Posted in English

Present simple

1.Helen gets up at half past seven every day.

2.Helen often eats fast food for lunch .

3.Helen usually meets her friends for coffee in the evening.

4.Helen watch a film at the cinema once a week.

5.Helen rarely goes to the gym.

6.Helen has a driving lesson twice a week.

Posted in Պատմություն 9

Սեպտեմբերի 22-25

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ

Առաջին աշխարհամարտը սկսվեց 1914 թ. օգոստոսի 1–ին: Պատերազմն ընթանում էր մեծ տերությունների երկու խմբավորումների` Անտանտի և Եռյակ (մեկ տա­րի անց՝ Քառյակ) միության միջև: Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ խոստանալով աջակցություն Ան­տանտի դեմ պատերազմի ժամանակ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաս­տանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազ­մի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը։ Ռուսաստանը ձգտում էր տեր դառնալ սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտ­յան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Թուր­քերը կենտրոնացրել էին 300–հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանական ու թուրքական ռազմանավերը

1914 թ. հոկտեմբերի 16–17–ը ան­սպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծով­յան նավահանգիստներին, ռուսական կառավարու­թյունը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Պատերազ­մի սկզբում ռուսները ունեին մոտ 182–հազարանոց զորք: Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրա­դարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր (1914 թ. դեկտեմբերի 9–ից 1915 թ. հուն­վարի 5–ը): Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզ­բին վերստին նվաճեց նախկին դիրքերը: Ռուսական զորքերը 1915 թ. վերջից

անցան վճռական գործողությունների: 1916 թ. փետրվարի 3–ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը գրա­վեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

Այսպիսով` Ռուսաստանը 1916 թ. ամռան վերջին գրա­վել էր իր դաշնակիցներ Մեծ Բրիտանիայի և Ֆրան­սիայի հետ որոշված` Օսմանյան կայսրությունից իրեն

հասանելիք տարածքները և շատ քիչ փոփոխություննե­րով այդ դիրքերում մնաց մինչև 1917 թ. վերջը:

ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Հա­յերի աջակցությունը պատերազմի դեպքում ստանալու նպատակով Անդրկովկասի ռուսական իշխանությունները 1914 թ. աշնան սկզբներին դիմեցին գործնական քայլերի: Կովկասի փոխարքա Վորոնցով–Դաշկովի և Հայոց ազգային բյուրոյի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան բանակցություններ, ձեռք բերվեց փո­խադարձ համաձայնություն: Գրեթե ոչ ոք կասկած չուներ ռու­սական բանակի արագ հաղթանակի հարցում: Ազգա­յին բյուրոն գլխավորեց հայ կամավորական շարժման կազմակերպչական աշխատանքները: Ջոկատների ձևավորմամբ անմիջականորեն զբաղվում էր բյուրո­յի կազմած գործադիր մարմինը: Երկիրն ազատագրելու կոչին արձագանքեցին հա­զարավոր հայեր: 1914 թ. նոյեմբերի սկզբին արդեն ձևավորվել էին կամավորական չորս ջոկատներ: I ջոկատը՝ Անդրանիկ, II ջոկատը՝ Դրոն, III ջոկատի՝ Համազասպը, IV ջոկատինը՝ Քեռին: Շուտով կազմավորվեց ևս երկու ջոկատ՝ V ջոկա­տը՝ Վարդանը, VI ջոկատ՝ Ա. Ջանփոլադյանը: Առաջինը ռազմի դաշտ մեկնեց I ջոկատը: 1915 թ. ապրիլի սկզբին II, III, IV և V ջոկատները Քանաքեռում միավորվեցին: Ստեղծվեց Արարատյան գունդը՝ Վարդանի գլխավորությամբ, որը շուտով մեկնեց ռազմի դաշտ: Էջմիածնում նրանց օրհնեց Ամենայն հայոց կաթողի­կոս Գևորգ Ե–ն: Բայազետ հասնելով՝ գունդը միացավ ռուսական զորաջոկատին, որն առաջադրանք էր ստա­ցել` հարձակվելու Վանի ուղղությամբ: 1915 թ. հայոց գունդն անցավ հարձակման՝ Վանի պաշտ­պաններին օր առաջ օգնության հասնելու նպատակով: Մայիսի 5–ին 150–հոգանոց հայկական հեծյալ ջոկատն առաջինը մտավ հայոց հինավուրց մայրաքաղաք, հա­ջորդ օրը Վան հասան Արարատյան գունդը և ռուսա­կան զորաջոկատը: Հայ կամավորների միացյալ գունդը շուտով ազա­տագրեց Շատախի և Մոկսի գավառները: Վանի ընդհանուր նահանջի ժամանակ հայ բնակչության հետ հարկադրված նահանջեցին նաև հայ կամավորները: Միառժամանակ տիրած հիասթափությունից հետո կամավորական շարժումը 1915 թ. աշնանը կրկին թափհավաքեց: Համալրվեցին նախկին վեց ջոկատները: Ստեղծվեց ևս 2 ջոկատ, VII ջոկատ՝ Հ. Արղությանի, VIII ջոկատը՝ Նիկոլ Աղբալյան: Կամավորների ընդհանուր թիվը 1915 թ. վերջին և 1916 թ. սկզբին հասավ 10 հազարի: Հայկամավորները կրկին մեկնեցին ռազմի դաշտ ու փառ­քով պսակեցին իրենց և ազգի պատիվը: 1916 թ. հունվար–փետրվարին հայկական ջոկատնե­րը ազատագրեցին Խնուսը, Մուշը, Բիթլիսը: 1916 թ. մայիսի 15–ին, զոհվեց IV գնդի հրամանատարը՝ Քեռին:Ռուսական իշխանություններն իրազեկ էին հայերի ինքնավարական և անկախական նպատակներին և որոշեցին լուծարել հայկական ջոկատները: Հայոց ազգային բյուրոն կարողա­ցավ դրանցից կանոնավոր զորամիավորներ ստեղծելու իրավունք ձեռք բերել: 1916 թ. ամռանը կամավորական 8 ջոկատները վերակազմավորվեցին վեց հայկական հրաձգային գու­մարտակների: Դրանք մտան ռուսական կանոնավոր զորքերի կազմը: Այսպիսի շարունակություն գտավ հայկական ազգային զինուժի պատմությունը Կովկաս­յան ճակատում: