1.Վերելակը 1-ին հարկից 6-րդ հարկ բարձրանում է 30 վայրկյանում: Քանի՞ վայրկյանում վերելակը կբարձրանա 1-ին հարկից 3-րդ հարկ (վերելակը շարժվում է հավասարաչափ):
Պատասխան՝ 12 վայրկյանում
2.. Մի ամսվա երեք կիրակի օրերն եղան զույգ թվեր: Շաբաթվա ի՞նչ օր էր այդ ամսվա 22-ը:
Պատասխան՝ շաբաթ
3. Մաթեմատիկական մրցույթի ժամանակ 20 հարց էր տրված: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում թիմը 12 միավոր էր ստանում, իսկ սխալ պատասխանի դեպքում հանվում էր 10 միավոր: Քանի՞ ճիշտ պատասխան էր տվել թիմը, եթե պատասխանել էր բոլոր հարցերին և հավաքել էր 86 միավոր:
Պատասխան՝ 13 ճիշտ պատասխան
4. Շրջանագծի վրա նշված է 17 կետ: Նրանցից յուրաքանչյուրը միացված է մյուսների հետ, բացի իր անմիջական հարևաններից: Քանի՞ լար կստացվի:
Պատասխան՝ 255