Posted in Պատմություն 9

Ապրիլի 19-23 (Թեմա 18, Թեմա 19, Թեմա 20)

Թեմա 18. Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբինԱնին՝ մայրաքաղաք.
ա/ Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ
բ/ Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք /բանավոր, էջ 94-97, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 19. Հայոց թագավորության հռչակումը ԿիլիկիայումԼևոն 1-ին Մեծագործ.
ա/ Թագավորության հռչակումը
բ/ Լևոն Մեծագործի քաղաքականությունը /բանավոր, էջ 130-132, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 20. Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում.
ա/ Կրթական համակարգը
բ/ Պատմագրությունը /բանավոր, էջ 147-151, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք
1. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ «Անին՝ հայոց մայրաքաղաք» թեմայով։
Անի, ավերված միջնադարյան բերդաքաղաք Թուրքիայի Հանրապետությունում։Գտնվում է Կարսի նահանգում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, այժմ այն բնակեցված չէ։Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։  13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմիցՀայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշենպարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Անի մայրաքաղաքը վերածվել է ավերակների հզոր երկրաշարժի պատճառով 1319թ :

2. Ներկայացրե՛ք Լևոն 1-ին արքայի ներքին և արտաքին քաղաքականությունը։
Լևոն II արքայի կարևոր ձեռքբերումներից մեկը Լամբրոն անառիկ բերդի գրավումն էր: 1202 թ. նա Հեթումին հրավիրում է Տարսոն և բանտարկում: Դրանից հետո Լևոնը, առանց կռվի գրավելով բերդը, միացնում է արքունիքին: Լևոնը մեծ ուշադրություն էր դարձնում առևտրի զարգացմանը: Վերաշինվեցին ու բարեկարգվեցին Այաս ու Կոռիկոս նավահանգիստները: Կառուցվեց ոչ միայն ռազմական, այլև առևտրական նավատորմ: Լևոնի կարևոր խնդիրներից էր Անտիոքի գահաժառանգության մղվող պայքարն էր: 1216 թ. Լևոնը գրավեց Անտիոքը և իշխանությունը հանձնեց իր եղբոր աղջիկ Ալիսի և Անտիոքի իշխանի որդի Ռուբեն-Ռայմոնդին, որին հռչակվել էր նաև Կիլիկիայի թագաժառանգ, բայց Լևոնը հիյասթափվեց և փոխեց որոշումը և Կիլիկիայի թագաժառանգ նշանակեց իր մանկահասակ դուստր Զաբելին:

3. Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի նշանավոր համալսարանները
1. Նարեկի վարդապետարան (Գրիգոր Նարեկացի)
2. Նոր Գետիկի վարդապետարան (Մխիթար Գոշ)
3. Գլաձորի համալսարան (Եսայի Մչեցի)
4. Տաթևի համալսարան (Գրիգոր Տաթևացի, Հովհան Որոտնեցի)
5. Սսի համալսարան (Ներսես Լամբրոնացի)
6. Անիի վարդապետարան (Հովհաննես Իմաստասեր)
7. Սկևռա (Ներսես Լամբրոնացի)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s