Posted in Uncategorized

Գարնանային նախագծեր 2020

«Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն  մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:

1.ՆԱԽԱԳԻԾ՝ «ԶԱՏԿԱԿԱՆ ՁՎԻ ՖԻԶԻԿԱՆ»: 

Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան

Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:

  1. Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:

Ձվի թարմությունը որոշելու համար հարկավոր է ստուգել հոտը։ Բայց դա այնքան էլ վստահելի եղանակ չէ՝ հաշվի առնելով տնտեսվարողների կողմից թույլ տրվող խախտումները։ Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ։ Թարմ ձուն մնում է բաժակի հատակին 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև։ Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։

2.Ինչպես ստուգել՝  եփած է ձուն թե ոչ:

Հենց սկսում է ձուն եռալ, ժամ ենք պահում 5-7 րոպե։Ստուգելու համար կարող, ենք ջրից հանել, դնել սեղանին կամ ինչ-որ հարթ տարածության վրա և պտտել։Եթե լավ է պտտվում, ուրեմն ձուն եփված է։

3.Ինչպես ճիշտ  խաշել ձուն:

Ձուն  դնում ենք եռացրած ջրի մեջ։ 30 վայրկյան անց, երբ ջուրը կսկսի եռալ, մեղմացնում ենք կրակն ու ևս 10-11 րոպե եփում ենք։ Մի քանի րոպե թողնում ենք սառը ջրի մեջ։ Ջրում եփվելու ընթացքում աղ ենք ավելացնում, որպեսզի ձուն չճաքի։ Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել։ Եթե ձուն թարմ է, ապա եփում ենք 3-4 րոպե ավելի։

4.Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:

Ընկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է, ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ։ Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափած արյունը։

5.Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալլիքային վառարանի մեջ:

Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ։

6.Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:

Ձուն ավելի հեշտ կոտրվվում է լայնացող մասից։

7.Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:

Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը։

Կատարել փորձեր. 

  1. Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
  2. Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
  3. Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն:
Posted in Uncategorized

Առաջադրանք 8-րդ դասարան, մարտի 30-ապրիլի 10

Համազգային պայքարըՀայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 102-105, համացանց,

Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:

Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր: Նիկոլայ II կայսրն ընթացք տվեց դրան ու 1903 թ. հունիսի 12–ին հաստատեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը: Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման: Քանի որ Հայոց եկեղեցու ունեցվածքից ստացվող եկամուտների հաշվին էին պահվում հայկական դպրոցները և մշակութային այլ հաստատություններ հայերի մոտ ցարիզմի այդ քայլը մեծ վրդովմունք առաջացրեց գրեթե բոլոր խավերի մեջ: Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը: Սկսվեց ազգային իրավունքների պաշտպանության համար շարժում: Բոլոր հայերը համախմբվեցին: Բողոքի առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թ. հուլիսի 29–ին Ալեքսանդրապոլում: Հաջորդ ամիսներին հուժկու ելույթներ ու կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր: 1903 թ. հոկտեմբերին Հնչակյանները Գ. Գոլիցինի դեմ մահափորձ կազմակերպեցին, սակայն վերջինս ողջ մնաց: Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ: 1905 թ. օգոստոսի 1–ին օրենքը չեղյալ հայտարարվեց: Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, իսկ հայկական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությանը:

Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:

Ռուսաստանում սկսված հեղափոխությունը Նիկոլայ II-ին ստիպեց դիմել կտրուկ քայլերի: Հեղափոխությունը թուլացնելու համար ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբոքեց կայսրությունում ապրող ազգերի և ժողովուրդների մեջ: Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և թաթարների միջև: Հայ–թաթարական բախումը սկսվեց 1905 թ. փետրվարի 6–ին: Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր: Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ: Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին: Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին
երկրամասի այլ նահանգներ: Ընդհարումներ եղան Երևանում, Բաքվում, Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում: Հայ–թաթարական ընդհարումները շարունակվեցին մինչև 1906 թ. սեպտեմբերը: Այդ ժամանակ արդեն առաջին հեղափոխությունն անկում էր ապրում, ուստի ռուսական իշխանությունը որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումը:

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին/:

Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը: Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարոն՝ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը: Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ: Դրոն Բաքվում սպանեց Մ. Նակաշիձեին: Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ. Ալիխանով–Ավարսկին և շատ ուրիշ պաշտոնյաներ: Ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ նաև Հնչակյան կուսակցությունը: Վերջինիս մարտական խմբերը մասնակցեցին Նախիջևանի, Էջմիածնի և այլ գավառների հայության ինքնապաշտպանությանը: Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը: Այդ ծանր ժամանակաշրջանում իր ժողովրդի կողքին էր և աջակցում էր Հայոց եկեղեցին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ: Հայության երկու հատվածների ազատամարտիկներին մեկտեղել էր ազգային միասնության և սեփական իրավունքների պաշտպանության վեհ գաղափարը:

Հայ-թաթարական ընդհարումներ:

Հովհաննես Թումանյանը որպես հասարակական գործիչ:

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել: