- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան էր գողտրիկ դղյակով։ Մի ինչ-որ լեհ իշխան Ադամ անունով, որ Նապոլեոնի կռիվներին մասնակցած բարձրաստիճան սպա էր՝ իննսուն տարի սրանից առաջ կառուցել է այդ դղյակը։ Աշխարակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։ Հարճը մի հելլենուհի էր Սոֆյա անունով։ Իշխանն այնքան էր սիրել Սոֆյային, որ ամենաօրինական ճանապարհով հարսանիքով ամուսնացել էր հետը, դղյակն անվանել Սոֆիևկա։ Դղյակը զարդարելով ու կահավորելով հունական դասական ոճով, ուզել էր իր սիրելին հայրենաբաղձությունից չտրտմի։ Ի՜նչ անմոռաց անակնկալ էր, երբ լուսաբացի աղջամուղջին պատշգամբ ելա հիանալով վարդերից ստեղծված երփներանգ ուղեգորգով։
- Գտիր բաղադրյալ ստորոգյալները։
Արվարձան էր, սպա էր, հելլենուհի էր, անակնկալ էր։
- Ձևաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրված նախադասության բոլոր բառերը։
Աշխարակալ Նապոլեոնի ճանապարհը փակելու համար կռվի ելած թուրք ենիչերիները ջարդվել էին, և նրանց փախուստի ժամանակ Ադամը թուրքի հարեմից մի հարճ էր փախցրել։
Աշխարհակալ-որակական ածական
Նապոլեոնի-հատուկ գոյական, անձնանիշ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Ճանապարհը-հասարակ, իրանիշ, գոյական, եզակի թիվ, հայցական հոլով, ի արտաքին հոլովում, որոշյալ
Փակելու-անորոշ դերբայ, սեռական հոլով, պարզ, ներգործական սեռ
Համար-կապ, հետադրություն
Կռվի-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Ելած– անդեմ բայ, հարակատար դերբայ, չեզոք, սոսկածանցավոր
Թուրք– որակական ածական
Ենիչերիները– հասարակ գոյական, անձնանիշ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Ջարդվել էին-դիմավոր բայ, սահմանական եղանակ, վաղակատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի, կրավորական, կրավորական սեռ
Եվ-համադասական շաղկապ
Նրանց-անձնական դերանուն, հոգնակի, 3-րդ դեմք, սեռական հոլով
փախուստի-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
ժամանակ-կապ, հետադրություն
Ադամը-հատուկ, անձնանիշ, գոյական, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում
Թուրքի-հասարակ գոյական, անձնանիշ, եզակի, սեռական հոլով, ի արտաքին հոլովում
Հարեմից-հասարակ գոյական, իրանիշ, եզակի, բացառական հոլով, ի արտաքին հոլովում
Մի-անորոշ դերանուն
Հարճ-հասարակ գոյական, անձնանիշ, եզակի, հայցական հոլով, ի արտաքին հոլովում
Փախցրել էր-սահամանակ եղանակ, վաղակատար անցյալ, եզակի, 3-րդ դեմք, պատճառական, ներգործական սեռ