Ճամբարային օրերը մեր կրթահամալիրում շատ արագ են անցնում։ Արդեն ամփոփում ենք ճամբարային երկրորդ շաբաթը, որը նույնպես բավականին հագեցած էր։ Ճամբարային երկրորդ շաբաթը սկսվեց ճամփորդությամբ, որին ցավոք ես չկարողացա մասնակցել, սակայն իմ ընկերներից հասցրել եմ խլել ճամփորդության լուսանկարներն ու խնդրել եմ նրանց պատմել ինձ իրենց ճամփորդության մասին։ Ճամփորդական ուղղությունը դեպի Կապույտ մզկիթ, թանգարան, և իհարկե հավես ժամանցը ապահովելու համար՝ Քվեստ։











Կարծում եմ արդեն նկատել եք, որ մեր ջակտում միշտ քննարկումներ են։ Այս շաբաթ ևս բացառություն չէր։ Այս շաբաթ ունեցել ենք երկու քննարկում։ Առաջին քննարկումը << The place >> ֆիլմի շուրջ էր։ Քննարկումը հետաքրքիր էր, մենք փորձում էինք պարզաբանել, բացահայտել ֆիլմի ասելիքը՝ ըստ մեզ։ Նաև դիտել ենք կարճամետրաժ ֆիլմ և քննարկել, որի ընթացքում հնչել են ամենատարբեր կարծիքները՝ նույն թեմայի շուրջ։ Մենք փորձում էինք կռահել ֆիլմի ավարտը, սակայն մեզ չհաջողվեց։ Եկեք ընդունենք այն փաստը, որ մենք շատ հետաքրքիր ջոկատ ենք՝ ամենայուրահատուկ անդամներով։
Բոլորիս համար բավականին սպասվածներից էր Los Reyes խմբի հետ հանդիպումը, որը իրականացավ ճամբարային երկրորդ շաբաթվա երրորդ օրը։ Ունեցանք հիանալի երաժշտական ժամանց, լսեցինք խմբի կատարումները և իհարկե մենք նույնպես երգեցինք խմբի հետ։ Ստացվեց շատ հետաքրքիր, գեղեցիկ և հիշարժան հանդիպում մեզ համար և վստահ եմ, որ խմբի անդամների համար նույնպես։





Այս շաբաթվա ամենահամեղ օրերից մեկն էր ուրբաթ օրը։ Այս անգամ էլ իսպանախոսները դարձել էին խոհարարներ և պատրաստում էին իսպանական ուտեստներ, խմիչքներ։




