Պատմության ընտրությամբ /խորացված/ դասընթացի ծրագիրն իրականացվում է Ավագ դպրոցում, որպես լրացում հիմնական կրթության: Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի և խորքային գիտելիքներ ձեռք բերել «Պատմություն» առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:
Հիմնական նպատակներ և խնդիրներ՝
- համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
- օժանդակ պատմական գրականության, աղբյուրների ուսումնասիրություն
- ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում-ներկայացում
- նախագծային աշխատանքների կազմակերպում-իրականացում
- պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
- այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
- ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
- փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հմտությունների զարգացում
- Պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում