Posted in Գրականություն 9

Կոնֆուցիոսի մտքերի վերլուծություն

Կարդացե՛ք ստեղծագործությունը և  կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

      ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Հնում, երբ դեռ չկար համացանցը, իսկ հեռուստատեսությունը նոր էր լույս տեսնում, մարդիկ չէին մտածում հայտնի կամ ճանաչված լինելու մասին, այն ժամանակ մարդիկ փորձում էին պարզապես կատարյալ լինեին իրենց շրջապատում, որպիսի բոլորը ցանկանակ նրանց հետշփվել։Այժմ երբ աշխարհում կան շատ ճանաչված մարդիկ բոլորը ցանկանում են նմանվել իրենց և ունենան մեծ լսրան։

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Մարդիկ, ովքեր արդեն գտելեն իրենց և իրենց եսը, ուրիշներից կախվածություն չունեն շփվում են ազատ, որովհետև գիտեն, որ իր ենք գիտեն այն ինչ պետք է և երբեք գլուխները չեն կախի նրանց հետ շբվելուց։Իսկ մարդիկ ով քեր փոքրեն, դե իհարկե այստեղ փոքր բառը փոխաբերական իմ աստով է գործածվում, այն նշանակում է, որ մարդիկ դեռ չեն գտել իրենց սեփական եսը, չեն կողմնորոշվել իրենց նախասիրություններում, միշտ քայլում են արդեն «մեծ» մարդկանց հետևից, որպիսի նրանցից բան սովորեն և կարողանան առաջ գնալ։Բայց նրանք հեշտ չեն ապրում «մեծ» մարդկանցհետ, որովհետև կամ ամաչում են, կամ մտածում, որ իրենց գիտելիքները այնքան շատ չեն և դա կարող է ամաչելու առիթ տալ։

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Այն մարդիկ, ովքեր գիտեն լսել և չհակաճառել նրանք ամենևին  էլ հիմար չեն, որովհետևնրանքհամաձայնվումենիրենցզրուցակցիհետևնրանցկարծիքըհաշվիենառնում, ինչքանէլիրենցկարծիքըտարբերվինրանքլռումեն, դահագանքինշանէ։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Կոնֆուցիոս: Զրույցներ և ասույթներ

Կոնֆուցիոսն ասում է.

Երիտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:

Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձրեն, ով քեր ցածրեն միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Այստեղմարդունչափումենիրենցգիտելիքներով, մտածելակերպովևմակարդակով։Եթեմարդունիցածրմակարդակևամենլուրջթեմանակարողէծաղրիառարկասարքելպետքչէնրահետխոսել։Պետքէխոսելայնպիսիմարդկանցհետ, ովքերկվերաբեվենզրույցինայնպես, ինչպսդուենթադրումես, որինկադունրանիցխորհուրդկհարցնես, որովհետևնեղիրավիճակումես, եթենալինիվեհմարդ, ապանակմտածիևհամապատասխանխորհուրդկտա, իսկեթելինիմիջինիցցածրմարդ, ապանամիգուցեծաղրինրահամար, որնանքնուրույնչիկարողանումորոշումկայացնել։

Դաստիարակության գործում չի կարելի տարբերությունդն ել մարդկանց մեջ:

Այսմիտքըշատճիշտէարտահայտված, որովհետևմարդկանցմիմասկա, ովքերմտածումեն, որմիայներեխաներինպետքէդաստիրակել, մտածումեն, որբոլորչափահասներնարդենդասիրակվածեն, սակայնշատուշատչափահասներչունենայնդաստիրակությունը, որիունիօրինակտաստարեկաներեխան։Այսպիսովդաստիրակվելուհամարորևէտարիքչկա, բոլորըմինջևկյանքիվերջպետքէդասիարակվեն։

Posted in Գրականություն 9

«Մխիթարյաններ և Սեբաստացիներ»

1.Ի՞նչ դժվարություններ է ունեցել Սեբաստացին բառարանը կազմելիս,  ինչո՞ւ է պատրաստել  այս  բառարանը, ի՞նչ  բովանդակությամբ:

Մխիթար Աբբահայրը Վենետիկի Սբ. Ղազար կղզում իր «Բառգիրք հայկազեան լեզուի» երկատորյակը ստեղծելիս` չունենալով հայոց լեզվի բառարանագրության ոչ մի նշանակալից նախադեպ, հայերենի ոչ մի այբբենական բառացանկ: Պատմությանը հայտնի էր միայն Արիստակես Գրչի վեցդարյա վաղեմության ուղղագրական փոքրածավալ ձեռագիր բառարանը, որը չէր կարող որևէ կերպ Մխիթարին ուղեցույց լինել: Նրա հավակնությունները շատ մեծ էին: Նա ուզում էր իր ժամանակի եվրոպական չափանիշներին համապատասխան բառարան ստեղծել:

2.Գրիր Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը:

01_48

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա., դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը` քարոզելու Հիսուսի ավետարանը:

3. Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

Սահակ Ճեմճեմյանն իր գրքում ջանում է որքան հնարավոր է մանրամասն ներկայացնել Մխիթար Սեբաստացու բառարանաստեղծական աշխատանքի եղանակը: Նա գրում է, որ Միաբանության Մայրավանքի դիվանում պահվում է բառարանի սևագիր օրինակների մի ծրար, որի պարունակությունը թույլ է տալիս բաժանելու աշխատանքի ուղղությունը երեք խմբերի.
ա) Մխիթար Աբբահոր ինքնագիր օրինակը. աշխատանքային այս սաղմնային փուլում նա հիմնականում տվել է Աստվածաշնչում հանդիպող հասարակ անունների` գոյականների բացատրությունները` աստվածաշնչյան վկայություններով և հետևաբար` տալով միայն բառերի այն իմաստները, որոնցով դրանք գործածված են Աստվածաշնչում:
բ) Բառգիրք նախնեաց մատենագրութեան. աշխատանքային այս փուլում Մխիթարը հավաքել է Խորենացու, Նարեկացու, Լաբրոնացու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Արծրունու, Ոսկեբերանի, Ագաթանգեղոսի և այլ պատմիչների, գրողների և մատենագիրների գործերում հանդիպող բառերը: Այս փուլի ընթացքում չեն կրկնվել առաջին փուլում հավաքված բառերը:
գ) Բառգիրք Սուրբ Գրքի. այստեղ հավաքված են միայն Աստվածաշնչի բառերը, որոնք ունեն ավելի ճոխացված մեջբերումներ և բացատրություններ:

Սահակ Ճեմճեմյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, Հայկազյան բառարանի հիմնական աղբյուրը յոթ լեզվով գրված Ս. Գիրքն է եղել, որի մեջ եղած բառերի քննությունը և հայերեն օրինակների հետ համեմատությունը ավելի արժանահավատ է դարձրել բառերի բացատրությունները:
Մխիթարի համար մեծ օգնություն է եղել նաև 1620թ տպագրության Կալեպինո Ամբրոսիոյի «Յոթ լեզուների բառարանը»: Ուսումնասիրելով տարբեր լեզուներից հայերենի փոխառությունները` Մխիթար Սեբաստացին ջանացել է տալ այդ նոր բառերի ստուգաբանական, գիտական բացատրությունները:
Իր Հայկազյան բառարանում Մխիթարը զետեղեց նաև տարբեր քարտեզներ, որոնք բառարանը ավելի հանրագիտարանային դարձրեցին:

Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 9-13

1. Բաթումի պայմանագիրը

Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ.
Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ Երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային, որպեսզի կարողանա Հայաստանի վրայով զորք տեղափոխել Ադրբեջան։ Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ Բայց, մյուս կողմից, ճակատագրի հեգնանքով, սա անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Բաթումի պայմանագիրը, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։

2. Հայաստանի առաջին հանրապետության պետական կառուցվածքը

Իշխանության մարմինների ստեղծումը

Պետական շինարարության կարևորագույն օղակներից է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների ձևավորումը: Կազմվեց անդրանիկ կառավարությունը։ 1918թ. հուլիսի երկրորդ կեսին, Հայոց ազգային խորհրդի անդամները, փոխադրվեցին մայրաքաղաք Երևան և անմիջապես անցավ գործի։ Կառավարության նախագահ ընտրվեց Հովհաննես Քաջազնունին (1868-1937)։ Արամ Մանուկյանը հսկայական կազմակերպչական աշխատանք էր կատարել։ Կառավարության ստեղծումից հետո խնդիր դրվեց ձևավորել բարձրագույն օրենսդիր մարմինը` խորհրդարանը։ Առաջին խորհրդարանի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը‚ իսկ երկրորդինը` Ավետիս Ահարոնյանը։ ՀՀ-ն համարվում էր խորհրդարանական դեմոկրատական հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը խորհրդարանն էր, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, որի նախագահը համարվում էր հանրապետության առաջին պաշտոնատար անձը։ Պետական իշխանության կայացման գործում կարևոր էր նաև դատական իշխանության ձևավորումը։ Սկզբում ժամանակավորապես պահպանվեցին Ռուսական կայսրության օրենքները, հետագայում սկսեցին արմատավորվել հայ ազգային-պետական ոգուն բնորոշ օրենքներ։Աշխարհամարտի ավարտից հետո, երբ ՀՀ տարածքը սկսեց ընդարձակվել, գավառների թիվն անցավ մեկ տասնյակից։ 1920թ. մայիսին, վարչական տեսակետից հանրապետության տարածքը բաժանվեց չորս նահանգների` Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի։ 

Ազգային բանակի ստեղծումը

1918թ. ամռանը հայկական կորպուսը վերակազմավորվեց մեկ հետևակային դիվիզիայի, որի հրամանատար նշանակվեց գեներալ Մովսես Սիլիկյանը։ Հանրապետության առաջին ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը, իսկ հայոց բանակի գլխավոր հրամանատարը` գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ ՀՀ զինված ուժերը աստիճանաբար համալրվում էին թե՛ զորքով և թե՛ զինտեխնիկայով ու նյութատեխնիկական միջոցներով։ Բանակում կարևոր խնդիրներից էին նաև կարգապահության ամրապնդումը, մարտական ոգու բարձրացումը, մայրենի լեզվի արմատավորումը և այլն։ Այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ կատարվեցին։ Սակայն ժամանակի պակասը և մի շարք աննպաստ հանգամանքներ հնարավորություն չտվեցին ավարտին հասցնել հայկական ազգային բանակի կայացումը։

Դիվանագիտական կապերի հաստատում

ՀՀ առաջին ճանաչողը եղավ Թուրքիան, սակայն կողմերի միջև անմիջական
հարաբերություններ չհաստատվեցին։ Հայաստանը մեկ-երկու տարվա ընթացքում դիվանագիտական կապեր հաստատեց աշխարհի շուրջ 40 պետությունների հետ։ 1920թ. հունվարին Անտանտի պետությունների Գերագույն խորհուրդը փաստորեն ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Դիվանագիտական կապեր հաստատելով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ էր հետապնդում հասնել Հայաստանի միջազգային ճանաչմանը‚ դրանով նպաստ բերել Հայկական հարցի լուծմանը, օտար պետությունների հետ իրականացնել առևտրատնտեսական հարաբերություններ, ստանալ հումանիտար օգնություն և այլն։

Հայաստանի Հանրապետության պետա­կան խորհրդանիշները

Պետական դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր (հայ ժողովրդի թափած արյունը), կապույտ (Հայաստանի ջինջ երկինքը) և ծիրանի (աշխատանքը) գույներով։ Պետական օրհներգ ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Հաստատվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին
մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու` Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք
ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության
կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի ստեղծումը: Շրջանառության մեջ դրվեցին հայկական չեկերը, հիմնվեց հանրապետության պետական բանկը և այլն։

3. Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: Հիմնավորե՛ք ձեր պատասպանը

Ըստ իս Թուրքիան ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, որպիսի կնքվի Բաթումիի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագիրը Թուրքիայի համար ձեռնտու էր։ Սակայն չհստատեց դիվանագիտական կապեր, որովհետև դա արդեն իրենց համար ձեռնտու չէր։

Posted in Պատմություն 9

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Երեխայի իրավունքները

Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: Կոնվենցիան առաջարկում է հասկացություն, համաձայն որի՝ երեխան դիտվում է որպես անհատ և որպես ընտանիքի ու համայնքի անդամ՝ օժտված իր տարիքին և զարգացման փուլին հարիր իրավունքներով ու պարտականություններով: Երեխաների իրավունքների այսպիսի ընկալմամբ Կոնվենցիան ուշադրությունը սևեռում է երեխայի վրա՝ ամբողջությամբ վերցրած: Կոնվենցիան ճանաչում է բոլոր երեխաների հիմնարար մարդկային արժանապատվությունը և նրանց բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու հրատապությունը: Այն հստակեցնում է գաղափարը, որ կյանքի տարրական որակի իրավունք պետք է ունենան բոլոր երեխաները, և դա չպետք է լինի միայն մի քանիսի արտոնությունը:

Երեխայի իրավունքների 10 հիմնական սկզբունքները

  1. Երեխային պետք է ապահովվի հատուկ պաշտպանություն, ինչպես նաև տրամադրվեն հնարավորություններ և բարենպաստ պայմաններ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալ ֆիզիկապես, մտավոր, բարոյապես, հոգևոր և սոցիալական առողջ և նորմալ ձևով և ազատության և արժանապատվության պայմաններում: 
  2. Երեխան ծննդյան օրվանից պետք է ունենա իր անվան և ազգության իրավունք:
  3. Երեխան պետք է օգտվի սոցիալական ապահովության առավելություններից: Նա պետք է ունենա առողջ աճի և զարգացման իրավունք: 
  4. Ֆիզիկական, մտավոր կամ սոցիալական հաշմանդամություն ունեցող երեխային պետք է տրամադրվի հատուկ բուժում, կրթություն և խնամք:
  5. Իր անհատականության լիարժեք և ներդաշնակ զարգացման համար երեխան կարիք ունի սիրո և փոխըմբռնման: Նա պետք է հնարավորության դեպքում մեծանա ծնողների խնամքի և պատասխանատվության ներքո, և ամեն դեպքում ՝ սիրո և բարոյական և նյութական անվտանգության մթնոլորտում: Փոքր երեխան չպետք է, բացառությամբ բացառիկ հանգամանքների, առանձնանա իր մորից: 
  6. Երեխան իրավունք ունի կրթություն ստանալու, որը պետք է լինի անվճար և պարտադիր, գոնե նախնական փուլերում: 
  7. Երեխային պետք է տրամադրվեն խաղերի և ժամանցի լիարժեք հնարավորություններ: 
  8. Երեխան պետք է պաշտպանված լինի անտեսման, չարաշահման և շահագործման բոլոր ձևերից: 
  9. Ոչ մի դեպքում նրան չպետք է վստահվի կամ թույլատրվի աշխատել, ինչը վնասակար կլինի նրա առողջության կամ կրթության համար, նաև խոչընդոտում է նրա ֆիզիկական, մտավոր կամ բարոյական զարգացմանը:
  10. Երեխան պետք է խուսափի այնպիսի պրակտիկայից, որը կարող է խթանել ռասայական, կրոնական կամ խտրականության ցանկացած այլ ձև: 

ՅՈՒՆԻՍԵՖ (UNICEF – United Nations Children’s Fund)

