Posted in Էկոլոգիա

Արագածոտնի Մարզ

powerpoint

Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։ Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագածոտնի մարզի կլիման

Արագածոտնի մարզի կլիման շատ բազմազան է մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ։ Արագածի ամենաբարձր գագաթին, գրեթե ամբողջ տարին ձմեռ է, իսկ լեռան ստորոտում ամառը տևում է մինչև հոկտեմբեր:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Օհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու:

Աշտարակ

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը

Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Քաղաքային շուկան գտնվում է Աշտարակի կամրջի մոտ: Այստեղ կարող եք հետևել ավանդական լավաշի պատրաստման գործընթացին: Կամրջի տակ բազմաթիվ ռեստորաններ, առողջարաններ և լողավազաններ են, որտեղ կարելի է հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել:

Եթե լինեք Աշտարակում, այցելեք Պերճ Պետրոսյանի տուն-թանգարանը, ապա կանգ առեք պատկերասրահի հարևանությամբ գտնվող «Թոնրատան» մոտ և վայելեք իսկական հայկական լավաշ: Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

Ապարան

Ապարանը Արագածոտնի մարզի քաղաքներից է: Այն գտնվում է մարզկենտրոն Աշտարակից 32 կմ հյուսիս, իսկ Երևանից 50 կմ հյուսիս-արևմուտք: Քաղաքը տեղակայված է Քասաղ գետի ափին՝ Արագած լեռան արևելյան լանջին և Արա լեռան հյուսիսային լանջերին, գտնվում է ծովի մակարդակից 1880 մետր բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է՝ ձյունառատ ձմեռներով և մեղմ խոնավ ամառներով:

Ապարանի տեսարժան վայրերը

Ապարանի ամենահայտնի վայրը Սուրբ Խաչ բազիլիկ եկեղեցին է, որտեղ պահվում է Քրիստոսի խաչից մի կտոր։ Բնակիչները հավատում են, որ խաչի կտորը եկեղեցուն հատուկ զորություն է պարգևում։ Այս պատմական քաղաքն ունի ինչպես հին, այնպես էլ ժամանակակից շինություններ: Ապարանի թանգարանում դուք կարող եք տեսնել հայտնի ճակատամարտին վերաբերող նմուշներ և նյութեր քաղաքի մշակութային կյանքի մասին:

Թալին

Թալինը՝ Արագածոտնի մարզի երեք քաղաքներից մեկն է։ Ունեցել մի շարք այն անվանումներ։ Օրինակ՝ Թալինա, Թալին Մեծ, Տալին, Հայի Թալին և այլ ուրիշ անուններ։ Եւ 1978 թվականին պաշտոնապես դարձել է Թալին։

Քաղաքի անվան հետ կապված կա մի լեգենդ, ըստ որի Թալին անունով արքայադուստրը սիրահարվում է հասարակ մի տղայի։ Աղջկա հայրը՝ դեմ լինելով նրանց սիրուն, դստեր համար երիտասարդ մի իշխան է գտնում: Արքայադուստրը չկարողանալող ներել հորը, ժայռից վայր է նետվում։ Այդ օրվանից քաղաքը կոչվում է Թալին՝ մահացած արքայադստեր անունով:

Թալինում են գտնվում 8-րդ դարի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կաթողիկե եկեղեցիները։

Թալինի տարածքը հարուստ է պատմական հուշարձաններով: Խորհրդային տարիներին քաղաքում բացվել են բազմաթիվ մշակութային հաստատություններ:

Այժմ քաղաքն ունի իր մշակույթի տունը, հանրային գրադարանը, երաժշտական դպրոցը, երկրաբանական թանգարանը, ինչպես նաև իր տեղական «Թալին Աշխարհ» շաբաթաթերթը: Քաղաքի կենտրոնում կա մի փոքրիկ այգի, որտեղ երեկոյան սիրում են հավաքվել տեղի երիտասարդները:

Բյուրական

Բյուրական գյուղը, Հայաստանի Արագածոտնի մարզում է գտնվում։ Այն հայտնի է իր աստղադիտարանով որը հենց այդպես էլ կոչվում է՝ Բյուրականի աստղադիտարան։ Այն հիմնվել է Վիկտոր Համբարձումյանի կողմից, 1946 թվականին։ Բյուրականում է նաև Սուրբ Հովհաննես, Սուրբ Աստվածածին և Արտավազդիկ Եկեղեցիները։

Posted in Իրավունք

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը։

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձը հաստատող փաստաթուղթ.
  2. սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.
  3. կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ.
  4. տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
  5. ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին.
  6. օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցված աշխատողներն ունենում են մի շարք առավելությունները ի տարբերություն չգրանցվածների։ Հնարավորություն են ունենում ձեռք բերելու սոց. փաթեթները, ապահովագրություն, և առհասարակ գրանցման դեպքում պետական համակարգում ֆիքսվում է աշխատանքը, աշխատած տարիների քանակն ու ստաժը։ Ըստ դրա հետագայում մարդու կենսաթոշակային գումարը համեմատ շատ ավելի բարձր կլինի չգրանցված աշխատողների հետ։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները։

  • Աշխատանքային արձակուրդ

Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին։

  • Աշխատանքից ազատում

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Posted in Գրականություն 11, Թարգմանություն

Ավետիք Իսահակյան բանաստեղծությունների թարգմանություններ

1. Սև Աչեր

Սև աչերեն շա՜տ վախեցիր․
էն մութ, անծեր գիշեր է,
Մութը ահ է, չարքեր շա՜տ կան,
Սև աչերը մի՛ սիրե...

	Տես՝ իմ սիրտս արուն-ծով է,
	էն չարքերը զարկեցին,
	էն օրվանեն դադար չունիմ,
	Սև աչերը մի՛ սիրե։

Սև աչերեն շա՜տ վախեցիր․
էն մութ, անծեր գիշեր է,
Մութը ահ է, չարքեր շա՜տ կան,
Սև աչերր մի՛ սիրե...

Թարգմանություն։ Black eyes

Do not trust black eyes, but fear them: —
    Gloom they are, and endless night.
Woes and perils lurking near them
    Love does not thou their gleaming bright!

In my heart a sea of blood wells,
    Called up by their cruel might,
No calm ever in that flood dwells
    Love does not thou their gleaming bright!

2. ԱՐԵՒՆ ԻՋԱՎ ՍԱՐԻ ԳԸԼԽՈՒ

Արևն իջավ սարի գըլխուն,
Դար ու դաշտում լույս չըկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն, –
Ա˜խ, ինձ համար քուն չըկա:
Լուսնյակն ընկավ երթիկից ներս,
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթընշողես
Աստղերի հետ են զըրցում:
Սիրո՛ւն աստղե˜ր, անուշ հովե˜ր,
Յարըս ո՞ւր է` էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր:
Լուսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է, – թոն կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա˜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա…

Թարգմանություն: The Sun Went Down

THE sun went down behind the hill,
    No light was on the lea,
The fowls and birds slept calm and still,
    But sleep came not to me.

The moon peeped in beneath the eaves,
    The Balance rose on high,
The fresh night-wind that stirred the leaves
    Spoke to the starry sky.

Ah, gentle winds and stars of light,
    Where is my love to-night?
Ye painted eyes of heaven so bright,–
    Saw you my love to-night?

Day dawned,–unbolted was our door:–
    The snowflakes whirled like foam,
’Tis cloud and storm, the wild winds roar
    Why comes my love not home?

3. ԴԱՐԴԸ ՍՐՏԻՍ


Դարդը սրտիս ճամփա ընկա,
Ու մարդ չուզեց հետս գար.
Ծո˜վ ջան, խո՛ր ծով, գիրկդ եկա,
Սրտիս ընկեր, սիրտ չկար:
Էս աշխարհում շա˜տ ման եկա,
Ժեռը գրկի ու լացի.
Ծո՛վ ջան, մե՛ծ ծով, գիրկդ եկա,
Ա˜խ, կարոտ եմ ծով սրտի:
Մեր սրտերով բացվենք իրար,
Տեսնենք ո՞ւմ մեջ շատ դարդ կա.
Ա˜խ, քու սիրտն էլ ինչքա˜ն դառն է,
Իմ սրտիս պես շա˜տ թույն կա …

Թարգմանություն։ Sorrow in my heart

I’ve made my way to my heart,
And man did not want to come with me.
̃ thou hast come into thy arms,
There was no heart in my heart.
I walked in the world ̃,
I wept and cried.
O Jehovah, my sea, I have come to your arms,
A ̃, I miss the heart of the sea.
Soon to bind the Devil, Satan,
Who is very spearish?
A ̃, how bitter your heart is ̃,
Like my heart there is ̃ poison.

