Posted in Русский 9

15-19 марта (Урок 2)

«Кто я в этом мире: Уж или Сокол?»

В мире есть два вида людей, есть те, которые довольствуются тем, что у них есть, и есть люди, которые стремятся к большему. В жизни людей должны быть новые вещи, если человек не занималась йогoй, она может заниматься, и это будет новинкой для нее. В жизни лучше жить жизнью сокола, чем ужа. Потому что Сокол стремился подняться снова на небо.В человечестве много людей, которые довольствуются тем чего они добились, но для меня это неправильно, потому что жизнь продолжается и человек должен все испытать. Лучше рисковать, потерять или добиться чего-то, чем стоять на одном месте.

Posted in Կենսաբանություն 9

Դաս 17

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

Էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են արոմորֆոզները, իդիոդապտացիաները և ընդհանուր դեգեներացիաները, որոնք հանգեցնում են կենդանաբանական առաջադիմության՝ այսինքն մեծանում է տվյալ տեսակի առանձնասենյակների թվաքանակը, ընդարձակում է արեալը, առաջանում են նոր պոպուլյացիաներ:

Արոմորֆոզ: Արոմորֆոզներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործոնեության ուժգնությունը:

Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորումն և հայտ գալը: Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացման անցնելը: Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզների էին քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն: Արոմորֆոզը Գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացման և մահացության իջեցմանը:

Posted in Կենսաբանություն 9

Դաս 16

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են եգի, տարածքի և սննդի համար:    Միջտեսակայինը կռիվն է տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև: Գոյություն ունի պայքար անբարենպաստ պայմանների դեմ ևս: Դարվինն ասել է, որ Անգլիայում ցրտաշունչ ձմեռվա ընթացքում սատկել են թռչունների 80 %-ը: Նրանք չեն կարողացել պայքարել:

Արհեստական ընտրություն: Ըստ Դարվինի ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն այսինքն պարդը ստեղծել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ: Բնական ընտրություն: Դարվինը նկատեց, որ միևնույն տեսակի առաձնյակներում ևս նկատվում է կենդանի օրգանիզմների տարբերություն: Նա հասկացավ, որ նոր ծնված կենդանիների մի մասը, որ առավել հարմարված էր ոչնչացնում են չհարմարվածներին: Սա անվանվեց բնական ընտրություն:

Շարժական ընտրությունը արտաքին միջավայրի փոփոխությունից կախված առաձնյակի փոփոխությունն է: Երբ արդյունաբերական փոշու պատճառով ծառերը սևացան սև թիթեռների քանակը աճեց, քանի որ դրանք ծառերի սև բների վրա չէին երևում ու դրանց որսալը դժվար էր:

Կայունացող ընտրությունը գործում է միջավայրի հաստատուն պայմաններում և ամրապտդում է օրգանիզմի ձեռք բերած օգտակար հատկանիշները:

Posted in Քիմիա 9

Հալոգեններ

1. 7֊րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերի ընդհանուր բնութագիրը

7-րդ խմբի գլավոր ենթախմբում են ֆտորը, քլորը, բրոմը, յոդը, աստատը։

Վալենտային էլեկտրոնները ns2np5, հեշտությամբ միացնելով մեկ էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը HaL+1e=Hal−1։ Հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է Cl>Br>I>At\Rightarrow }}”> շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից։ Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են, արտաքին էներգետիկ մակարդակում ունեն 7 էլեկտրոններ, ուժեղ օքսիդիչներ են։ Ունեն տարբեր օքսիդացման աստիճան։

2.Հալոգենների տարածվածությունը բնության մեջ

Հալոգենները բնության մեջ հանդիպում են գերազանցապես միացությունների ձևով։ Աստատը չի հանդիպում բնության մեջ, այն ստանում են արհեստական ձևով։

3.Հալոգենների ատոմների բաղադրությունը և կառուցվածքը

Յոդ — 53 պրոտոն, 74 նեյտրոն, 53 էլեկտրոն

Ֆտոր — 9 պրոտոն, 10 նեյտրոն, 9 էլեկտրոն

Բրոմ — 35 պրոտոմ, 45 նեյտրոն, 35 էլեկտրոն

Քլոր — 17 պրոտոմ, 18 նեյտրոն, 17 էլեկտրոն

4. Քլորի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է: Քիմիական կապի առաջացմանը մասնակցող էլեկտրոններն անվանվում են վալենտային էլեկտրոններ: Քլորը գտնվում է  VII  խմբում և ցուցաբերում է  VI-ի հավասար առավելագույն  վալենտականություն. Cl,VII

Ոչ մետաղները կարող են նաև դրսևորել վալենտականություն, որի թվային արժեքը ութի և խմբի համարի տարբերությունն է: Քլորն ունի նաև մեկի հավասար վալենտականություն (8−7=1) 

5. Հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները

Սովորական պայմաններում քլորը սուր, հեղձուցիչ հոտով , դեղնականաչավուն գազ է` օդից երկու ամբողջ հինգ անգամ ծանր:Սենյակային ջերմաստիճանում մեկ ծավալ ջրում երկու ամբողջ հինգ ծավալ քլոր է լուծվում : Առաջացող լուծույթը անվանում ենք քլորաջուր: Քլոր գազը մոտ 0,6ՄՊԱ ճնշման տակ , սենյակային ջերմաստիճանում վերածվում է հեղուկի , իսկ հեղուկ քլորը պահում են պողպատե բալոններում կամ ցիստեռներում , որոնցով էլ փոխադրում են: Քլորը պնդանում է -1010c ջերմաստիճանում առաջացնելով կանաչավուն բյուրեղներ:Իսկ սառույց պարունակող ջրի մեջ քլոր անցկացնելիս առաջանում են դեղնականաչավուն բյուրեղներ: Ստացված նյութը քլորի հիդրատն է`Cl2 . 8H2O:Ռեակցիան իրականացնելիս անմիջապես կնկատեք քլորի դեղնականաչավուն գույնն ու կզգաք այդ գազի սուր և խեղտող հոտը:

6.Քլորի և նրա միացությունների կիրառությունը

Մեծ քանակով քլոր է ծախսվում օրգանական նյութերի քլորացման վրա: Այդպես ստացվում են տարբեր պլաստմասսաներ, կաուչուկ, բույսերի պաշտպանության միջոցներ, սինթետիկ մանրաթելեր, ներկեր, դեղամիջոցներ, լուծիչներ: Քլորը կիրառում են բամբակյա գործվածքների և թղթի սպիտակեցման համար: Քլորը ոչնչացնում է հիվանդածին միկրոօրգանիզմները, և այդ պատճառով այն օգտագործում են խմելու ջրի վարակազերծման համար: Լույսի ազդեցությամբ ջրի հետ փոխազդելիս` քլորն առաջացնում է ատոմական թթվածին (Օ), որն էլ վարակազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում: Քլորի և նատրիումի հիդրօքսիդի փոխազդեցությունից ստացվում է սպիտակեցնող հեղուկ (ժավելաջուր), որը կիրառվում է կենցաղում: CI2 + 2NaOH = NaOCI +NaCI +H2O։ Քլոր պարունակող սպիտակեցնող նյութերն արդյունավետ են միայն սառը ջրում, քանի որ տաքացնելիս նրանք քայքայվում են: Օրինակ, նատրիումի հիպոքլորիտը քայքայվում է և կորցնում է իր սպիտակեցնող ուժը.

7. Աղաթթվի և նրա աղերի կիրառությունը։

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։ Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ: Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ: Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան: Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ: Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է: Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում: Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ: Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:

Posted in Հայոց լեզու 9

Ինքանաստուկում

1 . Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ երկուական նախադասություն՝բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

1918թ.-ին Հայաստանում ճգնաժամ էր, երկրում հացի պակաս կար:Հացը կարևոր է կյանքում գոյատևելու համար:

Ծովը ալեկոծված էր, այդ պատճառով մեզ չթույլատրեցին նավով շրջագայություն անցկացնել:

Երբ ես իմացա ընկերուհուս ծանր վիճակի մասին ես շատ տխրեցի և ալեկոծվեցի:

Ինչու՞ է բոլորին թվում, որ իմ համբերությունը քարից է:

Ծովափի քարը ընկավ փայլուն ջրի մեջ:

Եթե դու ունես երկաթե կամք և որևէ նպատակ, քո ջանասիրությամբ դու կհասնես դրան:

Մեր դպրոցի գլխավոր մուտքի դռները երկաթյա են:


 2. Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։


1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն բաց վանկերից։


1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

4․Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։

1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ


Posted in Русский 9

9-12 марта

“Человек должен быть свободен”

Человек должен быть свободен от насилия, терроризма, произвола власти и какого-либо принуждения, от всего , что ограничивает его свободу, подавляет его волю и не дает ему возможности выразить себя.
Человек должен быть свободен для дружбы и общения, любви, развития своего внутреннего мира, раскрытия своих талантов и способностей, для возможности отдыха после работы, для познания окружающего мира.
Человек должен иметь свободу, но при этом он не должен нарушать свобод и прав других людей, потому что в мире все взаимосвязано, и наши необдуманные поступки могут нанести вред другим людям.

Posted in Գրականություն 9

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը։ Հայ գրերի գյուտի նախապայմանները։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը: IV դարի վերջում մայրենի լեզվով գիր և գրականություն ունենալն ազգապահպան խնդիր էր դարձել, քանի որ հայերեն գրավոր լեզուն կենսական անհրաժեշտություն էր թե´ պետության, թե´ եկեղեցու և դրանով իսկ ներկա ու ապագա սերունդներին դաստիարակելու և կրթելու համար: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո հայոց լեզվով եկեղեցական գրականության բացակայությունը, առավել ևս Աստվածաշնչի ասորերենով և հունարենով ընթերցումներն անհնարին էին դարձնում ժողովրդի լայն խավերին ծանոթանալու քրիստոնեական վարդապետությանը:

Վիճակը քիչ էր փոխվում հայերեն բանավոր թարգմանությունից, քանզի օտար լեզուներին քչերն էին տիրապետում, որ կարողանային միանգամից թարգմանություն կատարել մայրենի լեզվով: Ավելին՝ հունարենը պարսից արքունիքը դիտում էր որպես թշնամի երկրի` Հռոմեական կայսրության լեզու և Հայաստանում զավթողական քաղաքականության իրականացման ժամանակ նույնիսկ արգելում էր դրա կիրառումը՝ փոխարենը պարտադրելով պարսկերենը: Իսկ որպես եկեղեցական լեզու մնում էր դարձյալ ժողովրդի համար անհասկանալի ասորերենը:

Դրան գումարվեցին IV դ. վերջին Մեծ Հայքի թագավորության բաժանումը Սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև, իսկ այնուհետև` Հայաստանի արևմտյան մասում թագավորական իշխանության վերացումը: Այդ ամենը նշանակում էր, որ արդեն վտանգված էր հայ Արշակունիների թագավորության գոյությունը,դրանով իսկ` հայ ժողովրդի պետականորեն երաշխավորված քաղաքական և մշակութային կյանքը:

Արշակունիների մոտալուտ անկման պայմաններում Հայ առաքելական եկեղեցին էր դառնում միակ ազգային ամբողջական կառույցը, սակայն մայրենի լեզվով հոգևոր գրականության պակասը սպառնում էր հենց իր` Հայ առաքելական եկեղեցու անկախ գոյությանը:

Հենց այդ տագնապալի ժամանակաշրջանում Մեսրոպ Մաշտոցին էր վերապահված հայոց ինքնության հզոր դրսևորումներից մեկի՝ գրերի գյուտի առաքելությունը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ. Տարոն գավառի Հացեկաց գյուղում՝ կարճազատ Վարդանի ընտանիքում: Ներսես Մեծի օրոք կրթություն ստանալուց հետո  նա Տարոնից մեկնում է Մեծ Հայքի թագավորության մայրաքաղաք` Վաղարշապատ, և Խոսրով IV-ի արքունիքում զինվորական ծառայություն կատարում: Միևնույն ժամանակ նա կարգված էր արքունի մատենագիր դպիրների խմբի մեջ:

Փայլուն տիրապետելով մայրենի լեզվին` Մեսրոպ Մաշտոցն արքունիքի միջազգային գրագրություններում կիրառում էր նաև հունարենի,ասորերենի, պարսկերենի իր իմացությունը: Թողնելով ծառայությունը հայոց արքունիքում՝ Մաշտոցը քարոզչական գործունեության նպատակով գնում է Նախիջևան գավառից հարավ գտնվող Գողթան գավառը: Քրիստոնեական ուսմունքը վարդապետելիս Մեսրոպ Մաշտոցը հայերեն բանավոր թարգմանում է Սուրբ Գիրքը:

Մինչ նա Գողթան գավառում էր, Աստվածաշունչը Հայաստանի մյուս գավառների եկեղեցիներում կարդում էին ժողովրդի համար անհասկանալի օտար լեզվով: Ուստի, ըստ պատմիչ Ղազար Փարպեցու, նա խորհում էր, թե <<գոյություն ունեն հայոց լեզվի նշանագրեր,որոնցով հնարավոր է սեփական ձայնով և ոչ թե մուրացածո լեզվով եկեղեցիներում շահել տղամարդկանց ու կանանց և առհասարակ ամբողջ բազմության սրտերը>>: Այստեղ պատմիչը վկայել է նախամեսրոպյան շրջանում հայերեն գրերի գոյության մասին:

