Posted in Русский 9

Мой любимый фильм

Мой любимый фильм - аниме, называемое немым голосом, мне оно очень нравится, я знаю, что не многие люди смотрят аниме, но я действительно люблю этот фильм, и он учит некоторым глубоким вещам, о которых говорят не многие фильмы
краткое содержание фильма:

Когда над ученицей начальной школы с ослабленным слухом безжалостно издеваются, она переводится в другую школу. Спустя годы один из ее бывших мучителей намеревается загладить свою вину.

В этом фильме рассказывается о проблемах глухих людей в общении в этом обществе и о других вещах. Мне очень нравится этот фильм, и другим людям стоит его посмотреть, чтобы

A Silent Voice (film) - Wikipedia









Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան “Ծիծաղը”

Այսօր կարդացի Սարոյանի “Ծիծաղը”։ Առաջին հայացքից թվում է՝ պատիժը ո՞ րն է, դե ծիծաղիր, բայց դա պատիժ էր, որ անհնարին էր կատարել։ Անհնարին է ծիծաղել հենց այնպես, ուղղակի։ Ուսուցչուհու համար էլ էր դժվար, նա իրեն զգացել էր արհամարհված։ Տղան ծիծաղեց այն բաների վրա, որը ծիծաղելի չէր, իսկ հետո սկսեց անընդմեջ բարձր ձայնով լաց լինել։ Ուսուցչուհին սթափվեց, տխրեցին երկուսն էլ և բաժանվեցին։ Ինձ թվում է տղան էլ, ուսուցչուհին էլ հասկացան, թե որտե՞ ղ են սխալվել։ Միգուցե՞ պետք չէր բարձր ծիծաղել նոր ուսուցչուհու մտնելու պահին, իսկ ուսուցչուհին պետք է դասարան մտնելուց առաջ դրսում թողնի իր հոգսերը և դասարան մտնի ժպիտով։ Պետք չէ երեխաներին պատժել և հիասթափեցնել։

Posted in Հայոց լեզու 9

Հնչյունափոխություն

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիրդ եմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններեն տեղիունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի (ի-ն սղվել է ), բազուկ-բազկաթոռ (ու-ն զզվել է), պատիժ-պատժել (ի-ն զղվել է), ողջույն-ողջունել (ույ-ն սղվել է), աշխույժ-աշխուժություն(ույ-ն սղվել է), մատյան-մատենագիր (այ-ն սղվել է) , պարտեզ-պարտիզան (ե-ն սղվել է ), գլուխ-գլխավոր ( ու-ն սղվել են ), էշ-իշամեղու ( է-ն սղվել է ):  

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝բառեր կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդոտ, սիրտ-սրտաբաց, կույր-կուրացած, ճահիճ-ճահճուտ, ալյուր-այլրոտ , կեզ-կիզող ,ատամնաբույժ-ատամնաբուժարան։

բ) վիշտ- վշտագին, թույլ-թուլորեն, ծնունդ-ծննդան, հաշիվ-հաշվել, արթուն-արտնանալ, հույն-հունաստան, տույժ-տուժել

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ, թխահեր, սառցահատ, երգչախումբ, կիսել, ըմպանակ, մեղվապահ, հունական, կղզյակ:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր, կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան, անեծք-անիծել, դեմ-դիմանկար, վրեժ-վրիժառու, վեպ-վիպասան

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր, շեկ+ա+հեր, վեմ+ա+փոր, մեգ+ա+պատ, գես+աստղ, սեր+առատ, հանդես+ություն, պատվեր+ա+տու, բնագետ+ություն, հրավեր+ա+տոմս:

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել, կիսամուշտակ, վիպական, իջևանել, պատվիրել, սիրալիր, իջվածք, տիրական, սիզավետ, զինել:

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան, միրգ-մրգատու, ջիղ-ջղային, կաղին-կաղնի, որդի-որդյակ, կռիվ-կռվել, խիղճ-խղճալ, կծիկ-կծկել, մահիճ-մահճակալ, կոշիկ-կոշկեղեն, նկարիչ-նկարչությու, կղզի-կղզյակ