Posted in Քաղաքագիտություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԼԻԲԵՐԱԼԻԶՄ)

«Լիբերալ» բառը հատուկ քաղաքական նշանակություն է ստացել Շվեյցարիայում և Իսպանիայում, երբ ստեղծվեցին լիբերալ պառլամենտական խմբերը: Երբ նորաստեղծ քաղաքական կուսակցությունները կիրառեցին «լիբերալ» բառը, նրանք ցանկանում էին արտահայտել իրենց դրական գնահատականը որոշ երկրներում ձևավորվող դեմոկրատական համակարգերի մասին։ Այս եզրույթը սովորաբար օգտագործվում է բնութագրելու ավելի հին երևույթ։ Համաձայն դասական լիբերալիզմի, պետական միջամտությունը պետք է լինի նվազագույն, որը նշանակում է գրեթե ամեն ինչ, բացառությամբ զինված ուժերի և իրավապահ մարմինների, պետք է թողնել քաղաքացիների ազատ տնօրինմանը, իսկ կազմակերպությունները պետք է ստեղծվեն ըստ քաղաքացիների ցանկության և միայն նրանց մասնակցությամբ: Այդպիսի պետությանը հաճախ անվանում են «գիշերային պահակ պետություն», քանի որ պետության հիմնական նպատակն է  պահպանել հասարակական կարգի հիմնական ու ամենակարևոր կողմերը: Որոշ հեղինակներ (հատկապես Ջոն Լոկը) նույնիսկ մտածում են, որ պետությունը անհատների միջև ազատորեն ստեղծված ասոցիացիա է, որտեղ նրա մասնակիցներն ունեն ապստամբության արդարա ցված պատճառ, եթե պետությունը «գրավում է» ավելի շատ իշխանություն, քան սկզբնապես տրված էր քաղաքացիների կողմից:

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ)

Այն քաղաքական գաղափարախոսություն և ուղղություն է, որի հիմնական դրույթը ազգի արժեքավորությունն է՝ որպես հասարակական միասնության բարձրագույն ձև, և պետության ձևավորման գործում վերջինիս առաջնայնությունը։ Որպես քաղաքական շարժում՝ ազգայնականությունը ձգտում է հաստատել ազգային որոշակի հանրույթի հետաքրքրությունները պետական իշխանության նկատմամբ։

Ազգայնականությունը համալիր սոցիալական երևույթ է, որի օբյեկտը ազգն է։ Լատիներեն «նացիո» հիմքով, ինչը նշանակում է ծննդավայր, այս հասկացությունը մշակվել է Յոհան Գոդֆրիդ Հերդերի կողմից։ Սոցիալական գիտություններում ազգայնականություն հասկացության բացատրությունը ընդհանրապես տարբեր կերպ է տրվում։ Առաջին դեպքում ազգայնականությունը սահմանելիս առանցքային է համարվում ազգ հասկացությունը և այս տեսանկյունից սահմանումները կարելի է տարբերակել միայն քաղաքական և մշակութային փոփոխականներով։ Գիտնականները՝ ինչպիսիք են՝ Հանս Կոհնը, Կարլտոն Հեյեսը, Յոն Պլամենատսը կամ Էնթոնի Սմիթը, հակված են թե՛ տիպաբանական և թե՛ ավելի ներառական սահմանումների կամ բացատրությունների։ Սահմանումների երկրորդ խումբը ազգայնականությունը տարբերակում է ըստ ժամանակագրության՝ մինչև Ֆրանսիական հեղափոխությունը կամ դրա ընթացքում, ինչի արդյունքում ունենք պրեմոդեռնիստական և մոդեռնիստական տեսություններ։

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՍԵՐՖԱՏԻԶՄ

Ընդհանրապես` «պահպանողականություն» (կոնսերվատիզմ) հասկացությունը մեկնաբանվում է չորս տարբերակներով.

  1. Որպես խառնվածքի տեսակ, որի տարրերն են սովորույթը, մտահոգությունը արմատական փոփոխությունների նկատմամբ և իներցիան:
  2. Որոշակի իրավիճակներում դրսևորվող սոցիալական վարքի մոդել, որին հատուկ է հակազդեցությունը կամ դիմադրությունը սոցիալական, տնտեսական, կրոնական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում կատարվող փոփոխություններին:
  3. Քաղաքական պահպանողականություն, որն իրենից ներկայացնում է կուսակցությունների և շարժումների կողմից իրականացվող ավելի շատ պաշտպանական, քան հարձակողական բնույթի գործողություններ, որոնց հատուկ է ավանդականությունը:
  4. Գոյություն ունեցող կարգերի պահպանմանն ուղղված մտածողություն, որը հանդես է գալիս աշխարհայացքային կերպով։
Posted in Հայոց լեզու 11

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ԲԱՌԻ ԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

Ուշադիր կարդա՛

Արմատը բաղադրիչներիչ բաժանվող, բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է:
Արմատից կամ բառից նոր բառ կազմող մասնիկը ածանց է:
Արմատներն իրար կապող ա մասնիկը կոչվում է հոդակապ:
Միայն մեկ արմատից կազմված բառերր պարզ են:
Բաղադրիչներից (արմատ, ածանց) կազմված բառերը բաղադրյալ են:

ԻՍԿ ՀԻՄԱ ԿԱՏԱՐԻ՛Ր ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:

Մարդամոտ-մարդ-ա-մոտ, լուսամուտ-լույս-ա-մուտ, ծնողասեր-ծնող-ա-սեր, գորգագործ-գորգ-ա-գործ, փառատոն-փառ-ա-տոն: Արտմատներն իրար էին միանում ա հոդակապով։

  • Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն-սառնամանիք, սառույց, սառցակալել, սառչել,

Միտ-անմիտ, մտամոլոր, մտածկոտ, մտածել, մտմտալ, մտորել մտաբերել,

Մուր-մրուր։

  • Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ- ան+ամոթ

ամպոտ- ամպ+ոտ

քարոտ- քար+ոտ

օդային- օդ+ային

անշնորհք- ան+շնորհ+ք

դժգոհ- դժ+գոհ

հեռավոր- հեռու+ա+վոր

բարություն- բարի+ություն

գրավոր- գիր+ա+վոր

անորոշ- ան+որոշ

տհաճ- տ+հաճ

  • Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրիր և բաղադրյալ բառեր կազմիր (քանիսը կստացվի):

Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Թթենի, կարմրոտ, կարմրավուն, անփուշ, փշենի, փշոտ, փշավոր, ոսկյա, ոսկեղեն, անտուն, տնավոր, անգույն, գունեղեն, գունավոր, կաթնոտ, կաթնարան, կաթնավուն, կաթնեղեն, անխորհուրդ, խորհրդարան, խորհրդավուն, խորհրդավոր։ (23 բառ)

  • Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրիր: Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:

Ա խմբում բառեր էին, որոնք նոր կազմված բառերում՝ արմատներ էին։ Իսկ Բ խմբում գտնվում էին վերջածանցները։

  • Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր:

Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:

Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:

Անգետ, գետակ, կանչել, անլույս, լուսավոր, լուսակ, անգիր, գրավոր, գրել, գիրք, անսիրտ, սրտել, անմիտ, մտավոր, միտք։

  • Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա. Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):

Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ թռչնակ, խոզուկ, գառնուկ։ (Բառին հաղորդում է ավելի փոքրացնող իմաստ)

Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

Հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ։ (Ավելի ջերմ հնչեղություն և իմաստ են տալիս բառին)

  • Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

  • Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմած ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝ հույն – Հունաստան:

հիվանդ–հիվանդանոց (ոց)

ծաղիկ–ծաղկարան (արան)

մուկ–մկնարան (արան)

հայ–Հայաստան (ստան)

նիստ–նստարան (արան)

այբուբեն–այբբենարան (արան)

դաս– դասարան (արան)

դպիր–դպրոց (ոց)

դարբին–դարբնոց (ոց)

հյուր– հյուրանոց (ոց)

զոր(ք)–զորանոց (ոց)

ռուս– Ռուսաստան (արան)

գործ–գործարան (արան)

բրուտ–բրուտանոց (ոց)

կույս–կուսարան (արան)

ուզբեկ–Ուզբեկստան (ստան)

հնդիկ–Հնդկաստան (ստան)

թուփ–թփաստան (ստան)

ծիրան– ծիրանենի

  • Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:—Ասորեստանում

Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր թաքցրել:— Մորենի

Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվել ուտեղ կառուցել: — բնակարան

Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ։— Հավաբուն

Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհանդիպենք:— Դարբնոց

Գետի ափին մի փոքր հյուղ, ուներ որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:—Հյուղակ

Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:— Գյուղակ

ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐ

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու։

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու։

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու։

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու։

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին։

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու։

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու։

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու։

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Հարցական և հարաբերական դերանուններ

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Օրինակ՝ Ինչո՞ւ նա գնաց քաղաք, ի՞նչ թղթեր էին, որ բերել էր իր հետ:

Հարցական դերանուններն են`  ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ: 

Հարցական դերանուններից միայն ո՞վ դերանունն է, որ գոյականներից տարբեր հոլովում ունի:

Սա ներգոյական հոլով չունի. սեռականը լինում է ո՞ւմ, որից կազմվում են մյուս հոլովաձևերը. այսպես` տրական՝ ո՞ւմ, հայցական՝ ո՞ւմ, բացառական՝ ումի՞ց, գործիական՝ ումո՞վ: 

Ո՞վ դերանվան հոգնակին լինում է ովքե՞ր, որը չի հոլովվում:

Ե՞րբ դերանունը ենթարկվում է գոյականական վա հոլովման՝ երբվա՞, երբվա՞ն, երբվանի՞ց:

Հոգնակի թիվ չունի: 

Ի՞նչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները հոլովվում են գոյականական ի հոլովմամբ: 

Ո՞ր դերանվան հոգնակին լինում է որո՞նք և ենթարկվում է գոյականական ց հոլովման: 

Որքա՞ն, որչա՞փ, ինչպիսի՞, որպիսի՞, քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունները հոլովվում են միայն գոյականաբար գործածվելիս և դարձյալ ենթարկվում են ի հոլովման. այսպես` որքանի՞, քանի՞երորդից, ինչպիսիներո՞վ և այլն:

Այսպիսով, հարցական դերանուններից հոլովվում են գոյականական ո՞վ,ե՞րբ, ինչ, ո՞ր, քանի՞սը, որտե՞ղ դերանունները: Մնացած դերանունները հարցում են արտահայտում գոյականական կամ բայական անդամի մասին և իրենց հիմնական կիրառության մեջ չեն հոլովվում:

Հարցական դերանունները նախադասության մեջ լինում են՝

  • ենթակա՝ Օրինակ՝  «Տեսնես ո՞վ է որս անում»,–մտածեց նա, երբ հրացանի ձայն լսեց:
  • ստորոգյալի մաս՝ Օրինակ՝  Այս տոպրակը ո՞ւմն է:
  • գոյականի լրացում՝ Օրինակ՝  Քանի՞ աղջիկ կա ձեր դասարանում:
  • բայի լրացում՝ Օրինակ՝  Դու ե՞րբ պիտի գնաս:

Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա սովորաբար դրվում է՝

  • հարցական նշան՝  ինչպե՞ս, ո՞ւր և այլն,
  • որոշ դեպքերում, ըստ խոսքի բովանդակության՝ շեշտ՝ Օրինակ՝ Մարզիչը մեզ խմբերի բաժանեց և բացատրեց, թե ո՛ր խումբը ի՛նչ է անելու:
  • որոշ դեպքերում՝ բացականչական նշան՝ Օրինակ՝Հետո տասներկու տարի անցավ, և ի˜նչ տարիներ: Որոշ դեպքերում էլ, երբ արտահայտում են անուղղակի հարցում, գրվում են առանց որևէ նշանի: Օրինակ՝  Պարզ չէ, թե ինչպես է երեխան հասել այստեղ:
  • Քանի՞երորդ, ո՞րերորդ դերանունների բառային շեշտը վերջին վանկի վրա չէ, ուստի առոգանության նշանները նույնպես վերջին ձայնավորի վրա չեն դրվում:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Օրինակ՝ Նա, ով առաջ չի նայում, հայտնվում է հետևում:

Հարաբերական դերանունները նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները՝ ենթակա, ստորոգյալի մաս, լրացում:

Posted in Ճամփորդություն, Էկոլոգիա

«Դիլիջան» ազգային պարկ

«Դիլիջան» ազգային պարկը ստեղծվել է 1958 թ. որպես պետական արգելոց, իսկ 2002 թ. վերափոխվել է ազգային պարկի:

Պարկն ունի բավականին հետաքրքիր ու բազմազան բուսական եւ կենդանական աշխարհ: Այստեղ հայտնաբերված են ավելի քան 977 բուսատեսակներ: Հարուստ է ազգային պարկի կենդանական աշխարհը: Կաթնասուններից այստեղ հանդիպում են գորշ արջ, գայլ, անտառային կատու, ոզնի, այծյամ, ազնվացեղ եղջերու եւ այլն:

Ազգային պարկի ՊՈԱԿ-ը իր աշխատանքներն իրականացնւմ է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված 2007-2011թթ. կառավարման պլանի: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ի հիմնական խնդիրներն են` բուսական եւ կենդանական աշխարհի պահպանության իրականացումն եւ վերարտադրության ապահովումը: Վերջին յոթ տարիների ընթացքում կատարվել են տարեկան 10 հա ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաեւ պարբերաբար իրականացվել են տնկարանների խնամքի եւ փխրեցման աշխատանքներ: «Դիլիջան» ԱՊ ՊՈԱԿ-ը բաղկացած է 2 բաժիններից` գիտական եւ պահպանության: Գիտական բաժինը հիմնականում կատարում է կենդանական ու բուսական աշխարհի ուսումնասիրություններ եւ հաշվառում: Ազգաբնակչությանը իրազեկելու նպատակով անց են կացվում դասընթացներ եւ բացատրական աշխատանքներ, նկարահանվել են երեք ֆիլմեր, տպագրվել տասնյակ բրոշյուրներ եւ բուկլետներ:

«Դիլիջան» ազգային պարկը բաժանված է 4 տեղամասերի, դրանք են.

1. «Դիլիջան»

2. «Շամախյան»

3. «Հաղարծին» 

4. «Գոշ»:

Այս պարկում նայև գտնվում է եղջերուների բազմացման կենտրոն-ը

եղջերուների բազմացման կենտրոն

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։

Posted in իսպաներեն

me gusta leer

me gusta leer. Leer me ayuda a calmarme, me ayuda a aprender más cosas y, en general, me gusta mucho leer cuando estoy aburrido y no tengo nada que hacer. Me pongo los auriculares, escucho música y empiezo a leer un libro. Por lo general, leo libros en inglés porque (el inglés es mi idioma fuerte) al principio era exigente con el género que quería leer, pero últimamente he comenzado a tener una mente más abierta y he estado leyendo todos los géneros que en realidad son mejores. pero todavía leo más mi género favorito, que es thriller, terror, detectives y más.

ya que mi forma favorita de leer un libro es escuchando música, me ayuda a concentrarme más en el libro por lo raro que suena. tengo varios libros favoritos pero uno de mis favoritos tiene que ser el abogado de la calle por john grisham.

Sugeriría a muchas personas que comiencen a leer porque desarrollan un conocimiento común y, sinceramente, comienzan a pensar de manera diferente, simplemente desarrollan muchas cosas leyendo libros.

Posted in Էկոլոգիա

 Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկիր

 Հայաստանը աշխարհի ամենահին երկրներից մեկն է, որը հայտնի է իր բազմաթիվ զարմանահրաշ տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր անկյուն, սկսած Երևանից, ի վիճակի է նվաճել սրտեր իր գեղեցկությամբ:

Հայաստանի տեսարժան վայրերը

Հայաստանի մայրաքաղաք Երևանը բազմաթիվ թանգարանների օջախ է, իսկ Հայաստան երկիրն ինքը համարվում է բացօթյա թանգարան: Երևանի գեղեցիկ ճարտարապետությունը `վարդագույն տուֆից կառուցված տները, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերի ճարտարապետական գլուխգործոցները տարբերվում են աշխարհի այլ երկրներից` յուրաքանչյուր անկյանը հաղորդելով յուրահատուկ հմայք:

Երևանի գլխավոր տեսարժան վայրը Հանրապետության հրապարակն է, որը հատկապես գեղեցիկ է տաք սեզոնին, երբ երեկոյան կարելի է վայելել գեղեցիկ երգող շատրվանները:

Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը Տաթևի վանքն է, որը գտնվում է գեղատեսիլ Սյունիքի մարզում: Այստեղ է, որ դուք կարող եք նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է գտնվում, բավականին հարմար գներով:

Բնական գեղեցկության իսկական գիտակը պետք է այցելի Հայաստանի կապույտ աչքերով մարգարիտ ՝ Սևանա լիճ, և շարունակի իր ճանապարհորդությունը դեպի Հայաստանի փոքրիկ Շվեյցարիա ՝ Դիլիջան: Լճից եկող ճանապարհը նախ բարձրանում է սարերը, իսկ հետո սուզվում է երկար թունելի մեջ ՝ թողնելով այն այնպես, կարծես թե հայտնվել եք բոլորովին այլ աշխարհում՝ բարձր լեռներ, խիտ անտառներ, Դիլիջանի արգելոցի մաքուր, բուժիչ օդը:

Հայաստանը փոքր երկիր է, բայց հարուստ է գեղեցիկ տեսարժան վայրերով, որոնք կարող են զարմացնել իրենց անասելի գեղեցկությամբ:

Էքստրեմալ զբոսաշրջություն

Հայաստանը ՝ քարերի, լեռների, ժայռերի, խոր կիրճերի, լեռնային գետերի, բարձր ձորերի և լեռնաշղթաների երկիր, իսկական դրախտ է էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար:

Հայաստանը մի երկիր է, որտեղ առկա են ամեն տեսակի ծայրահեղ և ակտիվ հանգիստ, որտեղ ծայրահեղության, միաձուլվելով վայրի բնության և գետի ալիքների հետ, թռչելով ալպիական դահուկներով և սնոուբորդով: Ակտիվ հանգստի ժամանակ, որը ներառում է նաև ծայրահեղության տարրեր, պետք է պահպանել անվտանգության բոլոր միջոցառումները, քանի որ բացի էքստրիմից, կարևոր է ծայրահեղ զբոսաշրջությունը հնարավորինս անվտանգ դարձնել:

Կրոնական զբոսաշրջություն

Հայաստանը, լինելով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը, տաճարների և վանքերի երկիր է, իսկ Երևանը ՝ եկեղեցիների մայրաքաղաք:

Հայաստանում յուրաքանչյուր եկեղեցի, տաճար կամ վանք ունի իր կախարդական ուժն ու մոգական էներգիան։ Հայաստանի ամենահին վանքեր ուխտագնացության ընթացքում հրաշք կատարվելու հավատը:Հայաստանն ունի նաև անգերազանցելի բնական գեղեցկություն, ինչը ուխտագնացությունն ավելի հետաքրքիր և ուսուցանող է դարձնում:

կրոնական շրջագայությունը Հայաստանի սրտից ՝ Երևանից, և այն այցելելով Էջմիածնի վանական համալիր ՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր վանք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր, Գեղարդի վանք, Խոր Վիրապ, Նորավանք, Հաղարծնի վանքերը… Իզուր չէ, որ Հայաստանը համարվում է եկեղեցիների և վանքերի երկիր:

Posted in պատմություն 11

Հայկական դիվանագիտությունը 17-րդ դարում

Ներկայացրե՛ք թեման  հետևյալ ուղղություններով՝

1․ Հայաստանի ազատագրության հնարավոր տարբերակները, ծրագրերը

2․ Հայաստանի ազատագրության ընդունելի ճանապարհները

3․ Գաղտնի ժողովները և պատվիրակությունները ստեղծումը, դրանց արդյունավետությունը

4․ Հայաստանի ազատագրության 17-րդ դարում հնարավոր ձեր տարբերակները

17-րդ դարի երկրորդ կեսը մեծ նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ՝ ազգային գաղափարախոսության ծավալմամբ և ազատագրական պայքարի ձեռնարկման գործնական քայլերով։

Պայքարը սկսելու համար առաջացել էին մի շարք ներքին և արտաքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից էր հայերի ազգային ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած անկախ պետականության վերականգնման անհրաժեշտության զգացումը։ Հայաստանում դեռևս պահպանվող հայկական մի շարք իշխանություններ թուլացել էին և դժվարությամբ էին միայնակ գլխավորում ազատագրական շարժումը։ Պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։

Արտաքին նախադրյալներից էր Օսմանյան կայսրության թուլացումը։ Կարևոր էին նաև միջազգային հարաբերություններում նկատվող փոփոխությունները՝ մի շարք երկրներ բացասական տրամադրվածությունը Օսմանյան կայսրության հանդեպ։ Դրանք հանդիսանում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Կարևոր հանգամանք էր նաև հույների, ասորիների, վրացիների, նույնիսկ քրդերի և եզդիների ՝ օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը։

1645թ․-ին Օսմանյան պետության և Վենետիկի հանրապետության միջև սկսվեց երկարատև պատերազմ, ինչը հույս ներշնչեց հայերի և մյուս թուրքահպատակ ժողովուրդների մեջ։ Հռոմը և Ֆրանսիան ջանքեր էին գործադրում համախմբելու Օսմանյան տիրապետության տակ գտնվող ժողովուրդներին։ Ազատագրման ծրագրի գործում մասնակից էր մահտեսի Շահմուրատը։ 1666թ․-ին նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ 1683թ․-ին հայկական պատվիրակության կազմը կրկին ժամանել էր Փարիզ՝ բանակցությունները շարունակելու համար։ Սակայն քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան ծրագրերի իրականացման համար։ Ֆրանսիան ստանձնեց Թուրքիային պաշտպանելու քաղաքականությունը։ Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին քաջ տեղյակ էր Եվրոպայի քաղաքական իրադարձություններին։ 1677թ․-ին նա Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է ազատագրման հարցը։ Որոշվում է դիմել Եվրոպայի օգնությանը։ Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678-թ․ին հասնում է Կ․ Պոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով։ Երկու տարի անց Հակոբ Դ Ջուղայեցին մահանում է։ Պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Սակայն նրանց հետ մեկնած Իսրայել Օրին չի վերադառնում Հայաստան։ Այլ գնում է Իտալիա, Ֆրանսիա, ապա հաստատվում Գերմանիայում։ Կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է ազատագրման հարցը, իսկ նա խոստանում է աջակցել։ Օրին վերադառնում է հայրենիք և 1699թ․-ին Անգեղակոթում հրավիրում է գաղտնի ժողով։ Որոշվում է, որ Օրին պետք է վարի բանակցություններ եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ։

Իսրայել Օրին 1701թ․-ի ամռանը գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը։ Քանի որ Պետրոս I-ը այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, Օրուն ասում է, որ կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու համար, Պետրոս I-ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան։ Իսրայել Օրին լինում է ղեկավարը, նա ստանում է նաև ռուսական բանակի գնդապետի աստիճանը։ Օրուն է միանում նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711թ․-ին Իսրայել Օրին մահանում է Աստրախանում, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։

Օրին գիտակցում էր ընդհանուր թշնամու դեմ բոլոր դաշնակիցների միավորման նշանակությունը։ Նրա շնորհիվ Հայաստանի ազատագրության հարցը դրվեց գործնական հողի վրա։ Նա համախմբող դեր կատարեց հայ հասարակության տարբեր խավերի միջև։