Posted in Էկոլոգիա

Կյանքը այն երկրներում, որտեղ ջուրը ոսկու գին ունի

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութերից մեկն է, հանդիպում է թե՛ հեղուկ, թե՛ գազային ու պինդ վիճակներում: Ջուրը կազմում է մեր օրգանիզմիը ավելի քան 70%-ը, այն խիստ անհրաժեշտ է կյանքի յուրաքանչյուր դրսեվորման համար: Ամբողջ մոլորակի ջրերի 97%-ը գտնվում է օվկիանոսներում:

Վերջին տարիների ընթացքում շատ երկրներում մարդիկ սկսել են կարողանալ իրենց օրական մաքուր ջուրը ապահովել, բայց սկսել են այդ ջուրը ավելի անխնայողաբար օգտագործել և նույնիսկ չարաշահել այն: Մարդկանց մոտ 1 միլիարդը չունի ջուր օգտագործելու հնարավորություն: 1 մարդը օրական ծախսում է ավելի քան 250 լիտր ջուր:

Ջրի ամենամեծ պակասը նկատվում է Հնդկաստանում, չնայած նրան, որ իշխանությունները ամեն ինչ անում են այդ ցուցանիշները փոխվեն, միևնույն է 163 միլիոն մարդ դեռ ջրի կարիք ունի: Էֆիոպիայում մարդիկ ահռելի քանակությամբ գումար են ծախսում ջրի համար, և Նիգերիան՝ Աֆրիկյան մայրցամաքում ամենախիտ բնակեցված պետությունը, այս երկու երկրներից յուրաքանչյուրում ջրի խնդիր ունի մոտավորապես 60 միլիոն մարդ: Չինաստանում հեռավոր շրջաններում ապրող մարդիկ նույնպես ունեն ջրի խիստ կարիք: Ինդոնեզիայում խմելու ջրի խնդիրը կապված է ներքին աղբյուրների աղտոտման հետ:

Ջուրը աշխարհի համար բարելավում է ազգային անվտանգությունը. 2012թ.-ի Ազգային հետախուզության գնահատականը համաշխարհային ջրային անվտանգության վերաբերյալ ընդգծում է ջրի հետ կապված ազգային անվտանգության մի շարք խնդիրներ, ներառյալ անվտանգ խմելու ջրի հասանելիությունը:

Դրանք ներառում են պոտենցիալ հակամարտություն՝ կապված երկրի ներսում սահմանափակ ջրային ռեսուրսների հետ, անդրսահմանային ջրային ուղիների հետ կապված խնդիրներ և բռնության և դժգոհության ենթարկվածություն, որոնք առաջանում են, երբ հիմնական ծառայություններն անհասանելի են: Ազգային հետախուզության գնահատականում ընդգծված կառավարման, առողջության և աղքատության հետ կապված ռիսկերը միասին ենթադրում են, որ ջրային ռեսուրսները գլոբալ տնտեսական և քաղաքական կայունության և խաղաղության կառուցման գլխավոր նկատառումներից են:

Օգտագործելով Պետդեպարտամենտի փորձն ու հասանելիությունը և ընդլայնելով ամբողջ կառավարության մոտեցումները, որոնք առավելագույնի են հասցնում ԱՄՆ ՄԶԳ-ի և Պետքարտուղարության փորձը, Ջուրը աշխարհի համար ոչ միայն կմեղմացնի կենցաղային և համայնքային ռիսկերը, որոնք բխում են մուտքի բացակայությունից: անվտանգ խմելու ջուրը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, բայց դա կօգնի Միացյալ Նահանգներին նաև հաղթահարել ազգային և տարածաշրջանային ռիսկերը:

Posted in Uncategorized

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

,,Անկեղծ չենք,, հոդվածը

Հոդվածի մեջ Հովհաննես Թումանյանը ներկայացնում է թատրոնը՝ նմանեցնելով այն իրական կյանքի հետ։ Այնտեղ ասվում էր կեղծ դերասանների մասին՝ ովքեր ներկայացնում էին բարեգործի, հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել։ Եվ այս ամենը իրականում կեղծ է, ինչքան էլ որ մարդ բեմի վրա կոկիկ և բարի ներկայանա, դա չի նշանակում, որ նա կյանքում էլ է այդպիսին։ Ասվում է նաև, որ  բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Սակայն այս պատմվածքը մի փոքր նման է մեր երկրում տիրող իրավիճակին։

Ես համամիտ եմ Հովհաննես Թումանյանի հետ, որ պետք չէ մարդուն ընդհամենը մեկ հայացքից տեսնելուց եզրակացություն անել, չէ որ իրականում նա կարող է կեղծ և խաբեբահ լինել։

Թումանյանի երկու բանաստեղծություններն էլ (Ձևը և հոգին, Անկեղծ չենք) շատ նման են իրենց ասելիքով և թեմայով։ Նրանք երկուսն էլ կեղծության մասին են և նկարագրում են մարդու կեղծությունը։ ,,Ձևը և հոգին,, պատմվածքը նկարագրում է այն, որ պետք չէ մարդուն միայն արտաքին աշխարհից ընդունել, այլ ներքին՝ իր հոգու բարությունը։ Իսկայս պատմվածքը կեղծության մասին է, երբ տեսնում ես մի մարդու և ներքին աշխարհից վստահում ես նրան, բայց նա թաքցնում է իր կեղծությունը։ Երկու պատմվածքներն էլ ունեն իրենց նման ընհանրությունները։

,,Ձևը և հոգին,, հոդվածը

Հովհաննես Թումանյանի այս հոդվածի մեջ ներկայացվում է այն, որ մենք ամեն ինչ միայն արտաքինից ենք հասկանում, այլ ոչ դրա խորհրդանիշը, ինչի համար էր այն կոչվում է ,,Ձևը և հոգին,։ Օրինակ երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք միայն պատկերացնում ենք հսկա գմբեթներով շենք՝ վառված մոմերով և երկար մորուքով հոգևորականներով։ Սակայն դա չե գլխավոր գաղափարը, ինչն էլ ցավն է։

Այսինքն հոդվածի մեջ ասվում է, որ պետք չէ ամենը ներկայացնել արտաքինից, այլ ներքին խորհուրդը։ Նույնապես մարդու հանդեպ է։ Երբ մարդ ենք տեսնում միայն նրա արտաքինն ենք տեսնում, սակայն կա ներքին ուժը՝ բարությունը և տվյալ մարդու հոգին․․․