ցրել է պատերազմի հետ կապված ամեն հույս ու հեռանկար, երիտասարդ կամավորների փրկարար առաքելության բոլոր պատրանքները։ Աշխարհավեր արհավիրքի իսկական դեմքը տեսած բանաստեղծն ապրելու բնական տենչով վերստին ապավինում է վաղեմի երազին՝ անիմաստ կյանքի պարապը լցնելու համար։

Մոտեցա… և քար կտրած մնացի։—
Սառույցի վրա ընկած էր մի կին,
Որ առանց խոսքի ու առանց լացի
Մեռնում էր՝ անմիտ մի ժպիտ դեմքին։
Դողդոջ մատներով փշրանքը հացի
Սեղմել էր ամուր, որպես գանձ անգին։

Աչքերը թարթեց նա վերջին անգամ,
Եվ գոհ ժպտալով՝ ժպտադեմ հանգավ։
Սարսափելի էր այս ամենն այնքան,
Որ մեր շրթերից ո՛չ մի բառ չընկավ։

Բայց ճչում էր մեր սրտերում կարկամ
Մի անհուն կսկիծ, ամեհի մի ցավ։

Posted in Uncategorized

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

,,Անկեղծ չենք,, հոդվածը

Հոդվածի մեջ Հովհաննես Թումանյանը ներկայացնում է թատրոնը՝ նմանեցնելով այն իրական կյանքի հետ։ Այնտեղ ասվում էր կեղծ դերասանների մասին՝ ովքեր ներկայացնում էին բարեգործի, հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել։ Եվ այս ամենը իրականում կեղծ է, ինչքան էլ որ մարդ բեմի վրա կոկիկ և բարի ներկայանա, դա չի նշանակում, որ նա կյանքում էլ է այդպիսին։ Ասվում է նաև, որ  բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Սակայն այս պատմվածքը մի փոքր նման է մեր երկրում տիրող իրավիճակին։

Ես համամիտ եմ Հովհաննես Թումանյանի հետ, որ պետք չէ մարդուն ընդհամենը մեկ հայացքից տեսնելուց եզրակացություն անել, չէ որ իրականում նա կարող է կեղծ և խաբեբահ լինել։

Թումանյանի երկու բանաստեղծություններն էլ (Ձևը և հոգին, Անկեղծ չենք) շատ նման են իրենց ասելիքով և թեմայով։ Նրանք երկուսն էլ կեղծության մասին են և նկարագրում են մարդու կեղծությունը։ ,,Ձևը և հոգին,, պատմվածքը նկարագրում է այն, որ պետք չէ մարդուն միայն արտաքին աշխարհից ընդունել, այլ ներքին՝ իր հոգու բարությունը։ Իսկայս պատմվածքը կեղծության մասին է, երբ տեսնում ես մի մարդու և ներքին աշխարհից վստահում ես նրան, բայց նա թաքցնում է իր կեղծությունը։ Երկու պատմվածքներն էլ ունեն իրենց նման ընհանրությունները։

,,Ձևը և հոգին,, հոդվածը

Հովհաննես Թումանյանի այս հոդվածի մեջ ներկայացվում է այն, որ մենք ամեն ինչ միայն արտաքինից ենք հասկանում, այլ ոչ դրա խորհրդանիշը, ինչի համար էր այն կոչվում է ,,Ձևը և հոգին,։ Օրինակ երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք միայն պատկերացնում ենք հսկա գմբեթներով շենք՝ վառված մոմերով և երկար մորուքով հոգևորականներով։ Սակայն դա չե գլխավոր գաղափարը, ինչն էլ ցավն է։

Այսինքն հոդվածի մեջ ասվում է, որ պետք չէ ամենը ներկայացնել արտաքինից, այլ ներքին խորհուրդը։ Նույնապես մարդու հանդեպ է։ Երբ մարդ ենք տեսնում միայն նրա արտաքինն ենք տեսնում, սակայն կա ներքին ուժը՝ բարությունը և տվյալ մարդու հոգին․․․

Posted in Uncategorized

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի (ու-ն գաղտնավանկի ը-ի)

բազուկ-բազկաթոռ (ը-ն սղվել է)

պատիժ-պատժել (ի-ն սղվել է)

ողջույն-ողջունել (ույ-ու)

աշխույժ-աշխուժություն (ույ-ու)

մատյան-մատենագիր (յա-ե)

պարտեզ-պարտիզան (ե-ի)

գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)

էշ-իշամեղու (է-ի)

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ—բրդագործ, սիրտ—սրտաբաց, կույր—կուրամիտ, ճահիճ—ճահճակալել, ալյուր—ալրաղաց, կեզ—կիզիչ, ատամնաբույժ—ատամնաբուժարան.

բ) վիշտ—վշտամորմոք, թույլ—թուլակազմ, ծնունդ—ծննդհան, հաշիվ—հաշվեհարդար, արթուն—արթնանալ, հույն—հունական, տույժ—տուժել.

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը։

Ձնծաղիկ—ձյուն, թխահեր—թուխ, սառցահատ—սառույց, երգչախումբ—երգիչ, կիսել—կես, ըմպանակ—ումպ, մեղվապահ—մեզու, հունական—հույն, կղզյակ—կղզի։

Posted in Uncategorized

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Առաջադրանք.

  • երգ, քարափ, խաղալ, պատանի

Նա, մանկությունից սկսած խաղացել էր լճափին լցված այդ ժեռ քարափի վրա, և անդնդախոր ձորերում արձագանքել էին պատանու գեղջկական պարզ երգերը։

  • սառույց, ձգտել, ջանալ, հառել

Ճանապարհորդը, թախծամշուշ աչքերը ժամանակ առ ժամանակ հառում էր նվիրական բարձունքին, ձգտելով դեպի լեռան գագաթը՝ ջանում էր աստիճաներ փորել սառույցից։

Առաջադրանք.

Երեխան վազում է

Երեխաները մեծացել են։

Հայկը շատ խելոք է։

Հայկը, Արամը, Լուսինեն մեր տանը երգում էին ու պարում։

Մեր ընկերը շարադրեց, խմբագրեց և սրբագրեց հոդվածը։

Առավոտյան ուժեց անձրև էր գալիս։

Արևը տաքացրել էր մամռոտ քարերը։

Հրացանի փողից բոց ու ծուխ ելավ։

Առաջադրանք.

Ավագ, ծաղկող, միապետ, միջնորդ, երեց, զուգընկեր, ծաղրածու, ինքնակալ, ելուզակ, հովիվ, խեղկատակ, նկարիչ, խաշնարած, բարեխոս։

ավագ-երեց

միապետ-ինքնակալ

ծաղկող-նկարիչ

միջնորդ-բարեխոս

ծաղրածու-խեղկատակ

հովիվ-խաշնարած

Առաջադրանք.

Գոռոզամիտ, գեղանի, տխմար, ամբարտավան, խանդակաթ, հնավանդ, նժդեհ, բթամիտ, թունդ, գիրուկ, վայելչակազմ, աստանդական, գորովալի, թբլիկ։

գոռոզամիտ-ամբարտավան

գեղանի-վայելչակազմ

տխմար-բթամիտ

գիրուկ-թմբլիկ

նժդեհ-աստանդական

խանդակաթ-գորովալի

Առաջադրանք.

Պատվարժան, պարփակ, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, հրաշեկ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։

պատվարժան-անարգ

տհաճ-դուրեկան

կողմ-դեմ

թավ-նոսր

թեթևասահ-ծանրաքայլ

ժուժկալ-անզուսպ

Posted in Uncategorized

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։

Իտալայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով, իննամյա մի տղա՝ դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօրինակ բան կար տղայի մեջ, որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության։

—Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա‘լ կապիկ.—գոռում էր նա,—Դու ծախված ես սատանային և դժողքի բաժին ես։

Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։

2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․

թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ,  ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

կրկնադիրթե՛․․․թե՛և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ

զուգադիրեթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, ոչ միայն․․․այլև, եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը․

Ինձ մոտ, իրեն հետ, քեզ համար, քո մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ, ոչ ոքու, մեզնից, ամեն մեկու, ոմանք, բանն ինչումն է։

իրեն հետ-իր հետ

քո մոտ-քեզ մոտ

մեզ չափ-մեր չափ

ոչ ոքու-ոչ ոքի

ամեն մեկու-ամեն մեկի

4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները։

թը՛շշ,  քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ,  վա՜խ, խը՛շշ,  չո՛շ, ա՜խ,  քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։

զգացական-ա՜խ , ջա՜ն, տո՛, վա՜խ, չո՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ծուղրուղո՜ւ,,։

կոչական-ծո՛, արա՛

նմանաձայնական –թը՛շշ, քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, չրը՛խկ, խը՛շշ, քը՛շ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, միաո՜ւ։

5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։

1․տնտես, բանել, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
2․զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
3․առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

6․ Ընդգծի՛ր ժխտական բայաձևերը։

  • չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
  • չարադեմ, չաղոթեմ, չորանաս, չուրանաս, չարակամ, չպոռթկամ
  • չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

7․ Ընդգծի՛ր բայի անդեմ ձևերը։

Սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, փռթկալ, ճպճպալ, դավել, խոցեն, պայծառ, թվեմ, կատվեն, նավել, գրող, սուրա, ողբաց, հարբած, աստված, տարած, խոզարած, կորած, կասկած։

8․ Ընդգծի՛ր Ե խոնարհման բայերը։

  • ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
  • շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
  • կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել, առավել, պառավել
  • պոռթկում է, փոթորկում է, ողորկում է, սոսկում է, դողում է, պաղում է
  • ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է։

9․ Ընդգծի՛ր Ա խոնարման բայերը։

  • անսխալ, մխալ, կսկծալ, կանխակալ, հեկեկալ
  • սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, ժուժկալ, շրխկալ
  • նողկալ, փսփսալ, ծավալ, թվալ, անսա՛, որսում է, դարսում է
  • գվվում է, գգվում է, ժխտում է, վխտում է, սուրում է, բուրում է։
Posted in Uncategorized

Վահան Տերյանի մասին

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Posted in Uncategorized

 Իմ Բառարանը

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

  • Ծանոթացնալ  բառարանի հետ
  • ուսումնասիրել բառարանների տեսակները
  • զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ

Նախագծի ընթացքը 

  •  համացանցից գտնում ենք բառարանների մասին տեղեկություններ
  • կարդում և ուսումնասիրում բառարանների տեսակները
  • դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
  • կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան

Բառարանները տեսակները լինում են՝ Լեզվական բառարաններ և Հանրագիտական բառարաններ: Բառարանները բաժանվում են 2 խմբի՝ հանրագիտական և լեզվաբանական: Հանրագիտական բառարանը կամ հանրագիտարանը նկարագրում է բնության, գիտության, տեխնիկայի, պատմության, մշակույթի, կյանքի տարբեր որոնումների վերաբերող առարկաները, երևույթները, հասկացությունները, որոնք անվանվում են տվյալ բառով: 
Լեզվաբանական բառարանները լինում են՝

Բացատրական բառարաններ՝ «Հայկազյան բառարան», «Հայերեն բացատրական բառարան» (հեղ. Ստեփանոս Մալխազյանց), «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան» (ակադեմիական հրատարակություն), «Արդի հայերենի բացատրական բառարան»(Եդուարդ Աղայան), «Լեզվաբանական բառարան» (Պետրոսյան, Գալստյան), «Ոճաբանական բառարան» (Հ. Պետրոսյան), «Հայերենագիտական բառարան»:

Ժարգոնային բառեր

Քսիվ – գրություն

Մենթ – ոստիկան

Խոխմա – ծիծաղելի

Շմոն – խուզարկել

Թույն – աննախադեպ

Պսիխ- հոգեկան

Մուկ տշել, դիվան քշել – պարապության մատնվել

Սաղ – ամբողջ

Մերսի – շնորհակալություն

Օքեյ – լավ

Կանկռետնի – կոնկրետ, հակիրճ

Ազիզ – սիրելիս

Վալնավատ – անհանգստություն

Ուբեդիտ – համոզել

Գլխին քաշել – մեկ շնչով խմել

Ջոգել – հասկանալ

Կուռսի լինել – տեղյակ լինել

Սասիսկի — սասինսկի, սասընսկի

Պադակոննիկ – պադագոլնիկ

Տրոլեյբուս – տռելեբուս

Տրամվայ – տռամվա

Կոնյակ – կայնակ

Սալֆետկա – անձեռոցիկ

Նամյոկ – ակնարկ

Պեսոկ – շաքարավազ

Posted in Uncategorized

Ամփոփում (2021 սեպտեմբեր-դեկտեմբեր)

Նախագծեր՝

Nirvana presentation

Vivienne Westwood presentation

Characters who changed the world

A hard choice

Սիրադեղյանական ընդերցումներ

Վահան Թոթովենց 1 2

Արևմտահայերեն բանաստեղծություններ

Ես ունեմ շաս նախագծեր , բայց ես որոշեցի նշեմ իմ ամենա սիրածները։