Posted in Հայոց լեզու 9

16.11.2020

1. Լրացրուտեքստումբացթողածտառերըևկետադրիր։

Համերգը մոտենում էր վախճանին, իսկ Փափազյանը շարունակում էր սառնասիրտ ու ամբարտավան ոճով՝ կարծես արհամարհելով հանդիսականներին։ Հայտարարվեց վերջին համարը՝ մենախոսություն «Մակբեթ» ողբերգությունից։ Երկու խոսք էլ չէր ասել, և մեկ էլ ամբողջ դահլիճը լարվեց ու շունչը պահած, ակնապիշ նայում էր դերասանին։ Նրա մի այտը քարացավ, իսկ մյուսը ջղային ցնցվում էր։ Մկանները ջղագռգիռ դողում էին, իսկ աչքը կարծես ծռվել էր, և ահա, ուր որ է դուրս պիտի պոռթկար ակնակապիճից։ Տանջալուկ մի ոճրագործ էր մեր աչքի առաջ։

Երկու մարդ կռվում էին Փափազյանի մեջ, ու հաղթեց անօրեն ոճրագործը։ Երբ նա բարձրացրեց աջ ձեռքը երևակայական դաշույնը բռնած մարդիկ տեսան այդ դաշույնը։ Այո՛, տեսան։ Ու թեև գիտեի՝ նրա ձեռքին ոչինչ չկար, ոչ ոք ինձ չէր կարող համոզել, թե նրա ձեռքին այդ պահին լույսի տակ փայլող դաշույն չտեսա։

2. Դուրս գրիր քեզ առաջին անգամ հանդիպած բառերը, գտիր դրանց բացատրությունները։

Ակնապիշ- ուշադիր, անթարթ
Ակնակապիչ- ակնաբույն

 3. Վանկատիր և գրիր, թե քանի բաց և քանի փակ վանկ ունեն հանդիսական, հայտարարվեց, մենախոսություն, երևակայականբառերը։

 Հան+դի+սա+կան – երկու բաց, երկու փակ
հայ+տա+րար+վեց – մեկ բաց, երեք փակ
մե+նա+խո+սու+թյուն – չորս բաց, մեկ փակ
ե+րե+վա+կա+յա+կան – հինգ բաց, մեկ փակ

4. Տեքստից գտիր հնչյունափոխված 3 բառ, վերականգն իրան հնչյունափոխձևը։

Հանդիսականներ- հանդես
Կռվում-կռիվ
Սառնասիրտ – սառը

5. Տեքստում գտիր ավարտ, բառ, թուշ, շեղվել, հանցագործբառերիհոմանիշները։

Ավարտ- վերջ

Բառ- խոսք

Թուշ- ակտ

Շեղվել- ծռվել

Հանցագործ- անօրեն

6. Բառակազմական վերլուծության են թարկիրենթադրություն, սառնասիրտ, հանդիսական, վերջին, մենախոսություն, տնտեսբառերը։

Ենթադրություն- ենթ+ա+դիր+ություն
սառնասիրտ- սառն+ա+սիրտ
հանդիսական- հանդես+ական
վերջին- վերջ+ին
մենախոսություն- մեն+ա+խոս+ություն
տնտես- տուն+տես

7. Տրված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Մոտենում էր – բայ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Իսկ – համադասական շաղկապ

Կարծես – երկբայական վերաբերական

Հանդիսականներին – գոյական, հոգնակի թիվ, տրական հոլով

Հայտարարվեց – բայ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ

Վերջին – ածական, որակական ածական

Ողբերգությունից – գոյական, բացառական հոլով, եզակի թիվ

Չէր ասել – բայ, անցյալ վաղակատար, ժխտական, երրորդ դեմք, եզակի թիվ

Ամբողջ – որոշյալ դերանուն

Շունչը – գույական, հայցական հոլով, եզակի թիվ

Պահած – բայ, հարակատար

Ակնապիշ – ձևի մակբայ

Դերասանին – գոյական, երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով

Մյուս – ցուցական դերանուն

Ահա – ժամանակի մակբայ

Պիտի պոռթկար – բայ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք

Մեր – անձնակն դերանուն, առաջին դեմք, հոգնակի թիվ

Առաջ – տեղի մակբայ

Երկու – թվական, քանակական թվական

Մեջ – կապ

Երբ – ժամանակի մակբայ

Աջ – ածական, հարաբերական

Երևակայական –ածական, որակական ածական

Այո – հաստատական վերաբերական

Ոչինչ – ժխտական դերանուն

Ոչ ոք – ժխտական դերանուն

Համոզել – բայ, ուղղական հոլով

Տակ – կապ

Փայլող – բայ, չեզոք, պարզ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s