Posted in Մաթեմատիկա 11

Մաթեմատիկա

1. Նարեն երեք օրը մեկ է գնում լողավազան, Մարին՝ չորս օրը մեկ, Եվան՝ 5 օրը մեկ: Այս երկուշաբթի նրանք    հանդիպեցին լողավազանում: Քանի՞ օր հետո նրանք նորից կհանդիպեն:
3·4·5=60
Պատ.՝ 60

2. Գտնելով օրինաչափությունը՝ նշիր հարցականի փոխարեն թաքնված թիվը: 5, 11, 23, ? , 95, 191,…

3. Տեղաշարժելով լուցկու մեկ հատիկ՝ ստացիր ճիշտ հավասարություն

4. Քանի՞տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան է քույրը,  եթե 2 տարի առաջ եղբայրը քրոջից մեծ էր 2 անգամ, իսկ 8  տարի առաջ՝  5  անգամ:

Ե– x
Ք– y

{x – 2 = 2(y – 2)
{x – 8 = 5(y – 8)

{x – 2 = 2y – 4
{x – 8 = 5y – 40

{x – 2y = -2
{x – 5y = -32

-3y = -30
y = 10
x – 20 = -2
x = 18
5. Երբ ուղղանկյան  երկարությունը մեծացրին 14սմ-ով, իսկ լայնությունը փոքրացրին  2սմ-ով, պարագիծը  90սմ ստացվեց։ Սկզբում որքա՞ն էր  ուղղանկյան  պարագիծը:

Երկարություն – x
Լայնություն — y

2(x + 14) + 2(y – 2) = 90
x + 14 + y – 2 = 45
x + y = 33
2(x + y) = 66
P = 66

Posted in Գրականություն 11

ՉԱՐ ԲԱՆԵՐ «Զահրատ»

ՉԱՐ ԲԱՆԵՐ «Զահրատ»

Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն
Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ
Ըսեք գիտենք թե կրնան
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի

Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան
Որ չըլլա թե պատահին
Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն

Քանի որ դուք չեք գիտեր ինչ
Քանի անոնք չեն գիտեր ինչ
Սեր ու սիրով
— Մերթ կենսուրախ — շաղ ու շողով
— Մերթ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ —
— Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել
Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք
Որ չըլլա թե պատահին —
Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն
Համն ու հոտը խաթարելու չհասնին

Բանաստեղծությունը փոխադարձ արևելահայերեն

Գնացեք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Չար բաներին բարև ասեք մեր կողմից
Ասեք գիտենք թե նրանք կան ու միշտ կարող են պատահել
Ասեք գիտենք, որ կարող են
Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզ մոտ

Բայց դուք ասեք չար բաներին որ չլինեն
Որ չլինի թե պատահի
Կամ երբ լինեն հեռու մնան մեր այս փոքրիկ աշխարհից

Քանի որ դուք չգիտեք ինչ
Քանի նրանք չգիտեն ինչ
Սեր ու սիրով
— Մեկ կենսուրախ — շաղ ու շողով
— Մեկ հուսաբեկ — ահ ու դողով —
Շյուղ շյուղի

Շինել ենք մենք մեր աշխարհը լույս օրերի հյուրընկալ —
— Փոքրիկ մի աշխարհ որ հազիվ հազ կարողացել է թաքցնել
Մեր փոքրիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ —

Այս բոլորը գնացեք ասեք չար բաներին — և ասեք
Որ չլինի թե պատահի —
Երբ պատահի հեռու մնան մեր այս տաքուկ երդիկներից
Համն ու հոտը խաթարելուն չհասնի

Posted in Խորացված պատմություն

Արատտան և Արարատյան թագավորությունը․․․

Արատտան՝ որպես առաջին պետական կազմավորում

Հայաստանի Ք.ա. III-II հազարամյակների պատմության լուսաբանման համար անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն` շումերական և աքքադական գրավոր հուշարձանները: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը, որն ուսումնասիրողները նույնացնում են Աստվածաշնչի Արարատ-Հայաստանի հետ:

Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է: Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին:  Հայկական լեռնաշխարհում նախնադարից անցումը քաղաքակրթությանը և վաղ պետական կազմավորումներին տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում՝ Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև Ք․ա․ XXIV դար։ Այդ ընթացքում ողջ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ մշակութային գոտու մեջ:

Արատտան եղել է աստվածապետական կարգեր ունեցող երկիր։ Դա պետական կառավարման այն ձևն է, որում և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը գտնվում էր հոգևոր դասի ձեռքում, որն էլ Աստծո անունից կառավարում էր երկիրը։ Նաև Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քրմապետն էր։ Արրատայի բնակիչները հացահատիկներ և երկրագործական ապրանքներ արտահանելով Միջագետք՝ ներմուծել են մետաղներ և թանկարժեք քարեր։ Արատտայի մասին կարևորագույն տեղեկություններից մեկը նաև երկրի սեփական գրի գործածության փաստն է։

Արարատյան թագավորության բնութագիրը

Ք․ա․ IX դարի առաջին քառորդից սկսած՝ Ասորեստանի տիրակալները կարևոր տեղեկություններ են հաղորդում Հայկական լեռնաշխարհում ծաղկած մի այլ քաղաքական կազմավորման մասին, որը նրանց սեպագիր արձանագրություններում մշտապես կոչվում է Ուրարտու «երկիր»։

«Ուրարտու աշխարհ» անվանումն առաջին անգամ հիշատակվում է Ասորեստանի Աշշուրնասիրապալ II թագավորը՝ Սուբնատ գետի ակունքի շրջանից, այսինքն Հայկական Տավրոսի լեռնաշղթայի արևմտյան հատվածից դեպի հյուսիս-արևելք ընկած գավառներն ասպատակելու կապակցությամբ։ 858-824թ․ արձանագրություններում Ուրարտու «աշխարհ»-ը մատնանշվում էր Հայկական լեռնաշխարհի միջնատարածքում, ճիշտ այն «աշխարհում», որը հնուց հայտնի է Այրարատ կամ Արարատ անվանումով։

Արարատյան թագավորության առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Ք․ա․ IX դարի վերջին քառորդին Իշպուինին և Մենուան մի մանրամասն արձանագրություն-հրովարտակով վավերացրին Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանեցին աստվածությունների տեղերը հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատեցին նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։

Այդ ընդհանրական դիցարանում ակնբախորեն արտահայտված էր Արարատյան պետության նվիրապետական կառուցվածքն ու բյուրոկրատական կարգը։ Արարատյան արքայատան գահակալները իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծո անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, ու իրենց սրբազան անդրիները զետեղել Արդինի-Մուսասիրի գլխավոր տաճարում՝ աստվածների անդրիների շարքում։

Posted in English

homework

Read the definitions carefully.
Start with the words you know.

 offensivesay sth causing so to feel upset, annoyed
 stick tocontinue doing, using, saying, or talking about it, rather than changing to something else
 anti-vaxxingreluctance or refusal to be vaccinated, opposition to vaccines and vaccination
 devolve intopass into
 seize, obtain
 come to realizebecome aware or conscious of sth
 compromisean agreement or settlement of a dispute that is reached by each side making concessions
 competencethe ability to do something well or effectively
 crapnonsense, rubbish
 walk throughrehearse (a play or other piece), reading the lines aloud from a script and performing the actions of the characters
 multitaskdeal with more than one task at the same time
 pontificateexpress one’s opinions in a pompous and dogmatic way
 pushbacka negative or unfavorable response
 punditan expert in a particular subject or field who is frequently called upon to give their opinions to the public
 food stampa voucher issued cheaply by the state to those on low income and exchangeable for food
 assumesuppose to be the case, without proof
 cuea signal for action
 go with the flowbe relaxed and accept a situation, rather than trying to alter or control it
 bragsay something in a boastful manner
 weeda wild plant growing where it is not wanted and in competition with cultivated plants

pushback, assume, devolve into, crap, walk through, competence, food stamp, compromise, cue, stick to sth, grab, say sth offensive, brag, pontificate, anti-vaxxing, come to realize, go with the flow, multitask, weed, pundit

Posted in English

Self introduction part 4

My name is Arax Kalijain. I have been a student at Mhitar Sebastaci education complex for 4 years now. Some people ask me how I identify myself at school well since I am in many circles in the school such as the Drama club the band and many more. I don’t know what I identify myself as but I guess I’m just the active student since I almost participate in everything and I’m sort of in every circle in the school. I have changed a lot in these 4 years and with these essays I write every year I look back and check how much I have changed and it makes me happy to see how much I have changed as a person.

Posted in English

Homework

Match the groups of people in A with their opposites in B. E.g. ‘Us’ – ‘Them’
Watch a short video clip (https://www.youtube.com/watch?v=jD8tjhVO1Tc) up to 0:42 seconds and check your answers.

AB
UsThem
High earnersThose just getting by
Those we trustThose we try to avoid
ImmigrantsThose that have always been here
The people from the countrysideThose that have never seen a cow
The religious The self-confident
Those we share something with Those we don’t share anything with

Those that have never seen a cow, Those that have always been here, Those we don’t share anything with, The self-confident, Those just getting by (managing with difficulty to live or accomplish something), Those we try to avoid, Them

Posted in Գրականություն 11

Գրիգոր Զոհրապ | Ճիտին պարտքը

Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։

1.Վերլուծի՛ր նովելը։

Վաճառական Հուսեփ աղան սնանկացել է։ Նրա կինը մահացել է՝ ամուսնուն թողնելով երկու դուստր։ Աղջիկները, չիմանալով աղայի ֆինանսական ծանր վիճակի մասին, անընդհատ պահանջներ էին ներկայացնում նրան։ Հայրը, չդիմանալով կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում։

2.Թվարկի՛ր նովելի հերոսներին եւ բնութագրի՛ր։

Նովելի գլխավոր հերոսը Հուսեփ աղան ՝ ծերունի, միջահասակ, մորուքով, ալեհեր մի մարդ էր: Նովելի հերոսներից էին նաև իր երկու դստրերը։ Նրանք շատ համես և խելոք աղջիկներ էին, նրան շատ բան չէի պահանջում իրենց հայրիկից, նրանց մայրը մահացած էր։ Հերոսներից էին վաճառականները՝ անկուշտ ու դաժան։

3.Ինչի՞ խորհրդանիշն է Հուսեփ աղայի կաշվե պայուսակը. ինչո՞ւ։

Պայուսակը միաժամանակ Հուսեփ աղայի հոգսերի ընկերն է, իր հոգսերի խորհրդանիշը: Այն կարծես կլանել էր ծերունու երեսուն տարիների հոգնությունը, գործն ու վաստակը: «Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը…»:

4.Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները

Ծովուն վրա կծփար, կօրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծմեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր:

Posted in Հայոց լեզու 11

Դասարանական աշխատանք

Լրացնել բաց թողնված տառերը ` կետերի փոխարեն գրելով օ կամ ո

ա. առօրյա, թռչնորս, ողորկ, անօրգանական, բարորություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ,  որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ. սալորօղի, անօգտակար, դեղնազոծ, օրրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ ( ի օգուտ ) , հոգուդ ( քո հոգու) , օվկիանոս , անօգնական , հոգս , բնօրրան , օրորոց , փղոսկր , կրկնօրինակ , խաղաղօվկիանոսյան , մեղմօրոր , մեղմորեն , տրտմօրոր , ոսկեզօծ , հոծ , հողմակոծ , արևազօծ . հանրօգուտ , յուրօրինակ , ցածրորակ , անորակ , արագոտն , առօրեական , միջօրե , միջօրեական , բարձրորակ , օթյակ , կիրակնօրյա , վաղորդյան , Որմիզդուխտ , օրըստօրե , նախօրոք , չօգնել , չոգևորել , բնօրինակ գիշերօթիկ , նորաոճ , շաբաթօրյակ , չօգտվել , ողոքել , երկարօրյա , չարորակ։

բ.այսօր, պարորոշ, օրեցօր, տարորոշել, կեսօր, հանապազօրյա, հանապազորդ, ամենօրյա, ամանոր, հրանոթ, փորձանոթ անօթևան, անոթի, հնոտի, սնոտի, տոթ, օթոց, տրօրեն, քնքշորեն, քնքշօրոր, նրբորեն, փոխօգնություն, չօգտագործել, գանգոսկր, հնաոճ, ոսկեօղ, ճռվողյուն, անողոք, պնդօղակ, կողակ, անօդ. անոթ, գիշերանոթ, վառոդ, ընդօրինակել, օդապարիկ, ով, հօդս ցնդել, հոտնկայս, արփիազօծ, հիմնովին, եղբորորդի, ոտանավոր, զօր ու գիշեր, գիշերուզոր, վատորակ, արծաթազօծ, լացուկոծ, անողնաշար, տարօրինակ, քեռորդի, հակաօդային, հակաօրինա, նմանօրինակ, նորօրյա, սառորակ, տասնօրյակ, հատորյակ, հնգօրյակ, երկվորյակ, հնաօրյա, բացօթյա, ապօրինի, օրոցք, օթևան, անօրեն, նախօրե, թիկնոթոց, վաղօրոք, արջաորս, սևորակ, շորորալ, եռօրյա, ականջօղ:

Posted in Խորացված պատմություն

11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթացի» ծրագիր․ 2022-2023

Պատմության ընտրությամբ /խորացված/ դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել «Պատմություն» առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:

Հիմնական նպատակներ և խնդիրներ՝

  • համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
  • օժանդակ պատմական գրականության, աղբյուրների  ուսումնասիրություն
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում-ներկայացում
  • նախագծային աշխատանքների կազմակերպում-իրականացում
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
  • փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հմտությունների զարգացում
  • Պետական ավարտական և միասնական քննություններին պատրաստություն

Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ Վարդան Կարապետյանի բլոգում

Posted in Քաղաքագիտություն

Հայաստանի 3-րդ հանրապետությամ քաղաքական համակարգը

Հայաստանի անկախության հռչակման գործընթացը
1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:

1.Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը (ՀԽՍՀ) վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան։ Այն ունի իր զինաշանը, դրոշը և օրհներգը։

2.Հայաստանը ինքնիշխան պետություն է, և այստեղ գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն և օրենքները։

3.Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4.Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Այն ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5.Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։

6.Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն։

7.Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկությունները համարվում են հայ ժողովրդի սեփականությունը։

8.Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա հիմնում է սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9.Արտոնում է մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, մամուլի ազատություն։

10.Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում։

11.Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Այն հաստատում է Արցախն իր անբաժանելի մասը ճանաչելը։

12.Սույն հռչակագիրը իբրև ծրագրային փաստաթուղթ հիմք է ծառայել մինչև նոր Սահմանադրության ընդունումը։
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվել էր Անկախության հանրաքվե՝ ժողովրդական քվեարկություն: Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը կողմ էր արտահայտվել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանին:

Նախագահական, կիսանախագահական, պառլամենտական համակարգերի տարբերությունը

Նախագահական համակարգ

Գործադիր  իշխանությունը  ամբողջությամբ  պատկանում է նախագահին: Նախագահը  և պառլամենտը  ընտրվում  են առանձին–առանձին,  ուստի փոխադարձ  կախվածության մեջ չեն, նախագահը քաղաքականորեն  պատասխանատու  է  ժողովրդի  առջև,  իսկ  կառավարությունը`  նախագահի  առջև, պառլամենտը  իրավասու  չէ  հետ  կանչելու կառավարությանը  կամ  նախագահին  (բացառությամբ  իմպիչմենտի),  բայց  նա  կրում  է օրենսդրական  իշխանության  ամբողջական  լիազորությունները: Այդպիսով  նախագահը  պատասխանատու  չէ  պառլամենտի  առջև  և  կարող  է  պաշտոնանկ  արվել  միայն իմպիչմենտի  միջոցով:  Նախագահը  ընտրվում  է  ոչ  պառլամենտական  ուղղով,  այլ  կամ  համընդհանուր  քվեարկությամբ,  կամ  էլ  ընտրիչների կոլեգիայի  կողմից,  որը  ևս նշանակվում  է    համընդհանուր  քվեարկությամբ: 

Կիսանախագահական համակարգ

Կիսանախագահական  կամ  խառը  կառավարման  ձևը ,  միավորում  է  պառլամենտական  և  նախագահական  հանրապետությունների    առանձին    բնութագրիչները,  սակայն  դրանց  ընդհանրացումը  նոր  որակ  է  ստեղծում:  Այստեղ  նախագահի  դերը  առավել  մեծ  է: Պետության  գլուխը`  նախագահը,  ընտրվում  է  համընդհանուր  ընտրությունների  միջոցով, նախագահը  նշանակում  է    կառավարությանը`  հիմնվելով  պառլամենտական  մեծամասնության  վրա,  և  վարչապետին,  ով    քաղաքականապես  պատասխանատու  է  նրա  առջև, կառավարությունը  ոչ  միայն  նախագահից  է  կախված,  այլև    պատասխանատու  է  պառլամենտի  առջև  և  կարող  է  փոխարինվել  անվստահության  քվեի  դեպքում, նախագահը  իրավունք  ունի  ցրելու  պառլամենտը  (առավելապես  ստորին  պալատը)  և  նշանակելու  նոր  ընտրություններ, պետության  գլուխը  պառլամենտի  օրինագծերի  վրա  հետաձգող  վետոյի  իրավունք  ունի  և  կարող  է  նաև  հանդես  գալ  օրենսդրական  նախաձեռնությամբ:

Պառլամենտական համակարգ

Պառլամենտական  հանրապետություններում պետական  իշխանության  ղեկավար  մարմինը  պառլամենտն  է:  Կառավարությունը  ձևավորվում  է  պառլամենտի  հիման  վրա  և  նրա  հանդեպ  պատասխանատվություն  է  կրում: Ընտրությունները  միաժամանակ  որոշում  են  պառլամենտի  և  կառավարության  կազմի  հարցերը,  ինչպես  նաև  կուսակցությունների  միությունների  (կոլաիցիաների), պառլամենտն  է  նշանակում  կառավարություն  և  կարող  է  հետ  կանչել, կառավարության  գլուխը  մտնում  է  ստորին  պալատի  կազմի  մեջ,  որը  ընտրվում  է  համընդհանուր  քվեարկությամբ,    և  լիազորություն  ունի    ցրելու  այն  (կառավարությունը): Պառլամենտը  ցրելու  իր  իրավունքը  իրականցնում  է  կամ  օրենսդրության  հրամայական  նորմերին  համապատասխան,  կամ  էլ  վարչապետի  նախաձեռնությամբ:  Պետության  գլուխը  (նախագահը)  ընտրվում  է  որպես  կանոն  պառլամենտական  ճանապարհով,  այսինքն    պառլամենտի  անդամների  կամ  ընտրիչների  կոլեգիայի  կողմից,  որոնց  կեսից  ոչ  պակասը  կազմված  են  պատգամավորներից:
Նախագահական ընտրությունների հակիրճ պատմությունը
Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում։ Հանրապետության Նախագահն ընտրվում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով։ Հանրապետության Նախագահի ընտրությունը անցկացվում է նրա լիազորությունների ավարտից հիսուն օր առաջ։ Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին:Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։ Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։

1991թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Գերագույն խորհրդի 1991 թ. հունիսի 25-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակվեցին 1991 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նախագահական ընտրությունները Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցան 1991 թվականի հոկտեմբերի 17-ին։ ՀՀ առաջին նախագահ դառնալու համար պայքարող թեկնածուներն էին` Զորի Բալայանը (անկուսակցական), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Ռաֆայել Ղազարյանը (անկուսակցական), Աշոտ Նավասարդյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Սոս Սարգսյանը (Հայ հեղափոխական դաշնակցություն) և Լևոն Տեր-Պետրոսյանը (Հայոց համազգային շարժում): Արդյունքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց հավաքելով ձայների 83%-ը։ Մասնակցությունը 74% էր։

1996թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ-ի հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1996թ. մայիսի 30-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության մասին» ՀՀ օրենքով: Նախագահական 2-րդ ընտրությունների քվեաթերթիկում արդեն 4 թեկնածու կար` Սերգեյ Բադալյան (Կոմկուս), Վազգեն Մանուկյան (ԱԺՄ, ընդդիմության միասնական թեկնածու), Աշոտ Մանուչարյան և Լևոն Տեր-Պետրոսյան: Ընտրություններից հետո ընդդիմությունը չընդունեց դրանց արդյունքները, տեղի ունեցան անկարգություններ, սրվեց քաղաքական իրավիճակը: 1996 թվականի քաղաքական լարվածության պատճառը պայմանավորված էին նախորդած խորհրդարանական ընտրություններով, երբ պարզվեց, որ խորհրդարանում քաղաքական ուժերի ներկայությունը չի համապատասխանում իրական կյանքում նրանց քաղաքական կշիռներին:

1998թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 3-րդ (արտահերթ) ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 1998թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարական ներկայացնելու և ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հրաժարականն ընդունելու հետ կապված: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ իր կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն 1998թ. փետրվարի 4-ից ապրիլի 9-ը ՀՀ Նախագահի պաշտոնակատարն էր ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Լենսեր Աղալովյանը (անկուսակցական), Սերգեյ Բադալյանը (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), Աշոտ Բլեյանը (Նոր ուղի կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն), Կարեն Դեմիրճյանը (անկուսակցական), Հրանտ Խաչատրյանը (Սահմանադրական իրավունք միություն կուսակցություն), Վիգեն Խաչատրյանը (Ռամկավար ազատական կուսակցություն), Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարական միություն) Արամ Սարգսյանը (Հայաստանի դեմոկրատական կուսակցություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցական): Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը` մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը: Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2003թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններին պայքարելու համար առաջադրվեցին հետևյալ թեկնածուները`  Ռուբեն Ավագյանը (Միավորված հայեր կուսակցություն), Արտաշես Գեղամյանը (Ազգային միաբանություն կուսակցություն),Պարույր Հայրիկյանը (Ազգային ինքնորոշում միավորում), Արամ Հարությունյանը (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վազգեն Մանուկյանը (Ազգային ժողովրդավարաան միություն), Ռոբերտ Քոչարյանը (անկուսակցություն): Առաջադրվածներից Րաֆֆի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ: Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու: Այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքներով թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին: Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը և Ստեփան Դեմիրճյանը: Նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը:

2008թ. նախագահական ընտրություններ

ՀՀ Նախագահի 5-րդ ընտրություններին առաջադրվեցին հետևյալ թեկնածուները` Արթուր Բաղդասարյան (Օրինաց երկիր), Արտաշես Գեղամյան (Ազգային միաբանություն կուսակցություն), Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն), Արամ Հարությունյան (Ազգային համաձայնություն կուսակցություն), Վահան Հովհաննիսյան (Հայ հեղափոխական դաշնակցություն), Վազգեն Մանուկյան (Ազգային ժողովրդավարական միություն), Արման Մելիքյան (անկուսակցական), Սերժ Սարգսյան (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Լևոն Տեր-Պետրոսյան (անկուսակցական` ինքնառաջադրման կարգով): ՀՀ Նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:

2013թ. նախագահական ընտրություններ

Համաձայն ՀՀ ընտրողների ազգային գրանցամատյանը վարող ՀՀ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության տվյալների, 2013թ. փետրվարի 16-ի դրությամբ ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում է 2.505.980 ընտրող: Այս անգամ նախագահ դառնալու համար կպայքարեն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը: Արամ Հարությունյանն ինքնաբացարկ է հայտարարել: Եվ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: