Posted in Քաղաքագիտություն

Հայաստանի 3-րդ հանրապետությամ քաղաքական համակարգը

Հայաստանի անկախության հռչակման գործընթացը
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:

1.Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։

2.Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։

3.Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4.Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5.Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։

6.Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։

7.Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։

8.Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9.Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։

10.Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։

11.Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։

12.Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր Անկախության հանրաքվե՝ ժողովրդական քվեարկություն: Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանին:

Նախագահական, կիսանախագահական, պառլամենտական համակարգերի տարբերությունը

Նախագահական համակարգ

Գործադիր  իշխանությունը  ամբողջությամբ  պատկանում է նախագահին: Նախագահը  և պառլամենտը  ընտրվում  են առանձին–առանձին,  ուստի փոխադարձ  կախվածության մեջ չեն, նախագահը քաղաքականորեն  պատասխանատու  է  ժողովրդի  առջև,  իսկ  կառավարությունը`  նախագահի  առջև, պառլամենտը  իրավասու  չէ  հետ  կանչելու կառավարությանը  կամ  նախագահին  (բացառությամբ  իմպիչմենտի),  բայց  նա  կրում  է օրենսդրական  իշխանության  ամբողջական  լիազորությունները: Այդպիսով  նախագահը  պատասխանատու  չէ  պառլամենտի  առջև  և  կարող  է  պաշտոնանկ  արվել  միայն իմպիչմենտի  միջոցով:  Նախագահը  ընտրվում  է  ոչ  պառլամենտական  ուղղով,  այլ  կամ  համընդհանուր  քվեարկությամբ,  կամ  էլ  ընտրիչների կոլեգիայի  կողմից,  որը  ևս նշանակվում  է    համընդհանուր  քվեարկությամբ: 

Կիսանախագահական համակարգ

Կիսանախագահական  կամ  խառը  կառավարման  ձևը ,  միավորում  է  պառլամենտական  և  նախագահական  հանրապետությունների    առանձին    բնութագրիչները,  սակայն  դրանց  ընդհանրացումը  նոր  որակ  է  ստեղծում:  Այստեղ  նախագահի  դերը  առավել  մեծ  է: Պետության  գլուխը`  նախագահը,  ընտրվում  է  համընդհանուր  ընտրությունների  միջոցով, նախագահը  նշանակում  է    կառավարությանը`  հիմնվելով  պառլամենտական  մեծամասնության  վրա,  և  վարչապետին,  ով    քաղաքականապես  պատասխանատու  է  նրա  առջև, կառավարությունը  ոչ  միայն  նախագահից  է  կախված,  այլև    պատասխանատու  է  պառլամենտի  առջև  և  կարող  է  փոխարինվել  անվստահության  քվեի  դեպքում, նախագահը  իրավունք  ունի  ցրելու  պառլամենտը  (առավելապես  ստորին  պալատը)  և  նշանակելու  նոր  ընտրություններ, պետության  գլուխը  պառլամենտի  օրինագծերի  վրա  հետաձգող  վետոյի  իրավունք  ունի  և  կարող  է  նաև  հանդես  գալ  օրենսդրական  նախաձեռնությամբ:

Պառլամենտական համակարգ

Պառլամենտական  հանրապետություններում պետական  իշխանության  ղեկավար  մարմինը  պառլամենտն  է:  Կառավարությունը  ձևավորվում  է  պառլամենտի  հիման  վրա  և  նրա  հանդեպ  պատասխանատվություն  է  կրում: Ընտրությունները  միաժամանակ  որոշում  են  պառլամենտի  և  կառավարության  կազմի  հարցերը,  ինչպես  նաև  կուսակցությունների  միությունների  (կոլաիցիաների), պառլամենտն  է  նշանակում  կառավարություն  և  կարող  է  հետ  կանչել, կառավարության  գլուխը  մտնում  է  ստորին  պալատի  կազմի  մեջ,  որը  ընտրվում  է  համընդհանուր  քվեարկությամբ,    և  լիազորություն  ունի    ցրելու  այն  (կառավարությունը): Պառլամենտը  ցրելու  իր  իրավունքը  իրականցնում  է  կամ  օրենսդրության  հրամայական  նորմերին  համապատասխան,  կամ  էլ  վարչապետի  նախաձեռնությամբ:  Պետության  գլուխը  (նախագահը)  ընտրվում  է  որպես  կանոն  պառլամենտական  ճանապարհով,  այսինքն    պառլամենտի  անդամների  կամ  ընտրիչների  կոլեգիայի  կողմից,  որոնց  կեսից  ոչ  պակասը  կազմված  են  պատգամավորներից:
Նախագահական ընտրությունների հակիրճ պատմությունը
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում։ Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

1991թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան 1991 թվականի հոկտեմբերի 17-ին։ ՀՀ առաջին նախագահ դառնալու համար պայքարող թեկնածուներն էին` Զորի Բալայանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Ռաֆայել Ղազարյանը (անկուսակցական), Աշոտ Նավասարդյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Սոս Սարգսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Լևոն Տեր-Պետրոսյանը (Հայոց համազգային շարժում): Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 83%-ը։ Մասնակցությունը 74% էր։

1996թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով: Նախագահական 2-րդ ընտրությունների քվեաթերթիկում արդեն 4 թեկնածու կար` Սերգեյ Բադալյան (Կոմկուս), Վազգեն Մանուկյան (ԱԺՄ, ընդդիմության միասնական թեկնածու), Աշոտ Մանուչարյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Ընտրություններից հետո ընդդիմությունը չընդունեց դրանց արդյունքները, տեղի ունեցան անկարգություններ, սրվեց քաղաքական իրավիճակը: 1996 թվականի քաղաքական լարվածության պատճառը պայմանավորված էին նախորդած խորհրդարանական ընտրություններով, երբ պարզվեց, որ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայությունը չի համապատասխանում իրական կյանքում նրանց քաղաքական կշիռներին:

1998թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 1998թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու և ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Լենսեր Աղալովյանը (անկուսակցական), Սերգեյ Բադալյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Աշոտ Բլեյանը (Նոր ուղի կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն), Կարեն Դեմիրճյանը (անկուսակցական), Հրանտ Խաչատրյանը (Սահմանադրական իրավունք միություն կուսակցություն), Վիգեն Խաչատրյանը (Ռամկավար ազատական կուսակցություն), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն) Արամ Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցական): Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը` մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը: Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2003թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններին պայքարելու համար առաջադրվեցին հետևյալ թեկնածուները`  Ռուբեն Ավագյանը (Միավորված հայեր կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն),Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Արամ Հարությունյանը (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարաան միություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցություն): Առաջադրվածներից Րաֆֆի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ: Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներով թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը: Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2008թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 5-րդ ընտրություններին առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Արթուր Բաղդասարյան (Օրինաց երկիր), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն կուսակցություն), Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն), Արամ Հարությունյան (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վահան Հովհաննիսյան (Հայ հեղափոխական դաշնակցություն), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն), Արման Մելիքյան (անկուսակցական), Սերժ Սարգսյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Լևոն Տեր-Պետրոսյան (անկուսակցական` ինքնառաջադրման կարգով): ՀՀ Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

2013թ. նախագահական ընտրություններ

Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, 2013թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող: Այս անգամ նախագահ դառնալու համար կպայքարեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը: Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտարարել: Եվ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը:

Posted in Իրավունք

Սովորողի իրավունքները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։
  • Հարցեր՝
  • Սովորողը իրավունք ունի
  • Պարտավոր է․

  • Հոդված 20
  • 1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  • 2. Սովորողն իրավունք ունի`
  • 1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.
  • 2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.
  • 3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.
  • 3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.
  • 4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.
  • 5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.
  • 6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.
  • 7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
  • 8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.
  • 9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
  • 3. Սովորողը պարտավոր է`
  • 1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
  • 2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.
  • 3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.
  • 4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:–այո

Իմ գրած կետերը

Սովորողն իրավունք ունի՝

Սովորողն իրավունք ունի անվճար օգտվելու դպրոցի գրադարանից, գույքից։

Սովորողն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոխել իր դասարանը, դպրոցը։

Սովորողն ունի իր կարծիքն ասելու, ազատ խոսելու իրավունք։

Սովորողն իրավունք ունի անհրաժեշտության դեպքում փոխել իր դասարանը, դպրոցը։

Սովորողն իրավունք ունի բացակայել mental health-ի բատճառով:

աշակերտը ծնողի համաձայնությամբ իրավունք ունի ընտրելու ուսուցման ձևը

Սովորողը պարտավոր է՝

  1. Սովորողը պարտավոր է մասնակցելու ամենօրյա ուսումնական ծրագրին 
  2. Ստանալ գիտելիքներ իր տարիքին համապատասխան
  3. Կատարելու ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները։
  4. Հարգել ուրիշների իրավունքները: