Վրացերենի օրերին նվիրված՝ կարդում ենք վրաց գրականություն:
- Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:
Մայրիկիս հետ միասին նստեցինք և ընթերցեցինք <<Վանոն, Նիկոն և որսորդությունը>>-ը: Սկզբում ես իմ կարծիքն արտահայտեցի, քանի որ մայրիկս կարծում էր ինքն ավելի բարդ և խորիմաստ էր ընկալում այս զավեշտալի պատվածքը: Սակայն այս պատվածքն ուներ միան մեկ, մարդկանց և հասարակությանը բնորոշ մեկնում: Շատերն ապրում են անազատության մեջ, սովորական օրը չգնահատելով, ապրելով վախն իրենց սրտում, և հենց այդպես էլ մահանում են: Իսկ շատերն էլ ապրում են ազատ, շատ բաներից չվախենալով, ԱՊՐԵԼՈՎ իրենց կյանքը, և մահանում են ապրելով մինչև վերջին վայրկյանը: Եվ հենց Նիկոն էլ այդպիսին էր, նա վերջիվերջո հասկացավ, որ պետք է անի այն ինչ պետք է աներ:
անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:
Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:
Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…
Այս մի պատվածքից անհնար էր դուրս բերել մեկ հատված կամ մեկ նախադասություն, ամեն մեկն իր ուրույն իմաստն ուներ այս պատվածքում: Սա շատ մարդկանց իրական կյանքից վերցրած դեպք է: Այստեղ ես ավելի շատ ուշադրություն դարձրեցի 7 Նիկոներին, նրանք բոլորը սեփականաշնորհում էին մարդու, այնպես ինչպես շատ մարդիկ իրական կյանքում: «Սեփականաշնորհում» են երեխաներին՝ կառավորելով նրանց կյանքը, «սեփականաշնորհում են կենդանիներին»՝ դարձնելով իրենց սեփական խաղալիքը, և այսպես շարունակ…