Posted in Գրականություն 9

Համո Սահյան

-Ո՞վ է Համո Սահյանը
Համո Սահյանի իրական անունը եղել է Հմայակ Սահակի Գրիգորյան, ծնվել է 1914թ-ի ապրիլի 14-ին Լոր, Հայաստանում։ Եղել է հայ սովետական բանաստեղծ։ 1905թ-ին հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

-Հետաքրքիր դեպք Սահյանի կյանքից
Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
-Սերոն տա՞նն է…
-Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը.
-Ո՞վ ասաց…
-Ինքը,- լինում է պատասխանը:

-Ասույթներ Սահյանի մասին
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ,որքան  Համոն: …Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր,որքան զրուցակցին,նրան նայում է կենտրոնցած,ուժգնորեն,սիրող ու իմաստուն աչքերով,ինչպես կնայեր մոր դեմքին,աչքերին ու խոր կնճիռներին: Հայոց հողը բանաստեղծի մշտական,ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը… (Կայսին Կուլիև)

Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին,ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդներն ու հոգիները…  (Ռազմիկ Դավոյան)

-Համո Սահյան «Ամպրոպից հետո»
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

-«Ամպրոպից հետո» բանաստեղծություն վերլուծություն
Այստեղ դեպքերն ընթանում են ամպրոպից հետո։ Իսկ ի՞նչ է խորհրդանում ամպրոպը տվյալ ստեղծագործությունում։ Ըստ իս ամպրոպն այստեղ խորհրդանշում է մեր կյանքում տեղի ունեցով դժբախտությունները, ցավերը, տառապանքները։ Կան մարդիկ, ովքեր ցավից, տառապանքից հետո ավելի են ուժեղանում և սկսում են աշխատել, գործել այնպես, որ անցյալում մնան բոլոր անհաջողությունները։ Տառապանքից հետո ամեն փոքրիկ լավ բան ավելի գեղեցիկ և հաճելի է ընկալվում․․․
Կարծում եմ, որ ստեղծագործությունում ներկայացված են հենց այդպիսի մարդիկ, սակայն այն վերագրված է անկենդան բնությունը։ Երկինքը ամպրոպի ժամանակ մուգ է լինում, մռայլ է լինում, իսկ ամպրոպից հետո ավելի կապույտ քան երբևէ եղել է, որովհետև նա անցել է ցավի, տառապանքի միջով և պայքարել է և հիմա կյանքը ընկալում է ավելի պայծառ ու գեղեցիկ։ Նույնը կարող եմ ասել նաև խոտերի, կակաչի, սարերի, թռչունների և բանաստեղծությունում ներկայացված այլ կերպարների մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s