Posted in Uncategorized

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ

,,Անկեղծ չենք,, հոդվածը

Հոդվածի մեջ Հովհաննես Թումանյանը ներկայացնում է թատրոնը՝ նմանեցնելով այն իրական կյանքի հետ։ Այնտեղ ասվում էր կեղծ դերասանների մասին՝ ովքեր ներկայացնում էին բարեգործի, հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել։ Եվ այս ամենը իրականում կեղծ է, ինչքան էլ որ մարդ բեմի վրա կոկիկ և բարի ներկայանա, դա չի նշանակում, որ նա կյանքում էլ է այդպիսին։ Ասվում է նաև, որ  բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Սակայն այս պատմվածքը մի փոքր նման է մեր երկրում տիրող իրավիճակին։

Ես համամիտ եմ Հովհաննես Թումանյանի հետ, որ պետք չէ մարդուն ընդհամենը մեկ հայացքից տեսնելուց եզրակացություն անել, չէ որ իրականում նա կարող է կեղծ և խաբեբահ լինել։

Թումանյանի երկու բանաստեղծություններն էլ (Ձևը և հոգին, Անկեղծ չենք) շատ նման են իրենց ասելիքով և թեմայով։ Նրանք երկուսն էլ կեղծության մասին են և նկարագրում են մարդու կեղծությունը։ ,,Ձևը և հոգին,, պատմվածքը նկարագրում է այն, որ պետք չէ մարդուն միայն արտաքին աշխարհից ընդունել, այլ ներքին՝ իր հոգու բարությունը։ Իսկայս պատմվածքը կեղծության մասին է, երբ տեսնում ես մի մարդու և ներքին աշխարհից վստահում ես նրան, բայց նա թաքցնում է իր կեղծությունը։ Երկու պատմվածքներն էլ ունեն իրենց նման ընհանրությունները։

,,Ձևը և հոգին,, հոդվածը

Հովհաննես Թումանյանի այս հոդվածի մեջ ներկայացվում է այն, որ մենք ամեն ինչ միայն արտաքինից ենք հասկանում, այլ ոչ դրա խորհրդանիշը, ինչի համար էր այն կոչվում է ,,Ձևը և հոգին,։ Օրինակ երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք միայն պատկերացնում ենք հսկա գմբեթներով շենք՝ վառված մոմերով և երկար մորուքով հոգևորականներով։ Սակայն դա չե գլխավոր գաղափարը, ինչն էլ ցավն է։

Այսինքն հոդվածի մեջ ասվում է, որ պետք չէ ամենը ներկայացնել արտաքինից, այլ ներքին խորհուրդը։ Նույնապես մարդու հանդեպ է։ Երբ մարդ ենք տեսնում միայն նրա արտաքինն ենք տեսնում, սակայն կա ներքին ուժը՝ բարությունը և տվյալ մարդու հոգին․․․

Leave a comment