Posted in English

Դժվար ընտրություն․ A hard choice

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ մեր շատ սպասված ներկայացումը՝ «Դժվար ըտրություն» (A Hard choice): Որոշ սովորողներ բեմադրությունը ներկայացրել են դիտորդի տեսակետից, մենք կցանկանանք այն ներկայացնել, որպես կազմակերպիչներ։ Նախագծի կազմակերպիչներն էինք ես և Արաքս Քալիճյանը։ Սկսենք ասելով, որ այսպիսի նախագիծ նախաձեռնելը, ղեկավարելը շատ ավելի բարդ էր, քան կարելի է պատկերացնել։ Ընթացքում բախվել ենք բազմաթիվ խոչընդոտների, վերջին պահին կատարել ենք որոշումներ և ստիպված ենք եղել արագ կողմնորոշվել ամեն իրավիճակում։ Սկսել ենք աշխատել ամենասկզբից՝ ոչինչ չունենալով, այնուհետև գրել ենք սցենար, ընտրել ենք դերասաններին, զարդարել բեմը։ Մեզ ամբողջ ընթացքում շատ է օգնել ընկեր Նունեն, ում շնորհիվ հնարավորություն ունեցանք Սունդուկյանի թատրոնից հագուստ վերցնել։ Նշենք նաև, որ բոլոր տաղանդավոր սովորողների շնորհիվ, ներկայացման ամեն քայլափոխին տեղի է ունեցել իմպրովիզացիա։ Կարծում եմ նածագծի ընթացքում մասնակիցներից բոլորը որևէ նոր բան բացահայտեցին իրենց մեջ։ Մենք բացահայտեցինք մեզ մեջ թաքնված կազմակերպչական, ստեղծագործելու, խնդիրներ լուծելու հմտությունները։ Ներկայացումը, ներկայացմանը պատրաստվելու ընթացքը լի էին նոր ձեռքբերումներով և հաջողություններով։ Բոլոր մասնակիցները նախագծին յուրահատկություն ավելացրեցին, և նույնիսկ ամենափոքր դերերը մեծ նշանակություն ունեցան։

«Դժվար ընտրություն». սովորել՝ կատարելով

Posted in Ճամփորդություն, իսպաներեն

Ճամբարային առաջին շաբաթ․ ամփոփում

Իր ավարտին հասավ Հունվարյան ճամբարի առաջին շաբաթը, որի ընթացքում ունեցել ենք նոր ծանոթություններ, քննարկումներ, ճամփորդություններ և ամենակարևորը՝ լավ ժամանց։

Ճամբարը պարտադիր էր սկսել իրար հետ ծանոթանալով, ինչի հարցում մեզ օգնեցին խաղերը։ Շաբաթվա ընթացքում շատ ենք խաղացել և՛ ինտելեկտուալ, և՛ պարզապես զվարճալի խաղեր։ Ծանոթանալուն հաջորդեց մի շատ հետաքրքիր բանավեճ, որի թեման էր՝ «Կյանքը՝ վիրտուալ ցուցամոլություն»։ Քննարկեցինք համացանցի առավելություններն ու թերությունները։ Խոսեցինք մեդիագրագիտության կարևորությունից, համացանցային ցուցամոլությունից, նաև բարձրաձայնվեց համացանցում երեխաների անվտանգության խնդիրը։ Յուրաքանչյուրս արտահայտեցինք մեր կարծիքը՝ իրար լսելով և իրարից նորը սովորելով։

Ճամբարային մեկ այլ քննարկում էր Ռաֆայել Դիեստեի  «Ինքնասպան տղան» պատմվածքի քննարկումը։ Սկզբում չէինք կարողանում հասկանալ պատմվածքի իրական իմաստը, քանի որ ամբողջ կենտրոնացումը գնացել էր ստեղծագործության ծավալուն, մանրամասն ներկայացված հատվածի վրա։ Իրականում պատմությունը խորամանկության և արագ կողմնորոշվելու մասին էր, ինչի մասին խոսվում է պատմության սկզբում։

Եւ վերջապես, ճամբարի ամենաուրախ իրադարձություններից գլխավորը՝ այցելություն սահադաշտ։ Սահադաշտը դարձել է ցանկացած ճամբարականի համար պարտադիր այցելության վայր, և իրոք, այն ամբողջացնում է ճամբարը։ Օրը լի էր նոր հիշողություններով, նոր ընկերներով և անմոռանալի պահերով։

Posted in Ճամփորդություն

Քայլարշավ դեպի սառցե ջրվեժ

Միշտ լսել էի, որ Ախուրյան գետը ձմռանը այնպես է սառցակալում, որ քեզ թվում է այն երբեք չի հալվի։ Բայց երբեք չեի լսել սառած ջրվեժի մասին, չէի էլ տեսել։ 

Առավոտ կանուխ ճամփորդեցինք դեպի Գյումրի, որտեղից էլ շարունակեցինքէ ճանապարհը դեպի Մարմաշենի վանական համալիր։ Սկսեցինք քայլարշավը ոլորանների վերևից և իջանք մինչև վանք՝ Մարմաշենից, դեպի Ախուրյան գետը։ Դե ասեք է, գետի վրայով քայլե՞լ եք երբևէ։ Քայլում էինք և լսում ճաքճքոցների ձայնը, նույնիսկ տեղ կար, որ մի փոքր հալված էր։ Հասանք սառցե ջրվեժին։ Առաջին անգամ էի այսպիսի վայրում, ինձ համար շատ յուրահատուկ էր։ 

Ջրվեժի մոտ մի փոքր ժամանակ անցկացնելուց՝ նկարվելուց հետո, գետի հունից բարձրացանք վերև, որտեղից շատ սիրուն տեսարան էր բացվում։ Իհարկե բարձրանալը շատ դժվար էր ստացվում՝ սառել էինք, ոտքներս խրվում էր ձյան մեջ, բայց հաղթահարեցինք։ Բայց իրականում այս ամենը այնքան լավ հիշողություններ են, որ միշտ կպատմենք ։) 

Գետի հունով շարունակեցինք դեպի վեր, ապա, նորից իջանք՝ անցանք գետի վրայով և հասանք Մարմաշեն։ Այստեղ մի քիչ հանգստացանք, եկեղեց մեկուսացանք մեր մտքերի հետ։ Իսկ եկեղեցու բակում հավես պարատուն արեցինք։ 

Ապա ամեն ինչից հետո որոշեցինք գնալ Գյումրի քաղաք, և ուտենք խմենք որպեսզի Քայլարշավն ամփոփեցինք Գյումրում։ Մի քիչ քայլեցինք ձմեռային փողոցներում, տաք թեյ ու սուրճ խմեցինք և վերադարձանք Երևան։ 

Ինձ համար շատ հետաքրքիր ճամփորդություն էր։