Posted in Գրականություն 9

Մանգաների մասին

The Heroes of Renown in Manga | Superprof

Մանգան ճապոնական կոմիքսների և գրաֆիկական վեպերի ոճ, որը սովորաբար ուղղված է մեծահասակներին և երեխաներին: «Manga» բառը նշանակում է բոլոր տեսակի մուլտֆիլմերին, կոմիքսներին և անիմացիաներին: Անգլախոսների շրջանում «Manga» ունի «ճապոնական կոմիքս» նշանակությունը :

Մանգայի պատմությունները սովորաբար տպագրվում են սև և սպիտակով. Ժամանակի սղության պատճառով, գեղարվեստական ​​պատճառներով (քանի որ գունազարդումը կարող է նվազեցնել արվեստի գործի ազդեցությունը) և տպագրության ծախսերը ցածր պահելու համար  - չնայած որ լիարժեք մանգա կա: (օրինակ ՝ Գունավոր): ճապոնիայում մանգան սովորաբար սերիականացվում է մանգայի խոշոր ամսագրերում, որոնք հաճախ պարունակում են բազմաթիվ պատմություններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացվում է մեկ դրվագում, որը կշարունակվի հաջորդ համարում: Հավաքած գլուխները սովորաբար վերահրատարակվում են տանկային ժապավեններով, հաճախ, բայց ոչ բացառապես թղթե գրքերով:Մանգայի նկարիչ (ճապոներենով ՝ mangaka) սովորաբար աշխատում է մի փոքրիկ ստուդիայում մի քանի օգնականի հետ և կապված է կոմերցիոն հրատարակչական ընկերության ստեղծագործական խմբագրի հետ : Եթե ​​մանգայի շարքը բավական տարածված է, այն կարող է անիմացիոն լինել իր գործարկումից հետո կամ դրա ընթացքում:  Երբեմն մանգան հիմնված է նախորդ կենդանի գործողության կամ անիմացիոն ֆիլմի վրա:

Մանգան ունի տարբեր ժանրեր օրինակ՝

գործողություն, արկածային, բիզնես և առևտուր, կատակերգություն, դետեկտիվ, դրամա, պատմական, սարսափ, առեղծված, սիրավեպ, գիտական ​​ֆանտաստիկա,ֆանտազիա և այլն ...


մանգայի շապիկների մի քանի նկարներMy Top 15 Manga Cover Art | Anime Amino

Shaman King Manga Will Be Completed in English for the First Time

Info - Volume Covers and Official Art Thread | MangaHelpers
NO SPOILER] reading the manga currently - best Manga Cover : souleater
Posted in Պատմություն 9

Նոյեմբերի 16-20

1. Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության քաղաքականկյանքը՝ համեմատելով այն ներկայիս Հայաստանի քաղաքականկյանքի հետ:

Հանրապետության քաղաքական կյանքի հիմնական դերակատարները կուսակցություններն էին։ Հայաստանում գործում էին մի շարք քաղաքական կուսակցություններ։ Դրանցից առավել աչքի էին ընկնում Դաշնակցությունը, Հայ ժողովրդական, Հայ ռամկավար, Սոցիալիստ-հեղափոխական, Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունները։ Այս կազմակերպությունների մի մասը պաշտպանում էր սոցիալիզմի գաղափարներ, իսկ մյուս մասը` ազատական արժեքներ: Բազմակուսակցական համակարգի ձևավորումը, անշուշտ, նպաստում էր երկրի ժողովրդավարացման գործընթացներին:

2. Ներկայացրե՛ք Մայիսյան ապստամբությունը՝ հետևյալպահանջներով.

աԱպստամբության նպատակը

1920թ. հունվարին մայիսյան ապստամբությունը սկսելով, Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդաժողովը նպատակ ուներ արտաքին ու ներքին նպաստավոր պայմանների դեպքում ապստամբել և գրավել իշխանությունը։

բՂեկավարները

Ապստամբությունը ղեկավարելու համար ստեղծվեց Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե։ Հրամանատար կապիտան Սարգիս Մուսայելյանը նշանակվեց ապստամբական ուժերի ղեկավար։ Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար որոշվեց ստեղծել ուժեղ ձեռքի կառավարություն։ Մայիսի 5-ին հրաժարական տվեց Ալ. Խատիսյանի կառավարությունը, նրա փոխարեն կազմվեց այսպես կոչված Բյուրո-կառավարություն։ Վարչապետ նշանակվեց Համազասպ Օհանջանյանը։ Նորաստեղծ կառավարությունը ձեռնարկեց մի շարք արտակարգ միջոցառումներ։ Արգելվեցին գործադուլները և ցույցերը։ Հիմնվեցին արտակարգ դատարաններ, սահմանվեց մահապատիժ և այլն։

գԿարևոր իրադարձությունները

Մայիսի 10-ին ՀՌՀԿ-ն Ալեքսանդրապոլում իշխանությունը վերցրեց իր ձեռքը, սակայն անվճռական գտնվեց, և մի քանի օր անց կառավարական ուժերը Սեպուհի հրամանատարությամբ ստիպեցին ապստամբներին անձնատուր լինել։ Ապստամբական թույլ բռնկումներ եղան նաև Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Ղազախ-Շամշադինում և այլուր։ Այդ ելույթները նույնպես հեշտությամբ ճնշվեցին։ Գնդակահարվեցին մի շարք բոլշևիկ ղեկավարներ, իսկ մի քանի հարյուր ակտիվիստներ բանտարկվեցին։ Կասեցվեց նորաստեղծ Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Բոլշևիկների մի մասն անցավ ընդհատակ, իսկ մյուս մասը հեռացավ Ադրբեջան, որպեսզի այնտեղից նախապատրաստեր իշխանությունը գրավելու նոր գործողություններ։

դՆշանակությունը /հետևանքները/

Մայիսյան ապստամբությունը պարտվեց։ Պարտության հիմնական պատճառն այն էր, որ ապստամբ բոլշևիկները բավարար աջակցություն չստացան ժողովրդի կողմից։ Ապստամբության ղեկավարները հույսը դրել էին դրսի` Կարմիր բանակի օգնության վրա, որը տեղի չունեցավ։ Ապստամբությունը ընթացավ անկազմակերպ, անջատ-անջատ, առանց միասնական ղեկավար կենտրոնի։ Այդուհանդերձ, չնայած Մայիսյան ապստամբությունը ճնշվեց, սակայն սասանեց կառավարության դիրքերը, ընկավ բանակի մարտունակությունը։

Posted in Կենսաբանություն 9

Դաս 6

Պլաստիկ փոխանակություն

Պլաստիկ փոխանակությունն արտացոլում է բջջում օրգանական նյութերի կենսասինթեզի գործընթացները։Որոնց մեջ ամենակարևորը սպիտակուցների կենսասինթեզն է։

Էներգետիկ փոխանակություն

Բջիջն էներգիայով ապահովելու համար օգտագործում են օրգանական նյութեր՝ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ։ Բջիջների մեծ մասը որպես էներգիայի աղբյուր առաջին հերթին օգտագործում են ածխաջրերը։ Օրինակ՝ կաթնասուննների գլխուղեղի բջիջների համար էներգիայի աղբյուր է գլյուկոզը։ Պոլիսախարիդները ներգրավվում են կատաբոլիզմի ռեակցիաներում նախապես հիդրոլիզվելով մինչև մոնոսախարիդների։ Ճարպերը նախապես ճեղքվում են գլիցերինի և ճարպաթթուների և որպես էներգիայի աղբյուր սկսվում են օգտագործվել, գլխավորապես այն ժամանակ, երբ վերջանում են ածխաջրերը։ Սակայն կան բջիջներ, որոնք գերադասում են որպես էներգիայի աղբյուր օգտագործել ճարպաթթուներին։ Սպիտակուցները նախապես ճեղքվում են ամինաթթուների և որպես էներգիայի աղբյուր են օգտագործվում, եթե վերջացել են բջջում ածխաջրերը և ճարպերը, քանի որ սպիտակուցները բջջում իրականացնում են այլ շատ կարևոր ֆունկցիաներ։ Սպիտակուցները՝ որպես էներգիայի աղբյուր կարող են օգտագործվել միայն երկար սովահարության պայմաններում։ Բջջում գլյուկոզի ճեղքումը տեղի է ունենում իրար հաջորդող երկու փուլով։ Առաջինը կոչվում է գլիկոլիզ կամ անթթվածին ճեղքում։ Երկրորդ փուլն անվանում են շնչառություն կամ թթվածնային ճեղքում։

Գլիկոլիզ

Գլյուկոզի անթթվածին ճեղքումը կոչվում է գլիկոլիզ, որն ընդհանուր է և՛ անաէրոբ, և՛ աէրոբ ճեղքավորումների համար։ Դիտարկենք գլյուկոզի անթթվածին ճեղքման գումարային հավասարումը. C6H12O6 + 2ԱԿՖ + 2H3PO4 → C3H6O3 + 2ԱԵՖ + 2H2Օ Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։ Ջրածինների համար որպես ընդունիչ հանդես է գալիս ՆԱԴ+-ը, որն, իրեն միացնելով ջրածիններին, վերականգնվում է՝ ՆԱԴ •H + H+ (ՆԱԴ•H2)։ Էուկարիոտ բջիջներում գլիկոլիզը տեղի է ունենում ցիտոպլազմայում, և այդ գործընթացի իրականացման համար թթվածնի առկայությունը պարտադիր չէ։

Ավտոտրոֆ

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացու, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։

Հետերոտրոֆ

Ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզ, ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է, ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։

Ֆոտոսինթեզի լուսային փուլը

Ֆոտոսինթեզի լուսային փուլում առաջանում է ջրածնի ատոմներ,անջատվում է մոլեկուլային թթվածին և սինթեզվում է ԱԵՖ (ադենոզին եռֆոսֆորական թթու)։

Ֆոտոսինթեզի մթնային փուլ

Մթնային փուլում կապվում է CO2—ը, որը H-ի ատոմների հետ փոխազդելով՝ առաջացնում է շաքար (գլյուկոզ) և այլ օրգանական նյութեր։

Քեմոսինթեզ

Քեմոսինթեզ է կոչվում քիմիական ռեակցիաների էներգիայի փոխարկումը սինթեզվող օրգանական միացությունների քիմիական կապերի էներգիայի հետ։