Posted in Uncategorized

Հոմա Ջասեմի. Վերելակ

Հետաքրքիր, հուզիչ և շա՜տ գեղեցիկ պատմվածք էր գրել հայտնի պարսիկ գրող Հոմա Ջասեմին։ Այն մի սովորական շենքի բնակիչների մասին էր, որոնց միմյանց էր կապում շենքի վերելակը։

Մենք հաճախ անտեսում ենք, չենք հասկանում մեզ շրջապատող մարդկանց։ Ապրում ենք ինքներս մեզ համար, ցավում եմ, բայց այսօր շատերին չի հետաքրքրում իրենց բարեկամի, հարևանի լինելիությունը։ Ինչու եմ ասում ցավոք, որովհետև մենք հիշում ենք մեզ շրջապատող մարդկանց՝ այն ժամանակ, երբ նրանք ինչ-որ հարցում մեզ օգնական կարող են լինել։ Հեռացել ենք շատ մեր մարդ տեսակից, սիրում ենք բամբասել, կաղապարներից դուրս չենք գալիս….

Այս պատմվածքն ընթերցելով հասկանում ես, թե որքան ես անտեսում քեզ շրջապատող մարդկանց, և թե նրանք որքան մեր կարիքն ունեն։

Leave a comment