Posted in Uncategorized

Ահմադ Դեհղան. Փակուղի     

Իրադարձությունները տեղի էին ունենում քննիչի և ծեր տղամարդու հարցաքննության ժամանակ։ Իսկ այդ ամենի հիմքը պատերազմն էր… արդեն պարզ է, որ պատմությունը չէր լինի նմանատիպ շատ ինքնասպանությունների դրվագներով, մռայլությամբ, եթե չլիներ այդ պատերազմը։

Պատմվածքի մեջ երեք հոգի ինքնասպան էր եղել, և իրենց կյանքն անավարտ էին թողել հանգամանքների անհամատեղության պատճառով։ Կարծում եմ, որ Սամի և Նարիմանի հայրը չէր կարող պատկերացնել՝ թե լսելով հոգևորականի խոսքերն ու այդ կարևորագույն որոշումով, կարող էր նրանց կյանքն այդպես տակնուվրա անել։ Այս պատմության տխուր լինելու համար ոչ ոք մեղավոր չէր, միայն պատերազմն էր, որ «մեջ ընկավ», և պատուհաս դարձավ պատմվածքի հերոսների կյանքերի համար։

Leave a comment