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե-

բ) Ընկել է-

գ) դարձել է յ-

դ) պահպանվել է-

4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան), գին(ցուցակ), ուղի(գիր), միս(գործ), գարի(հաց), ծաղիկ(թերթ), դեղին(մորթ), խնդիր(գիրք), սիրտ(ցավ), բարի(կամ), այգի(պան), հոգի(ակ), երկիր(բան):

ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ, մեղու-մեղվաբույծ, նուռ-նռնենի, առու-առվակ, աղմուկ-աղմկել, սուր-սրամարտ, ծուխ-ծխախոտ, ածուխ-ածխահանք, մասուր-մասրենի, բլուր-բլրակ, թթու-թթվաշ, ապուշ-ապշել:

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

լուռ, սուտ, ջուր, հուր, մութ, ձուկ, տուն, սուրբ:

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող, սուտ խոսող, ձուկ որսացող, տունը պահող, ծուխը տնից հեռացնող, ջուր կրող, հաճախ լուռ մնացող, թթի ծառ, լեզվի մասնագետ, ձվի ձև ունեցող:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

մտամոլոր, վիրաբույժ, զինագործ, ըմպանակ, գրադարակ, երկնասույզ, լծկան, սրընթաց, կիսալուսին, մրրկահույզ, բուսաբան:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

ցրտահար, գլխային, գարնանային, լեզվակ, ձվակեր, գնդաձև, շնչավոր, նռնենի, խորհրդավոր, շրթնային, բրդատու, նրբագեղմ, ամրացնել, թթվել, առվահան, կատվախաղ, լծկան, ձկներ:

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ), ջուր(աման), շուրջ(գիծ), միս(գործ), ուրու(ական), տունկ(արան), մածուն(աման), չու(ցուցակ), սնունդ(մթերք):

Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր, մանր-մանրամասն, համր-համրություն, խառն-խառնիխուռն, ազդր-ազդրամիս, թանձր-թանձրանալ

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ, կարծր, փոքր, կայսր, քաղցր

Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական, սենյակ-սենեկազգեստ, առօրյա-առօրեակամ, հնամյա-հնամենի, պատանյա-պատանեկիկ:

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց, կատարյալ+ություն, մատյան+գիր, առաքյալ+ական, հեծյալ+զոր, ատյան+կալ:

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց, ցույց, գույն, հույս, հրապույր, լույս, բույր:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր, բուրաստան, բուսական, մատուցել, զգուշություն, հուսալից, թունավոր, գունեղ, կապտություն, սառցարան, համբուրել, ողջունել, կուտակել, կառուցում, զեկուցում, անասնաբուծություն:

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել), բույս(բան), հույս(տու), լույս(բեր), զեկույց(գիր), հրապույր(իչ), գույն(վառ), սառույց(պատ):

Posted in Գրականություն 9

Վիլյամ Սարոյան “Նարինջները”

Պատմվածք

“Նարինջները” պատմվածքը Լյուկի ընտանիքի մասին էր: Լյուկի հորեղբայր՝ Ջեկը փորձում էր նրան ժպտալ սովորեցնել, որպեսզի նա փողոցում նարինջներ վաճառի: Պատմվածքը շատ հուզիչ էր: Կարդալու ընթացքում ես էլ կարծես հայտնվեցի այդ ընտանիքի դրության մեջ և փոքր ինչ կարողացա հասկանալ, թե նրանք ինչպիսի բարդ իրավիճակում են եղել: Այնքան ծանր դրություն, որ նույնիսկ ապրելու ցանկություն չկա: Նրանք անդադար իրար ասում էին “սպանիր ինձ”:

Իմ կարծիքով Լյուկը հոգեպես շատ ուժեղ տղա էր: Շատ դժվար է այդպիսի պայմաններում ժպտալ: Բայց նա հույս ուներ, որ իր մոտ կստացվի, և գոնե մեկը նարինջ կգնի իրենից: Նա ամենահուսահատ պահին գիտակցում էր, որ իր լացով ոչինչ չի փոխվի: Լյուկը ջանք չէր խնայում, որ նարինջները վաճառի: Մենք պետք է օրինակ վերցնենք նրանից և ինչքան էլ որ դժվար լինի, հույսներս չկորցնենք և չլացենք ինչպես որ անում էր Լյուկի հորեղբոր կինը: