Posted in Italian

Ձմեռային ճամբարի երկրորդ շաբաթվա ամփոփում

Կարծում եմ դժվար է ընդամենը մեկ շաբաթ ուսումնասիրել երկրներ, ինչպիսիք են՝ Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, որովհետև նմանատիպ երկրների մասին սովորելու շատ բան կա։ Նախորդ մեկ ամբողջ շաբաթը կենտրոնանալով տվյալ երկրների վրա, հասկացանք, որ մեկ շաբաթը շատ քիչ է։ Կրկին քննարկումներով, ֆիլմերով, ինտելեկտուալ խաղերով անցկացրեցինք շաբաթը, սակայն այս շաբաթ բացի ուսումնասիրելուց, ունեցանք նաև հանդիպումներ տվյալ երկրներում եղած և իրենց հետքը այդ երկրների մշակույթի մեջ թողած ստեղծագործողների հետ։

Երգել և գրել է իսպաներեն, հայերեն լեզուներով, ստեղծելով կապ երկու երկրների մշակույթների միջև, հնարավոր դարձավ Լիլիթ Բլեյանի համար։ Հանդիպման մասին ավելին այստեղ։

Սկսել ստեղծագործական կյանքը զրոյից, և հասնել բարձրունքների քչերին է հաջողվում, սակայն իր աշխատասիրոթյամբ և ձգտման տենչանքով, այդ ամենին հասավ քանդակագործ Վիգեն Ավետիսը։ Հանդիպման մասին ավելին այստեղ։

Միասնական-ինտելեկտուալ խաղեր, որոնք մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել մեր ընկերներին և երկրներին։ Այդ խաղերը, բացի մեզ ինչ-որ բան սովորեցնելուց նաև մեզ օգնում են ավելի լավ ճանաչել երկրների մշակույթային արժեքները, գործիչնեին և ծագումնաբանությունը։ Խաղացինք տասներկուերորդ դասարանցիների կողմից կազմված իսպաներեն խաղ, որի ժամանակ ստացանք բազմաթիվ տեղեկություններ Իսպանիայի մասին։

Սովորեցինք իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր, որոնց միջոցով սերը և հետաքրքրությունը լեզուների հանդեպ ավելի մեծացավ։

Այս ամենից զատ, ունեցանք մաթեմատիկայի, պատմության խորհրդատվության ժամերեր, որոնց ընթացքը շատ հետաքրքիր և ծավալուն էր։ Ունեցանք երգչախմբային և պարի դասաժամեր, որոնց միջոցով ավելի լավ ճանաչեցինք մեր ազգային մշակույթը։ Ռազմամարզական դասեր ունեցանք, որոնց շնորհիվ դառնում ենք ավելի պատրաստված և կազմակերպված։

Շաբաթն ամփոփեցինք մեդիա-ուրբաթով, որի ժաանակ ներկայացրինք մեր ազգային պարերը, երգերը։ Նաև տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և պարգևատրվեցինք և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։

Posted in Italian

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում

Մեկ շաբաթ շարունակ մեր ուշադրության կենրոնում էին Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան՝ երկրներ, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Քննարկումներ, ֆիլմեր, ինտելեկտուալ խաղեր, այս բաղադրիչներով եզրափակեցինք ձմեռային ճամբարի առաջին շաբաթը։

«Cuerdas»՝ իսպանական արտադրության մուլտֆիլմ, որից կարող է ծավալվել անվերջ քննարկումներ, տարատեսակ կարծիքներ և մտքեր։ Կան կարծրատիպեր, որ մուլտֆիլմերը մանկությունն անցկացնելու միջոց են, սակայն ես ընդհանրապես համաձայն չեմ այդ մտքի հետ, որովհետև նույնիսկ ամենահասարակ մուլտֆիլմը ունի խորը իմաստ, և տվյալ պարագայում այս մուտֆիլմը՝ «Cuerdas»-ը կգերադասեի, որ մեծահասակները անպայման դիտեն և մտածեն, թե իրենք ինչ մոտեցում ունեն իրենցից տարբերվող, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ։

Միասնական-ինտելեկտուալ խաղեր ճամբարի ընթացքում շատ խաղացինք, որը մեզ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչել մեր ընկերներին, նրանց կարծրատիպերը և մտքերը։ Այդ խաղերը, բացի մեզ ինչ-որ բան սովորեցնելուց նաև մեզ օգնում են ավելի լավ ճանաչել երկրների մշակույթային արժեքները, գործիչնեին և ծագումնաբանությունը։

Սովորեցինք իսպաներեն, իտալերեն և ֆրանսերեն երգեր, որոնց միջոցով սերը և հետաքրքրությունը լեզուների հանդեպ ավելի մեծացավ։

Այս ամենից զատ, ունեցանք մաթեմատիկայի, պատմության խորհրդատվության ժամերեր, որոնց ընթացքը շատ հետաքրքիր և ծավալուն էր։ Ունեցանք երգչախմբային և պարի դասաժամեր, որոնց միջոցով ավելի լավ ճանաչեցինք մեր ազգային մշակույթը։ Ռազմամարզական դասեր ունեցանք, որոնց շնորհիվ դառնում ենք ավելի պատրաստված և կազմակերպված։

Ճամբարը չանցավ միայն ուսումնական միջավայրում, ճամբարի ժամանակ ունեցանք այցելություն սահադաշտ։ Ըստ իս, ընկերներ ձեռք բերելու, և նրանց ավելի լավ ճանաչելու ամենալավ միջոցը միասին ճամփորդելն է և տարբեր վայրերի բացահայտումը։

Այսպես ծավալուն, հետաքրքիր և ուսուցողական և ընկերական միջավայրում ավարտվեց ձմեռային ճամբարի առաջին շաբաթը։