Posted in Uncategorized

2-6 декабря (Урок 2)

Домашнее задание: Определите окончания прилагательных.

  1. В больших городах , в многоэтажных зданиях, на тихих улицах, в студенческих столовых, в светлых аудиториях,  в университетских библиотеках, в старых журналах ,в дорогих магазинах, в светлых комнатах, на разных факультетах, в современных лабораториях, в новых общежитиях,  в соседних домах ,  в новых учебниках, в молодых семьях, в сегодняшних газетах, в хороших квартирах, в спортивных залах, в жарких странах, в больших словарях.
  2. Мы – архитекторы и строители. У нас есть план нового города. На карте еще нет этого нового города, но мы его очень любим. Мы сроим этот город. В этом городе еще нет медицинского института, но есть юноши и девушки, которые хотят учиться там. В этом новом городе нет консерватории, но есть молодые музыканты, которые мечтают учиться и выступить там. У нас нет большого стадиона, но есть замечательные баскетбольная и футбольная команды. У нас нет драматического театра и театра оперы и балета, но есть прекрасные балетная и музыкальная школа. Мы приглашаем вас в наш город!

Posted in Uncategorized

Դաս 6

Սովորել գլխուղեղի բաժինների (երկարավուն ուղեղ, կամրջակ,ուղեղիկ, միջին ուղեղ, միջանկյալ ուղեղ , մեծ կիսագնդներ) ֆունկցիաները(էջ 37_41), ընտրել դրանցից որևէ մեկը և նկարագրլ, թե ինչ կլիներ մարդու հետ , եթե այդ բաժինը ընդհանրապես չլիներ։

Ի՞նչ կլինի մարդու հետ, եթե չլիներ միջանկյալ ուղեղը 

Սա գտնվում է մեծ կիսագնդերի տակ, որի հիմնական բաժիններից են տեսաթումբը և ենթատեսաթումբը: Տեսաթմբում են տեղադրված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները, որտեղից գրգիռները փոխանցվում են մեծ կիսագնդերի տարբեր բաժիններ։ Ենթատեսաթմբում են տեղադրված վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոնները, այն վերահսկում է օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրույթունը։ Այստեղ են գտնվում նաև քնի, քաղցի և ծարավի զգացողությունը, ջերմակարգավորման կենտրոնները։ Հետևաբար մենք չէինք զգա քաղց, ծարավ, քնի հակում։ Նաև չէինք ունենա զգայարանները, քանի որ տեսաթմբում են տեղակայված բոլոր զգայարանների ենթակեղևային կենտրոնները։

Posted in Uncategorized

Կենսաբանություն (դաս 5)

Դասաքրքից սովորում եք էջ՝37_42(ըստ բլոգում դրված գրքի)։

Նյարդային համակարգ, կառուցվածքը, ֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:

Գտնել հետաքրքիր տեղեկություններ գլխուղեղի ֆունկցիանների, հնարավորությունների մասին:

15 Հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին․․․

Փաստ 1. Ցավ չկա

Ուղեղը չունի ցավային ռեցեպտորներ, այդ պատճառով այն չի կարող ցավ զգալ: Հենց այդ պատճառով ուղեղի վիրահատությունները կարող են անցնել առանց քնեցման:

Փաստ 2. Գիրություն

Ուղեղը մարդու մարմնի ամենագեր օրգանն է: Այն պարունակում է ավելի քան 60% ճարպ:

Փաստ 3. Մեծ բարձրություն

Բարձրությունները ազդում են ուղեղի վրա, առաջ բերելով հալյուցինացիաներ: Դրա պատճառը ուղեղի թթվածնով վատ սնուցումն է: Դա հաճախակի պատահում է ալպինիստների հետ: 2438 մ և ավել բարձրություններում նրանք իրենց մարմնից դուրս եկող լույս են տեսնում, կամ նրանց թվում է իրենց կողքը մարդ կա:

Փաստ 4. Երեխայի ուղեղը

Երբ մարդիկ իրենց երեխաների համար բարձրաձայն կարդում կամ խոսում են՝ դա նպաստում է ուղեղի առավել արագ զարգացմանը։

Փաստ 5. Աջն ընդդեմ ձախի

Ուղեղը բաժանված է երկու նմանատիպ կողմերի: Չնայած նրանք համագործակցում են, սակայն ուղեղի ձախ կիսագունդր զբաղվում է ավելի ռացիոնալ հարցերով, օրինակ, տրամաբանություն, իսկ աջը ավելի էմոցիոնալ է և վիզուալ օրիենտացված:

Փաստ 6. Աջ, ձախ, աջ…

Ուղեղի ձախ կողմը իրականում կառավարում է մարմնի աջ կողմը, իսկ ուղեղի աջ կողմը կառավարում է մարմնի ձախ կողմը:

Փաստ 7. Լուսավորության պահը

Գիտե՞ք արդյոք, որ արթուն ժամանակ մեր ուղեղը այնքան էներգիա է արտադրում, որը հերիք է էլեկտրական լամպը վառելու համար:

Փաստ 8. Ստեղծելով հիշողություններ

Ամեն անգամ, երբ մենք հիշում կան «հորինում ենք» որևէ նոր միտք, մեր ուղեղը ստեղծում է նոր կապեր:

Փաստ 9. Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է

Մեզ կարող է թվալ, որ ծիծաղը հասարակ հումորի վրա բավական պարզ բան է, սակայն այն պահանջում է ուղեղի 5 հատվածների ակտիվացում:

Փաստ 10. Չափից շատ եք մտածում

Մարդիկ ունեն օրական մոտավորապես 70 000 միտք: Երևում է մենք իրոք չափից շատ ենք մտածում:

Փաստ 11. Շուրջերկրյա ուղևորություն

Եթե ուղեղի արյունատար անոթները ձգենք, ապա նրանց երկարությունը կկազմի 100 000 կմ, որը հերիք է երկրագունդը երկու ու կես անգամ շրջակապելու համար:

Փաստ 12. Հոտ

Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողությունները ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունը ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:

Փաստ 13. Ո՞ւմն է մեծ

Չնայած հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդու ուղեղը 10% մեծ է կնոջ ուղեղից, բայց նաև ապացուցված է, որ կնոջ ուղեղը պարունակում է ավելի շատ նյարդային բջիջներ և կապեր ու հենց այդ պատճառով ուղեղը կանանց մոտ ավելի էֆեկտիվ է աշխատում:

 Փաստ 14. Պատկերի շտկում

Գիտե՞ք արդյոք, որ աչքերը պատկերը ստանում են գլխիվայր, իսկ մեր ուղեղը այն շտկում է: Այնպես որ մենք տեսնում ենք շուռ տված պատկերներ:

Փաստ 15. Չափսը կարևոր չէ

Չնայած տարածված կարծիքի, ուղեղի չափսն ու քաշը որևէ նշանակություն չունեն նրա հնարավորությունների հետ: Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը, իրականում, կշռում էր ավելի քիչ, քան միջին վիճակագրական մարդու ուղեղը։

Posted in Uncategorized

Թուրքիա

1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները

2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Թուրքիան միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասում՝ Ասիայում և Եվրոպայում: Մեծ մասը գտնվում է Ասիայում այդ պատճառով էլ այն համարում են Հարավ արևմտյան Ասիայի կազմում: Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթերի երկիր է: Լեռները երիտասարդ են, որի պատճառով լեռնակազմական գործընթացները դեռևս շարունակվում են, լինում են երկրաշարժեր և գործող հրաբուխներ: Թուրքիայի Հյուսիսով, Սև ծովի ափերով ձգվում են Պոնտական լեռները, որոնց լանջերը զառիթափ իջնում են դեպի ծով: Թուրքիան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտու սահմաններում: Առատ է տեղումներով, մեղմ ձմեռներով և չափավոր շոգ ամառներով: Թուրքիայի գեռտերը արագահոս են և լեռնային: Թուրքիայի տարածքից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Կուրը և Արաքսը: Անտառները հիմնականում տարածված են մերձափնյա շրջանի վրա:

3. Ի՞նչ դեր ունի Թուրքիան հվ-արմ Ասիայում:

Թուրքիան աչքի է ընկնում մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոներով: Դրանցից մի քանիսի պաշարով Թուրքիան մեծ տեղ է գրավում աշխարհում: Ասիական երկրների շարքում Թուրքիան առաջնակարգ տեղ է գրավում սնդիկի, ծարիրի, քրոմի, վլոֆրամի, պղնձի հանքային պաշարներով: Կան նաև նավթի և գազի պաշարներ: Թուրքիան նաև աչքի է ընկնում հանգստի և զբոսաշրջության բազմաթիվ ռեսուրսներով:

4. Որո՞նք են Թուրքիայի զարգացման նախադրյալները:

Թուրքիայի զարգացման նախադրյալներն են օգտակար հանածոները, ռեսուրսները, զբոսաշրջությունը, կլիման, նպաստավոր պայմանները, գյուղատնտեսությունը, հաղորդակցության ուղիները: Թուրքիայով են անցնում բազմաթիվ երկրների օդային կարևոր ուղիները: Թուրքիան ունի զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ: Թուրքիան զբոսաշրջությունից ստանում է 20 միլիարդ դոլարի եկամուտ:

Posted in Uncategorized

ՔԻՄԻԱ

Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:
Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:
Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունունմ են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կաչվում այն  բարդ նյութերը,որոնք կազվված են մետաղի ատոմներից և թթվային մնացորդից:
Հիմքեր են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կաղմված են մետաղի ատոմներից և հիդրօսո խմբերից:
Թթուները`
HCl-աղաթթու-քլորիդ
HNO3-ազատակսն թթու,նիտրատ
H2SO4-ծծմբական թթու,սուլֆատ
H2CO3-ածխաթթու,կարբոնատ
H2SiO3-սիլիկաթթու,սիլիկատ
H3PO4-ֆոսֆորական թթու,ֆոսֆատ
Լրացուցիչ առաջադրանքներ
1.Առանձնացնել տրված նյութերը`Fe,SO2,HCl,NaCl,BaO,P,Ba(OH)2,Al,H2CO3,Al2O3,Al(OH)3,H2SO4,Fe2O3,HNO3,KNO3,CaCO3,CaO,S,Cl2,MgO,Mg(NO3)2 աղյուսակում և անվանում`
Մետաղներ
Ոչմետաղներ
Օքսիդ
Թթու
Հիմք
Աղ
2.Կազմել հետևյալ աղերի բանաձևերը`Անօրգանական նյութերի դասակարգումը
Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով,զանգվածով օժտված:Նյութերը բաժանվում են`պարզ և բարդի:
Պարզ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են մեկ տարրի ատոմներից:
Բարդ են կոչվում այն նյութերը,որոնք կազմված են երկու կամ ավելի տարրի ատոմներից:
Տարրը որոշակի ատոմների տեսակ է:
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչմետաղների:
Մետաղները, բացի սնդիկից պինդ են,պլաստիկ են,ունեն մետաղցական փայլ,ունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,արըաքին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար կորցնում են էլեկտրոնները առաջացնելով դրական իոններ:
Ոչմետաղները,եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են,չունեն փայլ,չունեն ջերմա- և էլեկտրահաղորդականություն,չունեն մետաղական փայլ,վերջին շերտում ունեն չորսից շատ էլեկտրոններ,շերտը ավարտելու համար ընդունունմ են էլեկտրոններ առաջացնելով բացասական իոններ:
Բարդ նյութերը բաժանվում են`օքսիդների,թթոիների,հիմքերի և աղերի:
Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են երկու տարրի ատոմներից,որոնցից մեկը թթվածինն է:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:
Աղեր են կաչվում այն 

Կալիումի կարբոնատ
Մագնեզիումի ֆոսֆատ
Ալյումինի սուլֆատ
Բարիումի սիլիկատ
Երկաթի(ii) ֆոսֆատ
Երկաթի (iii)սուլֆատ
Ցինկի քլորիդ
Կալցիումի ֆոսֆատ
Մագնեզիումի նիտրատ
3.Լրացրեք բաց թողնված բառերը
Օքսիներ են կոչվում այն …… նյութերի,որոնք կազմված են ……. տարրի ատոմներից,որոնցից մեկը է,որտեղ նրա օքսիդացման աստիճանն` …… :
Թթուները այն …… նյութերն են,որոնք կազմված են ….. ատոմներից և …..:
Հիմքեր են կոչվում այն …..նյութերը,որոնք կազմված են……..և…….խմբերից:
4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:

5.Հաշվել մեկ ացխածնի (IV)օքսիդի,ծծմբական թթվի,ալյումինիումի հիդրօքսիդի,մագնեզիումի նիտրատի հարաբերական մոլեկուլային զանգվածը,զանգվածային հարաբերությունները և զանգվածայն բաժինները:

Posted in Uncategorized

Դեկտեմբերի 9-15 (Առաջադրանք 1)

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

Լազարյան Ճեմարան

Լազարյան ճեմարանն այն հազվագյուտ ուսումնականհաստատություններից էր, որտեղ առանց ազգային ու դավանանքիխտրականության ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլազգությունների ներկայացուցիչներ: Դասավանդվել ենհանրակրթական առարկաներ, լեզուներ (ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, արաբերեն ևայլն): Պատրաստվել են դիմորդներ համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցներիուսուցիչներ: 1827 թ–ին ճեմարանն անվանվել է Արևելյան լեզուներիհայկական Լազարյան ինստիտուտ: 1841 թ–ին ճեմարանին կից բացվելէ հոգևոր բաժին՝ Հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցներիուսուցիչներ պատրաստելու համար: 1872 թ–ի նոր կանոնադրությամբ՝Լազարյան ճեմարանն ունեցել է ուսումնական 2 հաստատություն՝դասական գիմնազիա և եռամյա ուսուցմամբ մասնագիտականդասարաններ՝ արևելյան լեզուների ֆակուլտետ, որն իրչափանիշներով համապատասխանել է բարձրագույն ուսումնականհաստատության: Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1913 թ–ին՝40 հզ. գիրք) բերվել է Հայաստան և դարձել է Հայաստանի ազգայինգրադարանի հիմնարար ֆոնդերից մեկը: Ճեմարանում ուսուցումըթեև  ռուսերեն էր, սակայն հայագիտական բոլոր առարկաներըդասավանդվել են հայերեն: Ուսուցչադասախոսական կազմի ևսաների մեծ մասը հայեր  էին: Ճեմարանը հրատարակել էուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, արևելյանլեզվաբանության, Արևելքի և Անդրկովկասի պատմության ումշակույթի վերաբերյալ հետազոտություններ: 1858 թ–ից ճեմարանումգործել է նաև թատրոն: Տարբեր տարիների ճեմարանում դասավանդելեն հայ և օտարազգի բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ բանաստեղծ ևմանկավարժ Հարություն Ալամդարյանը, Ս. Կարնեցին (առաջինռեկտորը), գրող և հրապարակախոս Միքայել Նալբանդյանը, լեզվաբան և մանկավարժ Միքայել Սալլանթյանը, բանաստեղծ ևհրապարակախոս Սմբատ Շահազիզը, բանաստեղծ, լեզվաբան, ազգագրագետ և հնագետ Վսեվոլոդ Միլլերը և ուրիշներ: Այստեղ ենսովորել բանաստեղծներ Ռափայել Պատկանյանը, ՀովհաննեսՀովհաննիսյանը, Վահան Տերյանը, գիտնականներ ևգրականագետներ Մկրտիչ Էմինը, Քերովբե Պատկանյանը, ԳրիգորԽալաթյանը, Լևոն Մսերյանցը, Կարո Մելիք–Օհանջանյանը, ՑոլակԽանզադյանը, Պողոս Մակինցյանը, մանկավարժներ ԳևորգԱբովյանը, Սեդրակ Մանդինյանը, նկարիչներ Վարդգես Սուրենյանցը,  Եղիշե Թադևոսյանը, ռուսական մշակույթի հայտնի դեմքեր ԼևՏոլստոյը, Իվան Տուրգենևը, Միխայիլ Գլինկան, Յուրի Վեսելովսկին ևուրիշներ: Ճեմարանի բազմաթիվ շրջանավարտներ իրենցգիտելիքները փոխանցել են հայ  մատաղ սերնդին Հայաստանում ևհայաբնակ այլ վայրերում: Ճեմարանը նպաստել է արևելյան լեզուներիուսուցմանը, արևելագիտության զարգացմանը Ռուսաստանում և մեծավանդ է ունեցել ռուսական մշակույթում:  1829 թ–ից ճեմարանին կիցգործել է տպարան, որտեղ 13 լեզվով տպագրվել են բազմաթիվ գրքեր, ինչպես նաև դասագրքեր հայկական դպրոցների համար: Ճեմարանըգործել է ավելի քան 1 դար: 1921 թ–ին վերակազմավորվել է Մոսկվայիարևելագիտության ինստիտուտի, որտեղ 1921–53 թթ–ին գործել էՄոսկվայի հայ մշակույթի տունը: 1970-ական թվականներիցճեմարանի համալիրը հանձնվել է Հայաստանի կառավարությանտնօրինությանը, ՀՀ անկախությունից հետո տրամադրվել էՌուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը:

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողությունների: Հիմնվեցինբազմաթիվ տպարաններ Ամստերդամում, Կ. Պոլիսում, Վենետիկում: Ոսկան Երևանցու ջանքերով 1666 թվականին Ամստերդամիտպարանում առաջին անգամ հայերենով լույս տեսավ ամբողջականԱստվածաշունչը: Հայ տպագրության պատմության մեջ հատկապեհիշարժան է 1771 թվականը, երբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսըԷջմիածնում հիմնեց տպարան: Այն առաջինն էր Հայաստանում: Շուտով կառուցվեց նաև Էջմիածնի թղթի գործարանը: Տպագրությանբնագավառում մեծ հաջողություններ են գրանցվում նաև Կ. Պոլսում: Պողոս Արապյանը Օսմանյան կայսրության ամենանշանավորտպագրիչն է դառնում: Նա տարբեր լեզուների համար ստեղծում էտառատեսակներ, այդ թվում՝ թուրքերենի: Հայ մշակույթիամենախոշոր նվաճումներից էր հայ մամուլի ստեղծումը: 1794 թվականին Հարություն Շմավոնյանի գլխավորությամբ լույս է տեսնումառաջին ամսագիրը՝ <<Ազդարարը>>: Այն ուներ տնտեսական, քաղաքական լուրերի բաժիններ: Հայկական մամուլը հաջորդտասնամյակներին մեծ հաջողություն ունեցավ:

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչյանը  հայ ականավոր պատմաբան, քերական, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ։Մխիթարյանմիաբանությանանդամ է եղել։ 1762 թվականից եղելէՎենետիկիՄխիթարյան միաբանությանանդամ։ 1769 թվականինօծվել է վարդապետ և նշանակվելԲասրայիև Բաղդադի հայ կաթոլիկհամայնքի հոգևոր առաջնորդ։ 1776-1789 թվականներին վարել է Սբ. Ղազարի, 1789-1791 թվականներին՝ՏրանսիլվանիայիԵղիսաբեթուպոլիսքաղաքիհայկական վարժարանների վերատեսչի, 1795-1823 թվականներին՝Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորիպաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական։1779 թվականին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801-1859 թվականներին վերահրատարակվել է15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարիքերականության լավագույն դասագիրք։ Կոստանդնուպոլսիլուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարըհարթելու նպատակով գրել է «Վահան հաւատոյ…» ծավալունդավանաբանական երկը, որըՀռոմիհավատաքննության գերագույնատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել:

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի լուսանկարի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817թ.-ի հուլիսի 29-ին: Նա եղել էհայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսականկայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերականակադեմիայի անդամ: Հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմումեն իր ստեղծագործությունների ավելի քան կեսը։բ ՀովհաննեսԱյվազովսկինծնվել է Թեոդոսիա քաղաքում (Ղրիմ)`աղքատ հայընտանիքում։ Ընտանիքի ազգանունն Այվազյան էր։  Այվազովսկունկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլքաղաքի գիմնազիա, իսկ հետագայում դեպի Սանկտ ՊետերբուրգիԳեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեցոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանիբնանկարների ու ծովանկարների համար`   նա սկսեց նկարել Ղրիմիծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ ԱյնուհետևԱյվազովսկին մեկնեց Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանումնրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչինարժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողըլինելու պատվին։ Նա մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյանսուլթանի համար: Այդ նկարները ներկայումս թուրքականթանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշանովպարգևատրել է Այվազովսկուն, սակայն երբ Թուրքիայում 1890-ականթթ. տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքականշքանշանը կապել է իր շան վզին, իսկ հետո տարել և նետել ծովը։ Իրստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալիգումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց ևպատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Վախճանվել է1900 թվականին`   որպես ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։Աշխատել Է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։Պատկերել Է ծովն օրվա տարբեր ժամերին, տարվա բոլորեղանակներին։ Խորապես զգացել և վերարտադրել Է ծովայինտարերքի անընդգրկելի վեհությունը, հրավառ արևածագն ուարևամուտը, կեսօրի անդորրը, ալիքների ռիթմն ու նրանց վրախայտացող լուսնի լույսը։ Նրա պատկերները երբեմն նուրբ քնարականեն, երբեմն պաթետիկ են։ Բնությունն արտացոլվել Է մշտականշարժման և փոփոխության մեջ։ Ունեցել Է տիեզերական երևույթներպատկերելու մշտական ձգտում: Այվազովսկու գործերը աճուրդովվաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլար։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ:

Posted in Uncategorized

Օսմանյան կայսրություն և Իրան

Արևելքի ավանդական հասարակությունները/Օսմանյան կայսրություն և Իրան/,/Համաշխարհային պատմույթուն, 8-րդ դասարան, էջ 48-53/

Տանը

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն:

Ավանդական հասարակության մյուս բնորոշ գիծը գյուղական համայնքիամրությունն էր ։ Պետական հարկերը գանձվում էին ոչ թե առանձին հողագործներից, այլհամայնքից:

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ:

Նոր ժամանակներում Ասիայի երկրներն իրենց զարգացմամբ սկսեցին հետմնալ եվրոպական երկրներից։ Դապայմանավորված էր արևելյան հասարակություններին բնորոշ մի շարք առանձնահատկություններով։ Արևելքում հողի միակ և գերագույն սեփականատերը պետությունն էր։ Դագալիս էր հնուց։ Ամբողջ երկրի մաս շտաբով հասարակական աշխատանքները իվիճակի էր կազմակերպել ևղեկավարել պետությունը։

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը: 

1789-1807թթ.-Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական,  տնտեսական,  վարբականհողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ.-Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը

1826թ.-Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը

1839 և 1856թթ.-Աբդուլ Մեջիդսուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին

1863թ.- Հայգործիչները մշակեցինար և մտահայությաններ քինկյանքը կարգավորող «Ազգայինսահմանադրությունը»

1796թ.-Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպեսշահ

  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/:

 Իրանում հայերի հաստատումը դարավոր պատմություն ունի։ Հայկական էթնոսը ժամանակակից Իրանի տարածքում, որի հյուսիսային շրջանները պատմական Հայաստանի մաս են կազմել, հայտնվել է անհիշելի ժամանակներից։ Վաղ միջնադարի ընթացքում հայերի ներգաղթ են կազմակերպել Իրանի տարբեր արքաներ՝ Շապուհ 2 Երկարակյացը, Հազկերտ 2, Խոսրով 2 Փավրեզը և ուրիշներ: Հայաստանի երկրորդ բաժանումից և արաբական արշավանքներից հետո հետո Մեծ Հայքից վերջնականապես անջատվել և Ատրպականին են կցվել Պարսկահայքը և Վասպուրականի մի քանի գավառներ: Ուշ միջնադարում շահ Աբաս 1 հրամանով այստեղ են տեղափոխվում հազարավոր հայեր՝ Արարատյան դաշտից ու հարակից տարածքներից։ Նրանց բռնի բնակեցնում են մայրաքաղաք Սպահանից ոչ հեռու՝ Նոր Ջուղա քաղաքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունից հետո ձևավորվում է հայկական սփյուրքը, հայերի որոշ քանակություն Արևմտյան Հայաստանից տեղափոխվում են Իրան։ Հետագայում նրանց են միանում հայերի այլ խմբեր՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հազարավոր հայերն հայրենադարձվում են։ Նախքան Իրանի իսլամական հեղափոխությունը հայության թիվը հասնում էր 200 հազարի: 20-րդ դարի ընթացքում Թեհրանում, մասամբ նաև՝ Թավրիզում ու Սպահանում հիմնադրվել են բարեգործական, գիտական, կրոնական, հասարակական, մարզական, մշակութային ու քաղաքական կազմակերպություններ։

Posted in Uncategorized

Հայ-ռուսական համալսարանում

Դասերից հետո մենք գնացինք Հայ-ռուսական համալասարան, ավագ դպրոցի աշակերտների հետ: Սկզբում գնացինք համալսարանի մարզական հատվածը: ԻՆձ հատկապես դուր եկավ բասկետբոլի դահլիճը: Հետո ծանոթացանք համալսարանի կանոնների հետ: Բավականին հետաքրքիր ներկայացրեցին մեզ համալսարանի պատմությունը: Տեսանք նաև համալսարանի այգին, որն ուներ հետաքրքիր հատվածներ: Համալսարանում մեզ հյւորսիրեցին: Հետո գնացինք ֆիլմի ցուցադրությանը, վերնագիրն էր՝ ”Я подарю тебе победу”: Այս պատմությունը հիմնված էր պատերազմական իրադարձությունների վրա: Այն բավականին հետաքրքիր, խորը ֆիլմեր: Ֆիլմի պատմությունը իրական էր: Այդ օր, ինձ համար շատ հետաքրքիր անցավ, բավականին հագեցած: