Posted in իսպաներեն

Իսպաներենի տարեկան ամփոփում

Իսպաներեն ընտրել եմ տարվա սկզբից։ Ընտրել եմ որովհետև ինձ հետաքրքրում է նոր լեզուների եւ մշակույթների իմացությունը: Այս տարի սովորել եմ շատ բառեր, քերականական կանոններ և այլն․․․

կատարել ենք բազում նախագծեր. ճանաչել ենք տարբեր իսպանախոս երկրներ, այդ երկրների մշակույթները։ Ես կցանկանայի խոսել իմ սիրած նախագծերի կամ այն նախագծերը մասին, որոնք իմ մտքում հաջողված են

Բանաստեղծությունների/պատմվածքների թարգմանություններ

Ես թարգմանել եմ բանաստեղծություններ և պատմություններ իսպաներենից անգլերեն և հայերեն։ թարգմանությունները , ինձ օգնում են ավելի հեշտ սովորել լեզուն։

Փաուերփոյնթ՝ իսպանախոս երկրի մասին անձամբ ես ընտրել եմ Վենեսուելան: Power point-ը Վենեսուելայի ժողովրդական երաժշտության մասին է ։

Իմ սիրելի նախագիծը ֆրիդա կալիոյի մասին տեսանյութ է: Ես սիրում եմ նրա արվեստը եւ որոշեցի, որ պետք է տեսահոլովակ նկարահանեմ, որտեղ խոսում եմ կարճ նրա կյանքի մասին:

Դե, սրանք իմ լավագույն 3 նախագծերն են, բայց ես շատ ավելի նախագծեր ունեմ և եթե ցանկանում եք տեսնել նրանք կարող եք ստուգել իմ բլոգը։

Leave a comment