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա կյանքի լավագույն սկիզբ և կարողանա հաղթահարել աղքատության, բռնության, հիվանդությունների և խտրականության հետևանքով առաջացած խոչընդոտները: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործում է սկսած 1994 թվականից: Արդեն 25 տարի է ինչ աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ մշակել և իրագործել բարեփոխումներ՝ ուղղված Հայաստանի երեխաների իրավունքների իրականացմանը խոչընդոտող բացերի վերացմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

Posted in Իրավունք

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերությունները և հասնել միջազգային համագործակցության: 1992 թվականի մարտի 2-ից սկսած ՄԱԿ-ը համագործակցում է Հայաստանի հետ։ Այս օրերին ՄԱԿ-ը պետք է մեծ դեր ունենա Հայաստանում ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար և Թուրք-Ադրբեջանական ագրեսիան և տերորիզմը դադարեցնելու համար, որովհետև նրանց արածը արդեն անցնում է մարդասիրական բոլոր սահմանները՝ հարձակվում է խաղաղ բնակչության վրա, օգտագործում է արգելված զինատեսակներ։ Երկրները, նաև ՄԱԿ-ը կոչ են անում դադարեցնել պատերազմը, սակայն նրանցից ոչ ոք հստակ քայլեր չի ձեռնարկում։ ՄԱԿ-ի կազմակերպության հիմնական գործառույթը հենց դա է՝ երկրների միջև պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ ՄԱԿ-ը լռում էր և շարունակում է լռել չգիտակցելով, որ իր լռելու պատճառով վերանում է մի անբողջ սերունդ, ովքեր նոր պետք է կյանք մտնեին․․․

Posted in Հանրահաշիվ 9

Խնդիր

Ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով մեծ է ուռուցիկ (n+2)-անկյան ներքին անկյունների գումարից: Գտեք n-ը:

Ուռուցիկ n անկյան ներքին անկյունների հավասար է 180o (n-2): 2n և (n+2) անկյան բազմանկյունների անկյունների գումարը կլինի՝ 180o (2n-2) և 180o(n+2+2) = 180on
Քանի որ ուռուցիկ 2n անկյան ներքին անկյունների գումարը 50%-ով գերազանցում է ուռուցիկ n+2 անկյան ներքին անկյունների գումարին՝ 180o(2n-2) = 180o. (1+50/100)
Լուծելով հավասարումը կստանանք՝ n=4

Posted in Հայոց լեզու 9

Տեքստային աշխատանք

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2․Տեքստից գտիր հանրահայտթռչունզարդարվածառավոտսյուքունկբառերի հոմանիշները։

Հանրահայտ- աշխարհահռչակ

Թռչուն- հավք

Զարդարված- պճնված

Առավոտ- վաղորդայն

Սյուք- հով

Ունկ- ականջ 

3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Սիրավառ, կարմրափթիթ, բանաստեղծ

3․Գտիր մեկ ածանցավոր բառ։

Հեռավոր, պճնված, անվախճան

4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Երջանկություն, տխրության, գարնան

5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

Գարունէ․

Posted in English

test 10.11.2020

  1. Answer : b) can

2. Answer : b) for

3. Answer : c) do you drink green tea

4. Answer : a) to hear

5. Answer : b) i’ll let

6. Answer : d) have you been playing

7. Answer : b) was invented

8. Answer : b) had to

9. Answer : b) who’s

10. Answer : c) might

11. Answer : a) boys

12. Answer : d) have you been doing

13. Answer : a) depressed

14. Answer : a) despite

15. Answer : c) had already started

16. Answer : a) I don’t have to

17. Answer : c) had known

18. Answer: a) broke up

19. Answer: a) none

20. Answer: b) i’ll be able to

21. Answer: a) bringing

22. Answer: b) each other

23. Answer: d) had studied

24. Answer: b) some

25. Answer: a) it was making

26. Answer: b) much

27. Answer:  d) a few

28. Answer: b) were made

29. Answer: a) take

30. Answer: c) used to