1. Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից։
Միավորների ՄՀ-ում ուժի միավորը մեկ նյուտոնն է (1 Ն)։ 1 Ն -ն այն ուժն է, որը 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1վ -ում փոխում է 1մ/վ -ով։
Ուժի թվային արժեքը սովորաբար նշանակում են F տառով, սակայն կան նաև այլ նշանակումներ: Եթե մարմնի վրա ուժ չի ազդում, այսինքն՝ F=0, դա նշանակում է, որ նրա վրա այլ մարմիններ չեն ազդում, ուստի, նրա արագությունը չի փոխվում։ Իսկ եթե ուժը՝ F≠0, մարմնի վրա ազդում է այլ մարմին կամ մարմիններ, և նրա արագությունը փոխվում է։ Ընդ որում, որքան մեծ է F ուժը, այնքան զգալի է արագության փոփոխությունը: Եթե ուժը նշվում է գծագրում, քանի որ այն վեկտորական մեծություն է, դա ցույց է տրվում փոքրիկ սլաքով, որը դրվում է F տառի վերևում՝ F⃗ :
2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։
Որովհետև ապակու և թղթի կտորները այնպիսի մատերալներից են պատրաստված, որոնցով հնարավոր չի ստեղծել մագնիսական դաշտ:
3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթիշերտը։
Նրանք սկսում են ուժեղ կպչել, բայց մի քանի վարկյան հետո անջատվել իրարից:
4.Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը:
Նրանք սկսում են վաննել իրարից:
5.Ինչպե՞ս է կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը
Գրավիտացիա:
6.Ինչպես է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը?
Հույները սաթն անվանում էին «էլեկտրուն», որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> անվանումը։
7.Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներկան:
Մինուս և պլյուս:
8.Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքունեցող մարմինները:
Նրանք իրար վաննում են:
9.Ձևակերպեք Կուլոնի օրենքը:
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
10.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ–ում։
Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կոչվում է Կուլոն (1 Կլ)`ի պատիվ Շ.Կուլոնի։




