Աշխարհում էկոլոգիական խնդիրները համարվում են բավակին լուրջ ու խրթին խնդիրներ, որոնց լուծումները դժվարությամբ ենք կարողանում գտնել։ Սակայն ինչու՞ ենք մենք առնչվում այդ խնդիրներին, արդյո՞ք կարող ենք շրջանցել դրանց և խնդիրների առաջացման պատճառները որո՞նք են։ Այս հարցերին կարելի է տալ մեկ պատասխանել «Մարդն իր պատմության զարգացման ընթացքում մեծ վնաս է հասցրել և հասցնում բնությանը իր կենսագործունեության պատճառով»։
Մեր երկրի համար բավականին լուրջ խնդիրներ է իր մեջ պարունակում Սևանը։ Շատ հաճախ մենք տեղեկանում ենք, որ «Սևանը կրկին ծաղկել է», իսկ ի՞նչ է նշանակում ծաղկել… Երբ լճերի մակերևույթներն իջնում են ջրի արտահոսքի պատճառով՝ արևի լույսը կարողանում է հասնել մինչև ջրի հատակը, որտեղ գտնվում են ջրիմուռները։ Լույսի շնորհիվ ջրիմուռների մոտ ֆոտոսինթեզ է տեղի ունենում և հենց այդ պատճառով էլ լճերը ծաղկում են։
Սևանից պարբերաբար արտահոսք է լինում, և լիճն արևոտ եղանակներին սկսում է ծաղկել, իսկ Սևանը մեզ համար ոչ միայն զգոսաշրջության զարգացման հիանալի ռեսուրս է, այլ նաև տնտեսական և սոցիալական լուրջ նշանակություն ունեցող կենսական աղբյուր է, որի նկատմամբ մենք անտարբեր ենք։
Սևանը ոչ միայն ծաղկում է, այլ նաև աղտոտվում տարատեսակ թափոնների պատճառով, որոնք իրենց տեղը աղբանոցներում չեն գտնում և հայտնվում են Սևանը։ Եվ իհարկե այդ ամենի հիմքում կանգնած ենք մենք։ Մենք զբոսաշրջությամբ ոչ միայն աննշան օգուտ ենք տալիս, այլ նաև մեծ վնաս հասցնում բնությանը։ Նաև մի շարք ապօրինի շինություններ, որոնք գտնվում են Սևանի ափամերձ շրջաններում։ Վերջիններս ամենատարօրինակ երևույթներն են, որոնց կարելի է հանդիպել։ Պատնեշներ, բետոնե շինություններ, և այսպես շարունակ….. Կարծում ենք թե կառուցելով լավ բան ենք անում, այն ինչ իրականում քանդում ենք։ Առհասարակ կարծում եմ, որ լճի մերձակայքում որևէ տիպի շինություններ չպետք է լինեն, և դրանք կարող են կառուցվել լճին մոտ գտնող գյուղերում և քաղաքներում, այդ կերպ զարգացնելով տվյալ շրջանները։
Սևանը տասնամյակների ընթացքում կորցրել է իր ձկնատեսակների մեծ մասը, և պատճառներից գլխավորը հանդիսանում է լայնատարած ու անօրեն ձկնորսությունը, որը չի վերահսկվել երկար ժամանակ։
Սևանի համար կենսական նշանակություն կունենա նրա մակերևույթի բարձրանալը, սակայն մի շարք բնակելի շինություններ, որոնք գտնվում են ափամերձ շրջաններում՝ մակերևույթի բարձրացման պատճառով կանցնեն ջրի տակ։
Սևանը լի է բազում խնդիրներով, որոնց պետք է հնարավորինս շուտ լուծում տալ, պետք չէ սպասել, որպիսի կառավարությունները լուծեն այս խնդիրները՝ մենք պետք է պայքարենք ապօրինությունների ու Սևանի ոչնչացման դեմ, քանի որ եթե մենք ցանկություն չունենանք խնդիրը լուծելու, ապա այլոց համար Սևանն ուղղակի գեղեցիկ լիճ է, որի նման շատ հարյուրավորները կան։

