Միշտ լսել էի, որ Ախուրյան գետը ձմռանը այնպես է սառցակալում, որ քեզ թվում է այն երբեք չի հալվի։ Բայց երբեք չեի լսել սառած ջրվեժի մասին, չէի էլ տեսել։
Առավոտ կանուխ ճամփորդեցինք դեպի Գյումրի, որտեղից էլ շարունակեցինքէ ճանապարհը դեպի Մարմաշենի վանական համալիր։ Սկսեցինք քայլարշավը ոլորանների վերևից և իջանք մինչև վանք՝ Մարմաշենից, դեպի Ախուրյան գետը։ Դե ասեք է, գետի վրայով քայլե՞լ եք երբևէ։ Քայլում էինք և լսում ճաքճքոցների ձայնը, նույնիսկ տեղ կար, որ մի փոքր հալված էր։ Հասանք սառցե ջրվեժին։ Առաջին անգամ էի այսպիսի վայրում, ինձ համար շատ յուրահատուկ էր։
Ջրվեժի մոտ մի փոքր ժամանակ անցկացնելուց՝ նկարվելուց հետո, գետի հունից բարձրացանք վերև, որտեղից շատ սիրուն տեսարան էր բացվում։ Իհարկե բարձրանալը շատ դժվար էր ստացվում՝ սառել էինք, ոտքներս խրվում էր ձյան մեջ, բայց հաղթահարեցինք։ Բայց իրականում այս ամենը այնքան լավ հիշողություններ են, որ միշտ կպատմենք ։)
Գետի հունով շարունակեցինք դեպի վեր, ապա, նորից իջանք՝ անցանք գետի վրայով և հասանք Մարմաշեն։ Այստեղ մի քիչ հանգստացանք, եկեղեց մեկուսացանք մեր մտքերի հետ։ Իսկ եկեղեցու բակում հավես պարատուն արեցինք։
Ապա ամեն ինչից հետո որոշեցինք գնալ Գյումրի քաղաք, և ուտենք խմենք որպեսզի Քայլարշավն ամփոփեցինք Գյումրում։ Մի քիչ քայլեցինք ձմեռային փողոցներում, տաք թեյ ու սուրճ խմեցինք և վերադարձանք Երևան։
Ինձ համար շատ հետաքրքիր ճամփորդություն էր։





