Posted in Uncategorized

ՀՆԴԿԱՍՏԱՆ🇮🇳

Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանը զբաղեցնում է Հնդկական թերակղզու մեծ մասը, որը գտնվում է Հնդ-ավստրալական պլատֆորմի մի մասի՝ Հնդկական տեկտոնական պլատֆորմի գագաթին: Հնդկաստանում սահմանող երկրաբանական գործընթացները սկսվել են 75 միլիոն տարի առաջ, երբ հնդկական պլատֆորմը, որն այդ ժամանակ գտնվում էր հարավային Գոնդվանա գերմայրցամաքի կազմում, սկսել էր շարժվել դեպի հյուսիս-արևելք, որը պայմանավորված էր դեպի հարավ-արեւմուտք ծովի հատակի տարածմամբ, այնուհետև հարավ և հարավ-արևելք: Միաժամանակ նրանից հյուսիս-արևելք գտնվող Թետիս ընդարձակ օվկիանոսային ընդերքը, սկսվել էր ներծծվել Եվրասիական պլատֆորմի տակ: Այդ երկու գործողությունները, որոնք պայմանավորված էին Երկրի թիկնոցի կոնվեկցիայով, ստեղծել են Հնդկական օվկիանոս և հանգեցրել այն բանին, որ հնդկական մայրցամաքային ընդերքը, ի վերջո, հրել է Եվրասիային և բարձրացրել Հիմալայներ: Ծագող Հիմալայներից անմիջապես դեպի հարավ պլատֆորմների շարժումը ստեղծել է լայն իջվածք, որն արագ լցվել է գետային նստվածքներով, և այժմ կազմում է Ինդոս-Գանգեսյան հարթավայրը: Հինավուրց Արավալիի լեռնաշղթայով հարթավայրից կտրված մասում գտնվում է Թար անապատը։

3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:

Հարավային Ասիայում Հնդկաստանն ամենամեծ երկիրն է։ Նրա միջոցով հարավային Ասիայի որոշ երկրներ օդային կապ են հաստատում այլ երկրների հետ: Հնդկաստանն արտահանում է թանկարժեք քարեր, ոսկերչական իրեր, հագուստ, գործվածք, մեքենաշինական բազմատեսակ արտադրանք, քիմիական ապրանքներ, գյուղատնտեսական մթերքներ:

4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Միջնադարում երկրում արտադրված թանկարժեք քարերը, ոսկե իրերը, ոսկեթել գործվածքները, մետաղե իրերն ու այլ ապրանքներն իրենց տեսքով ու որակով զարմացնում էին եվրոպացիներին: Գաղութատիրության ժամանակահատվածում Հնդկաստանից Մեծ Բրիտանիա էին արտահանում բամբակ, ջուտ, ծխախոտ գյուղատնտեսական այլ ապրանքներ:

5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերն են՝ անասնապահությունը, թեյի արտադրությունը և սպասարկման ոլորտները:

Posted in Uncategorized

Դաս 28

§42. Կոնվեկցիա.§43.Ճառագայթային ջերմափոխանակում .Առաջադրվող հարցեր՝

  1. Բացատրեք,թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
    մթնոլորտի ստորին՝ տաք, եւ վերին՝ սառը, շերտրրի միջեւ: Ձեզ
    հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

2.Ջերմահաղորդմանորեղանակնենանվանումկոնվեկցիա:Որնէ
կոնվեկցիայի եւ ջերմահաղորդականության երեւույթիհիմնական
տարբերությունը:

Երբ էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է՝ շնորհիվ նյութի շերտերի անհավասարաչափ տաքացման, իրականանում է միայն հեղուկներում և գազերում, էներգիան մի տեղից մյուսը փոխանցվում է նյութի տեղաշարժի հետևանքով:

3 .Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4..Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5.Ինչպեսէ գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ

6.Ինչպես գիտենք կա մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7.Հնարավորէարդյոքկոնվեկցիանպինդմարմիններում?

