Posted in Uncategorized

« Գիրք ծաղկանց» (մաս 2)

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):

  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:

Վանահայրը նրանով էր տարբերվում վանականներից, որ նա եղել է փիլիսոփա, կառուցել է վանքեր, պարիսպներ և լսարաններ:

  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:

Կառուցելով է ստեղծվում աշխարհն ու շինողական աշխտանքը…. Կառուցել քաղաքը, կառուցել խոսքը, կառուցել միտքը….. Աշխատասեր է նաև բնությունը, կառուցում է ծառը, շինարար է մրջյունը:Եղեք և դուք կառուցող և շինարար … Չքանա բռնությունը, փոշիանա գահքը և թագավորությունը և մնա շինարարը:

  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:

Նա կառուցելը ամեն ինչից վեր էր դասում, որովհետև նա էր իրենց թաղամասում միակ մարդը, որ կառուցել էր այդպիսի բաներ, Ես ինձ այդքան էլ կառուցող չեմ համարում, ես միայն փորձում եմ կառուցել  իմ լավ ապագան:  

Posted in Uncategorized

« Գիրք ծաղկանց»

Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:

Շուրջառ- թիկնոց

Վեղար- քահանայի գլխարկ

Կոհակ- բարձր

Նառ- քարավանի առջևից գնացող ուղտ

  • Բնութագրիր Զվարթին:

Զվարթը տարբերվում էր բոլորից։ Նրան ոչ ոք չէր հասկանում, որովհետև նա բոլորի նման կյանքին չէր նայում մի կողմից։ Նա ամեն ինչի մեջ միշտ լավն էր գտնում և այդպես սեղծում էր իր գունավոր աշխարհը։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:

Զվարթի շրջապատում գտնվող մարդիկ շատ մռայլ էին, չար և չէին սիրում կյանքը, որովհետև կյանքում միայն ուշադրություն էին դարձնում վատին և երբեք չէին նկատում լավը։ 

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:

Զվարթի հակասությունները ընկերների, հարևանների և շրջապատի մարդկանց միջև էր։ Ընկերները նրան սիրում էին, բայց չէին սիրում, երբ նա ստում էր իրենց։ Իսկ ստելու համար վազում էին հետևից, որ ծեծեն։ Հարևանները միշտ բողոքում էին Զվարթի ծնողներին, երբ նա քնած էր լինում։ Հարևանները չէին սիրում նրան։ Սակայն Զվարթը շարունակում էր ապրել իր գեղեցիկ կյանքը և վայելել ամեն րոպեն։

Posted in Uncategorized

Կոմիտասյան օրեր

Կոմիտասյան օրերին կքննարկենք Կոմիտասի հոդվածներից հատվածներ, կընթերցենք տաղերը, կդիտենք հաղորդումներ Կոմիտասի մասին:

Որպես ամփոփում՝ կայցելենք Հառիճի վանք, կզրուցենք վանքի քահանաների հետ՝ Կոմիտասի՝ այնտեղ անցկացրած օրերից, կքայլենք կիրճով, կնստենք, կընթերցենք, կզրուցենք, կպատմենք բլոգներում:

Սեպտեմբերի 24-28

Հոդված առաջին. դասարանում քննարկելուց առաջ առանձնացնել այն փոքրիկ խրատը, որը ձեզ օգտակար կլինի կյանքում:

«Սիրուն մանկիկ, կայտառ մանկիկ, օր մը դուն ալ պիտի մեծնաս ու մարդ դառնաս: Քեզի մէկ պզտիկ խրատիկ մը տամ:

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով: Իմաստունի ծովածաւալ միտքէն որսա՛ գիտութիւն եւ գեղարուեստագէտի սիրտէն բարի բարի զգացումներ: Գրքերն ու ձայները մեռած հոգիներու մտքի ու հոգու տապաններն են:

Հետեւէ բնութեան դպրոցին. միտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքը, որու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը. սիրտդ բաց եւ թող արձագանգէ հոն նորա խորհրդաւոր ու գաղտնի ձայները, զի քո սիրտն այլ անոր անեզր ձորի մէկ փոքրիկ ձորեկն է, որ շնորհել է քեզ երկինքը` հոն պաշարելու ազնիւ ազնիւ զգացումներ:

Կարդա՛ բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մէկ գործքով դրոշմել…: Բնութեան երեւոյթներն անհունապէս յեղյեղուկ են. այնտեղ կեանք կայ, որ չէ կարելի անկենդան տառերով ու ձայներով, գրիչներով ու բրիչներով, վրձիններով ու չափերով դրոշմել-պարփակել. նա նման է արշալոյսին, միշտ թարմ, միշտ նոր, միշտ կենդանի, միշտ կենսատու, միշտ մայր ու ծնող մտքի ու սրտի եւ քեզի պէս մանուկներու նման միշտ մանուկ ու պարզուկ:

Սիրուն մանկիկ, պայծառ մանկիկ, սիրէ բնութիւնը…

Կոմիտաս Վարդապետ

Իմ ընտրած խրատները՝

Միտքդ մարզէ ազնիւ գիտութիւններով եւ մաքուր գեղարուեստով:

Այսինքն պետք չէ տեսնել ամեն բան ու սովորել, կամ կրկնորինակե: Պիտի միշտ գտնես լավը, օգտակարը ու փորձես սովորել այն:

Հետեւէ բնութեան դպրոցինմիտքդ բաց ու կարդա՛ անոր ծով միտքըորու մի կաթիլն է քո մէջ Արարչի շնորհած ձիրքը Իմ կարծիքով այս խրատով ասվում է որ միայն գրքեր կարդալով ու դպրոց գնալով չես սովորում ինչ-որ բան: Բնությունը նույնպես դպրոց է որտեղ կարող ես սովորել կյանքի համար պետքական բաներ:

Posted in Uncategorized

Կոմիտասյան օրեր (Հոդված երկրորդ)

Հոդված երկրորդ. քննարկել հոդվածի նյութը, մեկնաբանել՝ ելնելով սեփական փորձից:

Ես կարծում եմոր ճանաչել սեփական մշակույթըսեփական պարն ուարվեստը շատ կարևոր էՈչ բոլոր դեպքերումբայց կարող են լինելդեպքերոր պարը ունենա մեծ դեր դաստիրակության մեջԿարծում եմորպարըորպես առարկա պետք է լինի բոլոր դպրոցներումքանի որ շատլավ էերբ երեխաները վաղ տարիքից ծանոթանում են հինավանդականպարերինպարեր կանորոնք ունեն շատ հետաքրքիր պատմություններ ևայդ ամեն ինչը իմանալու համար պետք է դպրոցում անցնել պարառարկա և ուսումնասիրել պարի լեզուն:

Posted in Uncategorized

Դաս 2 (16.09_20.09.19)

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման  եղանակները:Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:

Լրացուցիչ աշխատանք:Էջեր՝ 19_23 ըստ էլեկտրոնային գրիքի։

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն:

Մակուղեղ (հիպոֆիզ):

Մակուղեղը գտնվում է գլխուղեղի ստորին մասում, ունի ընդաﬔնը 0,5-0,7 գ զանգված, բաղկացած է 3 բլթերից, որոնքարտադրում են տարբեր հորմոններ: Մակուղեղի հորմոնները կարգավորում են ﬕ շարք գեղձերի (մակերիկամ, վահանաձև և սեռական գեղձեր) աշխատանքը, օրգանիզﬕ աճը, հսկում են ﬔզի գոյացման գործընթացը և մաշկի գունավորումը: Մակուղեղի արտադրած աճի հորմոնը կարգավորում է օրգանիզﬕ բնականոն աճը: Այդ հորմոնի անբավարարությունը (թերգործառույթ) մանկական հասակում առաջ է բերում թզուկություն, որի դեպքում չեն խախտվում մարﬓի համաչափությունը և մտավոր ունակությունները, իսկ հորմոնի գերարտադրությունը (գերգործառույթ) առաջացնում է հսկայություն (գիգանտիզմ): Այդպիսի մարդկանց հասակը հասնում է 2,5-2,6մ: Աճման հորմոնի հավելյալ քանակը չափահաս հասակում առաջացնում է հիվանդություն (ակրոﬔգալիա), որի ժամանակ ﬔծանում են քիթը, մատները, հաստանում են շրթունքները, իսկ լեզուն այնքան է ﬔծանում, որ հաճախ չի տեղավորվում բերանի խոռոչում

Posted in Uncategorized

Համաշխարհային պատմություն. 16.09-22.09

Առաջադրանք 2

Դասարանական

  • Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

 Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ շատեղանԶարգացան երկրներըերկրներում վերացան դասայինսահմանափակումներըայսինքն այլևս չէին բաժանում դասերիՇատ էիավելացել աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

  • Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:

Քաղաքների աճին և զարգացմանը նպաստեցին գյուտերըքանի որտարբեր տեխնիկաների շնորհիվ կյանքն ավելի էր հեշտացելԳյուղումգերբնակչություն էրԳյուղատնտեսությունը զարգացել էրքանի որավելի հեշտ էր դարձել աշխատելԲազմաթիվ աշխատատեղեր էինբացվելորտեղ մարդիկ կարող էին աշխատելԱյդպես զարգացավ ևաճեց քաղաքը և բնակչությունը:

  • Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Մարդկանց կենսակերպում փոփոխվել էր գրեթե ամեն ինչՆորտեխնոլոգիաների շնորհիվ կային շատ աշխատատեղեր և արդեն դժվարէր աշխատանքի գնալգալըԱյդ պատճառով ստեղծվեցինփոխադրամիջոցներՄեծ հետաքրքրություն առաջացրեցլուսանկարչության գյուտըՄեծ պահանջարկ ուներ գրամեքենանՍտեղծվեցին օրաթերթերհանրային գրադարաններ և արդեն քիչ քիչամեն ինչ զարագնում և փոխվում էր:

Տանը

  • Համեմատել միջնադարյան և նոր  ժամանակի քաղաքները:

Միջնադարյան և նոր ժամանակի քաղաքների միակ և զգալիտարբերությունն այն էոր ավելացել են շատ տեխոնոլգիաներՀիմամարդիկ իրնց գրեթե ամբողջ օրը անցկացնում են տեխնոլոգիաների հետԱռաջ չկային այսպիսի սարքերհեռախոսներհամակարգիչներՀիմաամեն բան կապ ունի տեխնոլոգիաի հետ և այն կարևոր դեր ունի մերկյանքում:

  • Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլումմտավորականության դերը բարձրացավքանի որ մարդիկ սկսեցինմտածելհնարել նոր գյուտերՄտածեցինոր կարելի է ստեղծել նորտխնոլոգիաներմեքենաներորպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի:

  • Ստորև նշված թեմաներից մեկը ընտրել, կատարել ուսումնասիրություն, մեկ էջի սահմանում, աղբյուրները նշել։

“Մորզեի հեռագրական ապարատը”

“Լուսանկարչության գյուտը”

“Հագուստը 19-րդ դարից 20-րդ դարերի ընթացքում”

                    Հագուստը 19-րդ դարից 20-րդ դարերի ընթացքում

1906 թվականին Պոլ Պուարեն կատարեց իսկական հեղաշրջում՝ չեղարկելով կորսետը։Նա առաջինն էր, ով առաջարկեց հասարակ զգեստ, առանց կորսետի։ Շուտով այդպիսի զգեստները մտան նորաձևության մեջ և կոչվեցին  ինչպես կանանց «ազատագրման» տարիներ։ Կանացի հագուստը թեթևացավ մոտ երեք կիլոգրամով։
 1920-ական թվականներին զինվորները, վերադառնալով Առաջին համաշխարհային պատերազմից, չճանաչեցին իրենց ընկերուհիներին։ Նրանք կրում էի «Գարսոն» կտրվածք և կարճ զգեստ։ Ամենուրեք պարում էին չառլստոն և տանգո։ Տղամարդկանց մոտ երեկոյան պիդջակին, որը Ֆրանսիայում կոչվում էր սմոքինգ,  փոխարինեց ժակետը և գծավոր տաբատը։
1926 թվականին Կոկո Շանելը առաջին անգամ ցուցադրեց իր փոքր սև զգեստը։ Վառ հագուստների կողքին այն մեծ ազդեցություն չգործեց և սպասելի ճանաչում ստացավ միայն 30-ական թվականներին։

1930-ական թվականներին նորաձևություն եկավ թեթև, կանացի և «խելամիտ» երկարությամբ զգեստը։ Մարդկանց մեծամասնությունը, չնայաց ճգնաժամային վիճակին, ուզում էր արժանավայել տեսք ունենալ։Նրանք, ովքեր ի վիճակի չէի նոր զգեստ գնելու, երկարացնում էին հինը, չէ որ այևս ոչ ոք կարճ զգեստ չէր կրում՝ անգամ երեկոյան։ Զգեստի երկարությունը հասնում էր ծնկից ներքև,  իսկ արհեստական երկարացումը արվում էր ժապավենի  և այլ կտորի միջոցով։ Ինչ վերաբերում է երկոյան զգեստին այն շատ երկար էր և ուներ մեջքի լայն բացվածք։ Նորից ի հայց եկան դասական, կանացի ատրիբուտները։ Տարածված էին փոքր, նեղ, առանց բռնիչի պայուսակ-դրամապանակները։ Թանկարժեք զարդեր փոխարեն, մեծ տեղ էին զբաղեցնում բնական և արհեստական քարերից զարդերը։
Ի տարբերություն 20-ական թվականների վարսերն այժմ ավելի երկար էին և մանրակրկիտ հավաքված։ Նախընտրությունը տրվում էր շիկահերներին։
 Ժամանակի կատարելությանը համապատասխանելը, կարծես թե պարզ էր. կինը պետք է լիներ նիհար, բայց ոչ «տղայական», այլ կանացի և դրա հետ մեկտեղ սպորտային, արևայրուքով և խնամված։
Ժամանակի կինը գիտեր, որ իրական գեղեցկությունը գալիս է ներսից, դրա համար էլ վարում էր առողջ ապրելակերպ։

1940-ական թվականներ, պատերազմ, ծանր տարիներ։ Կոշիկները կարվում են փայտյա տակացուով։ Սովորական աղջիկներից մեծ ջանքեր էին պահանջվում նորաձև լինելու համար, իսկ հարուստների համար ամեն ինչ պարզ էր. մեծ գլխարկ, լայն պիդժակ և նեղ տաբատ։
1947 թվականին դեռ անհայտ կուտյուրիե Քրիստիան Դիորը հեղաշրջում կատարեց։Նորաձևության մեջ էին նեղ իրանը և ընդգծված կոնքերը։ Անհավանական հաջողություն։ Բոլոր կանայք պետք է երկարացնեին իրենց զգեստը և վերարկուն, քանզի այդպես էր պահանջում «բարձր նորաձևությունը»։

1950-ական թվակկաների կանանց ամենամեծ նվաճումը, դա տաբատ կրելու իրավունքն էր, բոլոր դեպերում և ամեն տեղ, առանց ծաղրանքի առարկա դառնալու։
Նորաձևության մեջ եկավ ընտրության հնարավորությունը. կարճ կամ երկար սանրվածք, փարթամ և բազմաշերտ «ֆրու-ֆրու» կիսաշրջազգեստ կամ արծաթագույն «տիեզերական համազգեստ»։
Նորաձև դարձան նաև տափակ «բալետկա» կոշիկները։
1960-ական թվականները երիտասարդական նորաձևության հանդիսավոր երթի ժամանակաշրջանն էր։ Հարկավոր էին նոր մտքեր նորաձևության աշխարհում և այս անգամ Լոնդոնը առաջ անցավ Փարիզից։
1959 թվականին էկրան բարձրացավ ֆրանսիական «Բաբետտան պատերազմ է գնում» ֆիլմը, Բրիդժիտ Բարդոյի մասնակցությամբ։ Անփութորեն հավաքված սանրվածքը, ինչը բավականին երկար ժամանակ էր պահանջում, միանգամից դարձավ գերտարածված։
Լոնդոնում ի հայտ եկավ  60-ականների ամենասկանդալային հագուստը՝մինի-շրջազգեստը։
1962 թվականին լեգենդար Մերի Քվանտը ներկայացրեց իր առաջին «մինի» երկարությամբ հագուստի հավաքածուն։ Եվ այսպես կոչված         «Լոնդոնի ոճը», շատ արագ գերեց աշխարհի երիտասարդությանը։

1970-ականների կարգախոսն էր. «Ամեն ինչ կարելի է»։
Նորաձև երիտասարդության ընտրության ներքո կուտյուրիեն դրել էր բազմաթիվ ոճեր, սակայն դրանցից ոչ մեկը գերիշխող համարել չենք կարող։ Ամենամոդայիկ իրը դա ջինսն էր, որը  նախկինում կրում էին միայն կովբոյները, իսկ հետո հիփփիները և ուսանողները։

1980-ական թվականներին փանկ ոճը շարունակում էր պահպանել իր ազդեցությունը արևմուտքում, սակայն միաժամանակ հայտնվում է պրագմատիկ յափփի ոճը։ Նորաձևություն են մտնում լեգգինսները, շեկ խոպոպները, «ոզնի» սանրվածքը, բաճկոնները և մեծ վերարկուները, մինի-կիսաշրջազգեստները, տափակ և բարձրակրունկ կոշիկները  բոլոր գույներով և այլն։ Կարելի էր հագնել ամեն ինչ, բացառությամբ նախորդ տարվա հագածից։
1984 թվականին Փարիզից Լոնդոն թռչող ինքնաթիռում, կողք կողքի են հայտնվում դերասանուհի Ջեյն Բիրկինը և «Հերմես»-ի խորհրդի նախագահ Ժան-Լյուի Դյուման։ Զրույցի ժամանակ Բիրկինը բողոքում էր զբոսանքի համար մեծ, կաշվե պայուսակի ընտրության իր դժվարությունների մասին և նկարագրում է իր երազած պայուսակը։ Շուտով, «երազանքի» պայուսակը ուղարկվում է  Բիրկինի տուն։ Ահա այսպես է ստեղծվել հանրահայտ «Բիրկին պայուսակը»։


1990-ական թվականներին հագուստի ոճը դարձավ համընդհանուր, ավելի լավ է այն ոչ թե ոճ անվանել, այլ հագուստի ընտրման նոր մոտեցում։ 90-ականների գլխավոր կոչն էր. «Եղիր այնպիսի, ինչպիսի կաս»։
Այս ժամանակ հատուկ նշանակություն ուներ ջինսային հագուստը։Նորաձև երիտասարդները համարձակվում էին հագնել ջինս, ջինսային վերնաշապիկ, պայուսակ և եկարաճիտ կոշիկներ։ Այնպես որ 90-ականները համարձակ կարելի է համարել «ջինսային», քանզի տվյալ իրից ուներ ժամանակաշրջանի ցանկացած մարդ, այն էլ ոչ մեկ օրինակից։

Օգտագործված աղբյուրներ՝http://anoushmskh.blogspot.com/2018/12/20.htmlAdvertisementsREPORT

Posted in Uncategorized

Սեպտեմբերի 23-29

Առաջադրանք 2.

Դասարանական

«Զինված պայքարը Սյունիքում»/էջ 20, պատասխանել հարցերի/

Տանը

Համեմատել զինված պայքարը Արցախում և Սյունիքում/ մեկ էջի սահմանում/սկիզբը, ընթացքը, ավարտը, համեմատում, ամփոփում/, օգտագործված աղբյուրները նշել/

                               Պայքարն Արցախում

XVIII դարի սկզբին Իրանը հայտնվում է չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով Պետրոս I–ը 1722 թ. արշավանք կազմա­կերպեց մերձկասպյան տարածքներ: Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը` Օսմանյան կայսրությունը, որը
ձեռնամուխ եղավ Պարսկաստանի արևմտյան նահանգ­ների նվաճմանը: Ռուսաստանի ազդեցության ուժեղա­ցումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը: 1723 թ.հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ: Գերիշխանության համար ընթացող ռուս–թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ. հունիսի 12–ինԿոստանդնուպոլսում կնքված պայմանագրով: 1724թ․ Թուրքերը հարձակվում են հայկական բնակավայրերի վրա։ Հունիսի 7–ինթուրքական զորքը պաշարում է Երևանը: 1724 թսեպտեմբերի 26–ինԵրևանն անձնա­տուր է լինում: Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20000 մարդ: Արցախի ազա­տագրական ուժերը 1724 թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ: Համագործակցե­լու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխա­նություններին: Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագ­րական պայքարին օժանդակելու խոստումներով: 1725 թմարտին թուրքական երեք զորամասեր ներ­խուժեցին Վարանդա գավառ: Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուր­քական հաջորդ հարձակումը: 1726 թ. օսմանյան զինու­ժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան: Հայերը ճիշտ է պարտություն կրեցին, բայց այդ պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար։

                               Պայքարը Սյունիքում

Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբ­ված չէին: Անհանգստացնող հանգամանք էր նաև այն­տեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը: Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին: Վրաստանի թագավոր Վախ­թանգ VI–ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվո­րականների՝ Դավիթ բեկի գլխավորությամբ: Նրանք 1722 թ. հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում: Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը: Առաջին լուրջ հարվածը 1722 թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին: Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բե­կին: Տաթևը դար­ձավ Դավիթ բեկի նստավայրը: Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի (Զեյվա) և Որոտանի բերդերի ազատագրումը: Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասնազատագրել: Դավիթ բեկի գլխավորությամբ 1724 թ. ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը: Ահագնացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը: Շահը կոչ արեց շրջա­կա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատր­պատական: 1727 թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձո­րի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակա­հարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածե­ցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Նրանից խլվեց հայերից կողոպտված ունեցվածքը: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Հետո հայերը ազատեցին նաև մեղրին։ Դավիթ բեկը 1728 թ. անակնկալ մահացավ: Զինվորական հրամանատա­րությունը ստանձնեց Մխիթար սպարապետը: Սակայն 1730 թ. Խնձորեսկ գյուղի մոտ Մխիթար սպա­րապետի դավադիր սպանությունից հետո հայոց զինու­ժի կազմալուծումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել: Հայերը ոչ սյունիքում, ոչ արցախում հաղթանակ չկրեցին, սակայն նրանք ամբողջ ընդացքում միշտ պայքարեցին, ունեցան խոշոր հաղթանակներ։

Օգտագործված աղբյուրները / Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք։

Posted in Uncategorized

Սեպտեմբերի 9-15, առաջադրանք 8-րդ դասարանի համար

Վերհիշիր նախորդ տարվա թեմաներից , հիմնավորիր ինչով է տպավորվել/Հայոց պատմություն 7-րդ դասարան, 15 նախադասությամբ/:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի  մղած վերջին պատերազմներում: Օսմանյան Թուրքերը  կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն արևելյանի հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան կայսրության և Պարսկաստանիպետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյան` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Ներկայացնել  ՙՙազատագրական պայքար՚՚, «հեղափոխություն»հասկացությունների բացատրությունը:

Ազատագրական պայքար- հանուն ազատության մղվով պայքար։

Հեղափոխություն- իշխանության մեջ արմատական փոփոխություն

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Իսրայել Օրին հայ ազգայինազատագրական շարժման գործիչ էրՍյունիքումևԱրցախումունենալով գաղափարակիցներ՝ նաարմատավորեց Հայաստանի ազատագրության գաղափարը նրանց մեջ։Արդյունքում իր մահից մեկ դար անցԱրևելյանՀայաստանըմիացվեցՌուսական կայսրությանըԴեռ այն ժամանակազատագրված հայկական հողերի վրա այսօր կան հայկական երկուպետականություններ՝Հայաստանի ՀանրապետությունուԱրցախիՀանրապետություն։

Posted in Uncategorized

Գիրքը մարդկանց կյանքում

Գիրքը մեզ լավ եւ վատ ուղություներ է տալիս Օրինակ մարդը կարող է գիրք կարդալ եւ հասականա իմաստը եւ կարող է կարդալ եւ հավատալ այտ գրքին բայց չհասկանալ իմաստը ։ Ես սիրում եմ կարդալ գրքեր եւ հաճույկ եմ ստանում , երբ կարդում եմ ։ Իմ ամենա սիրած հայերեն գիրքն է«ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՐՏԵԶ » է ։ Այս գիրքե խոսում է մի աղջկա մասին նրա անունը Մերի եր նա մենակ եր իր հայրը զիվոր եր իսկ մայրը միշտ գնում եր ուրախանալու ինչ որ է նրանք գնում են ուրիշ քաղաք եւ այլն նրա էյությունը փոխվեց որովհետեւ հին տան մեջ նա չերխաղում դրսում եւ այսքան այս գրքի համար ։