


Առաջադրանք 1․ Խմբավորել հոմանիշները և հականիշները․
Ազդարարել, անապական, վախկոտ, բռնազբոսիկ, ահազանգել, հայտարարել, անկաշկանդ, կտրիճ, անարատ, անեղծ, համարձակ, ազատ, ծանուցել, մաքուր, հայտնել, քաջ, անխառն, հաղորդել, զեկուցել, անբռնազբոսիկ, արի, կեղտոտ։
Հոմանիշ
Ազդարարել – ահազանգել, հայտարարել, ծանուցել, հայտնել, հաղորդել, զեկուցել։
Անապական – անարատ, անեղծ, մաքուր, անխառն։
Անբռնազբոսիկ – ազատ
Հականիշ
Վախկոտ – քաջ, արի, կտրիճ, անկաշկանդ, համարձակ
Բռնազբոսիկ – անբռնազբոսիկ
Անապական – կեղտոտ
Առաջադրանք 2. Անուղղակի խոսքը դարձնել ուղղակի․
Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն, որ նրա բարեսրտությունը իր համար մեծ առհավատչյա է։ Սպարապետը քաղաքավարությամբ ասաց թագուհուն․
-Ձեր բարեսրտությունը ինձ համար մեծ առհավատչյա է։
Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրերց, թե նա է տվել այդ միտքը Սամվելին։ Տիկինը նամակը կարդալուց հետո հարցրեց․
-Դու՞ք եք տվել այս միտքը Սամվելին։
Առաջադրանք 3. Մայրամուտ բառով կազմել ուղիղ և փոխաբերական իմաստով նախատասություններ․
Վաղեմի ընկերները արդեն մի քանի տարի է, ինչ միասին են դիմավորում մայրամուտը։
Պապիկը ասաց իր վերջին խոսքերը, կյանքի մայրամուտից առաջ։
Առաջադրանք 4. Կազմել 6 բարդ բառ՝ սյունակներից ընտրելով մեկական արմատ․
Զբոսայգի | հալչել | այգեգործ |
բաղձանք | որսորդ | կարոտաբաղձ |
դյուրություն | վաճառք | դյուրահալ |
պարախումբ | կարոտել | խմբանկար |
շիղաձուկ | գործարան | ձկնորս |
մրգատու | նկարիչ | մրգավաճառ |
Անմաքուր | աշխարհ | մաքրամաքուր |
ամենաքնքուշ | ցանքս | քնքշասիրտ |
կարմրադեղին | սրտակեղեք | դեղնակտուց |
ալիք | կտցել | ալեծուփ |
աշուն | ծփծփալ | աշնանացան |
մոմակալ | մաքրել | աշխարհակալ |
Կարկուտ | ծանրոց | կարկտաբեր |
ճարպագունդ | շղթայազերծ | գնդասեղ |
արևմուտք | մտաբերել | արևազօծ |
խնկածաղիկ | ասեղնագործ | ծաղկաշղթա |
մարդկային | օծանելիք | մարդամանուկ |
գերակշռել | հրաշամանուկ | ծանրակշիռ |
Ամսեամիս | կշռաքար | ամսավճար |
բարեկամ | հարվածային | բարեսիրտ |
տավիղ | դեղաբույս | տավղահար |
նախահաշիվ | ուղտապան | հաշվեկշիռ |
դաշտամուկ | վճարովի | մկնդեղ |
ինձ | սրտակեղեք | ընձուղտ |
Պտուղ | գաղութ | պտղակեր |
խաղաղասեր | փրփուր | սիրագին |
սրբավայր | կերակուր | գաղութավայր |
խրձադեզ | կարոտագին | փրփրադեզ |
բուժօգնություն | բուրմունք | ատամնաբույժ |
անուշ | սեղանատամ | անուշաբույր |
Դաշտամուկ | աչագեղ | դաշանկար |
դափնի | գանգ | դափնեվարդ |
մեկընդմիշտ | քաջվարդ | մշտագանգուր |
ամենաուղիղ | գանգուր | ուղղաձիգ |
հերարձակ | ձգողություն | գեղարձակ |
մաշկել | Խճանկար | գանգամաշկ |