Պահպանվել են մատենագրական տեղեկություններ նախամաշտոցյան հայ գրերի մասին: II-III դարերում հայերը հիշատակված են հին դպրություն ունեցող ժողովուրդների շարքում: Պատմահայր Մովսես Խորենացին հիշատակել է նախաքրիստոնեական մեհենական գրականության մասին, որն առ այսօր չի հայտնաբերվել: Վարդան Արևելցին նույնպես տեղեկացնում է, որ <<հնուց հայերեն գիր է եղել>>, ինչը <<վկայվեց Լևոն արքայի ժամանակ, քանզի դրամ գտավ Կիլիկիայում դրոշմված հայերեն գրով… Հայկազուն թագավորների>> անուններով: Ըստ Գարեգին Սրվանձտյանցի` Բալու բերդաքաղաքի մոտ գտնվող Գրմանքար կոչվող սուրբ վայրերի մերձակա մի քարայրի (որտեղ ճգնել է Մեսրոպ Մաշտոցը) պատերի սեպագիր արձանագրությունները միայն հայերը կարող են վերծանել:

Հայ գրերի գյուտը և նշանակությունը: Մեսրոպ Մաշտոցը Գողթն գավառում քարոզչության ժամանակ միտք հղացավ հայոց լեզվի նշանագրերը գտնել և ամենայն ջանասիրությամբ իր անձը նվիրեց այդ մեծ գործին:

Վերադառնալով Այրարատ՝ Մեսրոպ Մաշտոցն իր մտադրության մասին հայտնում է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը: IV դարի վերջին գումարվում է եկեղեցական ժողով, որտեղ, ըստ Կորյունի, որոշվում է <<հայ ազգի համար նշանագրեր գտնել>>: Վռամշապուհ արքայի հովանավորությամբ խնդրի լուծմանն անմիջապես ձեռնամուխ են լինում Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը:

Վռամշապուհ արքային հայտնել էին, որ Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մոտ կան հայերեն նշանագրեր: Արքայի հանձնարարությամբ այդ նշանագրերը բերում են և երկու տարի դրանցով ուսուցանում աշակերտներին: Սակայն այդ նշանագրերն անբավարար եղան հայոց հարուստ լեզվի հնչյունային համակարգի օգտագործման համար:

Վռամշապուհի կարգադրությամբ Մեսրոպ Մաշտոցը, ձեռնարկելով նոր նշանագրեր ստեղծելու գործը, մի խումբ աշակերտներով մեկնում է Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները:

Մեսրոպ Մաշտոցն աշակերտներին երկու խմբի էր բաժանել` մեկին կարգելով ասորական դպրության, իսկ մյուսին` հունական: Նա հանդիպում է Դանիել եպիսկոպոսին, սակայն նախկինից ավելի բան չգտնելով՝ անցնում է Եդեսիա` Պլատոն անունով մի հեթանոս ճարտասանի մոտ: Ապա իր պրպտումները շարունակում է այլ վայրերում: Վերջապես 405 թ. Ուռհայում (Եդեսիա) Մաշտոցը ստեղծում է հայոց գիրը:

Կորյուն վարդապետը և Մովսես Խորենացին գրում են հայոց գրերի՝ Աստծո շնորհով տրվելու մասին: Կորյունը գրել է. <<Եվ այսպես նա բազում նեղություններ կրեց՝ իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար: Ամեն բան շնորհող Աստծուց իսկապես պարգևվեց նրան այդ բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ` հայերենի նշանագրեր>>:

Մեսրոպ Մաշտոցը, գալով Սամոսատ քաղաքը, գտնում է հունարեն գրչության արվեստի խորագիտակ Հռոփանոսին, որը գեղագրում է Մեսրոպ Մաշտոցի պատրաստած 36 նշանագրերը, որոնցից յուրաքանչյուրին Հայոց աշխարհի մեծ ուսուցիչն անուն էր տվել. <<Այբ, բեն,գիմ, դա… >>: Եղիշեի գնահատմամբ՝ <<Այբն է մայր իմաստութեան…>>:

Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն անվանվեց Աստվածաշունչ, որից հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն էր.<<Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>:

Հայրենիք վերադարձող Մեսրոպ Մաշտոցին Երասխի ափին մեծ հանդիսավորությամբ դիմավորում են Վռամշապուհ արքան, Սահակ Պարթև կաթողիկոսը, նախարարագունդ ավագանին՝ ժողովրդի բազմության հետ: Ապա նրանք միասին գալիս են մայրաքաղաք: Մեսրոպ Մաշտոցն անմիջապես ձեռնամուխ է լինում հայերեն այբուբենով մանուկների ուսուցմանը: Մեսրոպ Մաշտոցը՝ հայ դպրության հիմնադիրը, գրել է հոգևոր ճառեր, երգեր, հատկապես շարականներ: Սահակ Պարթևը նույնպես գրել է եկեղեցական կանոններ, թղթեր (նամակներ) ու հոգևոր երգեր:

Posted in Իրավունք

Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

ՀավաքիհասկացությունըՀավաքը երկու կամ ավելի անձից կազմված խումբ է, որի նպատակն է ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելը կամ արտահայտելը: Հավաքը հանրային է և դրան կարող է մասնակցել ցանկացած ոք: Հավաքները իրականացվում են տարբեր միջոցներով, օրինակ՝ մի տեղում հավաքվել կամ մի տեղից մյուսը տեղաշարժվել, որն էլ անվանում ենք երթ:

Ոչհանրայինևշինություններումանցկացվողհավաքներիառանձնահատկությունը
Ոչ հանրային և շինություններում անցկացվող հավաքների վրա տարածվում են նույն օրենքները, որոնք վերաբերվում են հանրային տարածքում տեղի ունեցող հավաքներին։

ՀամաչափությանևայլհիմնարարսկզբունքներըՊետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով:

ՀավաքներիազատությանսահմանափակումներիհիմքերըՀավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը չեն կիրառվում տվյալ հավաքի ժամանակ:
Արգելվում է հավաքներ կազմակերպել հետևյալ նպատակներով. սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու։

ՀավաքներինմասնակցելուիրավունքըՀավաքի մասնակից է այն անձը, ով տվյալ պահին գտնվում է հավաքի վայրում՝ դրան մասնակցելու նպատակով: Հավաքին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մարդ՝ ՀՀ-ի քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Ոչ ոք չունի իրավունք որևէ մեկին ստիպել մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը: Հավաքի մասնակից չեն հավաքի անցկացման ժամանակ իրենց լիազորություններն իրականացնող կամ աշխատանքային պարտականությունները կատարելող անձիք, սակայն, եթե նրանք գտնվում են աշխատանքային ժամից դուրս, կարող են մասնակցել հավաքին:

ՀավաքիկազմակերպիչըՀավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ: Կազմակերպիչը կարող է հավաքի ղեկավարումը հանձնարարել այլ անձի։

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները
Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, ինչպես նաև զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատախազության մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է զսպվածություն ցուցաբերեն։Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Posted in Գրականություն 9

Ռուբայաթներ

Ռուբայի կամ հոգնակի թվով՝ ռուբայաթ – քառյակ, պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Մի քանի օրինակ Չարենցի ռուբայաթներից

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա. Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։ — Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ. Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

*****************************************************************************

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.                                                                    Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,                                                      Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,                                                                         Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

*****************************************************************************

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է. Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է. Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը. Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

Posted in Գրականություն 9

Եղիշե Չարենց

1․Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը: 2․Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչասել է․․․, Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

  • Տրիոլետ
    Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։ Օրինակ՝
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի.
    Մաղում են կապույտ մի փոշի,
    Այսօր Ձեր մատները, տիկին։
    Հին բույրն եմ զգում ես կրկին,
    Հին բույրը անցած, ուրիշի,—
    Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
    Նման են հեռու մի հուշի…
  • Սոնետ
    Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է։ Բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող (կատրեն) և վերջում երկու եռատող (տերցետ)։ Օրինակ՝
    Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
    Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
    Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
    Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
    Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
    Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
    Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
    Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
    Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
    Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
    Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
    Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
    Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
    Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
  • Ռուբայաթ
    Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Օրինակ՝
    Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
    Որ կրում է իր մեջ իր մահը.
    Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
    Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։
  • Գազել
    Գազելը բանաստեղծության կայուն ձև է, բաղկացած է մի քանի երկտող տներից(բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Օրինակ՝
    Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
    Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 
    Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
    Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
     Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
    Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 
    Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
    Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 
    Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
    Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 
    Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց – 
    Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 
    Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
    Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 
    Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
    Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

4․Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Ըստ իս Չարենցն այս քառատողով (ռուբայաթով) ցանկանում է ասել, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում շատ անգամներ է փոխվում։ Փոխվում է նրա վրարվելակերպը, մտածելակերպը, զգացմունքները, սակայն նա կա և նույն մարդն է, բայց արդեն ուրիշ ներաշխարհով։

5․ «Տաղարան» շարքը: Ինչո՞ւ  է կոչվում տաղարան:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։