Posted in Պատմություն 8

Առաջադրանք 8-րդ դասարան.Ապրիլի 10-17

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն

Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե–ն 1912 թ. հոկտեմբերի 2–ին Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով Դաշկովի միջոցով դիմեց ռուսական կայսրին` հայերին պաշտպանելու խնդրանքով: Այնուհետև նոյեմբերի 10–ի կոնդակով Պողոս Նուբար փաշան նշանակվեց Եվրոպայում կաթողիկոսի լիազոր ներկայացուցիչ: Նրա գլխավորությամբ ստեղծված Ազգային պատվիրակությունը հայկական բարենորոգումների հուշագիր պատրաստեց տերություններին ներկայացնելու համար: 1913 թ. ամռանը Հայկական հարցը կրկին դարձավ վեց տերությունների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ավստրո–Հունգարիա) դիվանագիտական պայքարի առարկա:

Անդրեյ Մանդելշտամը և նրա  հայակական բարենորոգումների նախագիծը

Անդրեյ Մանդելշտամը Պոլսում ռուսական դեսպանության թարգմանիչն էր։ Նա մշակեց մի նախագիծ, ըստ որի նա առաջարկում էր հայկական վեց նահանգներից` Էրզրումից, Վանից, Բիթլիսից, Դիարբեքիրից, Խարբերդից, Սեբաստիաից, կազմել  մեկ նահանգ: Ընդհանուր նահանգապետը, պետք է լիներ թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի։ Անտանտի երկրները հավանություն տվեցին ռուսական նախագծին, իսկ Եռյակ միության երկրները մերժեցին:

1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

1914 թ. հունվարի 26–ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս–թուրքական համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` յոթ նահանգներից, (ավելացվել էր Տրապիզոնի նահանգը) ձևավորվում էր վարչական երկու
միավոր:

1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

Քանի որ սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը, Թուրիքան օգտվեց իրավիճակից և չեղյալ համարեց բարենորոգումների ծրագիրը և կասեցրեց եվրոպացի տեսուչների աշխատանքը:

«Պողոս Նուբար փաշան որպես հայ ականավոր քաղաքական գործիչ»

Պողոս Նուբար Փաշան հայ ականավոր քաղաքական գործիչ էր։ Նա Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրներից է և առաջին նախագահը։

Boghos_Nubar_Pasha_(1906)_-_TIMEA

1912 թ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կոնդակով գլխավորեց ազգային պատվիրակությունը և պետք է Մեծ տերություններին ներկայացներ թուրքահպատակ հայկական նահանգներում բարեփոխումներ կատարելու հարցը։ Հետևանքը եղավ 1914 թ-ին Թուրքիային բարենորոգումներ պարտադրող պայմանագիրը,որը ցավոք համաշխարհային պատերազմի պատճառով, մնաց անկատար։ Պատերազմի սկսելու պահին Պողոս Նուբարը կիլիկիահայերին փրկելու նպատակով դիմել է անգլիացիների, սակայն մերժվել է։

unnamed

6000 ոսկի է տրամադրում արևելահայերի շարժմանը։ Հայության անունից շրջում է Եվրոպայում՝ բանակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ։ 1919 թ-ին անկախ Հայաստանին օգնություն է տրամադրում ալյուրի և այլ սննդամթերքների տեսքով։ Մի քանի ամսվա ընտաթցքում 1մլն․ 600.000 ֆրանկի օգնություն ուղղվեց արևմտահայերին: 1919 թ. Պողոս Նուբարը՝ որպես արևմտահայերի պատվիրակության ղեկավար, ՀՀ պատվիրակության հետ միասին ներկայացավ Փարիզի կոնֆերանսում։

Հայագիտությունը զարգացնելու նպատակով 4000 ոսկի է փոխանցել Օքսֆորդի համալսարանին հայագիտական ամբիոն բացելու համար։ Մահացել է 1930 թ. Փարիզում։

Զապել Եսայան,Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը»/
/բացահայտել Զապել Եսայանի ինքնությունը/15 նախադասություն/, հոդվածը կարդալուց հետո 15 նախադասությամբ ամփոփել/

Զաբել Եսայանը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկսզբի հայտնի հայ գրող, բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանչուհի է։ Նրա առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր»֊ն  է, բայց Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարներ», «Հլուները և ըմբոստները», «Շնորքով մարդիկ» վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։

unnamed (2)

Ադանայի ջարդերից հետո նա 1909-ին մեկնում է Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրում հոդվածներ աղետի մասին, ինչպես նաև Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրում է «Ավերակներու մեջ» գրքում, «Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում։

1915-ին Զաբել Եսայանին հաջողվում է խույս տալ ձեռբակալությունից՝ ապաստանելով Թիֆլիսում։ Հետագայում նա եղեռնի մասին հիշողություններ է հրատարակում Բաքվի «Գործ» ամսագրում, իսկ
1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպում է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։

Զաբել Եսայանը հայտնի է նաև 11 էջանոց զեկույցով, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները: Այդ փաստաթուղթը հայտնաբերել են թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ։ Այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային, և նա էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:

Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը։

Կանանց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից, հատկապես քաղաքի հայնտի հայերի կամ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին: Կանանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները, սակայն ամենասարսափելին հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքն էր:Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել, շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ, նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: Շատերը խենթանում էին, քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողանում էին ինքնապաշտպանվել:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ106-111, և wikipedia