Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրը ներկայացնում է հենց պատմվածքըի իմաստը, որ երեխաները չընկալում էին այլ կերպ: Նրանք թշնամի ընդունում էին մի ողջ ազգի, սակայն դա այդպես չէ:

  • Ի՞նչ է փոխվում քո մեջ, երբ լսում ես պատերազմի մասին:

երբ առաջին անգամ լսեցի պատերազմի մասին, ոչ մի բան չէի հասկանում, տեսնում էի միայն տխուր ու մտահոգ մարդկանց: Բայց, երբ իմացա թե դա, որքան վատ բան է ինքս մտահոգ էի:

  • Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Պատերազմը հենց ինքը ատելի մի բան է:Այն իր ողջ պատմությամբ,հետևանքներով միայն ատելություն է թողնում: Պատերազմում յուրաքանչյուչը ատում է ինչ որ մեկին, չիմանալով թե ում: Պատերազմը սերմանում է ատելություն երկրների, ազգերի, հարևանների միջև: Պատերազմի ատելությունը լինում է միշտ: Սակայն սխալ եմ համարում, երբ մարդիկ ատում են մի ողջ ազգ:

Posted in Uncategorized

Նոյեմբերի 25-30, առաջադրանք 1

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/

  1. Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Վարչական բաժանումը։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էզրումի, Վանի, Ախալցխալայի, Դիարբեքիրի և Սեբաստիա նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ-փաշաներից ամենաազդեցիկը Էզրումի փաշան էր, որ կրում էր սերասկյար տիտղոսը։ Նա միաժամանակ կայսրության արևելյան շրջաններում տեղակայված թուրքական զոր քերի հրամանատարն էր։ Յուրաքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների: Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում, Զեյթունում։

  1. 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

XIX դարիառաջինռուս–պարսկականպատերազմիժամանակՖրանսիայիդրդմամբՕսմանյանկայսրությունը 1806 թ. դեկտեմբերինպատերազմսկսեցՌուսաստանիդեմ։Թեևռուսականբանակներըմիաժամանակստիպվածէինմարտերմղելև՛թուրքական, և՛պարսկականզորքերիդեմ, այդուհանդերձ, ունեցանլուրջհաջողություններ։ 1807 թ. հունիսի 18–ինԱխուրյանիմոտ՝ՓոքրՂարաքիլիսագյուղում, տեղիունեցածճակատամարտումնրանքպարտությանմատնեցինթուրքականզորքերին։ՌուսաստանիհաջողություններըստիպեցինօսմանյանԹուրքիային 1812 թ. մայիսինհայազգիդիվանագետՄանուկբեյիաջակցությամբԲուխարեստումկնքելհաշտություն: ՍակայնԱնդրկովկասումռուսներիգրավածտարածքներըվերադարձվեցինթուրքերին։

Posted in Uncategorized

Հոկտեմբերի 21-27, առաջադրանք 2

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները:/գրավոր/

1826թ. հուլիսին Աբաս–Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ, սկիզբ դնելով ռուս-պարսկական պատերազմին:Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագաընթացքի համար։Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ:Իսկ 1826թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց։ Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս–Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից։ Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը։ 1827թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց։ Լոռի–Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները։Ռուսական զորքերը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռազմական գործողություններ ծավալեցին Երևանի և Նախիջևանի խանությունների սահմաններում։ Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ։Նույն թվականի սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ։ Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ 1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերը գրավեցին Խոյը, Սալմաստը, Ուրմիան, շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Շահը ստիպված հաշտություն խնդրեց։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել

Թուրքմենչայի պայմանագիրը

  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին,Շամշադինը, Սրևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի մնացած տարածքը ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի։ Մահալի կառավարիչ ՝ միբրոլուքը, նշանակում էր սարդարը։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը։ Նրա գլխավոր պաշտոնյան կոչվում էր քալանթար, այսինքն քաղաքապետ։ 1813թվականին հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Պարսկական կողմը հակադրված էր կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Լոռուց և Շամշադինից։ Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով

Posted in Uncategorized

Վիլյամ Սարոյան «Պատերազմ»

Պատերազմը

  • Մեկնաբանիր վերնագիրը:

Վերնագիրն ընտրված է ոչ պատահական։ Պատմվածքը կապ ուներ պատերազմի հետ և ատելության։ Երեխաները չէին հասկանում, թե ինչ է պատերազմը, ատելը այդ պատճառով էլ վարվում էին այնպես ինչպես նրանք ցանկանում էին։

  • Ի՞նչ է փոխվում քո մեջերբ լսում ես պատերազմի մասին:

Իմ ներսում ամեն ինչ խառնվում է իրար։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եմ այդպես լարվում, երբ լսում եմ այդ բառը։ Պատերազմը իմ ամենաատելի բառն է։

  • Թե ինչն եմ ատումչգիտեմԲայց մի բան ատում եմ … — Պատերազմում ի՞նչն է ատելի (ստեղծագործական աշխատանք):

Պատերազմում ամեն ինչ ատելի է, որովհետև դրա մեջ չարությունից, սպանությունից բացի ուրիշ ոչինչ չկա։ Երկրները թշնամանում են միմյանց դեմ, լինում են բազմաթիվ զոհեր։ Մի՞թե տարածքների համար պետք է արյուն թափել, մարդ սպանել, չէ՞ որ բոլորս էլ ունենք ընտանիքներ և մեզ տանը սպասող կա։ Ես ատում եմ պատերազմը․․․

Posted in Uncategorized

18-22 ноября (Урок 2)

Где интереснее играть: на компьютере или во дворе?

Что важнее: свобода и раскованность в чате или умение разговаривать, глядя в глаза друг другу?  

А может быть, время всегда хорошее, и вообще, все зависит только от тебя…?

Мне нравится встречаться с подругами во дворе, говорить с ними на различные проблемы, которые у нас возникают. В этом случае мы всегда честны друг с другом. Нам интересно вместе гулять, играть волейбол, ходить в кино и театр. Общаться по интернету хорошо только по вечером. 

Posted in Uncategorized

ՆԵՐԳՈՐԾՈՂ ԽՆԴԻՐ

Հիշում ենք. կան բայեր, որոնք կարող են ստանալ վ կրավորական մասնիկը:

Պապը սիրում է (ո՞ւմ) թոռներին – ուղիղ խնդիր: — Թոռները սիրվում են պապի կողմից – ներգործող խնդիր:

Արմենը բարձրաձայն կարդաց (ի՞նչը) նամակը – ուղիղ խնդիր: — Նամակը բարձրաձայն կարդացվեց Արմենի կողմից – ներգործող խնդիր:

Երեկոյան երկինքը ծածկվեց ամպերով – ներգործող խնդիր:

1.Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր հարևանների կողմից:
  • Բնությունը փոխվում է մարդկանց կողմից:
  • Վայրենիներն ազատ արձակվեցին դատարանի վճռով:
  • Կեսօրին փողոցները փակվել էին նախարարության կողմից:
  • Հրատապ լուրը հայտնվեց լրագրողների կողմից:

2.Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

  • Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:

Խոհանոցում համեղ ընթիք էր պատրաստվում աղջկա կողմից։

  • Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

Նրա խալխուլ կացարանը քանդվել էր երկրաշարժից։

  • Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

Ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից։

  • Ամպերը ծածկեցին երկինքը:

Երկինքը ծածկվեց ամպերից։

  • Նահապետը ներս հրավիրեց հարևաններին:

Հարևանները ներս հրավիրվեցին նահապետի կողմից։

  • Ծերունի Մովսեսը օրհնանքի խոսքեր ասաց:

Օրհնանքի խոսքեր ասվեց ծերունի Մովսեսի կողմից։

  • Նուբարը սուփրա փռեց, սեղանին մի կուլա գինի դրեց:

Սուփրա փռվեց, սեղանին մի կուլա գինի դրվեց Նուբարի կողմից։

3.Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

  • Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:

Քամուց հալածվում էին մառախուղի թանձր քուլաները։

  • Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:

Սողոմոնը արագ հինգ դիմում լրացրեց։

  • Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:

Նա ամեն գիշեր լուսավորում էր ամրոցի աշակերտներին։

  • Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:

Խաղողի որթերը, ծաղկող թփերը, բերրի պտտղածառերը ծածկում էին պարսպի ներսը։

  • Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:

Գիշերային մեղմ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն։

Նախադասությունը կետադրել և վերլուծել.

  • Զինվորները՝ արյունաթաթախ ու քրտնած, բերում էին Զոհրակին՝ գնդի հրամանատարին:

Ենթական- զինվորները

Որոշիչ- արյունաթաթախ ու քրտնած

Ստորոգյալ- բերում էին

Հատկացուցիչ – գնդի

Կետադրիր:

  1. Փչում էր թափանցող քամի մարտին՝ հատուկ, թեթև, հանդարտ, բայց սառը:
  2. Էմման հենվեց ամուսնու թևին, իսկ Սիլվան՝ Էմմայի:
  3. Երեքն էլ՝ Էմման, ամուսինը և Սիլվան անցան փողոցը:
  4. Գիշերային, մուգ կապույտ երկինքը պարզ էր՝ աստղերը սովորականից խաղաղ:
  5. Արևածաղկի մեծ-մեծ գլուխներ, սև լիքը սերմերով ձմերուկի և սեխի գլխապտույտ առաջացնող բույր էր տարածվել շուկայում:

Ենթակա-նախադասությունները դարձրեք ենթակա-բառակապակցություններ:

  • Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։
  • Ակնհայտ էր, թե ով է գողացել հացը:
  • Պարզ չէր, թե ինչ է լինելու մեր վիճակը:
  • Երևում էր, որ առաջին անգամ է այստեղ:
  • Պատասխան կտա նա, ով առաջինն է դուրս եկել սենյակից:
Posted in Uncategorized

Մարիո Բենեդետ «Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

Մարիո Բենդետը ներկայացնում է մարդկային այն հատկանիշները, որոնք նա կարևորում է անձի մեջ։ Զգայունությունը, քաջությունը, համերաշխությունը, բարությունը, հարգանքը, հանգստությունը, արժեքները, ուրախությունը, հնազանդությունը, հավատը, տակտը երջանկությունը, վստահությունը, հույսը, շնորհակալության զգացումը, իմաստությունը, երազանքները, զղջումը և սերը հիմքեր են՝ մարդ կոչվելու համար:

Posted in Uncategorized

Հարավ – արեւմտյան Ասիա

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

2. Ինչպիսի՞ն է հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավ-արևմտյան Ասիան գտնվում է Արաբական, Միջերկրական, Սև, Կարմիր և Կասպից ծովերի ու Պարսից, Օմանի, Ադենի ծոցերի միջև: Այս տարածաշրջանում ընդգրկված են Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Արաբական թերակղզիները ու միջագետքի դաշտավայրը:

3. Որո՞նք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները:

Հարավ-արևմտյան Ասիայով են անցնում Եվրոպական ու Աֆրիկական Ասիային կապող հաղորդակցության գլխավոր ուղիները: Դա մեծ ազդեցություն է թողնում այդ տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման վրա: Այս տարածաշրջանը ունի բարենպաստ աշխարհագրական դիրք ու հարուստ է բնական ռեսուրսներով, հատկապես նավթով: Քանի որ սուր հակասություններ կան Հարավ-արևմտյան Ասիայի պետությունների միջև, որի պատճառով այն դարձել է աշխարհի ամենաանկայուն տարածաշրջաններից մեկը: Տարածաշրջանում ավելի քան պետություններից 20-ը իրարից տարբերվում են պետական կարգով, սոցիալ տնտեսական զարգացման մակարդակով, տնտեսական ու քաղաքական կողմնորոշմամբ:

5. Ի՞նչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամբողջ աշխարհում:

Հարավ-արևմտյան Ասիայում են սկիզբ առել համաշխարհային կրոններից քրիստոնեությունը և մահմեդականությունը և այս տարածաշրջանում նաև գտնվում են դրանց ուխտավայրերը: Տարածաշրջանում գտնվում են հնագույն պատմություն ունեցող քաղաքներ, օրինակ՝ Երուսաղեմը, Երևանը, Բեյրութը, Դամասկոսը: Պաղեստինը հաամարվում է հուդդայականության և քրիստոնեության, իսկ Սաուդյան Արաբիան՝ իսլամի հայրենիքը: Հարավ-արևմտյան Ասիայում են գտնվում աշխարհի նավթի պաշարների 2/3-ը և գազի պաշարների 1/4-ը: Տարածաշրջամը աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ: Հարավ-արևմտյան Ասիան աշխարհում առանձնանում է խողովակաշարային տրանսպորտի զարգացման բարձր մակարդակով: Կիպրոսը աշխարհի ամենամեծ նավատորմ ունեցող երկրներից մեկն է: