Posted in Uncategorized

Նախագծային շաբաթ; Նամակ

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

Աբրահամ Լինքոլը փորձում էր իր որդուն հասկացնել, որ կյանքը այդքան հեշտ բան չէ։ Որ ամեն ինչ պետք է վաստակել դժվարությամբ։ Նա խնդրել էր ուսուցչուն, որպիսզի նա հասկացնի երեխային, որ կան բարի և չար կողմերը։ Լինքոլը ուզում էր իր որդին լիներ խիզախ, համբերատար և չհուսահատվի պարտություններից։

Իմ կարծիքով, Լինքոլը շատ հոգատար հայր է իր տղու հանդեպ։ Նա խնդրում է ուսուցչուն, որպիսզի նա սովորեցնի իր որդուն ճիշտ ապրել։ Պետք է երեխաներին սովորեցնել ուրախանալ հաղթանակին, և չտխրել պարտությունին։ Ինձ այս պատմությունից դուր եկավ այս հատվածը;

Թույլ տվեք, որ նա համբերատար լինի, որպեսզի դառնա խիզախ: Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին…

Իմ կարծիքով շատ ճիշտ է, մարդ պետք է հավատա իր վրա։ Ամեն մեկը պետք է հավատա, որպիսզի ամեն ինչ կարողանա։ Հույսով եմ ուսուցչուհին կատարեց նրա խնդրանքները և սովորեցրեց տղային ճիշտ ապրել։

Posted in Uncategorized

Սեպտեմբերի 23-29

Առաջադրանք 2.

Դասարանական

«Զինված պայքարը Սյունիքում»/էջ 20, պատասխանել հարցերի/

Տանը

Համեմատել զինված պայքարը Արցախում և Սյունիքում/ մեկ էջի սահմանում/սկիզբը, ընթացքը, ավարտը, համեմատում, ամփոփում/, օգտագործված աղբյուրները նշել/

                               Պայքարն Արցախում

XVIII դարի սկզբին Իրանը հայտնվում է չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I–ը 1722 թ. արշավանք կազմա­կերպեց մերձկասպյան տարածքներ: Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը` Օսմանյան կայսրությունը, որը
ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգ­ների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղա­ցումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ.հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ: Գերիշխանության համար ընթացող ռուս–թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12–ինԿոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: 1724թ․ Թուրքերը հարձակվում են հայկական բնակավայրերի վրա։ Հունիսի 7–ինթուրքական զորքը պաշարում է Երևանը: 1724 թսեպտեմբերի 26–ինԵրևանն անձնա­տուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ: Արցախի ազա­տագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցե­լու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխա­նություններին: Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագ­րական պայքարին օժանդակելու խոստումներով: 1725 թմարտին թուրքական երեք զորամասեր ներ­խուժեցին Վարանդա գավառ: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուր­քական հաջորդ հարձակումը: 1726 թ. օսմանյան զինու­ժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Հայերը ճիշտ է պարտություն կրեցին, բայց այդ պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար։

                               Պայքարը Սյունիքում

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբ­ված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այն­տեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը: Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախ­թանգ VI–ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվո­րականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բե­կին: Տաթևը դար­ձավ Դավիթ բեկի նստավայրը: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասնազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը կոչ արեց շրջա­կա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատր­պատական: 1727 թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձո­րի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակա­հարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածե­ցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հետո հայերը ազատեցին նաև մեղրին։ Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատա­րությունը ստանձնեց Մխիթար սպարապետը: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպա­րապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինու­ժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Հայերը ոչ սյունիքում, ոչ արցախում հաղթանակ չկրեցին, սակայն նրանք ամբողջ ընդացքում միշտ պայքարեցին, ունեցան խոշոր հաղթանակներ։

Օգտագործված աղբյուրները / Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք։

Posted in Uncategorized

Սեպտեմբերի 23-27

«Ազատագրական պայքարը Արցախում» (Էջ12-16պատմել)

Համացանցից ուսումնասիրել Դավիթ Բեկ

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Posted in Uncategorized

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր
    հույսեր արթնացան:

Քանի որ Օսմանյան Իրանի
2. Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞ր խավերն էին մասնակցում:

Հայ ունևորների և հոգևորների խավը։
3. Նշե՛ք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչների:

Խաչատուր Գաղատացին, մահտեսի Շահմուրատը, Հովհաննես Թութունջին, Գրիգոր      Լուսիկենցը և այլք:
4. Ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով: Ի՞նչ
որոշում կայացրեց ժողովը:

Էջմիածնում 1677 թգումա­րեց գաղտնի ժողով: Ժողովը որոշեց դիմել Եվրո­
պայի օգնությանը:
5. Ո՞վ էր Իսրայել Օրին: Ինչո՞ւ էր նա Հայաստանի ազատագրման համար բանակ­
ցում Հովհան Վիլհելմի հետ:

Իսրայել Օրին հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ էր: Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքա­րում էր Օսմանյան կայսրության դեմ, ուստի կարող էր
կարևոր դեր խաղալ Հայաստանի ազատագրման գոր­ծում: Այս ամենը հաշվի առնելով` Օրին Վիլհելմի հետքննարկում է Հայաստանի ազատագրության հարցը:
6. Ե՞րբ կայացավ Անգեղակոթի ժողովը, ի՞նչ որոշում ընդունեց այն:

Անգեղակոթ գյուղում 1699 թ․ հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակել բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։

7. Ինչու՞ Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել
Ռուսաստանին: Ինչպե՞ս արձագանքեց Պետրոս I–ը Ի. Օրու խնդրանքին:

       Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար իրական օժանդակություն չստանալով` Օրին Վիլհելմի խորհրդով մեկնում է Ռուսաստան։ Պետրոս I–ը, որ Շվեդիայի դեմ պատերազմի մեջ էր, հուսադրում է Օրուն, որ պատերազմի բարեհաջող ավարտից հետո կզբաղվի Հայաստանի հարցով:
8. Ե՞րբ է տեղի ունեցել Օրու դեսպանագնացությունը, ի՞նչ արդյունք այն ունեցավ:

         Օրին իր դեսպանախմբով 1708 թ.ուղևորվում է դեպի Այսրկով­ կաս և Պարսկաստան: 1709 թ. լինում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին բռնում վերադարձի ճանապարհը:
9. Ո՞վ էր Գանձասարի կաթողիկոսը և ինչո՞ւ էր նա միացել Օրուն:

          Գանձասարի կաթողիկոսը Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Վեր­ջինս, ամենայն հավանականությամբ՝ որպես Ռուսաս­տանի հետ ստեղծվող դաշինքի կողմնակից, պետք է պաշտոնապես Հայաստանի ազատագրության հարցի շուրջ բանակցեր Պետրոս I–ի հետ: Բայց 1711թ. օգոս­տոսին մերձկասպյան Աստրախան քաղաքում տարօրի­նակ հանգամանքներում Իսրայել Օրին հանկարծամահ է լինում: Խափանվում է կաթողիկոս Եսայի Հասան–Ջալալյանի ծրագիրը, և նա հարկադրված վերադառ­նում է հայրենիք:

Posted in Uncategorized

Սեպտեմբերի 9-15, առաջադրանք 8-րդ դասարանի համար

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից , հիմնավորիր ինչով է տպավորվել/Հայոց պատմություն 7-րդ դասարան, 15 նախադասությամբ/:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի  մղած վերջին պատերազմներում: Օսմանյան Թուրքերը  կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն արևելյանի հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան կայսրության և Պարսկաստանիպետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյան` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Ներկայացնել  ՙՙազատագրական պայքար՚՚, «հեղափոխություն»հասկացությունների բացատրությունը:

Ազատագրական պայքար- հանուն ազատության մղվով պայքար։

Հեղափոխություն- իշխանության մեջ արմատական փոփոխություն

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Իսրայել Օրին հայ ազգայինազատագրական շարժման գործիչ էրՍյունիքումևԱրցախումունենալով գաղափարակիցներ՝ նաարմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։Արդյունքում իր մահից մեկ դար անցԱրևելյանՀայաստանըմիացվեցՌուսական կայսրությանըԴեռ այն ժամանակազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկուպետականություններ՝Հայաստանի ՀանրապետությունուԱրցախիՀանրապետություն։

Posted in Uncategorized

30 сентября-4 октября (урок 2)

Домашнее задание:    Работа в блоге: Поставьте вместо точек данные в скобках глаголы в нужной форме:

  1. Когда я жил в Москве, я часто писала письма домой. Я написала письмо и пошёл гулять.

(писать – написать) 2. Мой брат 2 года изучает русский язык. Он уже хорошо изучал русский язык и может говорить по-русски. (изучать – изучить) 3. Мы всегда вставали рано. Сегодня я всталапоздно. (вставать – встать) 4. Мы много раз повторили тему «Глагол». Недавно я ещё раз повторила её. (повторять – повторить) 5. Мой друг часто рассказывал, как он жил и учился в Санкт-Петербурге. Вчера он рассказал, как он жил в Киеве. (рассказывать – рассказать) 6. Он спросил, где я живу. Он каждый день спрошивал, когда Давид вернётся. (спрашивать – спросить). 7. Он часто покупал конверты на почте. Где вы купили учебник «Русский язык»? (покупать –купить)