Երկու հակասական երևույթներ… Խրախուսանքը, երբ ինչ-որ մեկին իր կատարած լավ աշխատանքի համար, կամ ուղղակի նրա մարդ տեսակի համար գովում են։ Հաճախ դա կարող է լինել խոսքերի, հաճախ էլ նյութական կերպով է հնարավոր ոգևորել տվյալ անձին։ Այս ամենի նպատակը մարդուն ցույց տալն է, որ հանրությունը տեսնում և գնահատում է իր արածը, և երբեմն էլ սպասում է, որ դա շարունակական լինի։ Իսկ պատիժն այս ամենի լրիվ հակառակն է։ Երբ ինչ-որ մեկը կատարում է հասարակության համար վտանգավոր քայլեր, կամ խախտում է ընդուված օրենքները՝ նրա հանդեպ կիրառվում է պատիժ։ Այն նույնպես կարող է լինել զուտ խոսքերի, կամ էլ նյութականի միջոցով, օրինակ՝ տուգանվելով։ Պատիժ կիրառելու հիմնական նպատակը մարդու կողմից կատարված վտանգավոր արարքների հետագա կանխումն է։
Կա մի հետաքրքիր առակ, որտեղ կիրառվում է պատիժ, ստորև.
«Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որ կամեցավ ծառաների հետ իր հաշիվները կարգադրել: Եվ երբ սկսեց հաշիվն ընդունել, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան: Եվ քանի որ նա վճարելու բան չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին և այն ամենը, ինչ նա ուներ, և պարտքը հատուցել: Եվ ծառան, գետին ընկնելով, երկրպագում էր նրան և ասում. «Համբերո´ղ եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ»: Այդ ծառայի տերը, գթալով, արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան, դուրս ելնելով, գտավ իր ծառայակիցներից մեկին, որ իրեն պարտք էր հարյուր դահեկան: Եվ նրան բռնելով` խեղդում էր ու ասում. «Վճարի´ր ինձ, ինչ որ պարտք ես»: Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան և ասում. «Համբերո´ղ եղիր իմ հանդեպ, և կվճարեմ քեզ»: Իսկ սա չէր կամենում. գնաց, նրան բանտ նետել տվեց, մինչև որ պարտքը վճարեր: Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին և եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ եղել էր: Այն ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. «Չա´ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ գթացի»: Եվ նրա տերը, բարկանալով, նրան հանձնեց դահիճներին, մինչև որ հատուցի բոլոր պարտքերը: Նույնը պիտի անի ձեզ և Իմ Հայրը, որ երկնքում է, եթե ձեզանից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը` նրա հանցանքները»:
Այս առակում ծառան վատ արարք է կատարում, և նրա վերադասը պատժում է նրան։ Պատժի հիմնական նպատակը, ծառային ցույց տալն էր, թե որքան վատ արարք է նա կատարել, որքան անգութ է եղել, և նրա կատարած այդ վատ արարքների համար բանտարկում են։ Այսպիսի շատ օրինակներ կան, երբ պատժում են մարդու նրա կատարած սարսափելի արարքների համար։ Այս ամենի նպատակը, կարծում եմ, առողջ հասարակություն ձևավորելն է, որտեղ մարդիկ տեսնելով, թե ինչերի կարող են հանգեցնել իրենց վատ արարքները։