Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:
Մարսողությունը բարդ ֆերմենտային գործընթաց է,որի ընթացքում բարդ սննդային նյութերը ֆիզիկական և քիմիական մշակման շնորհիվ վեր են ածվում ավելի պարզ օրգանական միացությունների,որոնք անցնում են արյան մեջ և մասնակցում բջջային նյութափոխանակությանը։ Մարսողությունը իրականացնում են մարսողական համակարգի օրգանները։
Մարդու մարսողական ուղու սխեմա։1. Բերանի խոռոչ
2. Լեզու
3. Թքագեղձեր
4. Ենթալեզվային թքագեղձեր
5. Ենթածնոտային թքագեղձեր
6. Հարականջային թքագեղձեր
7. Ըմպան
8. Կերակրափող
9. Լյարդ
10. Լեղապարկ
11. Ընդհանուր լեղածորան
12. Ստամոքս
13. Ենթաստամոքսային գեղձ
14. Ենթաստամոքսային գեղձի ծորան
15. Տասներկումատնյա աղի
16. Բարակ աղիք
17. Ապենդիքս
18. Հաստ աղիք
19. Միջաձիգ աղիք
20. Վերել աղիք
21. Կույր աղիք
22. Վայրէջ աղիք
23. Ուղիղ աղիք
34. Անալ անցք
Մարսողական հյութերի կազմի մեջ ներառվում են ֆերմետներ։Այն նյութերը,որոնց վրա ազդում են ֆերմենտները,կոչվում են սուբստրատներ :Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է համապատասխան սուբստրատի վրա որոշակի պայմաններում: Սննդի մարսումն իրականանում է ինքնաբերաբար, կարգավորվում է ոչ պայմանական և պայմանական ռեֆլեքսներով։ Սննդային նյութերի ներծծումն իրականանում է բարակ աղիների թավիքներով, իսկ ջրի, հանքային աղերի և վիտամինների ներծծումը տեղի է ունենում հաստ աղիքում։Սննդի մարսումն իրականանում է աղիներում ապրող օգտակար մանրէների օգնությամբ։Մարսողական ուղու մեջ հիվանդածին մանրէների ընկնելու պատճառով կարող են զարգանալ մի շարք ծանր հիվանդություններ։Սննդային վարակները և թունավորումները կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները։