Բջջի բաժամումը՝ միթոզ
Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից։ 1. Միտոզի Պրոֆազ փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների կոնդենսացիա և սկսվում է բաժանման ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները: 2. Միտոզի Մետաֆազ փուլում քրոմոսոմների շարժումը դադարում է,նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ:Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: 3. Միտոզի Անաֆազ փուլում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ: 4. Միտոզի Թելոֆազ փուլում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու կորիզներ: Միտոզը բաժանման այնպիսի եղանակ է,որի արդյունքում գենետիկական տեղեկատվությունը հավասարաչափ բաշխվում է բջիջների միջև։Դա ապահովում է բջջից բջիջ,սերնդից սերունդ ժառանգական կայուն փոխանցումը։Դրանում է միտոզի հսկայական կենսաբանական նշանակությունը։
Քրոմոսոմի կառուցվածքը
Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։ Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված թելանման կամ ձողաձև մարմնիկներից՝ քրոմատիդներից։ Վերջիններս ոլորված են գալարաձև և կախված գալարվածության աստիճանից, քրոմոսոմները փոխում են իրենց չափերը՝ երկարանում կամ կարճանում։ Քրոմատիդները իրենց հերթին կազմված են մեկ կամ մի քանի զույգ թելիկներից՝ քրոմանեմաներից, որոնք լուսային մանրադիտակով տեսանելի ամենափոքր կառուցվածքներն են։