Ոչ. որովհետև կոնվեկցիան իրականանում է միայն հեղուկներում և գազերում։

8.Ինչէէլեկտրամագնիսականդաշտը:Ինչվիճակներումկարողէգոյությունունենալ:

Մատերիայի ձև է, որը իրականացնում է լիցքավորված մասնիկների փոխազդեցությունը։Այն կարող է լինել շարժման և դադարի վիճակում։

9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը

էլեկտրամագնիսական ալիքը ժամանակի ընթացքում էլեկտրական և մագնիսական դաշտերի տարածումն է տարածության մեջ:

10.Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:
Բերեք մի քանի օրինակ:

Ջերմահաղորդականությունը, որն իրականացվում է ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կոչվում է ճառագայթային ջերմափոխանակություն։Օրինակ երբ մեր ձեռքերը դնում ենք ինչոր տաք իրի վրա ,մենք զգում ենք որ այդ ջերմությունը այդ իրից հաղորդվում է մեր ձեռքերին։

11..Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սեւ, թե սպիտակ:

Ինձ թվում է որ մուգ գույնի մարմինը ավելի լավ է կլանում քան բաց գույնի մարմինը։

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Ներկում են արծաթագույն որովհետև այն բաց է իսկ բաց գույնի մարմինները քիչ են կլանում ջերմային ճառագայթում։

Posted in Uncategorized

Ներքին էներգիա. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները

Թեմա՝ Ներքին էներգիա (ԳԼՈՒԽ V)
§38. Ներքին էներգիա.
§39. Ներքին էներգիայի փոփոխման եղանակները. Առաջադրվող հարցեր՝

  1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
  2. Ձեւակերպեք էներգիայի պահպանման օրենքը:
  3. Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան
    հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք
    էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:
  4. Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը
    բարձրանում:
  5. Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:
  6. Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին
    էներգիայի գոյությունը:
  7. Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության
    ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:
  8. Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:
  9. Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց
    մեծանում է մարմնի ներքին էներգիան:
  10. Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ
    աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:
  11. Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել
    էներգիայի փոխակերպում: Ինչու՞:
  12. Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում
    ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել
    ներքին էներգիայի այդ աճը:
  13. Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը
    բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
  14. Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի եւ ջրի միջեւ, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0 ° C: Բացատրեք ինչու:

1.Մեխանիկական էներգիան լինում է կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարն է

2.շփման ուժերի բացակայությամբ մեխանիկական էներգիան շարժման ընթացքում մնում է հաստատուն։

3.Տեղի է ունենում պոտենցիալ էներգիայի փոխակերպում կինետիկ էներգիայի։

4.երկու մարմինների մոլեկուլները շփման մակերեսում կատարում են ջերմային շարժում և տաքանում են։

5.Մարմինը կազմող մասնիկների ջերմային շարժման կինետիկ և միմյանց հետ փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի ներքին էներգիա:

6.

7.Երբ բարձրությունից մի բան ընգնում է։

8.էներգիայի պահպահման օրենքը։

9.Օրինակ երբ ջուրը տաքացնում ենք։

10.

11.Ջերմահաղորդում նյութի ջերմությունը փոխանցելու հատկությունը։

12.Ջերմահաղորթման

13.երբ խառնում ենք իրար տաք ջրի մոլեկուլները անցնում են սառը ջրին,որովհետև տաք ջրի մոլեկուլների ջերմային շարժումը ավելի արագ է։

14.Սառույցը կհալվի և նրանց մոլեկուլները կխառնվեն

Posted in Uncategorized

«Սասնա ծռեր» էպոսը

Սասնա ծռեր - Վիքիպեդիա՝ ազատ ...

