Posted in Հայոց լեզու 9

Առաջադրանք

1. Բաց թողնված տառերը լրացրու՛։

          Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում. նրան պատում է  երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առոզջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

2. Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
Սկեսրայր
Քաջայր
Քարայր
Ազնվայր
Այրուձի
3. Տրված բառերում գտիր հնչյունափոխված արմատները:

Գետնաքարշ-գետին
գիտնական-գետ
հնձվոր-հունձ
խուսափել-խույս
քննարկել-քնին
լսափող-լիս
նստարան-նիստ
լրջախոհ-լուրջ
ուղեկից-ուղի
շրջադարձ-շուրջ
կավճոտ-կավիճ
սուզանավ-սույզ
չվացուցակ-չու
իշայծյամ-էշ
պտուտակ-պտույտ

4. Շարքի բառերում ընդգծիր նախածանցներն ու վերջածանցները:
Տհաճ, խանդոտ, մայիսյան, վարք, փորձանք, հաճելի, զսպանակ, բանվոր, պարագլուխ, մականուն, թվական, բուրավետ, մեղք, վայրենի, փոխարքա, հոգյակ, ծնունդ, հավելված, ներամփոփ, ելույթ, գերադաս:

5․Բշարքից գտի՛ր Ա շարքի դարձվածքների հոմանիշ բացատրությունը։

ոտ ու ձեռից ընկնել- ծերանալ
ուղտի ականջում քնած- դինջ
լուն ուղտ դարձնել- փոքր մի բան ուռճացնել
կրիայի քայլերով- դանդաղ
անկողին ընկնել- հիվանդանալ
գլուխ գլխի տալ- միասին մտածել
խելքի ծով- խելացի

6. Գտի՛ր հոմանիշները։

Շիշ- սրվակ
սայր- ոստ
շիրիմաքար- տապան
շեմք- սեմ
նյարդ- ջիղ
շիվ- շեղբ

7. Կազմի՛ր նախադասություններ տրված համանուններով։

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

Մենք անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեսնելու մեր խնամիներին։
Ես մնացել էի տանը, որպեսզի խնամեմ հիվանդ տատիկիս։

Ես գնեցի տարբեր գույնի ներկեր։
Ես ներկեցի իմ սենյակի պատերը վարդագույն։

Տատիկս ցորենը տարել էր աղաց, որպեսզի աղար։
Մայրիկս աղաց ամբողջ միսը։

Ավելի պոչը կոտրվել էր։
Անիի պայուսակն ավելի մեծ է, քան Աննայինը։

8. Բառակապակցությունները դարձրո՛ւ բարդբառեր։

Դառը համ ունեցող- դառնահամ
ալիքներով ծփացող- ալեծուփ
ինքն իրեն մոռացած- ինքնամոռաց
մտքերի մեջ մոլորված- մտամոլոր
ոսկուց ձուլված- ոսկեձուլ
կյանքը սիրող- կենսասեր

9. Նախադասության մեջ տեղադրի՛ր տրված բառերը՝համապատասխան փոփոխություններ անելով:

Գերանը  վաղուց նկատվել՝  դեռ  անցյալ գարնան հաճախադեպ  տեղատարափ անձրևի ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն տեղաշարժվեց:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր ինչ    տխրալի մեղեդին  թախիծով  պարուրեց  մարտը՝  դաժան   զինվորական   կարծրացած  հոգին և   մոռացավ   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

10․Տեղադրի՛ր բաց թողնված տառերը։

Վայրէջք, ակնթարթ, ճգնավոր,  անօրեն,  արդուզարդ,  անէական,  կտրիճ,  սրբություն,  օրեցօր,  պախուրց,  ուխտապան, ուղտավոր:

Posted in Պատմություն 9

«Բառբառներ» ակումբի պարապմունք

Նոյեմբերի 26-ին Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ «Բառբառներ» ակումբի երկրորդ պարապմունքը, որին ներկա էին Ավագ դպրոցի սովորողներ և դասավանդողներ, ինչպես նաև արցախցի մեր ընկերները ։ Պարապմունքի ընթացքում Վարդան Կարապետյանը և Աննա Երիցյանը ներկայացրեցին իրենց ծննդավայրերի՝ Սյունիքի և Տավուշի բարբառները։ Վարդան կարապետյանը արմատներով Սյունիքից է՝ Գորիսի Կոռնիձոր գյուղից, և ներկայացնում էր Սյունիքի, մասնավորապես իր գյուղի բարբառը, իսկ Աննա Երիցյանը արմատներով Տավուշից է՝ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից, և ներկայացնում էր Տավուշի, մասնավորապես իր գյուղի բարբառը։

Քանի որ պարապմունքը նվիրված էր սեբաստացու օրերին և ներկայացվում էր մեր կրթահամալիրի ունեցած կրթական կապերը Սյունիքի և Տավուշի հետ, ընկեր Վարդանը և ընկեր Աննան ներկայացրեցին վերջին երեք տարիներին դեպի Սյունիք և Տավուշ իրականացրած իրենց ճամփորդությունները և դրանց արդյունքում ունեցած ձեռքբերումները: Նրանք նաև կարդացին Տավուշի և Սյունիքի բարբառային մի շարք բառեր, որոնք բավականին շատ նմանություններ ունեին։ Պարապմունքի մասնակից արցախցի սովորողները նույնպես ներկայացրեցին իրենց բարբառը, արցախյան բարբառով կարդացին հետաքրքիր օրհնանքներ, իսկ վերջում ասմունքեցին նորից արցախյան բարբառով։

Շատ հետաքրքիր պարապմունք էր, որը, կարծում եմ շարունակական կլինի և մենք կրկին մասնակից կլինենք նման շատ հանդիպում-քննարկումների:

Posted in Երկրաչաբություն

Դաս 11

1.Քառակուսու պարագիծը 200 է, գտեք քառակուսու կողմը:

200/4=50

Պատասխան՝ 50:

2.Ապացուցեք, որ քառակուսու անկյունագծերը իրար հավասար են:

Գիտենք, որ քառակուսին օգտվում է զուգահեռագծի և շեղանկյան բոլոր հատկություններից, անկյունագծերով այն բաժանվում չորս հավասար եռանկյունների հետևաբար անկյունագծերը իրար հավասարի են:

3.Շեղանկյան պարագիծը 36 է, գտեք նրա կողմը:

36:4=9

Պատասխան՝ 9

4.ABCD քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև AB կողմը եղած հեռավորությունը 20սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:

Պատասխան՝ 160:

5.Քառակուսու պարագիծը 80սմ է: Որքա՞ն է քառակուսու անկյուանգծի միջնակետի հեռավորությունը նրա կողմից:

Պատասխան՝ 10:

6.Ապացուցեք, որ եթե շեղանկյան մի անկյունը ուղիղ է, ապա այդ շեղանկյունը քառակուսի է:

Շեղանկյան մի կողմին առընթեր երկու անկյունների գումարը 180^0 հետևաբար եթե մեկը 90^0 է ուրեմն մնացածնել են 90^0:

7. Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան կիսորդի և ներքնաձիգի հատման կետով տարված են էջերին զուգահեռ ուղիղներ: Ապացուցեք, որ առաջացած քառանկյունը քառակուսի է:

Posted in Ֆիզիկա 9

ՆԱԽԱԳԻԾ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՐԵՒՈՒՅԹՆԵՐ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԱՐՈՒՄ: ՎՈԼՏԱՉԱՓ։ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆ

Դաս 11, 12 Էլեկտրական լարում: Վոլտաչափ։Էլեկտրական դիմադրություն։ Օհմի օրենք

Տևողությունը 16․11- 20․11 2020 թ․

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=Uq
220Վ*4Կլ=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600Ջ/40Կլ=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

գ

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

I=240կմ=240000մ
0.1Օմ·մմ²/մ*240000մ/12 մմ²=2000Օմ=2ԿՕմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R=12Վ/620Օմ=3/155Ա

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

Posted in Italian

Los Reyes երաժշտական խմբի համերգը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ Los Reyes երաժշտական խմբի բարեգործական համերգը։ Համերգի մասնակիցներն էին ավագ և միջին դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։ Los Reyes երաժշտական խումբը հայկական առաջին և միակ օպերա-ֆլամենկո երաժշտական խումբն է, խմբի անդամներն են՝ Տիգրան Այվազյանը, Անի Պիվազյանը, Միքայել Գուլիկեհվայեվը, Վարդան Հովհաննիսյանը և Արսեն Ադոնցը։

Համերգի ժամանակ լսեցինք շատ գեղեցիկ երաժշտական կատարումներ։ Համերգին մասնակցեցին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը։
Համերգին կից կազմակերպված էր նաև հյուրասիրություն, կրթահամալիրը հյուրասիրում էր ավագ դպրոցի գինեգործարանում պատրաստված գինին։ Իսկ ամենավերջում համերգն ամփոփեցինք միասնական պարով։