Մահվան և վախի մասին
Պատմվածքում հեղինակը խոսում է իր վախերի մասին։ Այն մասին, թե ինչ զգացմունքներ ուներ «Ծերունին և ծովը» գրելու ժամանակ։ Պատմվածքում արտահայտված էին հեղինակի մտքերը վախերի և մահվան մասին։ Այնտեղ գրված էր, թե ինչպես է վախը ազդում մարդու վրա, և թե ինչ կլինի այն հաղթահարելու դեպքում։
Ես առանձնացրել եմ ինձ առավել դուր եկած տողերը և մեկնաբանել դրանք այնպես, ինչպես ես եմ հասկացել։
«Երկար ապրած կյանքը մարդուն հաճախ զրկում է լավատեսությունից: Կարճատև կյանքն ավելի լավ է»։ Բնական է, քիչ ապրելով, մենք չենք էլ գիտակցում, թե որքան դաժան կարող է լինել կյանքը․․․Ամեն անգամ, երբ ես հարվածում էի ձեռքս կամ ոտքս որևէ տեղ, մայրիկս ասում էր․ «կմեծանաս, կանցնի», բայց մեծանալով՝ մենք հասկանում ենք, որ ցավը միայն կորցնում է իր ֆիզիկական ազդեցությունը, ու չնայած մեզ նման բան էին ասում, մենք միշտ հավատում էինք, չէ՞ որ դեռ չէինք մեծացել․․․
«Յուրաքանչյուրին վիճակված է լինել ռազմիկ, յուրաքանչյուրին վիճակված է մեռնել, միայն վախկոտներն են մեռնում իզուր»։ Իզուր չի ապրում այն մարդը, ով դիմում է համարձակության իր նպատակներին հասնելու համար, իր կյանքը դեպի լավը փոխելու համար, ով ծնկի չի իջնում իր վախերի դիմաց, ով պատերազմում է իր վախերի հետ, չի հանձնվում ձախողումից հետո։ Մենք բոլորս լքելու ենք այս աշխարհը, եթե չլինենք համարձակ, մեր նպատակները այդպես էլ կմնան անկատար։
«Ոչինչ չի բարոյալքում մարդուն այնպես, ինչպես վախկոտությունն ու վտանգից վախենալը: Նման մարդիկ հեշտ ուղիները դժվարացնում են, իսկ դժվարները` անանցանելի դարձնում»։ Մենք բոլորս վախենում ենք ինչ-որ բանից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ մեր վախերը կառավարեն մեզ։ Մինչև չփորձենք, երբեք չենք իմանա կշահենք, թե՞ ոչ, այնպես որ մի վախեցեք փորձելուց, և այն բանից, թե ինչ կլինի, եթե փորձեք, վախեցեք համարձակության չդիմելուց, և այն բանից, թե ինչ կլինի, եթե չփորձեք։
«Մարդիկ հաճախ ունենում են անկարևոր վախեր` վախ ամեն ինչ մինչև վերջ իմանալուց: Վախենում են բացահայտել փաստը, որն ինքնին այնքան սարսափելի չէ, որքան դրա հանդեպ տածած վախն է: Նրանք մշտապես ապրում են այն մտքի հետ, որ ուրվական են տեսել և տառապում են դրանից: Ավելի լավ է իմանալ վատը, քան ամեն օրը ապրել ամենավատն ունենալու վախը սրտում»։ Ավելի լավ է հստակ իմանալ գլխիդ գալիքը և ընդունել այդ ամենը ռազմիկի նման,
հակահարված տալ զինվորի պես, քան ամեն անգամ փախչել հնարավոր հաջողությունից և երջանկությունից, միայն անհայտությունից վախենալու պատճառով․․․
Մենակության մասին
Ճիշտն ասած, նոր եմ բացահայտում ինձ համար Էռնեստ Հեմինգուեյին։ Նրա ստեղծագործություններից կարդացել եմ միայն «Ծերունին ու ծովը» պատմվածքը։ Ես չէի էլ պատկերացնում՝ ինչ է թաքնված այդ անվան ետևում։
Երբեմն շատ գրողներ իրենց ստեղծագործություններում կարծես խոսում են քո լեզվով, արտահայտում են այն, ինչի մասին մտածել ես, բայց չես ասել, ինչը եղել է քո սրտում, բայց ոչ ուղեղում։ Գրողները կարծես զգացմունքների թարգմանիչներ լինեն։ Նրանք թարգմանում են մեր զգացմունքները մտքերի լեզվով և գրի առնում ․․․ «Մենակության մասին» կարդալու ժամանակ ինձ թվում էր՝ Հեմինգուեյը գրի է առել իմ մտքերը՝ հավաքված վիճակում։ Հիշեցի մի տող Ջորջ Օրուելի «1984» գրքից․ «…Լավագույն գրքերը պատմում են այն, ինչ գիտես…» և իրոք, քեզ պատմում են մի բան, ինչ դու գիտես, սակայն, երբեք չես մտածել այդ մասին, ուղղակի զգացել ես ․․․․
Մենակության մասին
Երբեմն ես օրեր շարունակ գրել եմ, որովհետև մենակ եմ եղել: Համարձակ մարդիկ հարկադրված մենակությունը հաճախ են օգտագործում հօգուտ իրենց, որպեսզի ավարտեն որևէ կարևոր գործ: Առանձնության մեջ է ծնվում ձգտումն առ կատարյալ: Միայնության մեջ հոգին զրուցում է ինքն իր հետ՝ էներգիան վերածելով իրականության: Այնպես որ, եթե մարդը ցանկանում է երջանիկ լինել, նրան պետք է ինքն իր հետ մենակ մնալու ժամանակ թողնել:
Իսկ մենակությունից կշահեն, թե կվասվեն, հիմնականում կախված է բնավորությունից, կրթությունից և մարդու անձնային որակներից: Եթե հարուստ ներաշխարհ և մաքուր սիրտ ունեցողը միայնությունից դառնում է է՛լ ավելի պարզ ու մաքուր, ապա մանրոգի ու կոպիտ սիրտ ունեցողը՝ է՛լ ավելի կոշտ ու կոպիտ: Մենակությունը կոփում և բարձրացնում է ուժեղ հոգիներին, իսկ թույլ հոգիներին այն խոշտանգում է:
Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից:
Ինձ միշտ առաջին հերթին հետաքրքել են ոչ թե գաղափարները, այլ մարդիկ՝ տղամարդիկ ու կանայք: Կինոն, հեռուստատեսությունն ու թատրոնը ինձ համար ձանձրալի են: Ու, քանի որ օժտված ասացողները վատ գրողներն են, այդ իսկ պատճառով ես նախընտրում եմ զրուցել ինչ-որ մեկի հետ կամ էլ լսել որևէ մեկին:
Քանի դեռ դուք կարողանում եք շատ բան տալ, ձեր ընկերներն անպակաս կլինեն: Իսկ, երբ դուք որևէ բանի անհրաժեշտություն ունենաք, ձեր ընկերների քանակը կնվազի: Իսկ նրանք, ովքեր կմնան, ձեր իսկական ընկերներն են:
Սակայն գրողը, եթե չի գրում, չպետք է փախչի աշխարհից: Դժվարանում եմ բացատրել կամ վերլուծել գրողի այս միտքը, սակայն, վստահ կարող եմ ասել, որ հասկանում եմ նրա գրածը․․․․