Posted in Գրականություն 10

 Անցողական և անանցողական բայեր։ Ալֆրեդո Պանձինի

Գնալով հասկանում եմ, որ “ամեն ինչ անցողիկ է” ասվածը իրականում հենց այդպես է։ Առաջ երբ ես տխուր էի լինում, հաճախ էին ասում ինձ այդ արտահայտությունը, բայց ես դրան լուրջ չէի վերաբերվում, մտածում էի “դե լավ, դա ուղղակի ասում են ինձ կարեկցելու համար”, բայց հիմա հասկանում եմ, որ թեկուզ և հենց այնպես ասած լինեն, միևնույն է դա ճիշտ է։ Ամեն ինչ անցողիկ է։ Գարնանային տրամադրությունն ապահովող ծաղկած բալենու թերթիկները թափվում են, հետո բերքն է վերջանում, հետո աշնանը արդեն գունազարդ տերևները թափվում են և վերջ։ Էլ ո՛չ ծաղկած բալենին կա, ո՛չ նրա պտուղները, ո՛չ էլ առավել ևս տերևները, իսկ ծառն էլ երբ չորանա կկտրեն, որպես վառելիք կօգտագործեն ձմռանը։ Դրանից հետո ծառն էլ կգնա, փայտն էլ, կրակն էլ։
Այդպես են նաև մարդիկ, չէ՞ որ մենք բոլորս մի օր մահանալու ենք և վերջ, մեր կատարած բոլոր գործերն էլ մեզ չեն օգնելու, որպեսզի մենք ողջ մնանք։ Եվ եթե անգամ մտածենք, մեզնից հետո ինչ որ մի բան թողելու մասին, դա նույնպես հավերժ չէ, որովհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ մոռացվելու է, թեկուզ միլիոն տարի հետո, բայց մոռացվելու է։ Անգամ բնությունն է համամիտ դրա հետ։
Ժամանակը նույնպես անցողիկ է, ասեմ ավելին, ժամանակը ամենաարագն է անցնում։ Ճիշտ է, կյանքում պահեր լինում են, երբ այն չափից շատ դանաղ է թվում, բայց միևնույն է անցնում է։
Եվ այսպես միլիոնավոր օրինակներ կարող եմ բերել, բայց այստեղ դա այդքան էլ էական չէ, էականն այն է, որ բոլորս հասկանանք, որ իրոք ամեն ինչ անցողիկ է և ոչ ոք չգիտի ընդհանրապես վաղը ինչ կլինի, միգուցե՞ աշխարհի վերջ, կամ զոմբիներով վամպիրներով պատված երկի՞ր։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ։ Դրա համար պետք չէ ամեն ինչին շատ ծանր նայել և մի խնդրի մասին մտածել շատ երկար, քանի որ այդքան էլ կարևոր չէ խնդրին ճիշտ լուծում կտաս, թե ոչ, միևնույն է, որոշ ժամանակ անց էլ չես լինի ու քո սխալ լուծումներն էլ ոչ ոք չի հիշի։

Posted in հայոց լեզու10

Գովազդի լեզուն

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու գործառույթ` տեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են:

Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն` տեղեկատվությամբ:

Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապուրել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայության հանդեպ:

Գովազդները լինում են` ա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ, ֆոտոգովազդ են), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուստագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են` զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պարբերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառային գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային (պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնությամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տողեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութներում տրվող զանազան ապրանքներ) ևն:

Հարցերին գրավոր պատասխանիր բլոգումդ․

1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում ձեզ վրա և ինչո՞ւ։

Իմ կարծիքով դա տեսալսողական գովազդն է: Մենք այսօր ռադիո շատ քիչ, կարելի է ասել ընդհանրապես չենք օգտագործում՝ այդիսկ պատճառով չեմ կարծում, որ լսողական տարբերակով հնարավոր է նորմալ գովազդ անել և դրանից օգուտ ունենալ:
Իսկ տեսագովազդը նույնպես աշխատող տարբերակ է, սակայն այսօր մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուսացույց նայելով, կամ համացանցում:

2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։

ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածության, քերականական և այլ սխալներ։

Ըստ իս դրանք ավելի շատ լինում են տեսողական գովազդի տարբերակներում, այսինքն տպագրված հայտարարություններում են ավելի շատ լինում սխալներ: Հիմնականում տառասխաները, շարահյուսական սխալները և բացթողումներն են: Բնականաբար այդպիսիները վստահություն և դրական ավելի քիչ են ներշնչում ընթերցողին:

բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խոսակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Իմ կարծիքով դա պետք է կախված լինի գովազդվող ապրանքի կամ ծառայության տեսակից: Իհարկե, միշտ ցանկալի է լսել մաքուր գրական հայերենը, սակայն երբեմն խոսակցական բառապաշարն ավելի անմիջական է դարձնում գովազդը: Այսպես ասած կապը գովազդառուի և գովազդատուի միջև ավելի բաց է լինում: Իսկ ժարգոնային բառապաշարին հանրային վայրերում դեմ եմ, դա կլինի տեսողական, լսողական, թե տեսալսողական տարբերակներով:

գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Բնականաբար, քանի որ դրանք շատ կարևոր մանրուքներ են: Կարող են խանգարել կամ ընդհակառակը՝ հրապուրել գովազդառուին:

դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդպիսի գովազդները շատ են՝ թե տեղական, թե արտասահմանյան աշխարհում: Առանձնացնել դրանցից մեկնումեկը դժվար է, սակայն այս գովազդն այն եզակիներից է, որ չնայած իր վաղեմությանը՝ անհնար է այն մոռանալ:https:


ե) Ի՞նչ նշանակություն ունեն գովազդողի անձը և անձնային հատկանիշները:

Ինձ թվում է դրանք մեծ դերակատարում ունեն վաճառքի հարցում, սակայն կան բացառությունները: Հաճախ ապրանքը կամ գովազդվող ծառայությունն այնքան լավն է լինում, որ գովադող անձի մասին կարող ես մոռանալ: Բայց դա ավելի շատ անձնական է, քանի որ միշտ էլ կան մարդիկ, որ հաշվի են առնում՝ թե ով է գովազդում այն:

3․ Գրե՛ք կամ բանավոր ներկայացրե՛ք փոքրիկ (լսողական, տեսողական, տեսալսողական) գովազդ (օրինակ՝ վաճառում եք որևէ իր, առաջարկում եք Ձեր ծառայությունները որևէ ոլորտում)։

Գովադվող ապրանք՝ գինի

Դարերի խորքից եկող այս էնդեմիկ տեսակի խաղողից պատրաստված գինին կջերմացնի և էլ ավելի յորահատուկ կդարձնի ձեր երեկոները:

4․ Բերե՛ք գովազդային տեքստերի օրինակներ, որոնցում, ըստ Ձեզ, կան լեզվական տարաբնույթ սխալներ. ուղղե՛ք դրանք և բացատրե՛ք: