Posted in Uncategorized

Տեքստային աշխատանք

1․Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։


Գարուն է․ մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թռթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։
«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը, ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։

2․Տեքստից գտիր հանրահայտթռչունզարդարվածառավոտսյուքունկբառերի հոմանիշները։

Հանրահայտ- աշխարհահռչակ

Թռչուն- հավք

Զարդարված- պճնված

Առավոտ- վաղորդայն

Սյուք- հով

Ունկ- ականջ 

3․Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։

Սիրավառ, կարմրափթիթ, բանաստեղծ

3․Գտիր մեկ ածանցավոր բառ։

Հեռավոր, պճնված, անվախճան

4․Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։

Երջանկություն, տխրության, գարնան

5․Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։

Գարունէ․

Leave a comment