— Ո՞րն է էպոսի գաղափարաբանությունը, որքանո՞վ են էպոսում իրացվող գաղափարներն արդիական:

Էպոսի գաղափարական ոգին, դա հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Էպոսը գաղափարական առումով երևում  է նաև իրականությունից ունեցած իրենց դժգոհության մասին ու հետագայում կառուցվող արդար աշխարհի նկատմամբ ունեցած իրենց երազանքը՝ բոլոր դեպքերում գովաբանելով ժողովրդի հերոսական պայքար օտարի տիրապետության դեմ ։

— Պետականության ի՞նչ մոդել է ներկայացնում «Սասնա ծռերը»: Իսկ դու ի՞նչ մոդել կառաջարկեիր:

Իմ կարծիքով էպոսում ամեն ինչ փորձում էին ուժի, բռնության միջոցով հասկացնել իրենց ասածը:

— Քո կարծիքով՝ ի՞նչ է ասում էպոսն այսօր մեզ և աշխարհին:

Իմ կարծիքով էպոսը ամբողջությամբ իրենց ներկայացնում է մարդու պայքարը գոյատևման համար: Էպոսն ասում է, որ մարդկանց կյանքը այդքան հեշտ չի եղել, գտնվել են օտարի լծի տակ միշտ եղել են ճնշված, թե ֆիզիկապես, թե բարոյապես: Էպոսը  մեզ և աշխարհին ասում է , որ հայը՝ անկախ ժամանակներից, եղել է պայքարող, ստեղծող, չզիջող, հողից քարից հաց քամող:

Posted in Uncategorized

Մաշկ

Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստություն`0,5-4 մմ, քաշը`մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները և մաշկի բաղադրիչները`ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:

Մաշկի ռեցեպտորներն ընկալում են ջերմությունը, շփումն ու հպումը, հարվածը և տարբեր ազդակներից առաջացած գրգիռները`դրանք հաղորդելով կենտրոնական նյարդային համակարգ: 

Բացի գրգիռներն ընկալող և հաղորդող հատկությունից, մաշկն ունի նաև մի շարք կարևոր ֆունկցիաներ`պաշտպանական, արտազատական, շնչառական, ջրաաղային փոխանակության և ջերմականոնավորման: Միևնույն ժամանակ այն արյան պահեստ է:

Մաշկը բաղկացած է երկու`մակերեսային և խորանիստ շերտերից:

Մաշկ
I  վերնամաշկ
II  բուն մաշկ
III  ենթամաշկ
IV  քրտնագեղձ
V  մազապարկ (ֆոլիկուլ)
VI  ճարպագեղձ
VII  արյունատար և ավշային անոթներ
VIII ճարպային բջիջներ

Վերնամաշկը կազմված է բազմաշերտ, տափակ, եղջերացող էպիթելային հյուսվածքից, որի մակերեսային շերտը եղջերանում և աստիճանաբար թափվում է: Վերնամաշկի հիմնային շերտի բջիջներն աստիճանաբար լրացնում են այդ կորուստը`տակից թարմ շերտ գոյացնելով:

Բուն մաշկը պարունակում է նյարդային կազմության շարակցական հյուսվածք, առաձիգ և հարթ մկանաթելեր: Որոշ տեղերում մկանաթելերը հավաքվելով`կազմում են բարակ շերտ, օրինակ`կրծքագեղձի շուրջպտկային շրջանում, պտուկում, ամորձապարկում: Դեմքի մաշկը կապված է դիմախաղի մկանների հետ: Բուն մաշկն ունի վերին`ավելի խիտ, և ստորին`ավելի նոսր ցանցավոր շերտեր: 

Մաշկի վերին շերտում կան կատարներ և ակոսներ, որոնք լավ նկատելի են ափի ու մատների մաշկի վրա և ունեն յուրաքանչյուր անհատին բնորոշ պատկեր: Մաշկի մնացած մակերեսին կան եռանկյունաձև կամ ռոմբաձև դաշտերով նուրբ պատկերներ: Այդ եռանկյունիների կամ ռոմբերի անկյունավոր բացվածքներից դուրս են գալիս մազերի ցողունները և բացվում ճարպագեղձերի ծորաններն ու քրտնագեղձերը:

Մաշկի ստորին`ցանցավոր շերտն աստիճանաբար վերաճում է ենթամաշկային շարակցական և ճարպային փխրուն հյուսվածքի:

Ճարպային շերտը պատում է ստորադիր օրգանները և ունի ջերմականոնավորող դեր: Այն սննդանյութերի պահեստարան է և ջերմության վատ հաղորդիչ:

Մաշկի գույնը պայմանավորված է մելանին գունակի առկայությամբ, որը հիմնականում կուտակվում է վերնամաշկում, իսկ գունավոր ցեղերի ներկայացուցիչների մաշկում այն կարող է կուտակվել նաև բուն մաշկի վերին շերտի բջիջներում:

Մաշկում կան 3 տեսակի գեղձեր`ճարպագեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր:

ճարպագեղձերը պարզ բշտիկային գեղձեր են, որոնց ծորանները բացվում են մազային պարկի մեջ: Արտադրված ճարպն օծում է մազերը և մաշկը`պահպանելով դրանք վնասվելուց: Ճարպագեղձեր կան նաև որոշ ոչ մազածածկ տեղերում: Ճարպագեղձեր չկան ափի և ներբանի վրա:

Քրտնագեղձերը պարզ խողովակակազմ գեղձեր են: Գտնվում են ավելի խորը`ցանցավոր շերտի և ենթամաշկի սահմանում: Դրանք շատ են հատկապես ափերի, ներբանի և թևատակի շրջանում: Քրտնագեղձերի ծորանները բացվում են մաշկի կատարիկների վրա: Օրվա ընթացքում արտադրվում է մոտավորապես 500 մլ քրտինք, որի միջոցով արտաթորվում են նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերը: Քրտինքի գոլորշիացման միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը:

Մաշկը պահանջում է ամենօրյա խնամք, քանի որ նրա վրա ազդում են արտաքին և ներքին բազմաթիվ գործոններ, որոնք կարող են զանազան բնույթի հիվանդություններ առաջացնել: Բազմաթիվ ընդհանուր հիվանդությունների ժամանակ մաշկում տեղի են ունենում տարբեր ախտաբանական երևույթներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում հիվանդության ախտորոշումը:

Ինչպես խնամել մաշկը

Առողջ մաշկ ունենալու համար պետք է այն մաքուր պահել, ուստի խնամքի գլխավոր միջոցը այն լվանալն է, որով մաշկի մակերեսից հեռացվում են փոշին, մանրէները, մաշկաճարպը, քրտինքը`   դրա մեջ պարունակվող աղերով, վերնամաշկի եղջերացած թեփուկները, ինչպես նաև աշխատանքի ընթացքում այն կեղտոտող տարբեր նյութեր: Պետք է լողանալ շաբաթը գոնե 1-2 անգամ, տաք ջրով (36-38ºC), օճառով և սպունգով: Եթե լոգանքի ջուրը կոշտ է, գրգռում է մաշկը (հաճախ`   երեխաներինը), ապա փափկացնելու համար կարելի է ավելացնել ցորենի թեփի եփուկ (250-1000 գ թեփը 30 րոպե եփել 4-6 լ ջրում, եփուկը քամել և լցնել լոգնոցի մեջ), բորակ (բորաքս`   2-3 ճաշի գդալ) կամ երիցուկի, կատվալեզվի, լորենու ծաղիկների թուրմ (բույսերը թանզիֆե տոպրակով իջեցնել ջրի մեջ): Երեխաներին օճառով լողացնելուց հետո օգտակար է ցողել նշված միջոցներով փափկացրած ջրով: Խորհուրդ չի տրվում լողանալ տնտեսական օճառով, այն գրգռում և չորացնում է մաշկը: Կոփման նպատակով, շաբաթը 2 անգամ պետք է ընդունել սառը ցնցուղ կամ լոգանք, ջրին ավելացնելով փշատերևի մզվածք կամ ծովի աղ: Առավոտյան լիցքային վարժություններից հետո մարմինը հարկավոր է շփել սառը ջրով թրջած խավոտ սրբիչով, իսկ ամռանն ավելի լավ է սառը լոգանք ընդունել: Պարանոցի, անութային փոսերի, կաթնագեղձերի տակի մաշկը և շեքը լվանում են ամեն օր: Փոշոտ կամ ֆիզիկական ծանր աշխատանք պահանջող արտադրությունում աշխատողներին հարկավոր է հերթափոխն ավարտելուց հետո տաք ցնցուղ ընդունել: Մաշկը չորանալուց պաշտպանելու համար օգտագործում են ճարպոտ օճառներ: Շփաբորբից խուսափելու նպատակով գեր մարդկանց խորհուրդ է տրվում մաշկածալքերին նախապես եռացրած և սառեցրած բուսական յուղ կամ ճարպային դիմափոշի քսել: Դեմքի, պարանոցի, ձեռքերի, ոտքերի մաշկի և մաշկածալքերի խնամքի համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո մաշկի հարդարման միջոցներ օգտագործել:

Posted in Uncategorized

Սահյանական ընթերցումներ

ՋՐԻ ՊԵՍ

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

ԱՄՊԻ ԼԵՌՆԵՐ Է ՓՈՒԼ ՏՎԵԼ ՔԱՄԻՆ

Ամպի լեռներ է փուլ տվել քամին,
Ծիածաններ է կուլ տվել քամին։

Քամին մի ամբողջ աշուն է տարել,
Ամբողջ աշխարհ է շուռ տվել քամին։

Տարել է, տարել, էլ ո՞ւր եք ասում.
«Սխալմունքներ է թույլ տվել քամին»։

Posted in Uncategorized

§42. Կոնվեկցիա. §43.Ճառագայթային ջերմափոխանակում

Առաջադրվող հարցեր՝

1. Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը
մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ
հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը:

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից։ Այդ դեպքում տաք օդի վրա ացդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ սառն օդը իջնի ներքև։

2. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում կոնվեկցիա: Որն է
կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական
տարբերությունը:

Ջերմահաղորդականության միջոցով ջերմության հաղորդումը միջավայրի մի մասից մյուսը չի ուղեցվում նյութի տեղափոխմամբ։ Իսկ կոնվեկցիայի ժամանակ հեղուկներում և գազերում ջերմության փոխանցումը մի տեղից մյուսը տեղի է ունենում նյութի տեղափոխության հետևանքով։

3. Նկարագրեք օդում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ուղղաձիգ դրված ապակե խողովակը լցնենք ծխով։ Ծուխը սովորաբար երկար մնում է խողովակում։ Բայց երբ փորձենք ներքևից խողովակին մոտեցնենք վառվող սպիրտայրոց, ապա տաքացած օդը վեր կբարձրանա շնորհիվ կոնվեկցիայի և շարժման մեջ կդրվի խողովակի ներսի ծուխը որն էլ դուրս կգա խողովակի վերին ծայրից։

4. Նկարագրեք ջրում կոնվեկցիան ցուցադրող փորձը:

Ապակե անոթի մեջ ջուր լցնենք և անոթի հատակին դնենք կայլիումի պերմանգանատի մի քանի փշուր։ Կտեսնենք, որ հատակի մոտ ջուրը կդառնա մանուշակագույն։ Անոթը դնենք վառվող գազոջախին կտեսնենք, թե ինչպես է գունավորված ջրի ներքևի տաք շերտերը, արտամղվելով՝ սառը ջրից բարձրանում են վեր։ Իսկ սառը պատերի մոտի ջուրը իջնում է ներքև։

5. Ինչպես է գոյանում ամպը:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանհ նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ամպ:

6. Ինչպես է առաջանում քամին:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից։

7. Հնարավոր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում?

Ոչ, քանի որ պինդ մարմինների մեջ հոսք, տեղափոխու, շարժում մի տեղից մյուսը հնարավոր չէ: Կոնվեկցիան տեղի է ունենում միայն հեղուկներում և գազերում:

8. Ինչ է էլեկտրամագնիսական դաշտը: Ինչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Բացի նյութից կան մատերիայի նաև այլ տեսակներ, որոնցից է Էլեկտրամագնիսական դաշտը։ Դրա դրսևորումներից են, օրինակ՝ լույսը, ռադիոալիքները։ Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և նյութական միջավայրում, և նյութից առանձին։

9. Ինչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Էլեկտրամագնիսական ալիք է կոչվում այնպիսի էլեկտրամագնիսական դաշտը, որը նյութից առանձնանալով՝ տեղափոխվում է տարածության մեջ:

10. Ջերմահաղորդման որ եղանակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում: Բերեք մի քանի օրինակ:

Ճառագայթային ջերմափոխանակում է կոչվում ջերմային ճառագայթման արձակման և կլանման միջոցով կատարվող ջերմահաղորդումը: Ջերմային ճառագայթումը դա մարմնի արձակած էլեկտրամագնիսական ալիքներն են, որոնք կոչվում են նաև էլեկտրամագնիսական ճառագայթում: Ճառագայթային ջերմափոխանակման օրինակ է Արեգակից Երկրին ջերմության հաղորդումը:

11.Որ մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև, թե սպիտակ:

Սև մարմինները ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը, իսկ սպիտակ և փայլուն մարմինները անդրադարձնում են իրենց վրա ընկնող ճառագայթների մեծ մասը:

12.Ինչու են օդապարիկները, ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, իսկ Երկրի արհեստական արբանյակներում տեղակայված որոշ սարքեր՝ մուգ գույնով:

Օդապարիկները և ինքնաթիռի թևերը ներկում արծաթագույն, քանի որ այդ գույնը քիչ ջերմային ճառագայթում է կլանում արևից, հետևաբար ավելի քիչ է տաքանում: Իսկ Երկրի արհեստական արբանյակները ընդհակառակը պետք է ավելի շատ ջերմային ճառագայթում կլանեն արևից, որպեսզի ավելի շատ էներգիա ունենան: Այդ պատճառով արբանյակներում տեղակայված որոշ սարքեր ներկում են մուգ գույնով:

Posted in Uncategorized

Сам себе режиссер

1. Выйти сухим из воды

Прошлой ночью мы отправились домой, чтобы пойти на вечеринку. Нам удалось выйти сухим из воды . Потому что нас почти поймали.Но вечеринка была отличной, когда мы вернулись, наш родитель ничего не ожидал.


2. Как две капли воды

Когда я и мой лучший друг были в моей старой школе, учитель все время путал нас. Они сказали бы, что мы похожи Как две капли воды. Вот почему иногда мы лгали и говорили, что мы были тем человеком, которого сказал учитель.

3. Не разлей вода

У меня была подруга, с которой мы были очень близки, она была почти моей лучшей подругой, мы вообще не разлей вода , но потом выяснилось, что она говорила плохие вещи за моей спиной, рассказывая всем свои секреты, что я никогда не говорил с ней снова.

4. Тише воды, ниже травы

Когда ученик начал плохо себя вести, пришел директор и начал кричать на них, ученик молчал, как вода, под травой.

5. Под самым носом

Однажды моей маме позванила её подруга и попросила рицепт одного пирога. Она знала, что рецепт у неё в телефоне и начала его искать. Когда мы поняли, что она ищет, мы сказали, что телефон у неё под самым носом. Потом мы долго смеялись над этим случаем.

6. Язык проглотить

Во время видеоуроков все здороваются с учителем. Когда у кого-то возникают какие-нибудь проблемы, то они спокойно спрашивают. Но когда учитель задает вопрос, все сидят тихо, как будто проглотили языки.

7. С головы до ног

Однажды в дождливый день я с подругой возвращалась из школы. На дороге было полно луж. Мы старались ходить очень осторожно, чтобы не запачкаться. Но неожиданно рядом проехала машина и разбрызгала нас грязью с головы до ног.

Posted in Uncategorized

Գիտելիքի ստուգում`Թթվածին

1. 16O և 18O երկու իզոտոպների միջուկներում պրոտոնների ընդհանուր գումարն է:

1. 18    3. 17

2. 16    4. 19

2. Ո՞ր նյութում է թթվածնի զանգվածային բաժինն ամենամեծը:

1. Ջրում    3. ավազում(SiO2)

2. կավիճում(CaCO3)    4. ածխաթթու  գազում(CO2)

Mr(H2O)=1·2+16=18

w (O)=16/18·100%

3.ա/Որշարքումեն ներառվածմիայնհիմնայինօքսիդները

1. CaO,CO,CO2    3. N2O5,P2O5,BaO

2.CuO,Fe2O3,MgO      4.Mn2O7,NO,ZnO

Հիմնային օքսիդները առաջանում են միայն մետաղներից: I, III, IV կետերում կան C և N տարրերը որոնք մետաղ չեն: Իսկ II-ում օքսիդները առաջացել են Cu, Fe, Mg-ից, որոնք մետաղներ են:

բ/Գրեք ընտրված օքսիդների  և ֆոսֆորական թթվի միջև ռեակցիաների հավասարումները:

3CuO+2H3PO4=Cu+23(PO4)-32+3H2O

3MgO+2H3PO4=Mg3(PO4)2+3H2O

3CaO+2H3PO4=Ca3(PO4)2+3H2O

3K2O+2H3PO4=2K3PO4+3H2O

3Na2O+2H3PO4=2Na3PO4+3H2O

4. աՈ՞րեղանակովկարելի էլաբորատորիայում թթվածին ստանալ.

1. մեթանի և ջրային գոլորշիների փոխազդեցությամբ

2. նատրումի և ջրի փոխազդեցությամբ

3. կալիումի պերմանգանատի քայքայելով

4. հեղուկացված օդը թորելով:

բ)  Գրել  քիմիական ռեակցիայի հավասարումը:

2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

5. Ինչի՞էհավասար օքսիդներումթթվածնիօքսիդացմանաստիճանը.

1. 32    3. -1

2. +1     4. -2

6. Որքա՞ն էմեկատոմթթվածնիիրականզանգվածը(գ).

1.32        3. 2,656∙10-23 

2. 16        4.53,44∙10-27

7. Ո՞ր պրոցեսինբնությանմեջթթվածինըչիմասնակցում.

1. տեղումների առաջացում   3. նեխում

2. ժանգոտում    4. այրում

9. աՆյութերիցո՞րզույգիհետթթվածինըչիփոխազդում.

1.Na և S        3.H2 և P

2.MgO և H2O    4.CH4 և Fe

բ)Գրելհնարավորքիմիականռեակցիաներիհավասարումները:

4Na + O2 = 2Na2O

S + O2 = SO2

2H2 + O2 = 2H2O

4P + 5O2 = 2P2O5

CH4 + 2O2 = CO2 + 2H2O

3Fe + 2O2 = Fe3O4

10. Ինչպե՞ս է կոչվում այն ռեակցիանորի ժամանակ մեկ բարդ նյութից առաջանում է մի քանի նյութեր.

1. միացման

2. փոխանակման

3. քայքայման

4. տեղակալման

բԳրելհամապատասխան քիմիականռեակցիայիհավասարումը…….:  

Cu(OH)2 = Cu + H2O

11. Բնութագրիրթթվածինտարրընրատարածվածությունըբնության մեջ …….

ա)կարգաթիվը 8,

բ)ատոմի բաղադրությունը` 8 նեյտրոն, 8 էլեկտրոն, 8 պրոտոն

գ)էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 1s22s22p4

դ)ո՞ր պարբերության տարր է 2-րդ,

ե)ո՞ր խմբի և ենթախմբի տարր է 6-րդ խմբի և գլխավոր ենթախումբ,

զ)ինչպիսի՞ տարր է` մետաղ  է, թե՞ ոչմետաղ, ոչ մետաղ

է) ալոտրոպ տարաձևությունները, իզոտոպները- 16O,17O,18O, օքսիդացման աստիճանները -2, −1

12. Քիմիական տարրի կարգաթիվը էՈ՞րնէ մոլեկուլ այդ տարրի ատոմներիցկազմված նյութը.

1. 5O2     3. 5O

2. O       4. 5P

13.ա)Ո՞րնյութիհետթթվածինըկարողէփոխազդել.     1)Au, 2)Fe,  3)P , 4)S , 5) Cl2,  6)Ne

  1. 1, 2                                              3. 2, 3, 4:
  2. 4, 5, 6                                          4.  1, 2, 3, 4, 5

բ)Գրել համապատասխանռեակցիաներիհավասարումները:

S + O2 = SO2

4P + 5O2 = 2P2O5

3Fe + 2O2 = Fe3O4

14. Ո՞ր եղանակով կարելի է լաբորատորիայում թթվածին ստանալ.

1) ջրի էլեկրտոլիզից

2) բերթոլեի աղի քայքայումից

3)կալցիումի կարբոնատի քայքայումից

4) կալիումի պերմանգանատի քայքայումից

5) ալյումինի և ալկալու փոխազդեցությունից

Ճիշտ պատասխանըբերվածէ թվերիշարքիտեսքով.

  1. 2,4,5                2.  1,5          3.  1, 2, 4                   4.  1,3,4:

բ)Գրելհամապատասխանռեակցիաներիհավասարումները……………..:

2H2O = 2H2 + O2

2KClO3=2KCl +3O2

2KMnO4  =  K2MnO4  + MnO+ O2

15.ա)Գրելայնռեակցիաների հավասարումներըորոնց օգնությամբ կարելի է իրականացնել հետևյալ փոխարկումները նշելովռեակցիաների տեսակները.

KMnO4 —>O2  —> P2O5  —>  H3PO4  —>  Ca3(PO4)2 

2KMnO4 =  K2MnO4 + MnO2 + O2         -քայքայման

5O2 + 4P = 2P2O5      — միացման

P2O5 + 3H2O = 2H3PO4   — միացման

2H3Po4 + 3Ca(OH)2 = Ca3(Po)2 + 6H2O — Փոխանակման

բ)Երկրորդվերօքսռեակցիայիհամարկազմելէլեկտրոնային հաշվեկշռի հավասամը, հավասարեցնել, նշելվերականգնիչըևօքսիդիչը:

գՊատասխանում նշված է օքսիդիչի և վերականգնիչի գործակիցների գումարը

  1. 4        3.  9
  2. 5        4.11

16. Ինչպիսի՞քիմիականկապերենառկահետևյալմիացություներում`O2 , H2O , KFում .

1. իոնային, բևեռային կովալենտ, ոչ բևեռային կովալենտ

2. բևեռային կովալենտ, իոնային, ոչ բևեռային կովալենտ

3. ոչ բևեռային կովալենտ, բևեռային կովալենտ, իոնային

4. միայն իոնական

17.Համապատասխանացնելռեակցիաներիտեսակներըևօրինակները.
ա.միացման                         1.2KOH+H2SO4=K2SO4+2H2O
բ.քայքայման                      2.CaCO3=CaO+CO2
գ.փոխանակման                 3.Zn+2HCl=ZnCl2+H2
դ.տեղակալման                  4.H2+Cl2=2HCl
Ընտրել ճիշտ պատասխանների շարքը
1.ա4,բ2,գ1,դ3
2.ա1,բ4,գ3,դ2
3.ա3,բ2,գ1,դ4
4.ա4,բ2,գ3,դ4

18.Ինչէօզոնը:

1/ թթվածնի ալոտրոպ ձևափոխություն

2/թթվածնի իզոտոպ

3/ թթվածնի իզոմեր

4/ջրածնի և թթվածնի միացություն

19.Որշարքումէպահպանվածնյութերիմետաղ—հիմնայինօքսիդ—հիմք—թթու—աղհաջորդականությունը.
1.C-Fe2O3-H2SO4-Fe(OH)2                 3.Fe-CO2-KOH_HCl-FeCl2
2. Ca-MgO-KOH-HNO3   -NaCl          4.P-Na2O-HCl-KOH-ZnCl

20.Հաստատեք կամ հերքեք պնդումների ճշմարտացիությունը թթվածին պարզ նյութի վերաբերյալ:
ա/մասնակցում է բույսերի և կենդանիների շնչառական գործընթացին: այո

բ/ջրի մոլեկուլում զանգվածային բաժինը կազմում է 88,9%: այո

գ/մտնում է բոլոր օքսիդների բաղադրության մեջ: այո

դ/օդից թեթև է: այո

զ/ ստացվում է ջրի քայքայումից: այո

ե/ունի հոտ,համ: ոչ