Posted in Uncategorized

Գրաբար 1 մաս․ Շարունակություն․

Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ – լավ

զթագաւոր – ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր – քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ – աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Այս նաղադասւթյան մեջ «եւ» բառը պետք է օգտագօրծվի բայց իմաստով․

2. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ – զույգ դո՛ւրս գրիր:

Լավ է-վատ է, մանուկ-ծեր, աղքատ-հարուստ, իմաստուն-անգետ․

3. Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը:

4. Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան– ին հաջորդող բառի վրա:

Leave a comment