Hello im Arax and i was born and raised in Dubai . When your from outside and your told something about a country or city its really different from when you visit that place. When i came to Armenia i had a culture shock on a lot of things. Before i came everyone told me that Armenians are nice to people from outside well in my case it wasn’t true they told us why we came to Armenia and more. I kinda felt like an outcast and like since i didn’t know russian when i first came when i asked the store worker if they could help me they would get annoyed and tell me that i needed to know russian and not bother them but the fact that was their job and they had to help a customer when asked a question well i don’t know. Another culture shock was that Armenians tend to think that if you have like 100 dram more then them that your rich and stuff. Honestly i am now used to what armenians do because i have lived here long enough to understand how they act and talk. I sound like i hate Armenia but i dont its just stuff i saw when i first came which was really shocking to me.
Կյանքը այն երկրներում, որտեղ ջուրը ոսկու գին ունի

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութերից մեկն է, հանդիպում է թե՛ հեղուկ, թե՛ գազային ու պինդ վիճակներում: Ջուրը կազմում է մեր օրգանիզմիը ավելի քան 70%-ը, այն խիստ անհրաժեշտ է կյանքի յուրաքանչյուր դրսեվորման համար: Ամբողջ մոլորակի ջրերի 97%-ը գտնվում է օվկիանոսներում:
Վերջին տարիների ընթացքում շատ երկրներում մարդիկ սկսել են կարողանալ իրենց օրական մաքուր ջուրը ապահովել, բայց սկսել են այդ ջուրը ավելի անխնայողաբար օգտագործել և նույնիսկ չարաշահել այն: Մարդկանց մոտ 1 միլիարդը չունի ջուր օգտագործելու հնարավորություն: 1 մարդը օրական ծախսում է ավելի քան 250 լիտր ջուր:
Ջրի ամենամեծ պակասը նկատվում է Հնդկաստանում, չնայած նրան, որ իշխանությունները ամեն ինչ անում են այդ ցուցանիշները փոխվեն, միևնույն է 163 միլիոն մարդ դեռ ջրի կարիք ունի: Էֆիոպիայում մարդիկ ահռելի քանակությամբ գումար են ծախսում ջրի համար, և Նիգերիան՝ Աֆրիկյան մայրցամաքում ամենախիտ բնակեցված պետությունը, այս երկու երկրներից յուրաքանչյուրում ջրի խնդիր ունի մոտավորապես 60 միլիոն մարդ: Չինաստանում հեռավոր շրջաններում ապրող մարդիկ նույնպես ունեն ջրի խիստ կարիք: Ինդոնեզիայում խմելու ջրի խնդիրը կապված է ներքին աղբյուրների աղտոտման հետ:
Ջուրը աշխարհի համար բարելավում է ազգային անվտանգությունը. 2012թ.-ի Ազգային հետախուզության գնահատականը համաշխարհային ջրային անվտանգության վերաբերյալ ընդգծում է ջրի հետ կապված ազգային անվտանգության մի շարք խնդիրներ, ներառյալ անվտանգ խմելու ջրի հասանելիությունը: Դրանք ներառում են պոտենցիալ հակամարտություն՝ կապված երկրի ներսում սահմանափակ ջրային ռեսուրսների հետ, անդրսահմանային ջրային ուղիների հետ կապված խնդիրներ և բռնության և դժգոհության ենթարկվածություն, որոնք առաջանում են, երբ հիմնական ծառայություններն անհասանելի են: Ազգային հետախուզության գնահատականում ընդգծված կառավարման, առողջության և աղքատության հետ կապված ռիսկերը միասին ենթադրում են, որ ջրային ռեսուրսները գլոբալ տնտեսական և քաղաքական կայունության և խաղաղության կառուցման գլխավոր նկատառումներից են: Օգտագործելով Պետդեպարտամենտի փորձն ու հասանելիությունը և ընդլայնելով ամբողջ կառավարության մոտեցումները, որոնք առավելագույնի են հասցնում ԱՄՆ ՄԶԳ-ի և Պետքարտուղարության փորձը, Ջուրը աշխարհի համար ոչ միայն կմեղմացնի կենցաղային և համայնքային ռիսկերը, որոնք բխում են մուտքի բացակայությունից: անվտանգ խմելու ջուրը և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, բայց դա կօգնի Միացյալ Նահանգներին նաև հաղթահարել ազգային և տարածաշրջանային ռիսկերը:
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ
,,Անկեղծ չենք,, հոդվածը
Հոդվածի մեջ Հովհաննես Թումանյանը ներկայացնում է թատրոնը՝ նմանեցնելով այն իրական կյանքի հետ։ Այնտեղ ասվում էր կեղծ դերասանների մասին՝ ովքեր ներկայացնում էին բարեգործի, հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել։ Եվ այս ամենը իրականում կեղծ է, ինչքան էլ որ մարդ բեմի վրա կոկիկ և բարի ներկայանա, դա չի նշանակում, որ նա կյանքում էլ է այդպիսին։ Ասվում է նաև, որ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Սակայն այս պատմվածքը մի փոքր նման է մեր երկրում տիրող իրավիճակին։
Ես համամիտ եմ Հովհաննես Թումանյանի հետ, որ պետք չէ մարդուն ընդհամենը մեկ հայացքից տեսնելուց եզրակացություն անել, չէ որ իրականում նա կարող է կեղծ և խաբեբահ լինել։
Թումանյանի երկու բանաստեղծություններն էլ (Ձևը և հոգին, Անկեղծ չենք) շատ նման են իրենց ասելիքով և թեմայով։ Նրանք երկուսն էլ կեղծության մասին են և նկարագրում են մարդու կեղծությունը։ ,,Ձևը և հոգին,, պատմվածքը նկարագրում է այն, որ պետք չէ մարդուն միայն արտաքին աշխարհից ընդունել, այլ ներքին՝ իր հոգու բարությունը։ Իսկայս պատմվածքը կեղծության մասին է, երբ տեսնում ես մի մարդու և ներքին աշխարհից վստահում ես նրան, բայց նա թաքցնում է իր կեղծությունը։ Երկու պատմվածքներն էլ ունեն իրենց նման ընհանրությունները։
,,Ձևը և հոգին,, հոդվածը
Հովհաննես Թումանյանի այս հոդվածի մեջ ներկայացվում է այն, որ մենք ամեն ինչ միայն արտաքինից ենք հասկանում, այլ ոչ դրա խորհրդանիշը, ինչի համար էր այն կոչվում է ,,Ձևը և հոգին,։ Օրինակ երբ որ մենք ասում ենք եկեղեցի, մենք միայն պատկերացնում ենք հսկա գմբեթներով շենք՝ վառված մոմերով և երկար մորուքով հոգևորականներով։ Սակայն դա չե գլխավոր գաղափարը, ինչն էլ ցավն է։
Այսինքն հոդվածի մեջ ասվում է, որ պետք չէ ամենը ներկայացնել արտաքինից, այլ ներքին խորհուրդը։ Նույնապես մարդու հանդեպ է։ Երբ մարդ ենք տեսնում միայն նրա արտաքինն ենք տեսնում, սակայն կա ներքին ուժը՝ բարությունը և տվյալ մարդու հոգին․․․
Characters who changed the world
Personality adjectives. classwork

1 – sensitive
2 – determined
3 – considerate
4 – imaginative
5 – insensitive
6 – ambitious
7- bossy
8- independent
9- sensible
10 — bad-tempered
Vocabulary
Objective advanced, page 10
1. She seems very conscientious and is obviously putting a lot of effort into her new job.
2. With two years’ experience in the classroom, I’d say he’s a very competent teacher.
3. I think she’d make a great team leader because she’s a decisive sort of person, whereas I find it hard to make up my mind.
4. It was a narrow-minded decision to resign in protest at the company’s pollution record.
5. I’d describe her as a down-to-earth sort of person with no pretensions.
6. One of his daughters is outgoing, while the other one is really shy — how strange!
7. To my mind, he has a very unconventional way of dressing — it’s very creative.
8. You could say they display the typical, narrow-minded attitudes of small communities.
9. She gave a very persuasive speech about the need for more funding.
10. If she’s an international lawyer, then she needs to be very knowledgeable in her job.
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի (ու-ն գաղտնավանկի ը-ի)
բազուկ-բազկաթոռ (ը-ն սղվել է)
պատիժ-պատժել (ի-ն սղվել է)
ողջույն-ողջունել (ույ-ու)
աշխույժ-աշխուժություն (ույ-ու)
մատյան-մատենագիր (յա-ե)
պարտեզ-պարտիզան (ե-ի)
գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)
էշ-իշամեղու (է-ի)
2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
ա) բուրդ—բրդագործ, սիրտ—սրտաբաց, կույր—կուրամիտ, ճահիճ—ճահճակալել, ալյուր—ալրաղաց, կեզ—կիզիչ, ատամնաբույժ—ատամնաբուժարան.
բ) վիշտ—վշտամորմոք, թույլ—թուլակազմ, ծնունդ—ծննդհան, հաշիվ—հաշվեհարդար, արթուն—արթնանալ, հույն—հունական, տույժ—տուժել.
3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը։
Ձնծաղիկ—ձյուն, թխահեր—թուխ, սառցահատ—սառույց, երգչախումբ—երգիչ, կիսել—կես, ըմպանակ—ումպ, մեղվապահ—մեզու, հունական—հույն, կղզյակ—կղզի։
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Առաջադրանք.
- երգ, քարափ, խաղալ, պատանի
Նա, մանկությունից սկսած խաղացել էր լճափին լցված այդ ժեռ քարափի վրա, և անդնդախոր ձորերում արձագանքել էին պատանու գեղջկական պարզ երգերը։
- սառույց, ձգտել, ջանալ, հառել
Ճանապարհորդը, թախծամշուշ աչքերը ժամանակ առ ժամանակ հառում էր նվիրական բարձունքին, ձգտելով դեպի լեռան գագաթը՝ ջանում էր աստիճաներ փորել սառույցից։
Առաջադրանք.
Երեխան վազում է
Երեխաները մեծացել են։
Հայկը շատ խելոք է։
Հայկը, Արամը, Լուսինեն մեր տանը երգում էին ու պարում։
Մեր ընկերը շարադրեց, խմբագրեց և սրբագրեց հոդվածը։
Առավոտյան ուժեց անձրև էր գալիս։
Արևը տաքացրել էր մամռոտ քարերը։
Հրացանի փողից բոց ու ծուխ ելավ։
Առաջադրանք.
Ավագ, ծաղկող, միապետ, միջնորդ, երեց, զուգընկեր, ծաղրածու, ինքնակալ, ելուզակ, հովիվ, խեղկատակ, նկարիչ, խաշնարած, բարեխոս։
ավագ-երեց
միապետ-ինքնակալ
ծաղկող-նկարիչ
միջնորդ-բարեխոս
ծաղրածու-խեղկատակ
հովիվ-խաշնարած
Առաջադրանք.
Գոռոզամիտ, գեղանի, տխմար, ամբարտավան, խանդակաթ, հնավանդ, նժդեհ, բթամիտ, թունդ, գիրուկ, վայելչակազմ, աստանդական, գորովալի, թբլիկ։
գոռոզամիտ-ամբարտավան
գեղանի-վայելչակազմ
տխմար-բթամիտ
գիրուկ-թմբլիկ
նժդեհ-աստանդական
խանդակաթ-գորովալի
Առաջադրանք.
Պատվարժան, պարփակ, կողմ, տհաճ, ժուժկալ, անարգ, թավ, թեթևասահ, հրաշեկ, դուրեկան, անզուսպ, դեմ, ծանրաքայլ, նոսր։
պատվարժան-անարգ
տհաճ-դուրեկան
կողմ-դեմ
թավ-նոսր
թեթևասահ-ծանրաքայլ
ժուժկալ-անզուսպ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։
Իտալայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով, իննամյա մի տղա՝ դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօրինակ բան կար տղայի մեջ, որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության։
—Ես քեզ կստիպեմ նվագել, անիծյա‘լ կապիկ.—գոռում էր նա,—Դու ծախված ես սատանային և դժողքի բաժին ես։
Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։
2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․
թե՛․․․թե՛, եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի, և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, ոչ միայն․․․այլև, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ, եթե․․․ապա, չնայած․․․սակայն, թեև․․․այնուամեայնիվ։
կրկնադիր–թե՛․․․թե՛, և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ
զուգադիր–եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի, եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի, ոչ միայն․․․այլև, եթե․․․ապա, չնայած․․․սակայն, թեև․․․այնուամեայնիվ։
3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը․
Ինձ մոտ, իրեն հետ, քեզ համար, քո մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ, ոչ ոքու, մեզնից, ամեն մեկու, ոմանք, բանն ինչումն է։
իրեն հետ-իր հետ
քո մոտ-քեզ մոտ
մեզ չափ-մեր չափ
ոչ ոքու-ոչ ոքի
ամեն մեկու-ամեն մեկի
4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները։
թը՛շշ, քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛, չրը՛խկ, վա՜խ, խը՛շշ, չո՛շ, ա՜խ, քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ, հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։
զգացական-ա՜խ , ջա՜ն, տո՛, վա՜խ, չո՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ծուղրուղո՜ւ,,։
կոչական-ծո՛, արա՛
նմանաձայնական –թը՛շշ, քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, չրը՛խկ, խը՛շշ, քը՛շ, ջո՛ւ-ջո՛ւ, հա՛ֆ-հա՛ֆ, միաո՜ւ։
5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։
1․տնտես, բանել, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
2․զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
3․առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող
6․ Ընդգծի՛ր ժխտական բայաձևերը։
- չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել
- չարադեմ, չաղոթեմ, չորանաս, չուրանաս, չարակամ, չպոռթկամ
- չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ
7․ Ընդգծի՛ր բայի անդեմ ձևերը։
Սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, փռթկալ, ճպճպալ, դավել, խոցեն, պայծառ, թվեմ, կատվեն, նավել, գրող, սուրա, ողբաց, հարբած, աստված, տարած, խոզարած, կորած, կասկած։
8․ Ընդգծի՛ր Ե խոնարհման բայերը։
- ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել
- շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
- կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել, առավել, պառավել
- պոռթկում է, փոթորկում է, ողորկում է, սոսկում է, դողում է, պաղում է
- ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է։
9․ Ընդգծի՛ր Ա խոնարման բայերը։
- անսխալ, մխալ, կսկծալ, կանխակալ, հեկեկալ
- սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, ժուժկալ, շրխկալ
- նողկալ, փսփսալ, ծավալ, թվալ, անսա՛, որսում է, դարսում է
- գվվում է, գգվում է, ժխտում է, վխտում է, սուրում է, բուրում է։
