Posted in Քիմիա, Թարգմանություն

Ջրածին

Նախագիծ՝Ջրածինը համար մեկ տարրը տիեզերքում
Նպատակը՝

  1. Ծանոթանալ տիեզերքի քիմիայի հետ՝մոլորակների,աստղերի քիմիակամ բաղադրության հետ
  2. Պատկերացումներ կազմել և տարբերել ջրածին տարրը և ջրածին պարզ նյութը
  3. Ծանոթանալ ջրածնի կիրառման որլորտների հետ
  4. Տեսադասերի միջոցով պարզաբանել սովորողների մոտ առաջացած խնդիրների հետ 

Ընթացքը՝
 Պարզաբանել և պատրաստել պրեզենտացիա հետևյալ  հարցերի շուրջ՝`
1.Ջրածնի անձնագիրը

Քիմիական նշանը — H

Քիմիական բանաձևը — H2

Հարաբերական ատոմային զանգված — 1.008

Ar — 0.0000000000000000000000067 գրամ

Հարաբերական մոլեկուլյին զանգվածը — Mr 2

Կարգաթիվը — 1

Խումբը — 1

Պարբերությունը — 1

Ենթախումբը — Գլխավոր

Ջրածնի ատոմը կազմված է մեկ պրոտոնից և մեկ էլեկտրոնից:

Օքսիդացման աստիճանը — 1
2.Ջրածինը բնության մեջ և համար մեկ տարրը տիեզերքում,մոլորակների,աստղերի քիմիակամ բաղադրությունը
3.Ջրածնի ստացումը լաբորատորիայում,համացանցից գտնել փորձեր  և գրել պատումներ
4.Քիմիական հատկությունները

Ջրածինը քիմիապես ակտիվ է ու փոխազդում է ոչ մետաղների, որոշ մետաղների և բարդ նյութերի հետ։

Ա. Ջրածնի փոխազդեցությունը թթվածնի հետ։
Ջրածնի քիմիական հատկություններից կարևորագույնը թթվածնի հետ փոխազդեցությունն է, որին արդեն ծանոթ եք։ Ստանանք ու հավաքենք ջրածին՝ ինչպես պատկերված է նկ. 4.5-ում, ստուգենք մաքրությանն ու այրենք՝ երկաթե ծայրակալով գազատոր խողովակի ծայրին վառվող լուցկու հատիկ մոտեցնելով։ Գազը բռնկվում է ու հանդարտ անգույն բոցով այրվում։ Իսկ ապակե խողովակից դուրս եկող ջրածինն այրվում է դեղին բոցով (պատճառն ապակու բաղադրությունում առկա նատրիումի միացություններն են։)

Եթե այրվող ջրածնի բոցի վրա սառը բաժակ պահեք, ապա կնկատեք, որ բաժակ պատերին ջրի կաթիլներն են առաջանում։ Այրվող ջրածնով խողովակը թթվածնով լի անոթի մեջ մտցնելիս բոցը պայծառանում է՝ մաքուր թթվածնում այրումն ուժգնանում է։

Այդ ռեակցիայի հավասարումը.

Այս ռեակցիայի հետ կապված էլ՝ ջրածինն ստացել է իր անվանումը։
5.Ջրածնի ֆիզիկական հատկությունները

Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։ 14,5 անգամ թեթև է օդից (ամենաթեթև գազն է)։Ջրում քիչ է լուծվում՝ 1 լ ջրում 20°С-ում լուծվում է 18 մլ ջրածին։-252,8°С-ում 1 մթնոլորտային ճնշման տակ ջրածինը դառնում է շարժուն հեղուկ, որը ևս անգույն է։

Ջրածինը լավ լուծվում է որոշ մետաղներում (Ni, Pd, Pt) 1 ծավալ պալադիումում լուծվում է 850 ծավալ ջրածին՝ տաքացնելիս այն քանակապես անջատվում է։ Ջրածնի դիրքը 1 և 7 րդ խմբում պայմանավորված է նրանով, որ ջրածնի ատոմը կարող է կորցնել էլեկտրոն նմանվելով ալկալիական մետաղներին եվ վերցնել էլեկտրոն նմանվելով հալոգեններին այսպիսով ջրածնի ատոմը օժտված է վերօքս երկակիությամբ կարող է լինել և օքսիդիչ, և վերականգնիչ։

Ջրածնի ատոմը պարզագույնն է՝ բաղկացած է միջուկից և մեկ էլեկտրոնից, իոնացման պոտենցիալը՝ 13,595 Էվ, էլեկտրոնային խնամակցության էներգիան (հիմնական վիճակում գտնվող ատոմի և բացասական իոնի էներգիաների տարբերությունը)՝ 0,754 էվ։ Քվանտային մեխանիկայի օգնությամբ հաշված են ջրածնի ատոմի հնարավոր էներգետիկ վիճակները։

Այլ գազերի հետ համեմատած ջրածինն ունի ամենամեծ տեսակարար ջերմահաղորդականությունը՝ 4,12• 10−4 կալ/սմ վրկ։ Ջրածինը չափազանց դժվար հեղուկացող գազ է (կրիտիկական ջերմաստիճանը՝ -240°С)։

Հեղուկ ջրածինը թեթև (70,8 կգ/մ3, -253°С), անգույն, դյուրաշարժ հեղուկ է։

Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։ Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2 (ատոմների հեռավորությունը՝ 0,7414 А), դիսոցման էներգիան՝ 4,776 էվ (մոլ)։
6.Ջրածնի կիրառումը

Ջրածինն ունի շատ մեծ կիրառություն, որի հիմքում այդ նյութի ֆիզիկական և քիմիական հատկություններն են։ Այսպես, օդից 14,5 անգամ թեթև լինելով՝ ջրածին գազը կիրառվում է օդապարիկները (ներկայումը դրանք օդ են բարձրացնում հիմնականում օդերևութաբանական հետազոտություններ կատարելու նպատակով) դ դիրիժաբլները լցնելու համար։
Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր բազմաթիվ նյութեր ստանալիս՝ ազատ վիճակում որոշ մետաղներ (օր. մոլիբդեն՝ Mo վանադիում V, վոլֆրամ W և այլն) քլորաջրածին (HU) ամոնիակ (NH3) մեթանոլ մեթիլ սպիրտ (CH3OH) և այլն։ Մեծ քանակությամբ ջրածին է ծախսվում հեղուկ ճարպերից (ձեթերից) պինդ ճարպեր արանալիս։7.Թթուներ,օրգանական և անօրգանական
8. Գտնել համացանցից հետաքրքիր ֆիլմ,թարգմանություն կամ փաստեր ջրածնի մասին մասին և տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ:
Տևողությունը՝մարտի30-ապրիլի 15

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s