Posted in Համաշխարհային պատ., Թարգմանություն

Մայիսի 11-22, առաջադրանք, 8-րդ դասարան

1024px-map_europe_alliances_1914-hy

Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը

20–րդ դարի սկզբին միջազգային հարաբերություններում եղան զգալի փոփոխություններ։ Բրիտանիան ստիպված էր դուրս գալ իր կողմից իրականացվող փայլուն մեկուսացման քաղաքականությունից և սկսել հավասարակշռող դաշինքների որոնման և ձևավորման քաղաքականություն։ 1902 թվականին կնքվեց անգլո-ճապոնական համաձայնությունը, որով Անգլիան իրեն ապահովեց ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը և Ճապոնիան հակամարտող կողմեր էին։ Անհրաժեշտ էր նաև դաշնակից որոնել ընդդեմ Գերմանիայի: Գերմանիան ուներ հզոր ցամաքային բանակ և եվրոպական միակ պետությունը, որը կարող էր իր ցամաքային բանակով մրցել Ֆրանսիայի։ Ուստի անգլիական դիվանագիտությունը սկսեց աշխատել ֆրանս-անգլիական դաշինքի ձևավորման օգտին։ Ֆրանսիան իր հերթին դաշնակից էր փնտրում ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա հիմնական դաշնակից Ռուսաստանը զբաղված էր Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը՝ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագիրը, որը կոչվեց entente (համաձայնություն)։ Պայմանագիրը բաղկացած էր երկու մասից՝ մեկը ենթակա էր հրապարակման, մյուսը գաղտնի էր։ Հրապարակման ենթակա բաժնում կողմերը պարտավորվում էին Մարոկկյան հարցի շուրջ պահպանել 1880 թվականի Մադրիդյան կոնֆերանսի սկզբունքները, իսկ գաղտնի հատվածում Անգլիան ճանաչում էր Ֆրանսիայի իրավունքները Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքները Եգիպտոսի նկատմամբ։ Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ձախողված Ռուսաստանը նորից թեքվեց դեպի Եվրոպա, որտեղ սակայն ուժերի վերադասավորման արդյունքում Ռուսաստանի շահերի տարածքում արդեն ներկա էր ոչ թե Մեծ Բրիտանիան, այլ Գերմանիան։ Հետևաբար Մեծ Բրիտանիան այլևս չէր դիտարկվում որպես հակառակորդ և նույն այս հիմնավորմամբ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի կողմից նույնպես չէր դիտարկվում որպես հակառակորդ։ Բացի այդ առկա էր նաև Ֆրանսիայի գործոնը, քանի որ վերջինս համարվում էր այս երկու երկրների դաշնակիցը։ 1907 թվականի օգոստոսի 31-ին Պետերբուրգում հանդիպեցին անգլո-ռուսական կողմերը և կնքվեց անգլո-ռուսական կոնվենցիան, որով վերջնական ձևավորում ստացավ Անտանտը՝ դառնալով ֆրանս-անգլո-ռուսական եռյակ խմբավորում, որը պետք է պայքարեր Եռյակ միության դեմ Մեծ պատերազմում։

 Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել տերությունների 2 խմբավորումների՝ գերմանա-ավստրիական (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, 1915 թ-ից՝ Բուլղարիա) և Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սերբիա, 1917 թ-ից՝ ԱՄՆ և այլն, ընդհանուր թվով 34 պետություն) միջև: 

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն անհետ կորածի։Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում:Կարճաժամկետ վերլուծությունները փորձում են բացատրել թե ինչու հենց այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ Նրանք վերլուծում են Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը: Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։Ճգնաժամին հաջորդեց մի շարք դիվանագիտական հակամարտություններ Մեծ տերությունների երկրների միջև։ Այս հակամարտությունների հիմնական պատճառը կարող է լինել ուժերի վերադասավորությունը Եվրոպայում սկսած 1867 թվականին: Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները

1914 թ-ի ամենամեծ ճակատամարտը տեղի է ունեցել Մառն և Էն գետերի շրջանում, որտեղ 2 կողմից մասնակցեց 1,5 մլն մարդ, զոհվեց և վիրավորվեց 600 հզ-ը: Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրին գերմանական զորքերի հարձակումը դեպի Փարիզ և հակառակորդին ստիպեցին նահանջել մինչև Էն գետը:  Արևմտյան ճակատում սկսվեց դիրքային պատերազմ: Օգոստոսի վերջին Գերմանիային պատերազմ հայտարարած Ճապոնիան սկսեց Խաղաղ օվկիանոսում զավթել գերմանական տիրույթները և հպատակեցնել Չինաստանը: Կովկասյան ռազմաճակատում 1914 թ-ի դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ-ի հունվարի 5-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը գլխովին ջախջախեց թուրքական 90-հզ-անոց զորքը (փրկվեց միայն 12 հզ-ը), իսկ ռազմական նախարար Էնվեր փաշան հազիվ խուսափեց գերեվարվելուց: Ռուսները թուրքերին վտարեցին նաև Իրանի Ատրպատական նահանգից: 1915 թ-ին ռուսական զորքերի հարձակումը ծանր կացության մատնեց Ավստրո-Հունգարիային: Դաշնակցին օգնելու համար Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց և գրավեց լեհ-լիտվական հողերը: Թեև ռուսները 300 հզ. զոհ տվեցին, սակայն Ռուսաստանը դիմակայեց: 1915 թ-ին Բալկանյան ճակատում Իտալիան, որ անցել էր Անտանտի կողմը, չկարողացավ առավելության հասնել Ավստրո-Հունգարիայի նկատմամբ. վերջինս նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան: Բուլղարիան պարտության մատնեց Սերբիային: 1915 թ-ի ապրիլի 22-ին Արևմտաեվրոպական ճակատում՝ Իպր քաղաքի մերձակայքում, գերմանացիներն առաջին անգամ օգտագործեցին քիմիական զենք (թունավորվեց 15 հզ. մարդ): 1915 թ-ի մայիսին ռուսները հայ կամավորական ջոկատների աջակցությամբ գրավեցին Վանը: Սակայն հուլիսին ռուսական բանակը ժամանակավորապես թողեց հայկական տարածքները, որը ճակատագրական եղավ արևմտահայության համար: 

 Ռազմական գործողությունները 1914-16թթ

Կենտրոնական ուժերի ռազմավարությունը տուժեց փոխըմբռնման բացակայությամբ։ Գերմանիան խոստացել էր աջակցել Ավստրո-Հունգարիային նվաճել Սերբիան, բայց գործնականում խոստումը չկատարեց։ Սկզբում հարձակվողական պլանը հաստատվեց 1914 թվականի սկզբին, բայց այն տեստավորում չէր անցել։ Ավստրո-հունագարացիները հավատում էին, որ Գերմանիան կփակի հյուսիսային ճակատը ռուսներից: Սակայն Գերմանիան կարծում էր, որ Ավստրո-Հունգարիան իր ուժերը կկենտրոնացնի ռուսների դեմ, իսկ Գերմանիային կմնա հարձակվել Ֆրանսիայի վրա։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր զորքերը բաժանել ռուսական և սերբական ճակատների միջև։ Ավստրիան պատերազմական գործողությունները սերբերի հետ սկսեց Ցերի և Կոլուբարայի ճակատամարտերով օգոստոսի 12-ին։ Հաջորդ երկու շաբաթների ընթացքում ավստրիական գրոհները հետ էին մղվում պատճառելով մեծ կորուստներ, ինչը ի չիք դարձրեց ավստրացիների կայծակնային հաղթանակի հույսերը։ Արդյունքում Ավստրո-Հունգարիան ստիպված էր կենտրոնացնել մեծ քանակությամբ զորք Սերբիայի դեմ, թույլ պաշտպանված թողնելով ռուսական ճակատը: Սերբիան կարողացավ հետ մղել ավստրիացիների առաջին գրոհները 1914 թվականին, ինչը եղավ նրանց առաջին հաղթանակը վերջին հարյուրամյակում: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին գերմանական բանակի 80%-ը կենտրոնացված էր արևմուտքում համաձայն «Aufmarsch II West» պլանի: Սակայն հետագայում որոշում ընդունվեց գործել Aufmarsch I West պլանի, որը նաև հայտնի էր որպես Շլիֆենի պլան: Համաձայն այս պլանի, գերմանական զորքերը պետք է հարձակվեին Ֆրանսիայի վրա Բելգիայի հյուսիսով, որտեղ ջախջախեին ֆրանսիական զորքերին, իսկ երկրորդ մասը պետք է անցներ Վերդենի անտառները և հարձակվեր Փարիզի վրա: «Aufmarsch I West»-ը չորս հիմնական պլաններից մեկն է, որոնք հաստատվել էին Գերմանաիայի ղեկավարության կողմից 1914 թվականին, սակայն նախապատվությունը տրվեց «Aufmarsch I West» պլանին, որը ենթադրում էր, որ Գերմանիան պետք է կռվի մեկ ճակատով Ֆրանսիայի դեմ, բացառվում էր, որ Ռուսաստանը և Բրիտանիան պետք է օգնեն Ֆրանսիային: Չնայած իր ոչ պիտանելությանը և ավելի ռացիոնալ պլանի առկայությանը, այն մնում էր գայթակղիչ իր հարձակվողական արագությամբ և էժանությամբ: «Aufmarsch II West» պլանը նույնպես չիրագործվեց անիրական նպատակների և գերմանական զորքերի քանակության պակասի պատճառով: Վերջնական հաստատված պլանի համաձայն՝ գերմանացիները պետք է շրջանցեին սահմանի վրա կենտրոնացած ֆրանսիական զորքերի աջ թևից, պարտության մատնեին Լյուքսեմբուրգում և Բելգիայում կենտրոնացած ֆրանսիական զորքերին և շարժվեին հարավ` դեպի Փարիզ։ Սկզբում գերմանացիները հաջողության հասան, մասնավորապես Սահմանային ճակատամարտերում (14-24 օգոստոս)։ Սեպտեմբերի 12-ին ֆրանսիացիներին՝ բրիտանական ջոկատների օգնությամբ, հաջողվեց կանգնեցնել գերմանական զորքերի առաջխաղացումը հաղթելով գերմանացիներին Փարիզի արևելքում Մառնի ճակատամարտում (5–12 սեպտեմբեր), և հետ մղեցին գերմանական զորքերին 50 կմ։ Հարավում նույնպես Մուլհաուսի ճակատամարտում ֆրանսիացիները հաջողության հասան։ Արևելքում ռուսական զորքերը բաժանվեցին երկու մասի։ Նրանց դեմ գերմանացիները ուղարկեցին 8-րդ բանակը, որը նախատեսված էր որպես պահեստային` ֆրասնացիների դեմ։ Բանակը ուղարկվեց Արևելյան Պրուսիա: Բանակը գլխավորում էր Պաուլ ֆոն Հինդենբուրգը, ով հաղթեց ռուսներին մի քանի ճակատամարտերում, որոնք հայտնի էին որպես Տանենբերգի ճակատամարտ (17 օգոստոս – 2 սեպտեմբեր)։ Սա նշանակում էր, որ Գերմանիան ստիպված էր կռվել երկարատև երկու ճակատային պատերազմով։ Սակայն գերմանական բանակը լավ պաշտպանական դիրք էր զբաղեցրել Ֆրանսիայում` կիսով չափ կրճատելով ածխի մատակարարումը։ Բացի այդ գերմանացիները ոչնչացրել կամ վիրավորել էին մոտ 230.000 ֆրիանսիացի և բրիտանացի զինվորականների՝ կորցնելով համեմատաբար ավելի քիչ զինվոր։ Բայցևայնպես գերմանացիների հաղորդակցման խնդիրները և հրամանատարության կասկածելի որոշումները թույլ չտվեցին գերմանացիներին ավելի մեծ հաջողությունների հասնել:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները

Պատերազմի արդյունքում չորս կայսրություններ վերացան. Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական: Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը, բացի այդ ձևավորվեցին նոր պետություններ: Չորս արքայատոհմեր ոչնչացվեցին պատերազմից հետո. Հոհենցոլերները, Հաբսբուրգները և Օսմանցիները: Բելգիան և Սերբիան ավերվեցին, ֆրանսիացի 1,4 միլիոն զինվոր սպանվեցին, չհաշված մյուս կորուստները: Գերմանիան և Ռուսաստանը նույնպես մեծ կորուստներ ունեցան: Պաշտոնապես պատերազմը զինադադարից հետո շարունակվեց ևս յոթ ամիս մինչև Վերսալի պայմանագրի ստորագրումը Գերմանիայի կողմից 1919 թվականի հունիսի 28-ին: Միացյալ նահանգների Սենատը չվավերացրեց պայմանագիրը, չնայած այն վայելում էր ժողովրդի հավանությունը, և պաշտոնապես չդադարեցրեց իր մասնակցությունը պատերազմին մինչև Կնոքս-Պորտեր բանաձևի ստորագրումը 1921 թվականի հուլիսի 2-ը:Վերսալի պայամանագրից հետո պայմանագրեր ստորագրվեցին Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի և Օսմանյան կայսրության հետ: Սակայն Օսմանյան կայսրության հետ պայմանագրի ստորագրումը կասեցվեց Թուրքիայի անկախության համար պատերազմի պատճառով և վերջապես Անտանտի և արդեն Թուրքիայի հանրապետության միջև պայմանագիրը կնքվեց միայն 1923 թվականի հուլիսի 24-ին Լոզանում:Շատ երկրներում պատերազմի ավարտ համարում են Վերսալի պայմանագրի կնքման օրը, որից հետո միայն պատերազմ գնացած զինվորները վերադարձան տուն, բայց հիմնականում պատերազմի ավարտ է համարվում զինադադարի օրը՝ 1918 թվականի նոյեմբերի 11-ը: Իրավաբանորեն պատերազմի ավարտ է համարվում Լոզանի պայմանագրի ստորագրման օրը, երբ Անտանտի զորքերը լքեցին Կոստանդնուպոլիսը:

Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ.

1917 թվականի գործողությունները նախանշում էին պատերազմի ավարտի մասին, սակայն բոլոր հետևանքները չվերացվեցին մինչև 1918 թվականը:Բրիտանացիների կողմից ծովային շրջափակումը ծանր անդրադարձավ Գերմանիայի վրա: 1917 թվականին Գերմանիայի ռազմական ղեկավարությունը որոշեց սկսել աննախադեպ սուզանավային գրոհներ, որպեսզի Բրիտանիան դուրս գար պատերազմից: Գերմանիան նախատեսում էր Բրիտանիայի ափերին խորտակել ամսական 600,000 տոննա տարողությամբ նավ: Գերմանիայի ղեկավարությունը հասկանում էր, որ այսպես կարող է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ, սակայն նրանց հաշվարկենրով Բրիտանիայի կորուստները այնքան մեծ կլինեն, որ նրանք ավելի շուտ հաշտություն կխնդրեն քան ԱՄՆ-ն կներքաշվի պատերազմին: Իրականում խորտակումները տոննաներով կազմում էին ավելի քան 500,000 տոնա ամսական փետրվարից հուլիս ամիսներին: Ապրիլ ամսին կազմեցին 860,000 տոննա:: Հուլիսից հետո ներդրված կոնվոյների համակարգը շատ արդյունավետ էին սուզանավերի դեմ պայքարում: Բրիտանիան անվտանգ դարձավ խորտակումներից, մինչդեռ Գերմանիայի տնտեսությունը անկում էր ապրում: 1917 թվականի Նիվելի հարձակման ժամանակ, Ֆրանսիայի 2-րդ գաղութարար դիվիզիոնի Վերդենի ճակատամարտի վետերանները հրաժարվեցին կատարել հրամանները՝ լինելով հարբած և առանց զինվորական համազգեստի: Նրանց սպաներին չհերիքեց միջոցներ, որպեսզի պատժի ամբողջ գումարտակը, բացի այդ պատիժը անմիջապես չհետևեց: Ֆրանսիական բանակի խռովությունները վարակեցին ևս 54 դիվիզոն, 20,000 զինվոր դարձավ դասալիք: Չնայած զանգվածային ձերբակալություններին, պատիժներին, հայրենասիրական դասերի և պարգևատրական մեխանիզմների, ֆրանսիացի զինվորները հրաժարվում էին մասնակցել հետագա գրոհներին: Ռոբերտ Նիվելը պաշտոնանկ արվեց հրամանատարի պաշտոնից, նրան փոխարինեց գեներալ Ֆիլիպ Պետեյնը, ով կանգնեցրեց արյունահեղ գրոհները:Աստրո-Հունգարիայի և Գերմանիայի հաղթանակը Կապորետտոյի ճակատամարտում պատճառ հանդիսացավ Անտանտին կազմակերպել գլխավոր խորհուրդ, որտեղ որոշվեց կազմել ընդհանուր հրամանատարական շտաբ, մինչ այդ բրիտանական և ֆրանսիական զորքերը գործում էին առանձին:1917 թվականին, երբ Կենտրոնական տերությունները հաշտություն հաստատեցին Ռուսաստանի հետ, մեծ քանակությամբ գերմանացի զինվորներ արևելքից տեղափոխվեցին արևմտյան ճակատ, որոնք պետք է դիմագրավեին օրեցօր ավելացող ամերիկյան զինվորներին: Գերմանիան հույս չուներ, որ կհաղթի երկարատև խրամատային պատերազմում և որոշեց արագ լայնածավալ գրոհ կազմակերպել: Բացի այդ, Անտանտի և Կենտրոնական տերությունների ղեկավարները վախենում էին սոցիալական ընդվզումներից և Եվրոպայում տիրող հեղափոխական վտանգից: Այս պատճառով երկու կողմերն էլ ցանկանում էին արագ հաղթանակի ուղի փնտրել:1917 թվականին Ավստրիայի կայսր Կառլոս I-ը առանց Գերմանիայի իմացության որոշեց բանակցություններ սկսել Իտալայի հետ:: Իտալիան մերժեց առաջարկները, իսկ այս բանակցությունները հայտնի դարձան Գերմանիային:

Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը

Հարյուրօրյա հարձակման վերջին փուլը Մյոզ-Արոնի գրոհն էր, որը սկսեցին ֆրասնական և ամերիկայն զորքերը սեպտեմբերի 26-ին: Հաջորդ շաբաթվա ընթացքում ֆրանսիական և ամերիկյան ստորաբաժանումները ներխուժեցին Շամպայն և ստիպեցին գերմանացիներին թողնել մի քանի կարևոր բարձունք և նահանջել Բելգիայի սահման: Հոկտեմբերի 8-ին ճակատային գիծը նորից հատեցին Բրիտանական զորքերը Կամբրեի ճակատամարտի արդյունքում: Գերմանական զորքերը ստիպված էին կրճատել ճակատային գիծը և օգտագործել Նիդերլանդների սահմանը որպես այլընտրանքային ուղի նահանջելու դեպի Գերմանիա:Երբ Բուլղարիան սեպտեմբերի 29-ին կնքեց զինադադարի պայմանագիր, Լուդենդորֆը մեկ ամիս ընկավ մեծ սթրեսի մեջ:Գերմանիայի անխուսափելի պարտության մասին լուրերը տարածվեցին գերմանական զորքերում: Խռովությունների սպառնալիքը խորանում էր: Ադմիրալ Ռեյհարդ Շիրը և Լուդենդորֆը որոշեցին վերջին փորձը ձեռնարկել, որպեսզի վերականգնեին գերմանական նավատորմի հեղինակությունը: Իմանալով, որ արքայազն Մաքսիմիլիանի կառավարությունը հավանություն չի տա նման նախաձեռնությանը, Լուդենդորֆը որոշեց գործել ինքնուրույն: Այնուամենայնիվ պատրաստվող հարձակման մասին լուրերը հասան Քիլում տեղակայված նավաստիներին: Շատերը հրաժարվեցին մասնակցել ծովային հարձակմանը՝ համարելով այն ինքնասպանություն, որի համար ձերբակալվեցին: Լուդենդորֆը ընդունեց իր մեղքը և Կայզերը ազատեց նրան պաշտոնից հոկտեմբերի 26-ին: Բալկանների կորուստը նշանակում էր, որ Գերմանիան կորցնում էր նաֆթի և սննդի հիմնական կենսական ուղին: Բոլոր պահուստային միջոցները արդեն ծախսված էին: Դաշնակիցների նաֆթի պահանջարկի մոտ 80%-ը լրացնում էր Միացյալ Նահանգները, այսինքն Գերմանիայի սնուցման ուղու կորուստը էլ ավելի ուժեղացրեց դաշնակիցներին:Ռազմական անհաջողությունները և զորքի մարտունակության անկումը ստիպեցին Կայզերին Գերմանիան ուղղորդել դեպի հաշտություն: Արքայազն Մաքսիմիլիանը գլխավորեց կառավարությունը և որպես Կանցլեր սկսեց բանակցությունները դաշնակիցների հետ: Բանակցությունները անմիջապես սկսվեցին նախագահ Վիլսոնի հետ, քանի որ գերմանացիները կարծում էին, որ Վիլսոնը ավելի զիջողական կլինի քան ֆրանսիացիները և բրիտանացիները: Վիլսոնը պահանջեց, որ գերմանիայում հաստատվեն սահմանադրական միապետություն և խորհրդարանական վերահսկողություն: Նոյեմբերի 9-ին սոցյալ-դեմոկրատ Ֆիլիպ Շեյդեմանը Գերմանիան հայտարարեց հանրապետություն: Կայզերը, թագավորները և այլ ժառանգական կառավարիչները հեռացվեցին իշխանությունից: Կայսերական Գերմանիան մահացավ և ծնվեց նոր Գերմանիա՝ Վայմարյան Հանրապետություն անվանմամբ:

Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

 Խորհրդային Ռուսաստանը Գերմանիային էր զիջում Բելոռուսիայի (այժմ` Բելառուս) մի մասն ու մերձբալթյան երկրները: Ֆինլանդիան և Ուկրաինան ճանաչվում էին անկախ երկրներ: Թուրքիային էին անցնում Կարսը, Արդահանը և Բաթումը: Պայմանագիրն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար, որը միայնակ մնաց թուրքական բանակի դեմ (ռուսական զորքերը լքեցին Արևմտյան Հայաստանը):1918 թ-ի մարտ-հունիսին Արևմտաեվրոպական ռազմաճակատում գերմանական զորքերն անցան հարձակման և մեծ կորուստների գնով հասան Մառն գետի շրջանը, որը Փարիզից հեռու է 70 կմ: Բայց դա Գերմանիայի վերջին հաջողությունն էր: Օգոստոսին Անտանտի զորքերը ծանր պարտության մատնեցին գերմանական բանակին: Սեպտեմբերի 26-ին անգլո-ֆրանսիական ու ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմանական բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տարածքից: Սեպտեմբերի 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարով՝ Թուրքիան, նոյեմբերի 3-ին՝ Ավստրո-Հունգարիան: Նոյեմբերի 11-ին Կոմպիենի զինադադարով Գերմանիան անձնատուր եղավ. ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվեց մոտ 10 մլն, վիրավորվեց և խեղանդամ դարձավ 20 մլն մարդ: Վնասը միջին հաշվով կազմեց գլխավոր մասնակից երկրների ազգային հարստության 1/3-ը: Պատերազմի հասցրած վնասներն ու հետևանքները քննվեցին 1919–22 թթ-ի ընթացքում, երբ Վերսալում և Վաշինգտոնում կնքվեցին ամփոփիչ պայմանագրեր:

Աղբյուր wikipedia

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s