Posted in Uncategorized

Հոկտեմբերի 12-16

Զեյթունի հերոսամարտը

Զեյթուն քաղաքը գտնվում է Թուրքիայի տարածքում` լեռնային Կիլիկիայում: Վաղ ժամանակներից այստեղ հայ ազգաբնակչություն էր կենտրոնացել: Հայությունը կարողացել էր դարեր շարունակ հետ մղել նվաճողներին և պահպանել էր իր կիսանկախ դրությունը: Իր կիսանկախ վիճակով և ազգասիրական վարակիչ օրինակով Զեյթունը դարձել էր օսմանյան իշխանությունների աչքի փուշը: Վերջիններս բազմիցս փորձել էին հնազանդեցնել նրան, սակայն միշտ էլ պարտություն էին կրել: Անհաջողության մատնվեցին նաև օսմանյան կառավարության փորձերը՝ Զեյթունը դարձնել կառավարչի նստավայր և բնակիչներին պարտադրել կանոնավորապես հարկեր վճարել: 1860թ. հուլիսին կառավարությունը որոշեց փոխել իրավիճակը և վերջնականապես հնազանդեցնել զեյթունցիներին: 1862թ. Մարաշի կուսակալ Ազիզ փաշան կանոնավոր զորքով ծրագրեց հարձակվել Զեյթունի վրա: Իր բազմապատիկ թվական գերազանցության և սպառազինության շնորհիվ փաշան հուլիսի 27-ին գրավեց մի քանի հայկական գյուղեր, որից հետո զեյթունցիների ջոկատները շրջակա գյուղերի բնակչության հետ ամրացան քաղաքում: Օգոստոսի 2-ին թուրքական ուժերը տարբեր կողմերից արդեն շրջապատել էին Զեյթունը: Լեռնականներն իրենց ամբողջ ռազմական ուժը բաժանեցին չորս հիմնական մասերի և խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացան հակահարված տալ թշնամուն: Թուրքերը, ծանր կորուստներ տալով, զեյթունցիներին թողնելով բավական քանակությամբ ռազմավար, դուրս քշվեցին Զեյթունի սահմաններից: Այս պարտությունից հետո, չհրաժարվելով Զեյթունը գրավելու իր մտադրությունից, կառավարությունը Աշիր փաշային նշանակեց զորահրամանատար: Նախատեսվում էր հիմնահատակ անել Զեյթունը և սրի քաշել հայ բնակչությանը: Սակայն զեյթունցիները կարողացան խուսափել արհավիրքից՝ դիմելով Կ.Պոլսի պատրիարքի և ֆրանսիական կառավարության օգնությանը: Ֆրանսիան ակնկալում էր կաթոլիկական դավանանքի ընդունումը զեյթունցիների կողմից: Իսկ օսմանյան կառավարությունը, զգուշանալով Կիլիկիայում Ֆրանսիայի ազդեցության ուժեղացումից, տեղի տվեց: Զեյթունի պաշարումը վերացվեց: Նրանք այսուհետև պետք է ենթարկվեին օսմանյան վարչական կառավարմանը, կանոնավորապես վճարեին հարկերը՝ փոխարենը օգտվելով իրենց ազգային-եկեղեցական գործերը ինքնուրույն վարելու իրավունքից: Ավարտվեց 1862թ. Զեյթունի հերոսական պայքարը, որը խոր հետք թողեց ազգային ինքնագիտակցության և ազատագրական պայքարի հետագա ընթացքի վրա: 

Վանի հերոսամարտը

1915թ. ստեղծված օրհասական դրության ժամանակ ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում։ Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստանում։ Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցականներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների և գաղթականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև, նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Այգեստանում ներքին կարգ ու կանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենացմահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12-հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությունն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ սպառազինված և 10 անգամ ավելի քիչ մարտիկներ։ 1915թ. ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Կատաղի հրաձգություն է սկսվում, բայց վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։ 1915թ. մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915թ. հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Վիլայեթի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։

Posted in Uncategorized

Բառագիտություն, բառակազմություն

կարկուտծանրոցկարկտաբեր
ճարպագունդշղթայազերծգնդասեղ
արևմուտքմտաբերելարևազօծ
խնկածաղիկասեղնագործծաղկաշղթա
մարդկայինօծանելիքծանրակշիռ
գերակշռելհրաշամանուկմանկամարդ
աչալուրջելնելթուլամորթ
շքահանդեսվեհապանծլրջմիտ
իջվածքբարիբարեկարգ
կարգավորումբեռվեհաշուք
մորթազերծմտավորականելևեջ
կրավորականթույլբեռնակիր
նախուշագնացնախադեպ
ապհասարակարգապուշ
ստորձայնափողստորակարգ
գերհանրամատչելիգերձայն
մակդիպվածմակբայ
ընդբայական ընդհանուր
խոտաճարականտառծխախոտ
սղաճդրածոսղագիր
եռակողմկուսակալկողմնակալ
ունկնսրբագրելունկնդիր
թվականամսավերջամսաթիվ
հատիչծուխանտառահատ

գովաբանել-ունգովեստ
աճուրդաճուկ
դաշտավայր-ուհիվայրի
տարեվերջ-ույթվերջույթ
կայսերապաշտ-եստկայսերուհի
մտախոհ-ուկխոհուն
Posted in Uncategorized

Դաս 2

Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ

Լրացուցիչ աշխատանք

Թարգմանել հղումներով նշված  որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Նուկլեինաթթուները պոլիմերներ են, որոնց մոնոմերները կոչվում են նուկլեոիդներ: Այս նյութերն առաջին բջջի կորիզում հայտնաբերել է շվեցարացի կենսաքիմիկոս Ֆրիդրիխ Միշերը 19-րդ դարում, դրանով է պայմանավորված նրանց ավանումը: Իսկ հետագայում նուկլեինաթթուներ գտնվել են նաև բջջի այլ օրգանոիդներում և մասերում:

ԴՆԹի-ի մոլեկուլն իրենից ներկայացնում է երկու թելեր՝ մեկը մյուսի շուրջ ոլորված՝ շղթաներ, որոնցից յուրաքանչյուրը պոլիմեր է, որի մոնոմերներն են նուկելոդիները: Նուկլեոտիդը միացություն է՝ կազմված է երեք նյութերից՝ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ-ի մոլեկուլում տաբերում են 4 տեսակ նուկլեոտիդներ, որոնցում ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են, և դրանք իրարից տարբերվում են միայն ազոտական հիմքով: Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: 

ԴՆԹ-ի երկու շղթների միացման մեջ կարևոր օրինաչափություն կա, մի շղթայի նուկլեոտիդ: Այս զուգակցումներից յուրաքանչյուրում զույգ նուկլեոտիդները կարծես իրար լրացնում են:

ԴՆԹ-ի այսպիսի կառուցվածքը հայտնաբերել է ամերիկացի կեսնաբան Ջեյս Ուոթսոնը և անգլիացի ֆիզիկոս Ֆրենսիս Քրիկը: ՌՆԹ-ն կառուցվածքով նման է ԴՆԹ-ի մեկ շղթային: ՌՆԹ-ի նուկլեոտիդներում ածխաջուրը ոչ թե դեզոսիռիբոզն է այլ ռիբոզը: Այստեղից էլ առաջանում է ՌՆԹ անվանումը:

Նուկելինաթթուների մոլեկուլում գաղտնագրված է տվյալ բջջին բնորոշ տեղեկություն: Կա մի ծածկագիր, որը որոշում է սպիտակուցի մոլեկուլում այս կամ այն ամինաթթվի առկայությունը: Դա նուկլեոտիդների դասավորման հաջորդականությունն է, որոնք երեքական քանակով գաղտնագրում են որոշակի ամինաթթու: Գենետիկական այսպիսի ծածկագիրը լրիվ վերծանված է, և հայտնի է թե նուկլեոտիդների ինչ զուգակցմամբ է որոշվում սպիտակուցի մոլեկուլում յուրաքանչյուր ամինաթթու: Ծածկագիրը համընդհանուր է բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև մարդու, ինչպես նաև վիրուսների համար:

Posted in Uncategorized

5-9 октября (Урок 2)

  1. Употребите существительные в скобках в нужном падеже:

1. В нашем городе много улиц, площадей, театров, музеев, гостиниц, кинотеатров. 2. На улицах города много машин, автобусов, троллейбусов. 3. В поликлинике работает много врачей, медсестёр. 4. На собрании было много профессоров, преподавателей, студентов. 5. В этом месяце Антон получил несколько писем, открыток, телеграмм, поздравлений. 6. Миша взял в библиотеке несколько учебников, книг, журналов. 7. Я купил в киоске несколько тетрадей, конвертов, марок, ручек.

2.  Поставьте вместо точек данные в скобках слова в нужном падеже.

1. В этом городе нет  оперного театра, ботанического сада, исторического музея. 2. На этой улице нет автобусной остановки, книжного магазина. 3. В этом университете нет медицинского факультета. 4. В этой библиотеке нет читального зала. 5. На этом этаже нет большой аудитории.

Posted in Uncategorized

5-9 октября (Урок 1)

Домашнее задание: Прочитать и уметь рассказать на  уроке  3 и 4  части произведения “ Пиковая дама”. Обясните значение слова “ тщеславие”. Знакомо ли вам это состояние? Устно  поработать над вопросами:

Тщеславие-Стремление хорошо выглядеть в глазах окружающих, а также ложные высказывания, потребность в подтверждении своего превосходства, иногда сопровождающаяся желанием слышать от других людей лесть.

  1. Проблемный вопрос: осуждаете ли вы Германа? Почему?

Он мне нравился с самого начала истории. Но тогда я не любила его, потому что он потерял себя из-за карт.

2. Что значит любовь для Лизы и для Германа?

Он обнаружил свою любовь к Лизе и попросил ее принять его.

3. Мучали ли угрызения совести героев произведения?

Я думаю, что Герман не думала ни о чем другом, кроме толщины. Он ни о чем не беспокоился, он не чувствовал боли совести.

4. Можете ли вы представить себе жизнь героев, если бы они связали свою судьбу вместе?

Я не мог представить себе будущее с ними, так как немецкий был плохим человеком. Он просто думал о богатстве. Он ни о чем не думал.

5. Почему Герман сошел с ума?

Потому что после старухи смерти его призрак был в Герману. Вот почему он сошел с ума и пошел в больницу.

6. Написание рассуждения “ Как я отношусь к героям повести”.

Отношусь нормально ко всем, ведь такие люди окружают любова. Все они были разные. Кто-то просто жаждил достичь своей цели любым образом, кто-то просто желал искренности и любви, а кто-то просто не хотел делится своим секретом.

Posted in Uncategorized

Ինքնաստուգում․ Էլեկտրական երևույթներ․

  1. Մորթով շփված կաուչուկը էլեկտրականանում է․
    ա) դրական
    բ) բացասական
  2. Եթե լիցքավորված մարմինը ձգվում է դեպի մետաքսով շփված ապակե ձողը, ապա այն լիցքավորված է․
    ա) դրական լիցքով
    բ) բացասական լիցքով
  3. նույնատիպ լիցքեր 3. երրորդ
  4. տարանուն լիցքեր 2. երկրորդ
  5. լիցքավորված չեն 1. առաջին
  6. Ա էլեկտրացույցը լիցքվորված է, իսկ Բ էլեկտրացույցը՝ ոչ։ Ինչպիսի՝ ապակե, էբոնիտե, պղնձե թե՞ պլաստմասե ձողով պետք է միացնել էլեկտրացույցերը, որպեսզի երկուսն էլ լինեն լիցքավորված․
  7. պղնձե
  8. Ա լիցքավորված գունդը ինչպիսի՞ ուժերով է ազդում Բ և Գ գնդիկների վրա։ Բ և Գ գնդիկներ ունեն հավասար լիցքեր, իսկ l1<l2
  9. Գ-ի վրա ավելի մեծ ուժով․
  10. Թվարած մարմիններից որո՞նք են լիցքավորված․
  11. էլէկտրոնը 3. բացասական
  12. պրոտոնը 2. դրական
  13. նեյտրոնը 1. լիցք չունի
  14. Պրոտոնը զանգված ․․․ նեյտրոնի զանգվածից։
    է․ մի քիչ փոքր է

10.Պրոտոնը զանգված ․․․ էլեկտրոնիի զանգվածից։

  1. 1840 անգամ մեծ է
  2. Ո՞րն է տվյալ քիմիական տարրի գլխավոր բնութագիրը․
  3. միջուկում պրոտոնների թիվը․
  4. Ինչպիսի լիցքով է լիցքավորված հելիումի ատումը, եթե, n=2, e=1, qp=2
  5. լիցքավորված է դրական
  6. Ուրանի ատոմը պարունակում է 92 պրոտոն և 91 էլեկտրոն․ լիցքավորվա՞ծ է ատոմը․
  7. դրական լիցքով
  8. Ազոտի ատոմի միջուկում կա 14 մասնիկ։ Նրանցից 7-ը պրոտոն է։ Քանի՞ նեյտրոն կա միջուկում։ Քանի՞ էլեկտրոն ունի էլեկտրաչեզոք ազոտի ատոմը։
    n=7 e=7

Posted in Uncategorized

Հոկտեմբերի 5-9

Մուսա լեռան հերոսամարտը 

Մուսա լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները: Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ :1915 թ. գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին Արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տեղահանությունը: Հուլիսի 29-ին Յողունօլուքում տեղի ունեցավ 6 հայկական գյուղերի ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ որոշեցին դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա: Հուլիսի 30-ին հայերին հրամայվեց թողնել իրենց բնակավայրերն ու գաղթել: Բնակիչների մի մասը ենթարկվեց թուրքերի հրամանին և բռնեց գաղթի ճանապարհը, մնացածը՝ մոտ 5 հազար հոգի զենքի դիմեց, բարձրացավ Մուսա լեռը, որը վերածվեց ռազմական ճամբարի: Ստեղծվեց հատուկ զինվորական մարմին: Լեռ բարձրացողների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնց համար շտապ խփվեցին վրաններ, շինվեցին հյուղակներ ու խրճիթներ: Հատուկ ուշադրություն դարձվեց դիրքերի ու պատնեշների կառուցմանը: Ռազմիկները ընդամենը 600-ն էին՝ սահմանափակ թվով զենքով ու փամփուշտներով: Լեռան պաշտպանությունը բաժանվեց 4 շրջանի, որտեղ ամրացան մարտական ջոկատները: Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6-ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեց 5 հազարանոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ:Դրությունը բավականին ծանր էր, բայց հայ մարտիկները, համառ մարտեր մղելով, 12-ժամյա ճակատամարտից հետո հետ մղեցին թշնամուն՝ պատճառելով նրան ծանր կորուստներ: Օգոստոսի 19-ին թշնամին ձեռնարկեց ավելի խոշոր հարձակում 9 հազարանոց կանոնավոր խմբով ու հրոսակախմբերով: Մարտերը տևեց 2 օր: Թուրքերը մի քանի կետերում ճեղքեցին հայերի պաշտպանության գիծը, բայց հաջողության չհասան, տալով մեծ կորուստներ և նահանջեցին: Չկարողանալով կոտրել մուսալեռցիների դիմադրությունը՝ թուրքերը միառժամանակ հրաժարվեցին նոր հարձակումից և որոշեցին լեռը պաշարելով սովամահ անել հայերին: Նրանք այդտեղ կենտրոնացրին 15 հազար զորք: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ, վերջանում էին պարենն ու ռազմամթերքը, պետք էր օգնության դիմել: Ինքնապաշտպանության ղեկավարները հույս ունեին օգնություն ստանալ ծովից: Որպես ազդանշան լեռան ծովահայաց եզրին բարձրացվեցին սավաններից պատրաստված 2 դրոշակներ, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և գրված «քրիստոնյաները վտանգի մեջ են»: Դրանց շուրջը վառվում էին խարույկներ՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Բացի այդ, դաշնակիցների մարտանավ նկատելու դեպքում պաշտպաններից մեկը պետք է լողար դեպի նավը և իր հետ տաներ նախօրոք պատրաստված թիթեղե տուփի մեջ դրված հատուկ աղերսագիր: Սակայն երկար ժամանակ հորիզոնում մարտանավ չէր երևում։ Մուսալեռցիները պահելով իրենց դիրքերը, շարունակեցին փրկության նոր ուղիներ որոնել: Վերջապես սեպտեմբերի 5-ին ծովում երևաց «Կիշեն» ֆրանսիական ռազմանավը, որը մակույկ ուղարկեց ափ և վերցրեց ժամապահներին: Իմանալով հայերի դրության մասին ռազմանավի հրամանատարությունը հրաման արձակեց հրետակոծել թուրքական դիրքերը և հեռացավ հայերին օգնություն հասցնելու խոստումով: Սեպտեմբերի 9-ին թուրքական բանակի հրամանատարությունը հայերից պահանջեց անձնատուր լինել՝ հակառակ դեպքում սպառնում էր անցնել հարձակման և բոլորին կոտորել: Մուսալեռցիները դեռ չէին հասցրել պատասխանել, երբ թնդացին թուրքական հրանոթները և սկսվեց մի նոր արյունալի գոտեմարտ: Մուսալեռցիներն անցան հակահարձակման և ջախջախիչ հարված տվին թուրքական առաջապահ զորքերին, իսկ մնացածները խուճապահար նահանջեցին: Սեպտեմբերի 10-ին երևացին ֆրանսիական 2 ռազմանավեր և սկսեցին գնդակոծել թուրքական դիրքերը: Ապա հայերին տեղեկացվեց, որ ֆրանսիական կառավարությունը որոշել է նրանց փոխադրել Պորտ Սաիդ: Սեպտեմբերի 13-15-ը հերոս պաշտպանները փոխադրվեցին Պորտ Սաիդ , ուր նրանց օգնության հասան եգիպտահայերը:

Սարդարապատի հերոսամարտը

Սարդարապատի ճակատամարտը տեղի Է ունեցել 1918թ․ մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեներալ Նազարբեկով], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մովսես Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան, 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը: Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և Գեչրլուն: Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից և Ղուրդուղուլիից անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայան], Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակները փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:

Ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Արցախյան հերոսամարտը 

Արցախյան ազատամարտ Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է Ադրբեջանը, որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի: Լավ զինված ադրբեջանական բանակը, ջոկատներից սկսեցին լայնածավալ հարձակումները Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով։ Պատերազմի հորձանուտում հայերը միացյալ ուժերով ստեղծեցին հայոց ազգային բանակ։ Հայերը կարողացան հետ մղել հակառակորդի գրոհը և ազատագրել Արցախը։ Հայկական կողմը կորցրեց Արծվաշենը, Մարդակերտի, Մարտունիի, Շահումյանի շրջանների մի մասը։ Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և զինադադար է խնդրեց։ 

Posted in Uncategorized

Մայրենի լեզվի օրեր

Կարդում ենք արևմտահայերեն

Նախագծի նպատակը

  • Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը
  • Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը
  • Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը
  • Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը ու, ըստ արժանվույն, ներկայացնելը

Առաջարկում եմ կարդալ

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում

Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ

Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն

Արդյունքը՝ սովորողների ներկայացումով, ընթացքը պատմող նյութերով

Նախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 20

Ընթացքը՝  սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները, պիեսի՝ իրենց բաժինները։ Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։ Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։

1․ Վահան Թեքեյան

Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որեւ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձեւերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։

Վահագն Դավթյան

Կանձրեւե, տղա՛ս աշունը թաց է,

Թաց աչքերուն պես խեղճ խաբված սիրույն…

պատուհանն ու դուռը գնա գոցե

Եվ դեմըս եկուր նստիլ վեհագույն

Լռության մը մեջ…: կանձրեւե տղա՛ս

Կանձրեւե՞ երբեմն հոգիիդ մեջ ալ

Կմըսի՞ սիրտըդ, եւ կդողդըղա՞ս

Խորհելով պայծառ արեւին անցյալ

Դռան մը ներքեւ գո՜ց ճակատագրին

Բայց կուլաս, տըղա’ս… մութին մեջ հանկարծ

Ծանր արցունքներ աչքերդ կգլորին…

Լա՛ց անմեղության արցունքը անդարձ,

Լա՛ց չգիտնալով, խեղճ, անգե՛տ տղաս,

Խե՜ղճ որսը կյանքին, ա՜հ, լա՛ց, որ մեծնաս…

——————————————————————

Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,

Ես այն հոգվույն սիրահար,

Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի

Ինչպես երկինքը ծավի,

Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ

Իր լույսերովը անշեջ,

Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,

Ու գրկեի՜ ես անձայն

Զայն հոգիիս մեջ միայն․․․

———————————————————————————————-

2․ Պետրոս Դուրյան –շրջասույթ՝ Սկյուտարի Սոխակ

Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․

Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,

Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,

Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,

Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․

Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,

Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,

Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.

Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`

Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

Ծնեի իցի՜վ թ՚հեւացող հով մ՚անուշիկ

Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`

Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,

Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,

Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝

Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,

Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,

Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,

Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝

Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,

Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,

Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,

Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,

Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,

Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․

Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․

*************************************************************************************

3․ Գրիգոր Զոհրապ

Եկուր

Եկուր
Երբոր օր մը ըզգաս պետքը,
Զըզվածշուրջիդ կյանքեն շինծու, Երջանկության փախչող հետքը Անցյալին մեջ փընտըրտելու: Որովհետեւ, ո՜վ դառնություն Ասկից վերջը աչքիդ ծարիր
Պետք է դընես եւ անարյու
Շրթունքներուդքիչ մը կարմիր: Քալած ատենդ երբոր ճամփան, Նայվածքդ ամենքը չը թովե, Եվ զարմացած չը փըսփըսան.
«այս աղվոր կինն ո՞վ է»:
Երբոր ներկանցուրտ ու ցամաք Դառնա քեզի կամաց-կամաց, Կսկիծներով լեցվի համակ Ապագադ ալ մըռայլամած,
Եվ ուրանա իսկ քեզ, ով իմ,
Կյա՛նքըս, աշխարհը համրորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գրկիս մեջ եկու՛ր նորեն:
Հրակ Ժիլաքյան


4․ Միսաք Մեծարենց
Արյուն է եղել աշխարհում։— եղել է եղեռն ու կռիվ։
լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ:
աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
արև է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին։    (Չարենց)
Երազի օրեր    (երգում են սովորողները) երաժիշտ՝ Նելլի Փիլոյան
Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր․
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-ծաղիկին տարավ ածուն։
Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
—————————————————
Աքասիաներու շուքին տակ
Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։
Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։
Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…։


5․ Վահան Թոթովենց  —արձակ բանաստեղծություններ
Երգ մը
Երգ մը անոր, զոր կճանչնաս։
Ո՞վ կաթեց այնքան լույս քու աչքերուն խորը, ո՞վ պարգեւեց քու երիտասարդ ճակատին դարերուն լրջությունը, եւ քու ամեն մեկ խոսքին մեջ՝ երկունքներու խորհուրդն ու խաղաղությունը։ Աչքերդ տեսնողը պիտի կոչեր. «բեկորը հսկա արեգակին»։ Ճակատդ տեսնողը պիտի անվաներ քեզ կնքողը բոլոր դամբարաններուն, իսկ ան, որ քու երգը լսեր, պի­տի ըսեր. «ահա՛ ծորակը, ուրկե բոլոր քաղցրությունները կհոսին։
Բայց ես, որ քեզ ամբողջովին կճանչնամ — ճակատդ, աչքերդ, լեզուդ, հոգիդ, սիրտդ, ստինքներուդ աղավնությունը եւ մերկությանդ աստվածությունը, պիտի ըսեի. «ահա՛ կույսը, ահա՛ արշալույսներու մարմնացած շունչը»։
Ես ծաղիկ չունիմ
Իմ ծաղիկներս ես բաշխեցի ուրիշներուն եւ իմ գարնան կողո­վը պարապ է։ արծաթ չստացա ես իմ ծաղիկներուս փոխարեն, այնպե՜ս տվի ես բոլորին, իմ գարնան կարմիր վարդերը․․․ Ես հազիվ կը դողդոջեմ անոնց թարմության հիշատակով։ Ձեռքս կը նետեմ կողովիս, անիկա լեցուն էր գարնան ծաղիկ­ներով, որո՞ւ տվի ես զանոնք, ո՞վ տարավ եւ ի՞նչ նվիրեց փոխարեն։ Իմ գարնան կողովը պարապ է, ի՞նչ ես դեմս կանգնած լալագին եւ ո՞վ ես դու… Ծաղիկ չտվի քեզ, ես բոլորին բաշխեցի իմ գարնան ծա­ղիկները։ Իմ գարնան կողովին մեջ միայն անցած աղվորություններու դողդոջուն բերկրանքը կա… Ես ծաղիկ չունիմ։


6․ Դանիել Վարուժան
Ձոն
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեւեր
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։
Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։


7․ Վերջում՝ փոքրիկ պիես—Հ․ Պարոնյան՝ «Քաղաքավարության վնասները» -մեկ նովել։
Հեղինակ—-Բռնավոր մը կա, որ գեղեցիկ անվան տակ ծածկվածզմեզ գերության կը դատապարտե նույնիսկ այն առանձնաշորհմանց մեջ, զորս մեր կամքն կը շնորհե մեզ եւ որոց չհակառակիր օրենքն: այս բռնավորը բնության ալ կը հակառակի եւ թույլ չտար անոր, որ ազատ համարձակ գործե մարդ էակին վրա: Այս բռնավորը քաղաքավարությունն է: Այս բռնավորին հակառակորդներն անկիրթ կանվանվին հանիրավի։ Այս քաղաքավարությունն քաշվելու բան չէ մանավանդ անոնց համար, որ կը սիրեն եւ տրամադրություն ունին բնության օրինաց հետեւիլ եւ այս ընթացքով երջանկություն գտնել: Հասկցնելու համար, թե որչափ կը չարչարվին, կը հարստահարվին այս խեղճերն, արժան կդատենք օրինակ մը մեջ բերել։ Սեդրաք աղան կոշկակարի մը խանութը կը մտնե: Սեդրակ աղա— բարեկամ, — կըսե կոշկակարին, — զույգ մը կոշիկ կուզեմ ապսպրել: Կոշկակար— շատ աղեկ: — Կոշիկներուն քիթը նեղ ըլլալու չեն: — Հիմիկվան մոտայեն չեք ուզեր ըսել է: — Միայն կուզեմ, որ ոտքս կոշիկի մեջ կարենա շարժիլ. Նեղ ոտքի աման չեմ ուզեր, որովհետեւ նասըր ունիմ — Գլխուս վրա, ձեզի անանկ կոշիկ մը շինեմ, որ թե մոտայի համաձայն ըլլա, եւ թե ձեր ոտքերը չսխմեն Կոշկակարը Սեդրաք աղային ոտքի չափը կառնե եւ կիմացնե —Քանի մ’օրեն պատրաստ կըլլան կոշիկները, համեցեք: դադար։ մասնակիցները անցնում են բեմով։ Կմտնե Սեդրաք աղան, կդիմե&nbsp; կոշկակարին: — Պատրա՞ստ են կոշկիկներս: — Այո պատրաստ են: Կոշկակարին աշակերտը Սեդրաք աղային կը ներկայացնե կոշկիկները:&nbsp; Սեդրաք աղան կնայե․ — Եղբայրս, — կսե Սեդրաք աղան, — ասոնք պզտիկ են: — Ընդհակառակն, մեծ են: — Ասոնց քթները նեղ են: — Չեմ կարծեր, շատ լայն քթերն այսօր մաքպուլ չեն։ Կաղաչեմ անգամ մը ձեր ոտքն անցունեիք սա կոշիկները: Սեդրաք աղան կը նստի: Կոշկակարին աշակերտը քառակուսի տախտակ մը կը դնե Սեդրաք աղային ոտքերուն տակը: Սեդրաք աղան կը ձեռնարկե նոր կոշիկներն հագնելու: Կոշկիկները կապստամբին: — Ոտքդ ուժով կոխե, — կը պոռա կոշկակարն: — Ոտքի վրա ել ու այնպես կոխե, — կսե կոշկակարին քալֆան: — Ուժով ոտքդ գետինը զարկ, — կը խրատե կոշկակարին աշակերտը: — Ծո, սա փոշին ցանե քիչ մը կոշիկներուն մեջ, որ Սեդրաք աղային ոտքերը դյուրությամբ սահին ու մտնեն, — կը հրամայե կոշկակարն պզտիկ աշակերտին: Հրամանը կը կատարվի: Կոշիկներն հաստատամիտ են: — Էոֆ, քրտնեցա, պե ատամ, — կըսե Սեդրաք աղան երեսը թթվեցնելով, — քեզի քառասուն անգամ ապսպրեցինք, որ մեծ ըլլան, լայն ըլլան, երկար ըլլան:
— Կերեւա, որ ոտքերդ ալ քրտնած են եւ անոր համա
— Չէ, ճանըմ… կոշիկները նեղ են:
— Անգամ մը հագնիս, կը բացվին: Լայն ոտքի ամաններն ավելի կը վնասեն նասըրներուն:
— Չեմ կրնար կոր հագնիլ:
Կոշկակարն քալֆայովն և աշակերտներովն Սեդրաք աղային օգնելու կերթա: Երկու հոգի սեդրաք աղային թևը կը մտնեն. Կոշկակարն Սեդրաք աղային մեկ ոտքը կը բռնե և կաշխատի կոշիկին մեջ դնել: Ամբողջ կոշկակարյան խումբը կը քաջալերե Սեդրաք աղան.
— Հա, հա, կմտնա կոր…
— Քիչ մ’ալ համբերու

Posted in Uncategorized

ՀՀ աշխարհագրական դիրքը

1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

This image has an empty alt attribute; its file name is 585px-location_map_of_armenia_with_artsakh.png

Պետություն

Սահմանի երկարություն

Թուրքիա

280 կմ

Ադրբեջան
930 կմ

Իրան
42 կմ

Վրաստան
196 կմ

2. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

This image has an empty alt attribute; its file name is 785.png
Համաշխարհային օվկիանոս

Ամենակարճ հեռավորությունը

Մինչև Սև ծով

163 կմ

Մինչև Կասպից ծով

193 կմ

Մինչև Միջերկրական ծով

750 կմ

Մինչև Պարսից ծոց
1000 կմ

3. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Հայաստանը գտնվում է արևմտյան (եվրոպական), (արևելյան իսլամական) և սլավոնական քաղաքակրթությունների փոխազդեցության գոտում: Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները (ուղղակիորեն չի կարող օգտվել դրանց հաղորդակցության ուղիներից և բնական հարստություններից): Հեռու է ընկած աշխարհի բարձր զարգացած երկրներից և հզոր տնտեսական կենտրոններից: Մոտ է գտնվում Պարսից ծոցի և Կասպից ծովի նավթագազաբեր ավազաններին, բնական տարբեր ռեսուրսներով հարուստ Ռուսաստանին և Իրանին: Ռազմավարական գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության հետ չունի անմիջական սահման:

4. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

  • Պարագվայ – չունի ելք դեպի ծով, ունի 4 հարևան երկրներ, հեռու է բարձր զարգացած երկրներից:
  • Բութան – չունի ելք դեպի մոտ:
  • Բելառուս – չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
  • Ղրղզստան – չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
  • Մոնղոլիա – չունի ելք դեպի ծով, չունի անմիջական կապ բարձր զարգացած երկրների հետ:
Posted in Uncategorized

Բառագիտություն

կարկուտծանրոցկարկտաբեր
ճարպագունդշղթայազերծգնդասեղ
արևմուտքմտաբերելարևազօծ
խնկածաղիկասեղնագործծաղկաշղթա
մարդկայինօծանելիքծանրակշիռ
գերակշռելհրաշամանուկմանկամարդ
աչալուրջ
ելնել

թուլամորթ

շքահանդես
վեհապանծ

լրջմիտ

իջվածք
բարի

բարեկարգ

կարգավորում
բեռ
վեհաշուք

մորթազերծ
մտավորական
ելևեջ
կրավորական
թույլ
բեռնակիր