Posted in Uncategorized

ՀԻՍՈՒՍԻ ԿԱՏՈՒՆ / ԳՐԻԳ

Պատմվածքը

Պատմվածքը Նարեկի մասին էր։ Նա նյարդերի հետ խնդիր ուներ, սակայն հաճախում էր սովորական դպրոց։ Նարեկին մի մարդ «Հիսուսի կատու» էր վաճառել, իսկ դասընկերները ծաղրում էին նրան և ասում, որ վաճառողը կատվին մի աղբանոցից է գտել։ Նարեկի ասելով «Հիսուսի կատուն» շատ հազվադեպ պատահող տեսակ է, իսկ անունը Հիսուսի կատու է, որովհետև չի սուզվում և կարողանում է ջրի վրայով քայլել։ Նրան ոչ մեկ չէր հավատում։ Տղաներից մեկը՝ Կարենը, առաջարկեց փախնել դասից և գնալ ձոր։ Բոլորով փախան, սակայն հեղինակը այդքան էլ ուրախ չէր։ Այդ ձորում մի տղայի օձը խայթել էր և նրա մազերը սպիտակել էին, սակայն նա ողջ էր մնացել։ Այդ պատճառով էլ հեղինակը վախենում էր։ Գրիգորը՝ դասընկերներից մեկը, ասաց, որ անձրև է գալու։ Նա դա զգաց, քանի որ թևը մզմզում էր, իսկ իր ասելով, երբ ինչ-որ տեղդ կոտրված է լինում, զգում ես, թե երբ է անձրև գալու։ Բայց ոչ մեկ ուշադրություն չդարձրեց։ Շուտով նրանք հասան գետի մոտ և Կարենը ստիպում էր Նարեկին, որ կատվին նետի ջուրը, եթե Հիսուսի կատուն է չի սուզվի։ Նարեկը հրաժարվեց, բայց չհասցրեց աչքերը թարթել, երբ Կարենը վերցրեց պայուսակը և նետեց գետը։ Պայուսակը լողում էր արծաթագույն մակերեսին, սուզվում-բարձրանում, բայց ջրի հոսքը արագ էր: Նարեկը անշարժ, հիպնոսացածի նման նայում էր հեռացող պայուսակին ու ոչինչ չէր անում: Երբ պայուսակը դեղին կետ դառնալու չափ հեռացել էր տեսադաշտից, նա սթափվեց, ասես ցրվեց շուրջը խտացող մշուշը և արցունքն աչքերին շտապեց պայուսակի հետևից: Այս դեպքից հետո նա էլ դպրոց չգնաց։ Մի քանի տարի անց հեղինակը տեսնում է նրան եկեղեցու մոտ և չի ճանաչում։ Նա բարձրահասակ էր, նեղ ոսպնյակներով ակնոցն ու թավ մորուքը ծածկել էին դիմագծերը։ Նրանք զրուցում էին, իսկ հեղինակը անդադար շնորհակալություն հայտնում նրան։

Այս պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան չար կարող են լինել մարդիկ։ Եթե Կարենը բարի լիներ գուցե նրանց ընկերոջ կյանքը այլ կերպ դասավորվեր։ Ով գիտի մի գուցե այդ իրադարձությունը լավ անդրադարձավ Նարեկի վրա։ Դեպքեր կան, որոնցից հետո մինչև կյանքի վերջ չես լավանում, և դրանք մեծ հետք են թողում։ Բայց Նարեկը ապացուցեց, որ նա ուժեղ մարդ է։ Նա կարողացել էր ներել իր դասընկերներին, այդ պատահարից հետո չէր խելագարվել և դրանով ցույց տվեց, որ նա շատ ուժեղ է։

Posted in Uncategorized

Արևմտահայերեն բանաստեղծություններ

Կայծեր

Հոգւոյս դափ ու թմբուկի
Կ’իջնէ ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պէս ցնծուն՝
Ծափ կը զարնեն իմ յուշեր:
Բամբիռներու երգին հետ
Քու շահէնի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
կ’այրի հոգւոյս մէջ նորէն:
Գինով՝ աննիւթ նեկտարէն
Համբոյրներուն ծաղկանոյշ՝
Հոն խօլաբար կը պարեն
ՇարԺուձեւեր բամբիշի:
Ցայգն յամրօրէն կը մաշի՜
Ա՜հ, քի՛չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կ’ուզէ հոգիս գինովնալ
Նայուածքիդ մէջ հրահոսան:

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

Posted in Uncategorized

Հակոբ Պարոնյան. Քաղաքավարութեան վնասները

Այս ստեղծագործությունը՝ կազմված իրարից տարբեր մի քանի պատմություններից, կապված էր քաղաքավարության հետ։ Քաղաքավարի լինելը բնական է, որ պետք է և հարգալից վերաբերմունք է դրսևորում դիմացինի հանդեպ, սակայն ինչպես ասում են՝ ամեն ինչ չափի մեջ է պետք։ Մենք հաճախ սկսում ենք կառավարվել այդ քաղաքավարության կանոնների կողմից, մեր յուրաքանչյուր քայլը, խոսքը, արարքը կապված է լինում այդ կանոններից։

Մենք չենք կարողանում անել այն ամենն ինչ կամենում ենք, քանի որ դրանք կարող են քաղաքավարի չդիտվել։ Եվ այս կերպ էլ ապրում էին Պարոնյանի ստեղծագրծության հերոսները… նրանք զոհ էին դարձել այդ քաղաքավարության կանոնների, և դա շատ «սրտաճմլիկ» էր թվում կողքից, այնինչ, մենք՝ ինքներս հաճախ այդպես չկամենալով ենք որոշ գործողություններ կատարում։ Ըստ իս պետք է վերջ դնենք այս կանոններին, որոնք տրամաբանությունից դուրս են։ Ինչու՞ են դուրս, որովհետև դրանք մեզ սկսում են խանգարել ապրել հանգիստ, ստեղծագործել այնքան, որքան կցանկանանք, խոսել ազատ և այդպես շարունակ…

Կարևոր է հասկանալ, որ ոչ ոք մեզ չի կարող դատել կամ պարտադրել, որ մենք անենք այս կամ այն բանը։ Ոչ ոք իրավունք չունի խանգարել մեր հանգիստ կյանքը, իր քաղաքավարության կանոններն առաջ քաշելով։ Եվ եթե մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել, ապա կարող ենք անել առանց այդ քաղաքավարության կանոնները հաշվի առնելու։ Միևնույն ժամանակ էլ չպետք է մոռանանք, որ ամեն ինչ պետք է լինի «ցենզուրայի» մեջ…

Հակոբ Պարոնյանն իր այս ստեղծագործությունով մեզ ցույց տվեց՝ թե որքան են քաղաքավարության կանոնները մեզ խանգարում՝ հանգիստ ու «մարդավարի» ապրել։

Posted in Uncategorized

Սիրադեղյանական ըներցումներ

Շատ չհամարվի

Պարում էին։ Մայրը նայում էր՝ թիկունքը պատին և աչքերի շուրջ, և բերանի անկյուններում խնդության ծալքեր կային։ Զսպված խնդության ծալքեր էին՝ «Աստված, Էսքանը շատ չհամարես»։ Շատ չհամարես, որովհետև քիչ է պատահում, որ բոլորով մի տեղ հավաքվեն։ Քանի աճում են, դժվարանում է։ Հազար ու մի հոգս՝ մեկը մյուսից մանր ու դատարկ, բայց մանր-մանր կուտակվում ու արգելք են դառնում… Նույնիսկ չստացվեց, որ բոլորով լուսանկարվեն։ Մի լուսանկարում տասներկու հոգի են՝ փոքրը չէր ծնվել, փոքրը ծնվեց էլի տասներկու—առաջնեկը բանակում էր, մյուսում՝ տասներեք՝ հարսն էր գումարվել, վերջում… տան գլուխը չկար…

Թոռները խմբով, թափով, ցնծությամբ պարի մեջ մտան։ Այդ թափի մեջ առանց այդ էլ բերանբաց նայող համագյուղացիներին շշմեցնելու ցանկություն կար և նրանք հասան նպատակներին։ Մայրը ինքն իր հետ խաղի մեջ մտավ, աչքը որ թոռան վրա կանգ առներ, անունը պիտի տար միանգամից… մեկը, երկուսը, երեքը, չորսը… ութերորդի վրա սխալվեց, սկսեց նորից, բայց անդրանիկ թոռան վրա միտքը շեղվեց՝ ահա գիծը։ Պապի գիծը։ Այդ գծի վրա փոքր որդին է, անդրանիկ թոռը… բայց թոռը, ափսոս, պարել չգիտի։ Մի քիչ էլ ճակատը լայն չի… Մի քիչ էլ մեջքը ձիգ չի… Իսկական գիծը, ուրեմն, դա չի։ Մորական ցեղի խեղճ արյունը ծռել է երեխի մեջքը։ Ամենափոքր թո՞ռը։ Իհարկե։ Նա՝ հոր կտորը։ Ոտքերի տակ նայել չգիտի, բայց գայթած չունի, ինչը ծամելու հոգս է պատճառում, բերան չի առնի, ուրիշի ձեռքից բան չի վերցնի, մանկապարտեզի դաստիարակչուհու հարցին պատասխանեց ութերորդ ամսում… Գոնե հոր բախտից չունենա։

Փոքր որդուն հոգնել չկար։ Պարի գլուխ էր։ Պարողների հանգստանալը պարեղանակից պարեղանակ էր՝ հանդարտ ու թափով, թափով ու հանդարտ, իսկ դհոլը արդեն ընկնում էր դհոլչու ձեռքից, ծունկը դողում էր աթոռի վրա, զուռնաչին քանիերորդ անգամ փոխել էր պարեղանակը, երկու կողմի շապիկները կպել էին թիկունքներին, պարի մեջ մտան արդեն հարսները, պարողների թիվը անցավ երեսունից… վաղը էլի շաղ են գալու Հայաստանով մեկ, աստված, մոր էս մի գիշերը շատ չհամարես։

Սիրելու տարիքը

Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Posted in Uncategorized

Հայոց լեզու առաջադրանք

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ.  Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

վերադառնալ, արտահայտել, անդրադառնալ, ստորագրել, վերագրել, մակագրել, վերանայել, վերակառուցել,

2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից: Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի  կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերիգետախորշերիգետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Posted in Uncategorized

Ուս. պլան 2021-2022թթ.

Ընտրություններ

  1. Գունանկար 4 ժամ
  2. Գրաֆիկա 4 ժամ
  3. Իսպաներեն 4 ժամ
  • Հայոց լեզու-2 ժամ
  • Գրականություն-2 ժամ
  • Պատմություն-2 ժամ
  • Էկոլոգիա-2 ժամ
  • Հասարակագիտություն-2 ժամ
  • Պար-1 ժամ
  • Երգ-1 ժամ

Ռազմամարզական ճամբար-10 օր

Ֆիզկուլտուրա-բասկետբոլ 2 ժամ

Posted in Uncategorized

Հայոց լեզու. Առաջադրանք

1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ.  Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ, ստորագրել, արտահայտել, վերանայել, վերակառուցել, վերագրել,մակագրել, վերադառնալ

2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:

Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից  արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:

Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին  իրենց ուղին: Շուտով  ալիքները  լաստանավի վրայից քշեցին-տարան  արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի  կիրճերը: Հետո  նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերիգետախորշերիգետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:

Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:

Երկու արքա ու երկու լաբիրինթոս. Խորխե Լուիս Բորխես

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկն Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։

Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.

-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։

Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում…

3․Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.

1․Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը։

Լաբիրինթոսը կարծում եմ մարդու արարքների արտացոլանքն է, այն ստեղծվել էր մարդու կողմից ու ցույց էր տալիս մարդկային հնարամտության անսահմանությունը… Սակայն⬇️

2․Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ։

Մարդու ստեղծած լաբիրինթոսից ավելի հեշտ է ելք գտնելը։ Ինչը մարդու ձեռքով է ստեղծվել՝ նրա ձեռքով էլ կարող է քանդվել, ինչպես՝ մարդու ստեղծած ամեն խնդիր, լուծում է ստանում հենց նրա ձեռքով։

3․Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամ ասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։

  • -Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։
Posted in Uncategorized

Ռուբինյաններ

Բագրատունյաց թագավորության անկումից Կիլիկիայում Ռուբինյան իշխանական տոհմի ջանքերով ստեղծվում է հայկական իշխանություն, որը հետագայում 1198 թվականին վեր է ածվում թագավորության։ Հայկական թագավորությունը դիվանագիտական կապեր է հաստատում արևելքում ստեղծված խաչակրաց պետությունների հետ, որն օգնում է ամրացնել հայկական պետության հիմքերը։

Կիլիկիայում հայերը բնակվել են դեռ անհիշելի ժամանակներից: Արտաշեսյանների օրոք Կիլիկիան որոշ ժամանակ նաև Մեծ Հայքի թագավորության մաս է կազմել: Իսկ XI դարի սկզբից, երբ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին, 1021 թ. կազմակերպեց գաղթը, շատ հայեր բնակություն հաստատեցին Լեռնային Կիլիկիայում: Եվ XI դարում Կիլիկիայում հայությունն արդեն մեծամասնություն էր կազմում: Այդ ժամանակաշրջանում Կիլիկիայում և հարակից շրջաններում Փիլարտոս Վարաժնունին և Գող Վասիլ Կամսարականը բավական ընդարձակ իշխանություններ էին ստեղծել:Սակայն այդ պետական կազմավորումները երկար կյանք չունեցան: Ռուբեն Բագրատունին Անիի վերջին գահակալ Գագիկ Բ Բագրատունու թիկնազորի հրամանատարն էր: Երբ 1045 թ.Գագիկ Բ, թողնելով Անին, հաստատվեց Կիլիկիայի սահմանագլխին և 1079 թ. սպանվեց բյուզանդացիների ձեռքով, Ռուբեն իշխանը, ամրանալով Կիլիկիայում ստեղծեց զորեղ իշխանություն: 1080 թ. նա Բարձրբերդում ապստամբության դրոշ բարձրացրեց ու Լեռնային Կիլիկիայի այդ շրջանն անկախ հռչակեց Բյուզանդիայից: Բյուզանդական զորքերը ցանկացան ճնշել հայերին, սակայն Ռուբենն իր շուրջը հավաքված քաջերով կանխեց դա։ Նոր ստեղծված իշխանապետությունը հիմնադրի՝ Ռուբեն Բագրատունու անունով կոչվեց Ռուբինյան:

Ռուբենը կառավարման 15 տարիների ընթացքում բազմիցս ջարդեց ոչ միայն բյուզանդական, այլև սելջուկյան զորքերը և ամրապնդեց իր իշխանությունը: Նա մահացավ ծեր հասակում, նրա մարմինն ամփոփվեց Կաստալոնի վանքում: Ռուբենի մահից հետո իշխանությունը ժառանգեց որդին՝ Կոստանդին Առաջինը, որ կարճ կառավարեց, սակայն իրագործեց բարեփոխումներ։ Նա կարողացավ բյուզանդացիներից և սելջուկներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի շարք շրջաններ և կցել իր պետությանը, վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստը: Կոստանդին Առաջինի կառավարման տարիներին տեղի ունեցան խաչակրաց առաջին արշավանքները: Կոստանդինը նրանց աջակցեց Եդեսիայի, Երուսաղեմի և Անտիոքի գրավման ժամանակ: Նա իր դստերը կնության տվեց Եդեսիայի դուքսին և նրա հետ բարեկամական պայմանագիր կապեց: Կոստանդին Առաջինի մահից հետո իշխանության եկավ իր որդին՝ Թորոսը։ Թորոս Առաջինը, շարունակելով պապի և հոր քաղաքականությունը, ավելի ամրապնդեց հայոց իշխանապետությունը Կիլիկիայում:Նա իր իշխանապետությանը միացրեց Սիսն ու Անարբազան, ինչպես նաև Դաշտային Կիլիկիայի մի հատվածը, Գող Վասիլի հետ Բերդուսի ճակատամարտում ջախջախեց Իկոնիայի սուլթանության զորքերը: Թորոսը նույնպես խնամիական կապերով բարիդրացիական հարաբերություններ հաստատեց խաչակիրների իշխանությունների հետ: 1111 թ. գրավեց Կիզիստրա բերդը և տանջամահ արեց հույն Մանդալե եղբայրներին, որոնք 1079 թ. դավադրաբար սպանել էին հայոց գահազուրկ Գագիկ Բ արքային: Թորոս Առաջինը կառուցեց Դրազարկի վանքը, որ դարձավ հայոց հոգևոր-մշակութային և գիտական հզոր կենտրոններից մեկը:

Թորոս Առաջինին գահըառանգեց նրա կրտսեր եղբայրը՝ Լևոն Առաջինը: Լևոնի իշխանության առաջին տարիները բավական բարենպաստ էին հայերի համար: Նա ջախջախեց սելջուկյան բանակները, ապա՝ խաչակիրներին և նրանց արտաքսեց Դաշտային Կիլիկիայից: 1132 թ. Լևոն Առաջինը ջարդեց նաև բյուզանդական զորքերը և ազատագրեց Կիլիկիո ծովափնյա քաղաքները՝ Տարսոնը, Մամեստիան և Ադանան: Նա գրավեց Սելևկյան և Դաշտային Կիլիկիան և ամբողջովին կցեց իր իշխանությանը: 1137 թ. բյուզանդական կայսր Հովհաննես Երկրորդը մեծաքանակ զորքով արշավեց Կիլիկիայի դեմ: Նա ծուղակ պատրաստեց Լևոն Առաջինի դեմ, կարողացավ գերել նրան ու նրա ընտանիքը և գրավել Կիլիկիայի իշխանությունը:

Լևոն Առաջինը և նրա ավագ որդի Ռուբենը մահացան գերության մեջ՝ Կոստանդնուպոլսի բանտում: Բայց 1145 թ. նրա մյուս որդին՝ Թորոսը, կարողացավ փախչել գերությունից, հասնել Կիլիկիա, համախմբել հայոց զինուժը և սոսկալի ջարդ տալով բյուզանդացիներին՝ վերականգնել հայկական անկախ իշխանությունն ու գահակալել որպես Թորոս Բ։

1168 թ. Թորոս Երկրորդը հիվանդացավ և հրաժարվելով իշխանությունից՝ կրոնավոր դարձավ Դրազարկի վանքում՝ գահը հանձնելով իր անչափահաս որդուն՝ Ռուբեն Երկրորդին (1168-1169): Շատ չանցած՝ մահանում է Թորոսը: Նրա եղբայր Մլեհը, որ մինչ այդ գժտված էր Թորոսի հետ և ծառայում էր Նուր-ադ-Դինի բանակում, վերադարձավ Կիլիկիա և եղբորորդուց խլեց իշխանությունը: Իշխանության գալով՝ Մլեհը ձեռնամուխ եղավ երկրի ամրացման ու հզորացման գործին:

Կիլիկիայի հայկական իշխանության գահակալ դարձավ Լևոն Բ Մեծագործը (1187-1219): Իշխանության գալով՝ Լևոն Բ ստիպված էր անընդմեջ պատերազմներ մղել Կիլիկիային սպառնացող թշնամիների դեմ: Նա նախ ջախջախեց Իկոնիայի, ապա Եգիպտոսի սուլթանության զորքերը: Այնուհետև իր սուրն ուղղեց Բյուզանդիայի դեմ և նրանից գրավեց Սելևկյան, Իսավրիան երկրամասերը՝ կցելով Կիլիկիային:

Գահակալման ընթացքում Լևոնը շատ մեծագործություններով աչքի ընկավ: Հայոց արքան մահացավ 1219 թ.: Նա արու զավակ չուներ: Գահը ժառանգած արքայադուստր Զապելը 1226 թ. ամուսնացավ իշխան Հեթում Հեթումյանի հետ, որով էլ Կիլիկիայի հայոց թագավորության գահին դինաստիական փոփոխություն կատարվեց…

Posted in Uncategorized

Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ <<Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները>>

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Ըստ Մովսես Խորենացու` Ք.ա. VII դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների ավագ ճյուղի իշխանությունը`Սկայորդու գլխավորությամբ: Այն համապատասխանում է սեպագիր աղբյուրների Արմե-Շուբրիա պետական կազմավորությունը:

Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը:

Ըստ Պատմահոր հաղորդման` Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը: Նա դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ ընդդեմ Ասորեստանի: Ք.ա. 612թ. դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվենը: Դրանից հետո Պարույր Նահապետը Հայաստանի թագավոր: Երբ Ասորեստանը վերջնականապես ոչնչացնելու նպատակով դաշնակից զորքերը Ք.ա. 609 թ. Վանի շրջանով արշավում էին դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ քաղաքը, այդ ժամանակ Վանն արդեն դաշնակիցների, այսինքն`Պարույրի իշխանության տակ էր:

Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ Սակավակյացը Պարույր Հայկազունի հաջորդողն էր։ Նրա անունով էլ Հայկազունիների մի ճյուղն անվանվել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի։ Սակավակյացը Մարաստանի դեմ պատերազմում անհաջողություն է կրում և ստիպված ճանաչում նրա գերիշխանությունը։ Նրա օրոք թագավորություն ուներ 40 հազարանոց հետևակ և 8 հազար հեծյալ զորք։ Աժդահակի օրոք Տիգրանը կրկին ապստամբում է, ապստամբությունը ձախողվում է և հայկական ընտանիքն ընկնում է ծուղակը։

Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Մարաստանի դեմ ամպստամբությունը միջոց էր Աքեմենյան Պարսկաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար։ Եվ նաև լավ միջոց էր Մարաստանին ասպարեզից դուրս հանելու համար։

Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունյան արձանագրությունը թողել է պարսից հզոր արքա Դարեհ I-ը։ Արձանագրությունները եղել են եռալեզու՝ պարսկերեն, էլամերեն, բաբելերեն։ Պարսկերեն արձանագրություններում Հայաստանը կոչվում է Արմինա, էլմաներենում՝ Հարմինույա, բաբելերենում՝ Ուրարտում։

Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին:

Քսենոֆոնը Հայաստանում արշավանքների ժամանակ նկարագրել է այն, որպես շքեղ երկիր՝ գեղեցիկ շինություններով և քանդակներով։ Այստեղ նշում է, որ հայերը մեծ սափորների մեջ ինչ-որ խմիչք էին պատրաստում, որի վրա գարու հատիկներ էին։Քսենոֆոնը նշում է, որ չկար մի այդպիսի տուն, որտեղ չլինեին խմիչքներ, մսեղենով կերակուրներ։

Posted in Uncategorized

Իմ կարծիքը

Ինչպես գիտենք որ մեր երկրի ուսուցիչնրի աշխատավարցը այդքանել բարձր չէ քան ուրիշ երկրներում , և ՀՀ ԿԳՄՍՆ ուսուցիչների աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալու համար կամավոր ատեստավորման հայտագրում մեկնարկեց:

Դե, ես ձեզ կասեմ իմ կարծիքը այս օրենքի վերաբերյալ: իմ կարծիքով, չեմ կարծում, որ ուսուցիչները պետք է անգիր սովորեն պատասխանները աշխատավարձը բարձրացնելու համար:Ես դա չեմ հասկանում, քանի որ երբ նույնիսկ ուսանողն է անգիր սովորում, չի նշանակում, որ նրանք գիտեն դա, նշանակում է, որ նրանք սովորել են դա գնահատական ​​ստանալու համար։ Ընտրել ոչ թե «անգիր անել ու ուղեղները թմրեցնել» կարգախոսը, այլ «մտածել հասուն ու ստեղծագործել»։ Ստեղծագործել ոչ միայն վերաբերում է բուն ստեղծագործական աշխատանքներ կատարելուն՝ այլ նոր մտքեր, նորարարություններ անելուց, սեփական մեթոդները ստեղծելուց։ Վերջիվերջո ուսուցիչն էլ է մարդ ու մասնագետ, որ պետք է ունենա մասնագիտական ոլորտում իր զարգացումը, ամեն օր դաս պատմելով ու մատյանով աշխատելը չէ ուսուցչի կոչումը։