Posted in Կենսաբանություն 9

Լրիվ դոմինանտություն, ոչ լրիվ դոմինանտություն, կոդոմինանտություն

Դոմինանտությունը գենետիկական երևույթ է, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։

Դոմինանտությունը լինում է երեք տեսակի՝ լրիվ դոմինանտություն, ոչ լրիվ դոմինանտություն և կոդոմինանտություն:

Լրիվ դոմինանտություն Լրիվ դոմինանտության դեպքում փոխանցվում է և՛ ռեցեսիվ, և՛ դոմինանտ գենը, բայց արտահայտվում է միայն դոմինանտ գենը:
Օրինակ՝ շագանակագույն և կապույտ աչքերի գենի դեպքում, սերունդի վրա արտահայտվում է դոմինանտ գենը, այսինքն, շագանակագույնը:

Ոչ լրիվ դոմինանտություն
Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկու գեները գրեթե հավասարաչափ արտահայտվում են:
Օրինակ՝ սպիտակ և կարմիր ծաղիկների գենի դեպքում հաջորդ սրունդի վրա հավանականությունը շատ է, որ գենը կարտահայտվի երկուսը մի տեղում, այսինքն, կլինի սպիտակի և կարմիրի խառնուրդը՝ վարդագույնը:

ԿոդոմինանտությունԿոդոմինանտության դեպքում մեծամասնությամբ արտահայտվում է դոմինանտ գենը և լինում են ռեցեսիվ գենից արտահայտված նշաններ:
Օրինակ՝ սև և սպիտակ մաշկից մեծամասնությամբ կարտահայտվի սև գույնը, բայց հնարավոր է, որ մաշկի վրա լինեն սպիտակ նշույլներ ևս: